Պատմութիւն Տարաւնոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
] ԵԹԷ ՈՅՔ ԵՆ ՈՐ ՅԱՋՈՐԴԵՑԻՆ ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏԻՆ, ՈՐ ԿՈՉԻ ԳԼԱԿԱՅ ՎԱՆՔ
       * եկաց հայր վանացն Գլակայ՝ ամս Ի։
       * յետ նորա՝ Եպիփան աշակերտն Անտոնի՝ ամս Լ։ 3  Ի սորա Ժ ամին եկն սուրբն Գրիգոր ի Գլակայ վանսն ։ 4  Եւ երեք ամիս կացեալ առ Անտոն եւ Կրաւնիդէս յԱւետեաց բլուրն եւ նոքա հանեալ զնա անտի՝ ասելով . «Գնա՛ յանապատ յանմարդաբնակ տեղիս, զի մի՛ ոք փառաւորութիւն մատուցանէ քում սրբութեանդ »։ 5  Իսկ նորա ելեալ գնաց ի Մանեայ այրսն . կացեալ անդ ամս Է՝ վախճանի ի կենացս ի փառս Աստուծոյ։
       6  Ստեփաննոս՝ աշակերտ նորա՝ ամս ԺԸ ։ 7  Ի սորա Դ ամին վախճանեցաւ սուրբն Անտոն, եւ յետ երկուց ամսոց՝ եւ սուրբն Կրաւնիդէս՝ կացեալ ամս Խ յԻննակնեան տեղիս։ 8  Եւ է սակաւ ինչ հեռագոյն թաղեալ յեկեղեցւոյն՝ ըստ հարաւոյ կուսէ ։ 9  Սա շինեաց եկեղեցի ի տեղին , ուր սուրբն Գրիգոր զնշխարսն պահեաց՝ յայս կոյս Կուառաց , մերձ առ Յորդաբուղխ աղբերն. եւ կացոյց անդ կրաւնաւորս Կ հրեշտակային վարուք ։
       10  Եփրեմ՝ ամս ԻԸ։
       * ամս Ծ ։ 12  Սա էր ի ժամանակս սրբոյն Սահակայ ։
       * ամս Ժ ։
       * ամս ԺԸ ։
       15  Կիւրեղ՝ ամս ԻԲ։ 16  Սա առաջին եպիսկոպոս ձեռնադրեցաւ ի Մանդակունւոյն Յոհաննէ Հայոց կաթողիկոսէ։ 17  Սա գնաց ընդ Վարդանայ Հայոց կաթողիկոսի ի ժողովն Հռովմոց, յորում ամենայն Հայք եւ Վիրք եւ Յոյնք առ Զենոնիւ կայսերբ ի Քրիստոս հաւատացին եւ մի բնութիւն խոստովանեցին ։
       18  Գրիգոր՝ ամս Զ։
       19  Անդրէաս՝ ամս Ը ։
       20  Ներսէս՝ ամս Ե ։
       * ամս Բ ։
       22  Սահակ՝ ամս Է ։
       23  Յովսեփ՝ ամս Զ ։
       * ամս Գ ։
       25  Աթանաս՝ ամս ԺԶ ։ 26  Սա էր, որ ի ժամանակս Մովսէսի Հայոց կաթողիկոսի զթուականն կարգեաց՝ հրամանաւ նորին ի Դուին քաղաքի , զի նա էր տեղեակ տոմարի ամենայն ազգաց ։
       * ամս Ժ ։ 28  Սա գնաց միաւորիչ յԱբրահամէ Հայոց կաթողիկոսէ առ Վրաց կաթողիկոսն ։
       29  Ստեփաննոս՝ ամս Զ։ 30  Սա ի ժամանակս Կոմիտասայ Հայոց կաթողիկոսի գնաց առ նա եւ եբեր մասն ինչ ի սրբոց Հռոփսիմեանց , եւ եդ ի Գլակայ վանքն, ուր ինքն իսկ էր, քանզի Կոմիտաս վերստին շինեաց վկայարան սրբոց Հռոփսիմեանցն ։
       * ամս Ը։
