Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե.
       Իրանայ թագաւուր մեռաւ, լաճ նստաւ տեղ։ Զխօր վզիր կանչից, զփալաւանքտիր կանչից ասաց. - Յասօր եիս ինչ մարտ պռնիմ, ինչ մարտ խեխտիմ, մարտ կա՞յ, իմ խաբրից տիւս ըլնը։
       Ասին. - Չէ։
       Միրաբէ Քաբլին էն կեախէն խուսաւ, ըսաց. - Խա ըսաց, տիւ թագաւուր իս, ինչ էնիս, կէնիս, որ տա Ռոստամ Զալու տղէն քիւ դիւան չի, տիւ ձեռ թլիս դեախ նհախ պեան, Ռոստամ Զալու տղէն կաբուլ չ՚էնի, որ Ռոստամ Զալու տղէն քիւ մօտ ըլնէր, տիւ ինչ ընէր քիւ խօսքն էր։
       Իպի ուր խօր վզիր պռնից, վզրայ անուն էլ Տիւս ի
       Ջհաբ կինաց Ռոստամու խամար. ասաց - Ռո՛ստամ, տիւ յիմանաս ինչ էղիր ի, մի թագաւուր մեռի, էնու տղէն նստի տեղ, զվզիր կանչիր, զփալաւանքտիր կանչիր, պիրիր ի զՏիւս պռնիր ի։
       Կինաց ուր խօր ասաց. - Զա՛լ, ըսաց, մի թագաւուր մեռիր ի, էնու լաճ տեղն ի նստի, պիրիր ի զվզիր, զփալաւանքտիր կանչիր ի, զՏիւս պըռնիր ի, տիւ ի՞նչ կ՚ըսիս, եիս էրթամ էնու հիւին էնիմ, թի չ՚երթամ։
       Ըսաց - Ինչ մարտ էնունք պռնած ի, ըսաց, մինք հիւի կինացիր ինք, մի հիւին մօտ ընցիր ի, էսա տալ տղայ ի, կ՚վեախենամ հիւին մօտ չ՚ընցնը, քեանի՚մ օր թըխ կենայ, նիւր յրեողկինք, հիւի ընինք։
       Ռոստամ իպի զԳուրգին յրեողկից։ Գուրգին էկաւ, տիմաց թագաւուրին տեատրաւ։
       Ըսաց. - Ի՞նչ իկիր իս։
       Ըսաց. Ռոստամ ըսիր ի, կինա թագաւուրի ձեռ պագնէ, մեզնէ չի կեայ մինք էնու մօտէն հիւի էնինք, մինք հիւի էնու տռնէն կ՚ինինք. Տիւս պռնելու մարտ չի, Իրանայ թագաւորի բայրաղդարն ի, վաթսուն փալաւան էնու տնէն կ՚ըլնը։
       Ըսաց. - Միրաբէ Քաբլի ըսաց, եիս էնու խուսք չ՚էրը, ըսաց, Ռոստամ զձիկ չ՚ընդունի, էնու յաբով յրեողկիրի հիւի։
       Էն էլ իպի, էնու ռըկուն գեդից, էթըլ զնդան վէ։
       Գուրգին կինաց Ռոստամու մօտ։
       Ըսաց. - Գո՛ւրգին, ինչը՞խ էրիր։
       Ըսաց. - Քիւ ռըկուն գեդից, էթըլ զնդան վէ.
