Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մէճլիս ի Սուլէյման Սէհրա: Այվանսարայ իսկէլէիւք: Պատմութիւն էյիպ Սուլթանին եւ թուր կապելոյ թագաւորաց:
      
       Բաւ է խնդրեմ վարդապետ
       շաղփաղփել ընդ այլս զայս իմ բան.
       Տեսցուք միայն զմերերկիր՝
       եւ թէ այս առ մեզ տի մընան:
       Ընդ որ եկաքն անդ հասցուք՝
       զի մեր ռահն է այվանսարայն,
       Մըտնուլ ի նաւակս մեր՝
       եւ յայլ վայրս զեցուք ի զբօսան:
       Բայց միջօցս եօթն կլայիս՝
       որ մերձ եմք սիլիվրի դըրան,
       Փոքր մի հանգչիմք ձիօքս մեր՝
       մտցուք ի սուլէյման սէհրան:
       Սա պարտէզ վայելչադէտ՝
       ծանօթի տաճկի մեր ոման.
       Ելցուք վերնայարկն նստիլ՝
       եւ դիտել ըզվայրսդ ամենայն:
       Ծովն առաջի ծածանէ՝
       զոր տեսցուք ի հարաւ կողման.
       յԱրեւելս կողմն է քաղաք՝
       յարեւմուտս հիւսիս հովտական:
       Արտորայք են չէմէնզարք՝
       տրէխտիստան պարտէզ եւ պօստան.
       Ընդ հովանեաւ սաղարթեալ՝
       ծառոցս ի գահոյս բազմական:
       յԵրկոտասանից հողմոց՝
       սիրտք զմայլեալ եւ ի զուարթութեան,
       Պըտէ փիալէ սագի ինմէյի
       լալի ըրղաւան:
       Գոհացիր Տէր վարդապետ
       ըզբարեաց տուողէն յարաժամ,
       Ելցուք ընթասցուք ուշիկ՝
       դէպ հիւսիս որ այվանսարան:
       Մուսահապէթ արասցուք՝
       ընդ ճանաարհս մինչ ի յաւարտման.
       Հասցուք շրջիցուք ըզվայրսն
       պարտիզօք պօստան բուրաստան,
       Ծովեզերացս իսկէլէք
       յայվանսարայէն որ սկըսան,
       Տէֆտէր իսկէլէսի
       Աստ չէօմլէկճիլէր կոչի
       շինուածոց փուռք եւ քերխանան.
       Չանաղ չէօմլէկ փարչ պընակ՝
       պըտուկ եւ պօտօճ տէստիքն այն:
       Իւղոյ մեղեր եւ գինւոյ՝
       եւ ջրոյ պիտոյք եւ աման.
       Շատ խաղալիք ստնդիաց՝
       եւ տղայոց պէս պէս շինեալ կան:
       Եւ թինիմահթում հողոյ՝
       որ սպիտակ եւ հոտով բուրման,
       Ցեղ ցեղ շինուածք փարչ քեասէ
       ախորժակ սրտից զանազան:
       Ընդ կազմելն ի բերանս նախկին՝
       զգիր պէյթի ընդ նոսա բացման.
       Վասն ըմպելոյ ի նոցունց՝
       զջուրն յամառն սրտի զովացման:
       Կամ սակս թինիմահթումի՝
       դրուատ իմն որ ազնուական,
       Յերկիր հեռի տանին զայնս՝
       եատիկեար թեօհվէ 'ւարմաղան:
       Սա ի ժամանակս յունաց՝
       ճգնութեանց վանք եւ մենաստան,
       Այժմիկ մէսջիտք էւ ճամիք՝
       զոր փոխեալ 'ւայլքն նոր շինեցան:
       Տես որքան բնակութիւնք՝
       փազար եւ խանութ շուկան.
       Փուռք եւ բաղնիք ի շուրջ՝
       յեզր իդարդ եղեալ տաճկաստան:
       Գիտեմ զի հարցմունք առնես՝
       զի տեսեր զշինուածսն որ աստ կան,
       Զպատճառ էյուպ կոչելոյն՝
       պատմեն զայս տաճկաց վիպասան:
       Ի Պաղտատու դան տաճիկք՝
       խալֆէից նոր իշխանութեան,
       Ծովով ի մատի դիմեն՝
       զիստամպօլ առնուլ տանջեցան:
       Հրաշիւք կոտորին հանուրքն՝
       եւ սակաւք ի կղզիս մեռան,
       Էյուպ էնսարի կոչեալն՝
       զօրագլուխ եկեալ ընդ նոցայն:
       Աստէն մեռեալ թաղեցաւ՝
       թէպէտ գոլ յունաց աննըշան.
       Այլ տաճիկք զնշանն կալնուն՝
       զսա գազի վէլի հաշուեցան:
       Սպասէին սորա բախտիւն՝
       իբրու թէ իւրեանց յաջողման.