       * , սուրբ եւ ճգնաւոր՝ ամս Լ ։ 33  Սա ի տղայութենէ ստացաւ զառաքինութիւն։ 34  Եւ էր նա աշակերտ Բարսղի, որ եղեւ նմա սիրելի վասն վարուց իւրոց եւ իշխանին Մամիկոնենից Մուշեղայ ։ 35  Եւ իշխանն բազմացոյց սմա դաստակերտս բազումս ։ 36  Սա բազում կրաւնաւորս կարգեաց ի Գլակայ վանսն միաճաշակս եւ ճգնաւորս՝ առանձինն բնակել՝ անձինս երեք հարիւր իննսուն եւ ութ ։
       * ի սորա ժամանակս եկեալ չորս այր ի կողմանցն Յունաց՝ արք ճգնաւորք եւ խոտաճարակք որոշեալք յամենայն մարմնական հեշտութեանց, որք կամէին անցանել ի Սուկաւ։ 38  Իբրեւ եկին ի տեղիսն յայն, հաճեցան հաւանեցան բնակել յանապատի անդ ։ 39  Լուան այլք ոմանք ի կողմանս Սագաստանաց՝ արք երեք, եւ եկեալ ի նոյն տեղիսն Գլակայ եւ հանդիպեալ միմեանց՝ դադարեցին ի միում վայրի . ոմանք՝ յԻննակնեան վայրսն՝ յԱւետեաց բլուրն , եւ ոմանք՝ ի քարայրին , որ ի հարաւակողմն արեւելեան է , ի Թագուածի խաչի կողմանն , իսկ ոմանք՝ ի կողմանց անտառաբլերն։ 40  Եւ այսպէս ի բազում ժամանակս կեցեալ ի սոյն խստակրաւնութեանն՝ ամս Ի ։
       41  Արդ՝ ի ժամանակս իշխանութեանն Մամիկոնենից Մուշեղայ տանն , եւ Թոդկայ վանականութեանն հրաշալիս իմն գործեցան գործք ի վանսն Գլակայ, ի դուռն սրբոյ Կարապետին։ 42  Իշխանն Արծրունեաց, որում անուն կոչիւր Վարդ Պատրիկ (սա շինեաց բազում եկեղեցիս եւ վանորայս ), եւ ունէր կին բարեպաշտաւն՝ Մարիամ անուն նորա , սա առեալ զկին իւր՝ ած առ հայր նորա Մուշեղ, զի ինքն դէմ եդեալ էր երթալ ի Կեսարիա ։ 43  Եւ թողեալ զկին իւր անդ, եւ յանձն արարեալ զգաւառն այլոց ազատաց՝ ինքն գնաց ։ 44  Իսկ կին նորա զի յոյժ փափագեալ էր տեսութեան սրբոցն , որ ի Գլակայ վանսն, եւ ուխտի Կարապետին , յաւուր միում առեալ զփոքրիկ մանկիկն իւր անդրանիկն , որ էր ի ստեան , գայ բազում յաւժարութեամբ ի դուռն Կարապետին։ 45  Աղաչէր բազում անգամ զկրաւնաւորսն , զի թոյլ տացեն նմա մտանել յեկեղեցին, իսկ սպասաւորքն արգելուին զնա յայնմ խորհրդոյն ։ 46  Բայց զփոքր մանկիկն Ստեփանոս առեալ ի գրկաց նորա , բերեալ առաջի սրբոյ սեղանոյն՝ երկրպագեցուցին Տեառն , եւ բերեալ ետուն ցմայր իւր ։