       Ըսաց. - Որ ացկուն ի, քեանի Տիւս մեանչ զնդանին ի, նայ իմ աչք էնու կ՚ինկնայ, նայ եիս էնու տիւռ կ՚երթամ։
       Իպի թուխտ ըմ կիրից, յրեողկից տասւերկու քեաղաք, յրեողկից Զաբըլ, Քաբլ, Սիսան, Շէհրուդ, Նաւրուզ, Ղանդահար, Բաղդա, չիմ կինա յերկնացըցի, տասւերկու քեաղաք էտու ակախցըցիլ։ Մեանչ Իրանայ էղաւ կռիւ, իրարու մալ կ՚տանին, մարտ կ՛սպանին իրարուց։
       Մէկ փալաւան կայ, անուն Թաջաւ ի։ Իլաւ կանգնաւ, կինաց կինաց Թիւրանայ մէչ, կինաց Քեանդահու քեաղաք, կինաց մատ թագաւուրուն։
       Թագաւուր խարցնից մօտէն ըսաց- Թագաւուրու տղն նստիր ի վեար խոր թախտուն (թը չի էնու ախչկան տղէն էր, էն յարով կ՛խարցնէր)։
       Ըսաց- Նստիր ի, զՏիւս պռնիր ի, Ռոստամ յրեողկից մոտ հիւի, Ռոստամու հիւին մոտ չ՛ընցաւ Ռոստամն էլ մօտէն ռըկաւ, յրեողկից տըսւերկու քեաղաք էնու ձեռաց տակն էր, էտու ակախըցուց, մեանչ էնունց էղաւ կռիւ, իրարու մալ կ՛տանին, իրարու մարտ կըսպանին։ Ռոստամն էլ յերտըւցիր ի, նայ իմ աչք թագաւուրու աչք կ՛ինկնայ, նայ եիս անիւր տիւռ կ՛երթամ։
       Թագաւուր զվզիր կանչից, ըսաց- Փիրան, տիւ ի՞նչ կըսիս ի՞նչըխ էնինք նեայ պեանին։
       Ասաց- Թագաւուր, քի պեան չիւնիս խատ էն կասին, էնունք իրարու մարտ ին,
       Թագաւուր բհար էնու մօտէն կանից, կանչից մէկ էլ վզրին, ըսաց, Հըման, մեանչ Իրանայ կռիւ ի տիւ ի՞նչ կըսիս։
       Ասաց- Թագաւուր, տիւ իմ խօսք տէնիս։
       Ասաց- Ըսա՛, քիւ խօսք մհայ ի՞նչ խօսք ի.
       Ըսաց- Տը յրեողկինք զՂազոյի Ճինի Չինմաշինայ պիրինք միզի յեոդ, մինք էլ մի ասկեար առնինք էրթանք զԻրանայ թագաւուրու թեախտ առնինք, յասօրն ի մինք զԻրան աւրինք, զԹիւրան շինինք։
       Թագաւուր ըսաց- Է՜, մէ խալաթ պիրէք վզրի խամար։
       Խալաթ պիրին վզրին։
       Ըսաց- Իմ վզիր աղէկ փալաւանի,
       Էլան թուխտ կիրիցտի, յրեողըցին գեախ Ղազայի Ճինի։ Սաքսան թաբիւր ասքեար ետու յըրուր, առից էկաւ, ամիսն էլ տըսւերկու խզինայ դըռջավահար ամսական ըսաց էնու Թիւրանայ թագաւուր կանչից ուր քեաթըբ իպի, թխտիր կիրից, յրեողկից ուր ախշար, ասքեար ժողովից խարիր թաբիւր ասքեար ետու ժողվիլ, յըմէն թաբիւր տաս խազար։
       Ջհար էկաւ Քեաւղսիրին- Թիւրանայ թագաւուր էկաւ վեար քեզի կռիւ։
       Էլաւ կանչից ուր փալաւանքտիր, ուր վզիր, բիրադի ժողվից. ըսաց էկէ՛ք տը բայդաղ վիրցէք, էրթանք կռիւ։
       Մարտ չվիրուց։
       Ըսին Բէդակա վիրուցի (խրօխպէրն ի թագաւուրու)։
       Ըսաց- Եիս չիմ վիրուցի։
       Ըսաց- Վրէ՞ չըս վիրուցի։
       Ըսաց- Տիւ քիւ մէր կ՛տաս ձիկ, կվիրուցիմ, չըս իտայ, չիմ վիրուցի։
       -Եիս իմ մօր խարցնիմ, իմ մէր ի՛նչ կըսի։
       Կինաց մոր խարցնից, ըսաց, Եիս իմ ալազդար պռներ իմ, եիս իմ խրօխպօր կ՛ըսիմ էրի զրեյդաղ վիրի, էրթանք կռիւ, էն կ՛ասի քիւ մէր տաս ձիկ, կ՛վիրուցիմ չտաս չիմ վիրուցի։
       Ասաց- Տիւ ի՞նչ ասիր։