       Սորա երեսաց ջրին առնելոյ
       զքաղաքն փութացան:
       Թաթարն որ զխալֆէսն ջնջեաց՝
       ապ օճաղն երէկ ալօսման,
       Անցին ի յուռումէլի՝
       էտրէնեաւ յայս կողմ դիմեցան:
       Իջեալ ի յօգմէյտանէ՝
       զետեղին աստ յէուպ սուլթան,
       Աղօթիւք այսմ յաջողեալ՝
       որ վերայ գահիս փութացան:
       Երկրորդ պատճառ զայս ասեն՝
       ի գրոց ազգին յունական,
       Թէ վերջին արքայն յունաց՝
       անկարգ լեալ եւ անդատաստան.
       Ոմն Յօբ անուն աստ ճգնէր՝
       աստուծոյ գոլ հաճոյական:
       Երեւի նմա հրեշտակն՝
       եւ ասէր զայս իբր ի տեսլեան:
       Այսպէս ասէ Տէր գընա՛՝
       եւ ասա՛ առ Յունաց արքայն,
       Դարձիք յանօրէնութեանց՝
       ի չարեաց գործոց ձեր համայն:
       Դատաստան ուղիղ առէ՛ք՝
       կատարեալ զտեառն հրաման,
       Տէր ձեզ բարկացեալ է արդ՝
       զի բարձցէ զպատիժն կործանման:
       Իսկ Յօբն ի պալատն գնաց՝
       եւ ասէր զայս բան եծաձայն,
       զՅօբ ծաղր առնէին նոքա՝
       եւ կոչեն մոլեալ դիւական:
       Այս բան եւ երկրորդ անգամ՝
       հրեշտակէն լինի ի տեսլեան,
       Երբ երթայր Յօբ յապարանս՝
       եւ գոչէր իբրեւ զՅօնան,
       Քամահեն վիրաւորեն՝
       որ դառնայր ի խոր տխրութեան.
       Երրորդ հետ հրեշտակն հարկէր՝
       որ երթայր եւ դառնայր ունայն:
       Չորորդ անգամ այս կրկին՝
       առ մուրբն Յօբ տեսիլն յանդիման.
       Ասէ գնա՛ յէտրէնէ՝
       եւ ամա՛ տաճկաց զայս իմ բան:
       Գընաց Յօբ առ թագաւորն՝
       Մուհամմէտ ուր անդ գահարան,
       Ասէ տէր աստուածն իմ ինձ ազգ
       արար 'ւետ քեզ հրաման,
       Զի գայցես ի քաղաքս մեր՝
       կոստանդնուպօլիսն կոչման:
       Ես մատնեցից ի ձեռս քո՝
       եւ տաց քեզ անաշխատական:
       Իսկ թագաւորն Օսմանցոց՝
       ետես զնա ի զգեստ ճըգնութեան,
       Զպատճառն քննէր 'ւուսանէր՝
       եւ զերիցս երեւումն տեսլլեան:
       Երբ տեղեկացաւ բանին
       ի տեառնէ առաքումն նորայն,
       Հրճուէր եւ շուքիւր ասէր՝
       զաստուծոյ եղեալ գոհաբան:
       Եւ հանեալ զիւր մատանին՝
       տայր Յօբայ ընդ սոյն պատուիրան,
       Ասէ յորժամ տէր տացէ զքաղաքն՝
       որ ետուր զայդ պատգամ,
       Բերցես զայս իմ մատանին՝
       յիս տացես դու անփորձական.
       Դառնայ Յօբն եւ գայ իւր տեղն՝
       ի տեառնէ եհաս իւր վախճան:
       Երբ գիտաց նախ զիւր վախճանն՝
       տայր կտակ եւ խիստ պատուիրան,
       Մըտերիմ աշակերտին՝
       մի՛ ումեք տալ ըզմատանին զայն:
       Կախեա՛ վերայ շիրմի իմ՝
       պահելով դու զգուշական.
       Բայց զպատճառն չասէր նմա՝
       այլ պահեա՛ զկտակս իմ միայն:
       Յետ առման մեծ քաղաքիս՝
       արբ տեսին տաճիկք զմատանին զայն,
       Ծանուցին մեծամեծաց՝
       զոր հարցին ընդ աշակերտն այն:
       Ուստից անկաւ ի ձեռս քո՝
       մատանս որ է պատուական,
       Նա ասէր՝ ես ո՛չ գիտեմ՝
       այլ տէրի իմ կտակաւ ետ ինձ զայն:
       Որ է տէր գերեզմանիս՝
       իմ է սա կախեա՛ յիմ տապան.
       Տաճիկք գին տան մատանւոյն՝
       երբ չիտայր լինէր դիմաբան:
       Երթան արքային պատմեն՝
       թէ այս ինչ տեղի կայ իրք մ'աննըման,
       Մատնի մի որ քո կարծեմք՝
       եւ չ'եղեւ հնար առնուլ զայն:
       Ելեալ թագաւորն երթայր
       ի կողմունսն շրջիլ ի զբօսան.