       47  Իսկ նորա առեալ՝ սկսաւ արտասուել եւ ողբալ զինքն՝ ասելով . «Վա՜յ ինձ, մեղաւորիս, որ զրկեալս եմ ի բարեաց։ 48  Ողբացէ՛ք զիս, ամենայն կանա՛յք, տեղի՛ տուք արտասուաց իմոց, ամենայն ձայնարկո՛ւք։ 49  Ծածկեսցեն զիս լերինք, եւ ողորմեսցին ինձ բլուրք. գազանք եղկեսցեն զիս, եւ թռչնոց ազգ խիթասցեն ընդ իս։ 50  Հրեշտակք ապաշաւեսցեն զանձն իմ, եւ դեւք բունեալ՝ յարձակեցան ի վերայ իմ։ 51  Ողորմեցարո՛ւք ինձ, ո՜վ սուրբ սպասաւորք Կարապետիդ, եւ տո՛ւք տեսանել զիս ի տաճար անդի »։ 52  Եւ ցմանուկն ասէր. «Ո՜վ որդեա՛կ, ընդէ՞ր բաժանեցար ի գրկաց իմոց, զիա՞րդ ոչ ողորմեցար մաւրս քո ։ 53  Ո՞չ ես ծնայ զքեզ եւ ո՞չ սնուցի զքեզ , եւ զիա՞րդ թողեր զիս միայն »։
       54  Եւ զայս ասացեալ կնոջն, հանեալ բազում անուշահոտ խունկս՝ տայր սպասաւորացն եւ գանձս բազումս ի սպաս սուրբ եկեղեցւոյն ։ 55  Եւ պատգամս յղէր առ հայրն Թոդիկ, զի առեալ զիրսն եւ զնա թողցէ ի ներքս ։ 56  Իսկ նա ասէ. «Ո՛չ զայդ հրամանսդ ընկալեալ եմք յառաջնոցն եւ ո՛չ իշխեմք առնել։ 57  Արդ՝ եթէ վասն հաւատոց ես, ընդունելի է քեզ այդչափ աշխատանք քո . արդ՝ մի՛ վասն պատասխանւոյն ձանձրանալ ի մէնջ, այլ երթ ի խաղաղութիւն »։
       * նա ասէ. «Ո՛չ այդպէս. այլ եթէ վասն իշխանութեան է , ես ոչ երկնչիմ ի ձէնջ, իսկ եթէ վասն թշնամութեան Կարապետին ընդ մեզ , ո՞չ ինքն ի կնոջէ է ծնեալ , ո՞չ եւ Տէրն ինքն ի կնոջէ ծնաւ , ո՞չ առաքեալքն եւ մարգարէքն մայր ունէին ։ 59  Արդ՝ ես մտանեմ, ո՜վ Տէր , եւ զմայրն քո բարեխաւս ունիմ ինձ ։ 60  Մի՛ առներ յիս զցասումն բարկութեան քո, զի մի՛ եղէց նշաւակ աշխարհի ։ 61  Զի եթէ դու զկնոջ կաթն արբեր, գոնեա եւ զիս տաճարիս արժանի արա՛ »։
       62  Եւ զայս ասացեալ՝ եմուտ ի տաճարն՝ համբուրելով զորմ տաճարին։ 63  Եւ գնաց առաջի սրբոյ սեղանոյն , եւ ծունր կրկնեալ՝ ասէ . «Տե՛ս, Տէ՛ր, զբեկեալ սիրտ իմ, եւ ողորմութիւն արա՛ վիրաւորելոյս . զի դու ոչ յիշեցեր յողորմութեան զբարկութիւն քո։ 64  Արդ՝ աւրհնեալ եղիցի անուն քո յաւիտեան »։
       65  Եւ իբրեւ ել անտի տիկինն , խանդացին , ոխացան եւ տրտմեցան յոյժ ընդ իրսն սպասաւորք եկեղեցւոյն , եւ ոչ պատրաստեցին կնոջն կերակուր։ 66  Իսկ նորա հրամայեալ իւրոց սպասաւորացն ճաշ առնել կրաւնաւորացն եւ զամենեսեանսն ի սեղանն կոչել ։ 67  Եւ որք եկին ի սեղան տիկնոջն , էին արք ԳՃ իննսուն եւ հինգ ։ 68  Եւ յորժամ ճաշեցին, ասէ կինն . «Ո՜վ սրբասէրք եւ փոյթք յաստուածային մշակութիւնն , ուրա՛խ լերուք ընդ իս ի Տէր, զի ներեաց ինձ եւ կատարեաց զփափագումն սրտի իմոյ։ 69  Արդ՝ աւրհնեցէ՛ք զիս եւ արձակեցէ՛ք ի խաղաղութիւն »։ 70  Եւ յառաջ ելեալ գնացին ։
       71  Իսկ եկեղեցպանն եւ մի ոմն ի կրաւնաւորացն յարուցեալ ի սեղանոյն՝ գնացին ի դուռն Կարապետին, եւ ծունր կրկնեալ՝ ասեն. «Ո՜վ Տէր, եւ դու ներե՞ս կնոջն, որ զայն գործեաց. եւ այլ կանանց զնոյն խրամ համարձակեալ հատանեն ։ 72  Արդ՝ արա՛ զնշան քո զաւրութեանդ , զի վկայ լիցի ազգաց, եւ վկայ եւ աւրէն բազմաց»։
       73  Եւ իբրեւ յուղարկէին զկինն եւ ինքեանք դարձան, եւ մերձեցաւ կինն ելանել ընդ փոքր զառիվերն ի հարաւոյ կուսէ վանացն , որ ի գլուխն Արդակայ է եւ հայի ի փոքր ամրոցն Մեծամաւր՝ ներքոյ Արդակայ , զոր Անդակն կոչեն , ետես ի հիւսիսական կողմանէն տեսութիւն զարմանալի։ 74  Եւ ընկեաց զմանուկն ի դայակն եւ ասէ. «Տեսանեմ այր մի գիսաւոր ընդ ամպս որոտացեալ, եւ ելեալ յեկեղեցւոյն գայ առ իս։ 75  Տեսանեմ առ նա զէն սրեալ եւ թագուցեալ , եւ յարեան ներկեալ»։ 76  Եւ ընդ բանիցն եհար զնա եւ անդէն սատակեաց ։ 77  Զոր տեսեալ ծառայիցն՝ ընթացեալ ազդ առնէին սպասաւորաց եկեղեցւոյն ։ 78  Եւ հայրն ելեալ՝ բարկացաւ եկեղեցպանին, տրտմեալ յոյժ՝ բազում ժամս արտասուեաց։ 79  Ապա առեալ զսպասաւորսն՝ տարաւ ի տեղին, եւ կազմեալ գերեզման՝ եդին ի նոյն տեղւոջն ։
       80  Եւ կանգնեաց խաչ քարեայ եւ գրեաց ի նմա այսպէս. 81  «Որ ոք մարտնչի ընդ եկեղեցի սրբոյ Կարապետին՝ անզեղջ մնալով այս սուր եղիցի նորա հոգւոյն եւ մարմնոյն։ 82  Զի ոչ կարէ իշխանութիւն մարտնչել ընդ Աստուծոյ, ապա եթէ մարտիցէ՝ կորիցէ որպէս այս կինս »։ 83  Եւ հաստատեալ կայ այս գրով ի նոյն տեղւոջն ։ 84  Եւ զմանուկն առեալ՝ ետ ցդայեակ , մինչեւ յարբունս հասաւ ։ 85  Եւ ապա առեալ ի վանսն՝ ուսոյց զնա եւ հաստատեաց զնա հայր վանացն յառաջ քան զմահ իւր ։
       86  Իսկ իշխանն Արծրունեաց՝ այր նորա, մինչդեռ գայր ի Կեսարիայէ , լուեալ զմահ կնոջն՝ ստրջացաւ։ 87  Իսկ հայրն Թոդիկ մխիթարեաց զնա, եւ նա խորհեցաւ շինել եկեղեցիս ։ 88  Բայց գնաց ի Մատրավանսն վասն զնիւթն գտանելոյ, եւ շինեաց եկեղեցի վայելուչ ։ 89  Եւ կոչեաց զանուն նորա վասն կնոջն՝ Սուրբ Աստուածածին , եւ զարդարեաց զնա հրաշալի սպասիւք եւ կազմութեամբ ։ 90  Նոյնպէս եւ զՍուրբ Կարապետն ի Գլակայ վանսն մեծաշուք փառաւք զարդարեաց։
       91  Սա դարձոյց զԿուառս ի Կարապետն եւ զՊարեխ ։ 92  Քանզի իշխան ոմն անաւրէն տանն Մամիկոնենից կտրեաց զերկուս աւանսն ի վանացն եւ ետ գուսանի ումեմն կնոջ , զոր բարկացեալ հաւրն Կիւրղի, անիծեալ զիշխանն վասն կտրելոյ զգեւղսն ի վանացն ։ 93  Իսկ յետ ամսոյ միոյ յորս ելեալ՝ ընկէց զնա երիվարն, եւ եհան զոգին։ 94  Բայց որդին, թէպէտ եւ ետ զաւանսն, այլ ոչ էառ ի նմանէ հայրն մինչեւ ի գալ այս իշխանիս ։ 95  Արդ՝ այս իշխանս կշռեաց ԻԲ Ռ դահեկան եւ ետ իշխանին Տարաւնոյ , եւ գնեաց զԿուառս եւ զՊարեխ եւ ետ զնոսա վանացն վճռաւ , եւ երկու գեւղս յիւր գաւառէն՝ զԱրտամետ եւ զԳահ իշխանացն ։ 96  Իսկ զորդին թողեալ առ Թոդիկ՝ գնաց ի գաւառն իւր։ 97  Եւ ի վախճանելն իւր ետ տանել զինքն ի վանսն Իննակնեան. եւ կայ ի կողմ արեւելից, Գ քայլ հեռագոյն յեկեղեցւոյն ։
       98  Ընդ այն ժամանակս սպանին զՈրմիզդ Պարսից արքայն , եւ Ջամբ Խոսրով՝ որդի նորա, եկն փախստական ի Յոյնս ։ 99  Եւ կնքեալ Քաղկեդոնի հաւատովն՝ դարձաւ զաւրաւք ի Մաւրկայ առ Պարսից գործաւորքն . եւ զերկիրն իւր առնոյր ։
       100  Արդ՝ մինչդեռ գայր ի Յունաց Խոսրով, առեալ զՄուշեղ՝ զտէրն Մշոյ եւ Խութայ , Տարաւնոյ իշխանն եւ Սասնոյ , հրամանաւն Մաւրկայ տարեալ ի Դուին եւ արար մարզպան ։ 101  Եւ ետ ի ձեռս նորա զզաւրս Հայոց ԼՌ, եւ ինքն առեալ զզաւրսն Յունաց ՀՌ՝ գնաց ի Բահղ Շահաստան ։
       102  Եւ ընդ Հայոց զաւրսն հպարտացան բնակել . անցին գնացին աւուր միոյ ճանապարհ ի դաստակերտս եւ անդ իջին։ 103  Իսկ Նիխորճէս , որ զՈրմիզդն եսպան , գումարեալ զզաւրս Պարսից ութսուն հազար եւ եկն ի վերայ Մուշեղայ։ 104  Իսկ քաջն Մուշեղ քաջալերեալ զզաւրսն՝ հազիւ հաւանեցոյց մտանել ի պատերազմ ։ 105  Եւ իբրեւ ճակատեցան, եւ խմբեցաւ պատերազմն , եդ բանս ի բերան զաւրացն Հայոց Մուշեղ իշխանն Մամիկոնենից եւ Հայոց մարզպան՝ ի բարեխաւս եւ ի յաւգնութիւն զսուրբ Կարապետն կոչել ։ 106  Եւ միաբան զայս բանն ասացեալ՝ յարձակեցան ի վերայ զաւրացն Պարսից։ 107  Եւ ետ Տէր ի ձեռս նոցա զթշնամիսն ։
       * գիտացեալ Մուշեղայ , թէ նա է թագաւորն , նմա մատեաւ . եւ սկսան բախել իրերաց։ 109  Զոր յոյժ վաստակեցաւ Մուշեղ , սակայն զմահ եւ զկեանս առաջի եդեալ, բարձեալ զմուրճն ի վեր՝ իջոյց ի վերայ գագաթանն Նիխորճիսի , եւ ուղեղն ցնդեալ՝ ընդ քիթսն իջանէր։ 110  Եւ կտրեալ զգլուխն՝ ընկեաց ի մախաղն իւր։
       111  Եւ յորդորեալ զզաւրսն ի պատերազմն , եւ զաւրացեալ զաւրքն՝ առաջի եդին զնոսա ի փախուստ։ 112  Եւ կալան ԽԸ իշխան կենդանւոյն , եւ համար կոտորածին ոչ երեւէր վասն բազմութեանն։ 113  Իսկ արս Ռ ընդ իշխանացն ըմբռնեալ՝ մեծաւ յաղթութեամբ դարձաւ ի պատերազմէն ։ 114  Եւ իբրեւ ազդ եղեւ առ թագաւորն Խոսրով , խնդաց յոյժ։ 115  Իսկ զաւրքն Յունաց տրտմեցան մեծաւ ամաւթով ։
       * կոչեաց թագաւորն զՄուշեղ եւ պատրաստեցաւ տալ պարգեւս ամենայն զաւրացն, յղեաց առ Խոսրով արքայն Մաւրիկ , քանզի զնա թագաւորին փոխան էին կարգեալ , թէ՝ «Գիտե՞ս զայդ , որ արքայիդ մահու սպառնայ Մուշեղ»։ 117  Իսկ նա խորհեցաւ դարան մահու գործել նմա եւ արձակեաց կոչել առ ինքն զՄուշեղ ։ 118  Եւ քոյրն Խոսրովու իմացեալ՝ ազդ արար Մուշեղայ զնենգութիւն եղբաւրն։ 119  Իսկ Մուշեղայ առեալ ընդ իւր Խ իշխան , առանց այլ ուրուք, կազմեցան զաւրէն պատերազմի եւ սուսեր պատերազմի ընդ մէջ ածին։ 120  Եւ այնպէս եկին առ թագաւորն երիվարաւքն մինչեւ ի դուռն խորանին։ 121  Եւ խստութեամբ տուեալ զպատասխանիսն եւ ի լոյս ածեալ զմահու դարանն՝ թքակոծեցին զնա եւ զանմտութիւն նորա պարսաւեցին ։ 122  Եւ յարուցեալ մեծաւ բարկութեամբ՝ իշխանաւքն հանդերձ ել ի թագաւորէն։ 123  Իբրեւ լուաւ զայն թագաւորն, երկեաւ , քանզի մանուկ էր։
       124  Իսկ իշխանն Մուշեղ արձակեաց առ Յունաց զաւրապետն եւ ասէ. «Կամեցայք դուք խորհել սպանանել զիս նենգութեամբ. արդ՝ մի՛ զարթուցանէք զառիւծ , որ ի քուն է, եւ զգայլ, որ զիւր բարսն մոռացեալ է։ 125  Ապա թէ ոչ՝ այն , որ զութսուն հազարսն յաղթահարեաց, կարող է եւ զեաւթանասուն հազարդ սատակել »։ 126  Եւ ինքն թողեալ զզաւրսն ի Դուին՝ ի բաց եկաց ի մարզպանութենէն։ 127  Եւ առեալ զզաւրս իւր, որ ի Մամիկոնեան տանէն էին , եկն ի գաւառ իւր։
       128  Եւ յետ սակաւ ամաց սպան Փոկաս զՄաւրիկ եւ ինքն նստաւ յաթոռ նորա։ 129  Իսկ Խոսրով գնացեալ վրէժխնդիր Մաւրկայ եւ եկեալ անցանէր ընդ Կարնոյ քաղաք ։ 130  Եւ արձակէ առ Մուշեղ՝ Տարաւնոյ իշխանն եւ ասէ . «Արի ե՛կ ընդ իս ի դուռն թագաւորին Յունաց՝ լինել վրէժխնդիր Մաւրկայ մահուանն , ապա թէ ոչ՝ ի դառնալն իմ զերկիրդ քանդեմ եւ զքեզ կապանաւք տանիմ ի դուռն արքունի՝ կնաւ եւ որդովք »։ 131  Իսկ նա ոչ ինչ յղեաց պատասխանի առ նա , այլ սկսաւ ամրացուցանել զգաւառն ։
       132  Եւ իբրեւ գնաց Խոսրով , առ աւար եւ գերութիւն յերկրէն Յունաց, եւ անցեալ գնաց ընդ կողմանս Բասենոյ ի Դուին եւ ի Հեր եւ ի Բահլ ։ 133  Բայց յորժամ եկին ի Կարին, առաքեաց Խոսրով զՄիհրան ի Տարաւն առ Մուշեղ իշխանն , զի կալցեն զնա եւ տարցեն ի Պարսիկս ։ 134  Եւ հրաման տուեալ՝ զտեղիսն, յորս զհաւատսն ունէր, կործանել եւ զկրաւնաւորսն սպանանել ։ 135  Որոց եկեալ՝ զիրսն կատարէին ։