       Ըսաց- Եիս ասի. «իմ մօրր խարցնիմ, ի՞նչ կ՛ասի»
       Ըսաց- Քիւ խզմաթ Բէդակով չի շիւնը, որ Ռոստամ չը կեայ քիւ յիւգ, զՏիւս չ՚թորկիս, խզմաթ գլեոխ չի պռնի։
       Ասաց. - Եիս քի ասիմ տու, տիւ ըսիս, իմ մէր կպի իրիկ էնի. եիս քի ըսիմ, մի տա, տիւ տ՚ասիս իմ մօր կպայ էնու խէր կեայ իմ քեաղաք աւրի։
       Ըսաց. - Որ անցկուն ի, քի տըւիր իմ խրօխպօր։
       Գնաց, էսաց. - Բէդակ, բոյդաղ առ, էրթանք կռիւ։
       Ըսաց. - Չէ՛, չիւր իմ խարսնիս չ՚էնիս, եիս չիմ էրթայ կռիւ։
       Իպի էնու խարսնիք էրաւ, զմէր փսակից վերայ, նուր էպի զթուխտ կիրից, յրեողկից զասքեար ժողվից, զփալաւնաքտիր ժողվից, երկու խարիր թաբիւր ասքեար ետու յիրուր, աստղին հաշիւ կայ, էնու ասքեարին չ՚կայ։
       Էրկու ուրդում տիմաց իմ մէկու տրին, սազիր զեարկեցին, էրկուս խառնուան յիրուր, ընցկուն մարտ կ՚ջեարտին, ինչ կարկուտ յերկնուց կեայ։ Բեդակա բայդաղ առից, փախաւ. կնիկ ընգեաւ միտ Գոդարզու փալաւնքտիր մնացին մեանչ կռւուն, ինիունց չորս պիւլպիւլ պռնիցին, փալաւան ձիուցկպիրին տակ, ձիանք կ՛մնան մշմուր։
       Թիւրանայ թագաւուր կանչից ըսաց- Եիս կ՛իրիշիմ, ըսաց, Իրանայ ալաղդար փախիր ի, էն վո՞վ ի, խատ մի ասքեարին կռիւ կ՛էնի։
       Ըսաց- Գոդարզն ի։
       Ըսաց- Չէ, մէկ մալբաթ ի, ոչ տիւ ըլնէք, ոչ ձե անուն, իմ ասքեար բիրադի յիտ ըւէք, Ղազայի Ճին ասքեարն էլ յիտ տըւէք, ըզ Հմանի մալբաթ ու Գոդարզուն թըղէք յիւրիւր, մոտ ո՞ր յիռջիւ վուրու տը փախը։
       Սազիր զեարկիցին, էրկու մալբաթ առին յիւրիւր, էնքան մարտ իրարուց ջեարտիցին բէհաշիւ։
       Հըման կանչից վեար Գոդարզուն, ըսաւ- Տիւ կուրցիր իս, քիւ տուն վէրան ըլնը, յիռջիւ ձի փախի տիւ կռիւ վի՞ր խամար կ՛էնիս։
       Գոդարզ ըսաց- Քեանի սաղ իմ, քեանի ճիւր իմ աչքիր կայ, քեանի մարտ իմ տուն կայ, եիս յըռջիւ քի չիմ փախը։
       Գիւ (Գոդարզը տղէն ի ) Բէժամուն (Գիւի աղէն ի ) ըսաց-
       Կինա, ըսաց Իրանայ բայրադ առ, իրի որ Իրանայ բայրաղ էկաւ, Հըման տը փախը։
       Բէժան կինաց խասաւ մա Բէդակա, ըսաց- Իլի բայրադ առ, էրթանք, ըսաց Հման չը փախը, իմ պապիկ ըռըկիր, չի կանգը, մե փալաւանքտիր բիրադի ջեարտըւան վըր Իրանայ բայրաղ էրթայ, Հըման տը փախը։
       Էլաւ չիրի։ Ան էլ զբայրաղ առից, կինաց, կինաց խասաւ տէմաց կըռւուն։ Հըմանի աչք ինգաւ զբայրաղ, Հըման յիռջիւ փախաւ։
       Գոդարգ առից ուր մարտիր, տեարձաւ ուր չադրը տակ նըստաւ, Իրիշից Բահրամ (Գոդարզու լաճն ի) էն կեախէն էկաւ, ըսաց- Բահրամ դիւ՞ր կ՛երթաս։
       Էսաց- Իմ կամչի կուրսիր իմ, տ՛երթամ պիրիմ։
       Ըսաց- Էրթանք մէկ վոսկը կամչը քե խամար տամ շինիլ։
       Ըսաց- Եիս իմ կամչըկի խամ շիմ, եիս իմ անուն վեար իմ կամչիին կիրիր չ՛ըն ըստ Բահրամ կուրսիւրի, կ՛ասին Բահրամ թըլիր, փախիր է։
       Էլաւ կինաց, կինաց տեսաւ մէկ խեծիւց ըմ կ՛կեայ։
       Ըսաց- Տիւ վո՞վ իս.
       Ըսաց- Եիս քիւ ախպէրն իմ
       Անուն չի։
       -Հէժիր։
       Կինաց տեսաւ մէկ բիրինդեար գեոյ մեանչ ճամբխին։
       Ըսաց-Տի՞վ վով իս։
       Ըսաց- Եիս քիւ ախպէրն իմ։
       Կինաց տեսաւ, ի՞նչ կիրիշի զկամչին զեարկած վեար մէկ ջամդաքի, մնացիր անտեղ։
       Էսաց- Էջնիմ առնիմ, վեախենամ ըլին իմ փողպատ, զձը սպանին չէջնիմ առնիմ, կ՛ըսին Բահրամ վեխացաւ, ուր կամչիկ չ՛տարաւ։
       Ձիուց էջաւ տակ, զկամչիկ առից։
       Գուլազար (Թիւրանայ փալաւան ի, վզրի ախպէրն ի, էնիւ ղարաւիւլ ին տրած վեար կամչուն) կանգնաւ, յիսուն փալաւան խիտ, Բահրամու պիւլիւր պռնիցին, Բահրամն էլ ըռըկաւ, գեորզ մ՚էզար Գուլազարին։
       Թաջաւ կանչից վերայ, ըսաց - Թիւրանայ մարտիր, տիւ բէբախտ էք տիւ յիսուն փալաւան կ՚ըլէք մէ մարտիւ խիտ կռիւ կ՚էնէք, ըսաց, Բահրամ, քեամակ տու իմ եան, քիւ բհար էրա դեախ անունք։
       Ըսաց. - Բեախտով կ՚ըսի՞ս, թը բէբախտութինով կ՚ըսիս։
       Ըսաց. - Եիս բեախտով կ՚ըսիմ։
       Էզար զյիսուն փալաւան մէյդընից էխան յըռջիւ փախան. Գեորզ ըմ էզարկ կպաւ Գուլազարին. Գուլազար ձիուց էկաւ տակ, էջա, թուր թլէր, զվիզ կտրէր։ Թաջաւ էն դեխէն թուր էղար զԲարամու թիւ կտրից, էրաւ էրկու տապակ։
       Ղժիւց մնէն կինաց, ինգեաւ Հէժիրի ականջ։
       Գիւ յիտիւ Բահրամու կան կ՛կեայ, զԲահրամ չգնդնը։
       Կանչից Գոդարզու, ըսաց- Գոգեարդ, Բահրամ յի՞ւր ի։
       Ըսաց- Բահրամ կինաց զինք իտու սպանիլ, տիւ էլ չ՛երթաս, գիշիր ի մութ ի։
       Ըսաց-Տ՛երթամ, ըսաց, ան զԲահրամ սադ տի պիրիմ, ան էնու ջանդակ պիրիմ։
       Գիւլազար յիսուն փալաւանով էլաւ Գեւու յէռջիւ։
       Դիւն էլ ըռըկաւ. էնու մազիր գրեխէ շապիկ իտու տիւս, կանչից վրէնքտիր, ըսաց- Եիս էլ Բահրամն իմ տիւք բէբախտութինով սպանէք։
       Մէկ գեորգ մ՛ էզար, Գիւլազար ձիուց իպի տակ, խասաւ թուր քեշից, վիզ կտրից։ Տեսաւ, Թաջաւ փախաւ, ընգեաւ յիտիւ զԹաջաւ պըռնից առից իպի, վըր Բահրամու ջանդարքին վիզ կտրից։
       Բահրամն էլ մեռաւ, զԲահրամու ջանդաք իպի, զհէժիր իպի, առից, էկաւ ուր չադրի տակ։ Խէր իրիշից, տեսաւ Գիւ էկաւ, տղէ՞մ եարալու ի, մէկ մեռիր ի, նստաւ էլաց։ Իրանցիք մնացին շիւար քեամակ չունին կռիւ էնին, մընչ կէնին փախին, մընչ կէնին կըռիւ էնին։
       Էլաւ թուխտ ըմ կիրից թագաւուրի խամար, մէկ էլ կերից Ռոստամու խամար, ըսաց- Տիւ յիմանաս, Իրանայ ասքեար փախիր ի, իմ փալըւանքտիր ջեարտած ի, շուտ կեաս, ձի խասնիս։
       Ռոստամ ուր թըդարիք տեսաւ, յրեողկից տըսւերկու քեաղաք փալաւանքտիր ժովից։
       Իպի զՏիւս էթող շուրիր խակիցուց, թագաւուրն ուր թուրն յարձկից, կապից Տիւսում մէչք զիւր խանջար քեշից, էղար Տիւսու յէռջիւ, էնքան աղուտ զէմրութ էլից Տիւսու վերայ, որ տա մարտ չէր կերը թամաշայ էնի, էրաւ հադեայ Ռոստամու խամար։ Տիւս գնաց տեսաւ, Ռոստամ ուր թըդարէք տիսեր ի, ըսաց - Ռոստամ չէ՞ տիւ կ՛ըսէր իմ աչք թագաւուրը աչք տը չընդնի տիւ կ՛ըսէր եիս անու տրիզան չըմ էրթայ, ադ ի՞նչ թըդարիք իս տըսի, քիւ փալաւանքտիր բարաւիր իս։
       Ըսաց- Գոդարզու ընձի խօսք էկաւ, Իրանայ թագաւուրի բայրաղդար փախիր ի, Գոդարզու մալբաթ մնացած մըչ կըռւուն, բիրադի ջեարտած ի, եիս տերթամ, զեարկիմ զԹուրանայ ասքեար բաթմիշ էնիմ, թողիմ, կեամ։ Յասօր Իրանայ Թագաւուր զքի ձիկ հագեայ ի յրեողկիր տ՛երթանք էնու պեարիւ, նուր էրթանք կռիւ։
       Էլան էկանմըտ թագաւուր։ Թագաւուր շատ ուրախացաւ. Էլաւմէկ քեաղաք փէշքէշ էրաւ Ռոստամուն։ Էկան խասան, թագաւուրն էլ խիտ Գոդարզուն ուրինց չադրքիր զեարկիցին գետըն, քեանց աստղ երկունց, աստղին հաշիւ կ՛ըլնը չադրին չ՛ըլնը։
       Ռոստամ մէկ կիր կիրից, յրեողկից Թուրանայ թագաւորին- Քեո հող էրա, մինք տը կռուինք։
       Էն էլ կիր մ՛ կիրից Ռոստամու խամար- Մկայ աշուն ի, մինք չինք կերի կռիւ էնի, մինք շատ փալաւանքտիր սպանիր ինք, մինք խըտ իրարու բարիշիր ինք, հիմայ էլ բարիշնիք չիւր գեարուն կռուիք, Ռոստամ ըսաց- Շատ աղէկ ի, եիս տիւ կ՛բարիշինք, ամա ձի ու Ղաղայի Ճինի բարըշիլ չ՛կայ ի՛նչ անիւր պերանն ի, կեայ վեար իմ տեղաց կռիւ, եիս մեռիր իմ ըսաց, թըղ ուր հեող էնի, խիլիսուն տի եիս էն կռուինք։
       Թիւրանայ թագաւուր յիմացաւ թէ Ռոստամ էկիր ի կռիւ, էլաւ զիւր կուշում առից, փախաւ գիշերով։
       Խլիսուն սազիր զեարկեցին։ Ռոստամ կանգնաւ, զիւր ասքեար առից, պիւլիւր Չինմաշինայ ասքեարին պռնիցին։ Իրարուց էնքան սպանիցին, էրուն էլաւ զջանդաքտիր տարաւ։ Իրիք օր իրիք գիշիր իրարու զեարկիցին։ Ղաղայի Ճինի փախաւ, Իրանայ թագաւուր լեարից յիտիւ, չորս քեաղաք էլ Թիւրանայ զաւթից։
       Իրանայ թագաւուր տեարձաւ յիտ, որ սպանուաւ տիւ ողջմնէք, որ մնաց, յիտ տեարձաւ ուր տուն, էն խասաւ ուր մրազ, տիւ խասնիս քեո մրազ։