       Էհաս իտեղին եմուտ
       երբ ետես ճանաչեաց զիրն զայն:
       Բայց զայրն որ ոչ էր տեսեալ՝
       հարցանէր զպատճառն եւ ըզբան,
       Ո՜ այր ով ետ քեզ զմատանիս՝
       զոր կախեալ ես աստ անարժան:
       Նա ասէ մեռեալս որ աստ՝
       ուսուցիչն է իմ պատուական,
       Պատուիրեաց ո՛չ վաճառել՝
       այլ պահել կախել զգուշական:
       Արքայն ի ձիոյն իջեալ՝
       համբուրեաց ըզնոսա գերեզման,
       Եդեալ ըզսուրն իւր
       ի վերայ տապանին որ կայր յանդիման:
       Եւ դարձաւ յապարանս իւր՝
       եւ կոչեաց զմեծամեծս համայն,
       Ասէ ես դեռ չեմ իշխեալ՝
       ի վերայ քաղդիս պատուական:
       Եւ մեծ ալայ արար անդ՝
       սիփահիք ընդ եէնիչէրեան,
       Տիվան խալգի ճէպէճի
       եւ թօփչի դաս դաս զինեցան:
       Մուֆտին ընդ գազէսքէրին՝
       վէզիրն եւ ենիչէր աղան,
       Ընդ առաջ արքային երթեալ՝
       մունետիկք նախ գոչեն ի ձայն:
       Ի նըշանակեալ տեղին՝
       բազմութեամբ գնացին հասան.
       Իջեալ թագաւորն ի տեղն՝
       համբուրէր դարձեալ զնոյն տապան:
       Ասէր լուարուք ինձ դուք
       ազգ ազինք եւ զօրքդ ամենայն.
       Զի հանգուցեալ այրս՝
       եկն ինձ եւ եբեր զաստուծոյ պատգամ:
       Այս երեք ամք են որ ես՝
       սպասէի սորա սուրբ տեսլեան,
       Զի եկեալ բերցէ առ իս՝
       զմատանիս ընդ որ եդան ըզնըշան:
       Ապա առեալ զթուրն իւր ի ձեռն՝
       նախ զեդեալն ի նոյն գերեզման.
       Պատեաց զմիջօքն իւրովք՝
       եւ զմաղթանս լինէր ընթերցման:
       Ասէ՛ այս օրէն լիցի
       ըզկնի իմ եկելոցս համայն.
       Զարմիցս որք նստին ի գահս՝
       նախ աստ գալ զուխտս կատարման:
       Զթուրն իւրեանց աստ կապեսցեն'
       զի սմանէ եղեւ ինձ նըշան.
       Անաշխատ առնուլ՝ զքաղաքս՝
       եբեր սա զազդումն յաջողման:
       Գըրեսցի այս պատմութիւն՝
       զարմիցն իմ կըտակ պատուիրան.
       Նախ աստ ի վճար նամազին՝
       'ւալայիւ դառնալ յաարան:
       Վասն այն նստօղն ի նոր գահ՝
       արքայք որ կոչեալք ալօսման.
       Զպէայթն կարդալոյն յետոյ՝
       եւ զաղօթս գահանստութեան:
       Նախ ելքն ի վերայ ձիոյ՝
       ալայիւ գայ յէուպ սուլթան,
       աստ նախ զնամազն վճարին՝
       զօրացն եւ գլխաւորացն այն:
       Գազիասքէրք եւ միւֆտի՝
       սուլէհա շէյխս եւ ուլէմայն,
       Վուքելայ համայն զօրօք
       վէզիրն եւ եէնիչէր աղան.
       Ապա էուպ էնսար կոչեցեալն՝
       որ աստ գերեզման.
       Սիլահտաէն զթուրն առնու՝
       եւ զմիջօքն կապեալ եւ դառնան:
       Եւ հրամայեաց թագաւորն՝
       զարդարել զնորուն գերեզման.
       Կամարաձեւ շինուածօք՝
       եւ ճամի հոյակապ լըրման.
       Այլ գոն մեծամեծ ճամիք՝
       եւ տաճկաց պարտէզ եւ պօստան.
       Ծաղիկս շատ ի վայրս ծախին՝
       զոր թողցուք զանուանսն զանազան:
       Եւ յեզերս ծովուս դարպասք՝
       որ արքայազունք եւ սուլթան,
       Ընդ որ քեօրֆիզ է ծովուս՝
       այլ յառաջ ամբարք լընուն զձեան:
       Աստ եւ գարճի պաշին է՝
       յարքունիսն կըրեն յամարան.
       Եւ հայք ոմանք բնակութեամբ՝
       ի պալատ յեկեղեցին գան:
       Ընդ սահմանօքս շատ են՝
       պօստան՝ ուր պուլղար եւ հայ պարտիզպան,
       Առ ափն ծովու փոքու՝
       ուր ծայր մի ծովուս երեւան: