Toggle navigation
Digital Library of Armenian Literature
AUA
Հայ
Login
Library
Themes
All
Historiography
Philosophy
Theology
Pedagogy
Law
Sciences
Linguistics
Ethnography
Health
Geography
Travel Notes
Epistles
Fiction
Translated Works
Publicism
Foreign Language Armenian Authors
Economy
Authors
All Authors
My Projects
Events
About
Our Digital Library
Staff
Chronology
Պատմութիւն Տարաւնոյ
Հեղինակ
Hovhan Mamikonian
Բաժին
Classical Armenian Literature
Թեմա
Historiography
Overview
Add to my project
Bookmark page
[Է
]
ԳԼՈՒԽ
ԳԱԼՈՅՆ
ՎԱԽՏԱՆԳԱՅ
Ի
ՏԱՐԱՒՆ
ԵՐԵՍՈՒՆ
ՀԱԶԱՐ
ԱՐԱՄԲՔ
,
ՈՐ
ՇԻՆԵԱՑ
ԶՊՈՐՊ
ԵՒ
ԶԱՄՈՒՐՆ
ԳԱՐՀԱՐ
ԵՒ
ԿԱՑԵԱԼ
Ի
ԳՐԳՈՒՌ
ԱՄՍ
ԵՐԵՔ
1
Դարձեալ
զաւրաժողով
եղեւ
Խոսրով
արքայ
ի
վերայ
Յունաց
երկրորդ
անգամ։
2
Ի
մտի
կալեալ
զմահն
Միհրանայ՝
քեռորդւոյն
իւրոյ
,
եւ
առաքեաց
զՎախտանգ՝
նորին
հաւրեղբայրն
երեսուն
հազար
ընտիր
առն
եւ
ձիոյ
զաւրու
։
3
Իսկ
նորա
եկեալ
ի
գաւառն
Ապահունեաց՝
արձակէր
հարկապահանջս
ի
Հարք
եւ
ի
Հաշտեանք
եւ
ի
Տարաւն։
4
Առ
որ
գրեն
գաւառապետքն
.
«Եթէ
Վահան
տայ՝
եւ
մեք
,
ապա
թէ
ոչ՝
ունայն
գնայք
ի
մէնջ»։
5
Զայսոսիկ
լուեալ
Վախտանգայ՝
խրոխտացաւ
եւ
ըմբոստացաւ։
6
Եւ
թողեալ
կողմնապետ
յԱպահունիս
,
եւ
փքացեալ
ալեաւք՝
եկն
ի
գլուխ
Տարաւնոյ։
7
Եւ
շինէ
զաւերեալն
Ձիւնկերտ
քաղաք
մեծ
եւ
փոխէ
զանուն
քաղաքին
ըստ
անուան
կնոջն
իւրոյ
,
զոր
ած
ընդ
իւր՝
Պորպէս
,
այսինքն՝
համեղ
։
8
Եւ
տնկեաց
այգիս
եւ
բուրաստանս
,
եւ
փոխէ
զատրուշանն
ի
դուռնն
Կաթողիկէին
,
զոր
հիմնարկեալ
էր
սրբոյն
Սահակայ
։
9
Եւ
ի
վերայ
լերինն
Տաւրոսի
շինեաց
ամրոցս
եւ
կոչեաց
զանուն
նորա
Գարհար
,
քանզի
անդ
ոմանք
գահավէժ
եղեն
ի
վերայ
անասնոցն
,
կարծելով
,
եթէ
հեծեալ
են
։
10
Փոխէ
եւ
զԳոռոզ
լեառնաբլուրն
յանուն
որդւոյն
իւրոյ
Գռեգուռոյ՝
Գռգուռ՝
զբաւսանալով
յամարան
աւուրսն
ի
վերայ
նորա
։
*
յղեաց
պարգեւս
բազումս
Վահանայ
,
եւ
թուղթս՝
զայս
ինչ
.
12
«Քաջ
եւ
հզաւր
բազկի՛դ՝
Վահանայ
Սկայի՛
,
դիցն
աւգնականութենէ՝
ողջո՜յն։
13
Որ
թէպէտ
ընդ
մահ
եղբաւրորդոյն
մերոյ
տրտմեցաք
,
բայց
ընդ
հզաւր
քո
իմաստութիւնդ
զարմացաք
։
14
Եւ
արդ՝
ես
եկեալ
եմ
վասն
սիրոյ
.
արի
ե՛կ
առ
իս
,
եւ
երդուի՛ր
տալ
զհարկ
արքունի
եւ
կալ
հնազանդ
,
եւ
յառաջին
պատիւն
ձեր
մնալ
եւ
այլ
ոչ
մտանել
ի
նենգութիւն։
15
Ո՛ղջ
լեր
ի
դիցն
աջոյ
»։
*
նա
յղեաց
նմա
պատասխանի
այսպէս
.
17
«Վատ
եւ
թոյլ
անձին
Վախտանգա՛յ
ի
խոչքորաց
դասուց
,
որ
զաղբս
ճաշակեն
,
ողջո՜յն։
18
Այլ
թէպէտ
ընդ
մահն
Միհրանայ
խնդացի
,
բայց
ընդ
քո
անմտութիւնդ
լացի
,
որ
զնորա
մահն
լսեցեր
եւ
զիմ
կորովութիւնս
ծանեար
,
զոր
ինձ
ետ
Աստուած
։
19
Զիա՞րդ
իշխեցեր
գալ
ի
վերայ
եկեղեցւոյ
Աստուծոյ
։
20
Այլ
թէ
սէր
եկիր
առնել
,
զկինդ
ի
հետ
ընդէ՞ր
ածեր
,
մի՞թէ
որդի
խնդրես
յարանց
մերոց։
21
Եւ
եթէ
սիրոյ
պատճառանաւք
եկիր
,
զիմ
քաղաքդ
է՞ր
շինեցեր
եւ
ամրոցս
։
22
Այլ
գիտեմ
,
զի
սուտ
ես
եւ
իբրեւ
զշուն
քծնիս
։
23
Արդ՝
զկեանս
քո
առաջի
մահու
դիր
եւ
յերկրէս
արի
ե՛լ
եւ
գնա՛
խաղաղութեամբ։
24
Ապա
թէ
ոչ՝
զմահն
,
որ
ընդ
քեզ
անցանելոց
է
,
զայն
ամենայն
երկիր
տեսանէ»։
*
նորա
բարկացեալ՝
*
առաքեաց
ի
վերայ
նորա
վեց
հազար
այր
ի
Մուշ։
26
Իսկ
ոմանք
ազդ
արարին
նմա
եւ
ասեն
,
թէ
գայ
Ռահան
ի
վերայ
քո
վեց
հազարաւ
։
27
Եւ
նորա
գիշերագնաց
եղեալ՝
գնաց
ի
վերայ
նոցա
,
որ
իջեւանեալ
էին
ի
Ծծմակն
։
28
Եւ
յանկարծակի
եհար
զնոսա
սրով
,
եւ
ոչ
ժամանեցին
ըմբռնել
զերիվարսն։
29
Զի
որդի
նորա
Սմբատ
ի
մէջ
անցեալ՝
կտրեաց
չորս
հազար
երիվար
եւ
անցուցանէր
յայն
կոյս
Արածանոյ
։
30
Եւ
հանեալ
ի
կողմն
Հաշտենից
եւ
երկերիւր
ձի
առաջին
յաղթութեանն
աւարամասն
ետուն
եկեղեցւոյն
ի
Գլակայ
վանսն
,
զի
այն
էր
տուն
նոցա
հայրենական
,
եւ
անդ
կնքեցին
զնա
։
31
Իսկ
Վահանայ
տուեալ
զնոսա
մաւրացն՝
զբազումս
կոտորեաց
եւ
զբազումս
խոցոտեաց
եւ
երկերիւր
այր
ի
մաւր
անդր
ընկղմեաց։
*
Հաշտենից
,
զի
ունէր
ընդ
ձեռամբ
իւրով
երեք
հազար
եւ
երկերիւր
այր
.
եւ
իշխանն
Պալունեաց՝
երկու
հազար
եւ
երկերիւր
.
եւ
իշխանն
Արջուց՝
երեք
հազար
.
եւ
իշխանն
Եղնուտայ՝
հինգ
հազար
.
եւ
ինքն
Վահան՝
եւթն
հազար
.
եւ
Սմբատ՝
որդի
նորա՝
վեց
հազար
.
ընդ
ամենայն՝
քսանութ
հազար
,
այս
ամենայն
զաւրքս
ընդ
Վահանայ
ձեռամբ
էին
։
33
Բայց
բաժանեալ
էր
եւ
կողմապահս
թողեալ
ամենայն
տեղեացն
,
եւ
կային
առ
ինքն
յաւուր
յայնմիկ
երեք
հազար
այր
։
34
Եւ
բազում
ոճիրս
գործեաց
անդ
իշխանն
Հաշտենից
,
զի
աճապարեալ
կտրեաց
զգլուխն
Ռահանայ
եւ
զզաւրսն
փախստական
դարձոյց
։
35
Եւ
նեղեալ
զնոսա
,
մինչեւ
յաղաչանս
անկեալ
եւ
հարկս
խոստանային
տալ
։
36
Իսկ
Վահան
ասէ
.
«Տուք
մեզ
զգլուխն
Ռահանայ
,
եւ
թողումք
զձեզ»։
37
Եւ
զաւրքն
ի
տագնապ
անկեալ՝
խնդրէին
եւ
ոչ
գտանէին։
38
Ապա
կալեալ
զորդի
նորա
զՎահ՝
ետուն
ցՎահան։
39
Իսկ
իշխանն
Հաշտենից
յառաջ
մատուցեալ՝
ասէ
.
«Կամ
տո՛ւք
զՌահան
ի
մեզ
,
կամ
տո՛ւք
ԼՌ
դահեկան»։
40
Եւ
նոքա
ետուն
ԼՌ
դահեկան։
41
Իբրեւ
դարձաւ
եւ
ետես
Վահան
,
զնախանձն
Աստուծոյ
նախանձեալ՝
յարձակեցաւ
ի
վերայ
նոցա
եւ
սկսաւ
կոտորել
զնոսա
։
42
Իսկ
նոցա
զաղաղակ
բարձեալ
ասեն
.
«Առ
ի՞նչ
դարձայք
ի
պատերազմ
,
ո՜վ
աւելախաւսք»
.
եւ
կոչեցաւ
տեղին
այն
Առինչս
։
43
Եւ
տար
եւ
ածեալ
զնոսա
ի
դաշտին՝
եւ
որք
փախեանն
,
էին
պակաս
,
քան
զհինգ
հարիւր
այր
։
44
Որք
երթեալ
պատմեցին
Վախտանգայ
,
իսկ
նորա
բարկացեալ՝
հրամայեաց
գլխատել
զնոսա
։
45
Եւ
ոչ
մնաց
ի
վեց
հազարէն
եւ
ոչ
մի։
46
Իսկ
Վախտանգայ
ի
ցասումն
բարկութեան
շարժեալ
վասն
Ռահանայ՝
առաքեաց
զԱսուր
ի
վերայ
նորա
ութ
հազարաւ
։
47
Որք
եկեալ՝
բանակեցան
յեզերս
գետոյն
Մեղայ
եւ
արձակեցին
առ
Վահան
այսպէս
.
«Ա՜յ
չարաբարոյ
գայլ
Վահա՛ն
,
մինչ
գիտես
,
եթէ
ծառայելոց
ես
Արեաց
արքայի
,
ընդէ՞ր
յանդգնիս
այդպէս
։
48
Արդ՝
արի
ե՛կ
առ
մեզ
եւ
լե՛ր
հարկատու
մեզ
եւ
գնա՛
,
ապա
թէ
ոչ՝
մեռանիս
իբրեւ
զշուն»։
49
Եւ
նորա
լուեալ
զայն՝
առեալ
վեց
հազար
այր
եւ
գնաց
ի
վերայ
նոցա
ինքն
եւ
որդին
իւր
Սմբատ
։
50
Իբրեւ
կացին
հանդէպ
իրերաց
,
սկսաւ
Ասուր
թշնամանել
զՎահան
եւ
Գայլ
կոչէր
նմա
։
51
Եւ
նա
ասէ
.
«Յիրաւի
է
անունդ
ինձ
,
քանզի
գամ
կոտորեմ
,
երթամ
եւ
այլ
գամ»։
52
Եւ
սկսան
մարտնչել
ընդ
միմեանս։
53
Իբրեւ
խմբեցաւ
պատերազմն
,
ակն
եդեալ
Սմբատ՝
որդին
Վահանայ
,
Ասուրայ
եւ
պատահեցաւ
նմա։
54
Իսկ
Ասուր
տեսեալ
,
թէ
պատանի
է
,
քամահեաց
զնա
եւ
ասէ
.
«Քարապաշտ
հարճորդի՛
,
ի
բաց
կա՛ց
,
որ
ի
պատերազմող
արսն
անցից
»։
55
Եւ
նա
ասէ
.
«Որդի՛
սատանայի
,
յիրաւի
է
անուն
քո
Ասուր
,
զի
սուր
քո
ոչ
ինչ
է
,
եւ
ի
մարտնչել
ընդ
մանկանս
ճանաչես
զպարտութիւն
քո»։
56
Եւ
ածեալ
զսուրն՝
կտրեաց
զգլուխ
երիվարի
նորա
եւ
զնա
յերկիր
ընկէց
։
57
Եւ
յարձակեալ՝
առ
զգլուխն
ի
նմանէ
,
եւ
ասէ
.
«Փա՜ռք
քեզ
,
Քրիստո՛ս
,
եւ
սուրբ
Կարապե՛տ
,
որով
յաղթեցեր
հակառակորդին
»։
*
մինչդեռ
նա
զայս
ասէր
,
պատեցին
տասն
այր
զՎահան
.
որպէս
որք
զանտառն
հատանեն
,
այնպէս
յանխնայ
կոփէին
եւ
նոքա
։
59
Եւ
սկսաւ
պակասել
Վահան
,
եւ
ձայն
բարձեալ
ասէ
.
«Ո՞ւր
ես
Սմբա՛տ
Քաջ
,
հասիր
յաւգն
ծերոյս
»
.
զի
էր
ամաց
ութսուն
եւ
ութից
։
60
Իսկ
նորա
քաջաբար
յարձակեալ՝
եհատ
զգլուխ
որդոյն
Ասուրայ
,
եւ
ընդ
մէջն
ճեղքեալ
հանդերձ
թիկամբն
աջոյ՝
զսուրն
ի
բաց
ընկենոյր
։
61
Եւ
զաւրացեալ
Վահանայ՝
զվեց
երիվարին
գլուխսն
կտրեաց
։
*
մատնեաց
Տէր
ի
ձեռս
նոցա
զզաւրսն
Պարսից
,
եւ
փախստական
արարին
զնոսա
մինչեւ
ցերեկոյն
,
եւ
յութ
հազարէն
երեք
հազար
միայն
գնացին
առ
Վախտանգ
։
63
Եւ
նորա
լուռ
եղեալ
մինչեւ
ցմիւս
ամն։
64
Եւ
ի
նոյն
ամին
վախճանեցաւ
Վահան
Քաջ
։
65
Եւ
ետ
տանել
զինքն
ի
Գլակայ
վանսն
,
եւ
կայ
ի
թաղման
ի
դուռն
Սրբոյ
Կարապետին
,
առաջի
սեմոյն
։
66
Իսկ
ի
միւսում
ամի
զաւրս
կազմեալ
գումարեաց
Վախտանգ
եւ
առաքեաց
առ
Սմբատ
,
եթէ՝
«Կամ
ե՛կ
,
որ
պատերազմիմք
,
եւ
կամ
հնազանդեա՛
եւ
տո՛ւր
հարկս»։
67
Իսկ
նորա
ժողովեալ
տասն
հազար
այր՝
գնաց
ի
վերայ
նորա
յԱնդակ
։
68
Եւ
թողեալ
զհինգ
հազարն
ի
բլուրն
,
որ
կոչէն
Մահուագրակ
,
եւ
ինքն
գնաց
հինգ
հազարաւ
ընդդէմ
նորա
եւ
գրգռեաց
զնա։
*
Վախտանգ
տասն
հազար
այր
ի
վերայ
նորա
։
70
Կարծելով
,
թէ
ինքն
միայն
է՝
եկին
զաւրքն
եւ
ի
գիշերի
պատեցին
զնա
։
71
Եւ
նա
կամէր
ի
գիշերի
ելանել
ընդդէմ
,
բայց
արգելուին
զնա
քահանայք
դրան
նորա
։
72
Իսկ
նա
ասէ
.
«Վստահ
եմ
յԱստուած
,
թէ՛
*
որովհետեւ
ծառայեալ
եմք
սրբոյ
Կարապետին
միամտութեամբ
,
թէ՛
ոչ
թողու
զմեզ
ի
ձեռանէ»։
73
Եւ
ել
ջահիւք
ի
վերայ
զաւրացն
Պարսից
։
*
յանկարծակի
տեսին
այր
մի
գիսաւոր
,
որ
լոյս
փայլէր
ի
հերաց
նորա
եւ
զաչս
թշնամեացն
կուրացուցանէր
։
75
Զոր
տեսեալ
քաջին
Սմբատայ՝
ասէր
ցզաւրսն
.
«Քաջալերեցարո՛ւք
եւ
մի՛
երկնչիք
,
զի
սուրբ
Կարապետն
հասեալ
է
ի
թիկունս
մեր
եւ
ընդ
մեր
ինքն
պատերազմի»։
76
Եւ
մի՛
ոք
անհաւատալի
զիրսն
կարծիցէ
,
զի
ինքեանք
սկսան
մարտնչել
ընդ
միմեանս
եւ
զմիմեանս
սատակել
,
զի
Տէր
պատերազմէր
ընդ
նոսա։
77
Եւ
այնչափ
կոտորեցին
զնոսա
,
մինչեւ
հեղեղատք
արեանց
ելանէին
,
որ
եւ
Թիլ
կոչեցաւ
անուն
տեղւոյն
այնորիկ
։
*
իբրեւ
վճարեցին
ի
կոտորելոյ
զայնչափ
բազմութիւնն
,
երկու
հարիւր
այր
համարով
թողեալ
,
զի
զաւրացն
զրոյց
տարցեն
զառնէն
,
զոր
տեսին
ի
գիշերին
։
79
Եւ
ինքն
յուղարկեաց
զերիվարսն
նոցա
ի
Մուշն
աւան՝
յորդին
իւր
,
որ
կոչէր
ըստ
պապանուանն
Վահան
Կամսարական
,
զի
զհետեւակս
քաղաքին
հեծեալս
արասցէ
եւ
յուղարկեսցէ
փութով։
80
Եւ
նորա
կազմեալ
հեծեալս
երկու
հազար
եւ
հինգ
հարիւր՝
հանէ
առ
Սմբատ
իշխանն
։
81
Իսկ
նորա
խոյս
տուեալ
աւուրս
ութ՝
պատրաստեաց
զզաւրս
իւր
։
82
Եւ
յետ
ութ
աւուրն
եկն
եհաս
Վախտանգն
ի
դաշտ
անդ
։
83
Եւ
առ
վաղիւն
կազմեցան
ի
պատերազմ։
84
Իսկ
Սմբատ
կտրեաց
ի
գիշերին
երկու
հազար
այր
հեծելոց
եւ
անցոյց
ի
տեղի
թագստեան
զՊարսկէն
յետուստ
կողմանէ
,
եւ
ի
բլերն
յայս
կողմանէ՝
երեք
հազար
.
եւ
յերկու
կողմանէն
ռազմ
գաղտ
կարգեաց
։
85
Եւ
ինքն
զութ
հազար
արսն
բաժանեաց
ի
վեց
ռազմն
։
86
Եւ
ընդ
առաւաւտն
քաջապէս
ի
դիմի
հարան
եւ
շարժեցին
զնոսա
ի
վերայ
իւրեանց
,
զի
մի՛
գաղտ
զդարանակալսն
տեսցեն
։
*
իբրեւ
ճակատեցան
ի
պատերազմն
ընդ
իրեարս
,
զառաջինն
յաղթահարեցին
զՍմբատ։
88
Իսկ
նորա
ի
բլուրն
ելեալ՝
ասէր
.
«Ո՞ւր
էք
,
ա՛րք
քաջք
,
յառա՛ջ
մատիք»։
89
Եւ
յամենայն
կողմանց
ի
վերայ
յարձակեցան
եւ
ի
մէջ
առին
զզաւրսն
Պարսից։
90
Եւ
խմբեցան
,
եւ
այնչափ
սաստկացաւ
պատերազմն
,
մինչ
զի
չճանաչէին
զմիմեանս
,
բայց
միայն
ի
ձայնս
փողոցն
եւ
ի
տեսս
դրաւշացն
։
*
ի
դիմի
հարաւ
Վախտանգ
Սմբատայ
,
ասէ
.
«Կա՛ց
,
հարճորդի՛
,
թէպէտ
եւ
զբազումս
կոտորեցէք
,
սակայն
այսաւր
չպրծնուս
ի
ձեռաց
քաջ
արանցս
,
այլ
այսաւր
գէշ
գէշ
պատառեսցեն
զքեզ
սուսերք
մեր»։
92
Եւ
Սմբատ
ի
մէջ
անցեալ՝
եհատ
եւ
կտրեաց
զսռնապանս
բարձից
նորա
,
եւ
մերձ
տարաւ
յընկենուլ
զՎախտանգ
։
93
Եւ
նորա
ձգեալ
զտէգն՝
եհար
զկուրծս
նորա
,
եւ
ի
ներքս
ոչ
կարաց
անցուցանել։
94
Եւ
Սմբատայ
ձայնս
արկեալ՝
ասէր
.
«Սո՛ւրբ
Կարապետ
,
յայտնեա՛
եւ
այսաւր
զքեզ
ծառայից
քոց
,
զի
վասն
քո
մեռանիմք
ի
վերայ
հաւատացելոց
քոց
»։
95
Եւ
բախեալ
տիգաւ
ի
թիկունս
նորա
եւ
անց
ընդ
զրահսն
ի
ներքս
եւ
եհան
ընդ
սիրտ
նորա
.
եւ
հանեալ
զսուրն՝
կտրեաց
զգլուխ
նորա։
96
Եւ
ոչ
կարաց
ունել
,
զի
զբազում
մարդովք
վազեաց
եւ
յայնկոյս
անցաւ
գլուխն
Վախտանգայ
։
97
Իսկ
Սմբատ
զհետ
մտեալ
ծառային
,
որ
զգլուխն
էառ
եւ
փախեաւ
,
եւ
հասեալ՝
եհար
մրճովն
եւ
գոգեաց
զսաղաւարտն
.
եւ
գլխոյն
ոսկրն
փոսեալ՝
տեղի
տայր
սաղաւարտին
մրճին
Սմբատայ
,
եւ
հազիւ
կարաց
հանել
։
98
Եւ
նորա
հանեալ՝
ընկէց
զգլուխն
եւ
ինքն
մեռաւ
։
99
Եւ
այլ
ոմն
էառ
եւ
փախեաւ։
100
Եւ
Սմբատ
զհետ
մտեալ՝
ասէ
.
«Ո՜վ
Պարսիկք
,
մի՛
անմտանայք
,
զի
մինչ
յայս
անկաւ
Վախտանգ
,
որ
սրտացաւ
ծառայքդ
զգլուխդ
առեալ
փախչիք
,
ապա
եւ
ձեզ
,
այդպէս
պարտ
է
լինել
»։
101
Եւ
ձգեալ
ծառային
զգլուխն
ի
կուրծսն
Սմբատայ
եւ
ասէ
.
«Տար
խորովեա՛
եւ
կե՛ր
զդա
.
վա՜յ
ձեզ
,
որ
այլ
վաղ
ոչ
սպանիք
»։
102
Եւ
առեալ
Սմբատայ
զգլուխն
եւ
զհետ
մտեալ
ծառային՝
ասէ
.
«Տիրատեաց
պարսի՛կ
,
զգլուխ
քո
ընդէ՞ր
ոչ
փոխանակեցեր
տեառն
քո։
103
Արդ՝
որովհետեւ
այդպէս
տիրատեացք
էք
,
առնեմ
զքեզ
որպէս
զտեառն
քո
»։
104
Եւ
եհար
զնա
տիգաւ
ի
սիրտն
եւ
անցոյց
զտէգն
յայնկոյս
,
եւ
ընկեցեալ
յերիվարէն՝
կտրեաց
զգլուխ
նորա
։
105
Եւ
դարձաւ
մեծաւ
յաղթութեամբ
ի
բլուրն։
106
Եւ
զաւրքն
շուրջ
պատեալ՝
ի
վայրին
զպարսիկսն
սպանին
։
107
Եւ
ոչ
մնաց
ի
նոցանէ՝
բայց
այնոքիկ
,
որ
առ
ուղտուցն
բանակքն
էին՝
արք
չորեքհարիւր
,
զորս
ոչ
հրամայեաց
սպանանել
,
զի
փախստականք
էին
։
108
Բայց
էառ
ի
նոցանէ
հազար
եւ
քառասուներեք
ուղտ
եւ
ութ
հազար
ձի
եւ
ջորի։
109
Եւ
իբրեւ
վճարեցաւ
պատերազմն
,
հրամայեաց
ծածկել
զնոսա
ի
ձորս
եւ
ի
հեղեղատս
։
110
Եւ
կոչեցաւ
անուն
տեղւոյն
այնորիկ
Մահուագրակ
։
*
Սմբատ
առեալ
զզաւրսն՝
գնաց
ի
վերայ
քաղաքին
Պորպայ
ի
գիշերի
։
112
Եւ
մտեալ
զաւրացն
ի
տունսն՝
զորս
եւ
գտին
Պարսիկս
լեզուաւ՝
սատակէին
եւ
զգլուխսն
կտրէին։
113
Եւ
զքիթսն
ի
շար
արկեալ՝
բերէին
առ
Սմբատ։
114
Եւ
համարեալ
զքիթսն՝
գտանէին
սպանեալ
պարսիկք
ընդ
այր
եւ
ընդ
կին
եւ
ընդ
մանկտի
տասն
եւ
չորս
հազար
։
115
Իսկ
զորդին
Վախտանգայ
եւ
զկինն
առեալ՝
տարան
յԱյծից
բերդ
,
զոր
յառաջ
Արծուիս
կոչէին
,
եւ
պահեալ
զնոսա
անդ
։
116
Եւ
յղեաց
առ
Պարսից
թագաւորն
եւ
ասէ
.
«Տո՛ւր
հարկ
տասն
եւ
հինգ
տարւոյ
,
որ
զաւրքդ
քո
զիմ
երկրիս
զխոտն
եւ
զհացն
կերան
,
եւ
զփայտսն
այրեցին
,
եւ
զգին
ջրոյն
,
զոր
ըմպեցին
,
եւ
զտաճարացն
,
զոր
իմ
հայրն
այրեաց
վասն
քո՝
Գայլ
Վահան
,
եւ
դարձեալ
զսապոնի
գինսն՝
ԿՌ
դահեկան
,
որ
զքո
զաւրացն
զգիշահոտ
հալաւն
եւ
զարիւնաթաթախ
հանդերձսն
լուանալ
տուաք
եւ
ագաք։
117
Ապա
թէ
ոչ՝
գամ
Ճ
մարդով
ի
վերայ
քո
,
եւ
զամենայն
Պարսիկս
գերեալ՝
ի
Տարաւն
ածեմ
,
եւ
ի
քո
աստուածքդ
շուն
խառանեմ
,
որ
փոխանակ
դոցա
հաջեն
ի
քեզ
։
118
Արդ՝
փութով
,
զոր
ինչ
ասացի
քեզ
,
արձա՛կ
,
ապա
թէ
ոչ՝
տեսանես
,
թէ
զինչ
անցք
անցանիցեն
ընդ
քեզ
»։
119
Իսկ
նորա
լուեալ՝
ծաղր
առնէր
զՍմբատ
,
եւ
ոչ
գրեաց
պատասխանի
թղթոյն
Սմբատայ
։
120
Բայց
եղբայրն
Վախտանգայ՝
Սուրէն
,
առեալ
ՋՌ
դահեկան
եւ
ԹՌ
այր
,
եկն
ի
Տարաւն՝
գնել
զկինն
եւ
զորդին
Վախտանգայ
։
121
Եւ
ընդ
առաջ
գնացեալ
Սմբատայ՝
ընկալաւ
զՍուրէն՝
եղբայր
նորա
,
սիրով
եւ
ած
զնա
ի
Մուշ։
122
Եւ
կացեալ
անդ
աւուրս
Ժ՝
խնդիր
արար
Սուրէն
եղբաւրորդւոյ
իւրոյ
,
թէ՝
ուր
է։
123
Իսկ
նոքա
ցուցին
զբերդն
,
թէ՝
անդ
է։
124
Եւ
նա
ասէ
.
«Անդ
այծարա՞ծ
է
,
թէ՞
դիւարած»։
125
Եւ
ծիծաղեալ
Սմբատայ
ընդ
աղի
բանսն
Սուրէնայ՝
առաքեաց
եւ
ետ
բերել
զկինն
եւ
զորդին
առաջի
իւր։
126
Եւ
իբրեւ
ածին
,
ասէ
Սուրէն
.
«Իշխա՛ն
հզաւր
ի
վերայ
աշխարհիս
Հայոց
,
տա՞ս
զսոսա
Պարսից
արքային
տուրս»։
127
Իշխանն
ասէ
.
«Պարսից
արքային
եւ
մեռեալ
շուն
մի
ո՛չ
տամ
,
որ
ճաշ
ուտէ
,
առանց
գնոյ
,
թո՛ղ
թէ
զդոսա։
128
Բայց
թէ
դու
գնես՝
քեզ
տամ։
129
Ապա
թէ
ոչ՝
գնացէ՛ք
երեքեանդ
յԱրծրունիս
,
այծեր
արածեցէ՛ք
եւ
բերդին
ծառայութիւն
արարէ՛ք
եւ
զիմ
հացս
կերէ՛ք
աներախտիս
»։
130
Իսկ
Սուրէն
,
քանզի
իմաստուն
մարդ
էր
,
ասէ
.
«Ո՜վ
բարեպաշտ
եւ
հզաւր
իշխան
,
թէ
եւ
զշունս
դարապասիդ
քո
արածել
տաս
,
դեռ
պատիւ
է
մեզ
,
որ
ի
դրան
քում
կայաք
,
թո՛ղ
թէ
լոկ
այծեր
արածէաք
։
131
Բայց
թէ
լսէք
մեզ
,
առէ՛ք
ի
մէնջ
ՋՌ
դահեկան
,
եւ
ԲՌ
ուղտ
,
եւ
հինգ
հարիւր
պարսիկ
ձի
,
եւ
մեզ
տուրս
տո՛ւք
զայս
կինս
եւ
զմանուկս
»։
132
Իշխանն
ասէ
.
«Զայդ
,
որ
բերեալ
ես
,
այդ
մեր
է
,
զի
զքո
գլուխդ
կտրեմ
եւ
զոր
ունիս
,
յիս
առնում
.
բայց
թէ
դոքա
քեզ
պիտոյ
են
,
դու
քրիստոնեայ
լե՛ր
եւ
կնքեա՛ց
,
եւ
զիս
առ
եւ
ի
Պարսիկս
գնա՛
,
եւ
դոքա՝
քեզ։
133
Ապա
թէ
ոչ՝
ձեզ
այլ
հնար
իմացէ՛ք
»։
134
Իսկ
Սուրէն
բերեալ
ետ
զՋՌ
դահեկանն
եւ
զուղտսն
եւ
զձիսն
առաջի
եւ
ասէ
ցիշխանն
.
«Աւադիկ
է
տուրսդ
»։
135
Իսկ
նա
ասէ
.
«Հաւանեմ
տրոցդ
.
բայց
հարիւր
եւ
ութսուն
հազար
դահեկանի
,
որ
փայտ
են
տարեալ
ի
Քարքէոյ
,
եւ
ԴՃՌ
դահեկանի
,
որ
խոտ
են
կերեալ
ի
դաշտէդ
,
եւ
ԿՌ
դահեկանի
,
որ
զեղն
եւ
զեղջերու
եւ
զնապաստակ
երկրիս
որսացեալ
են
եւ
կերեալ
,
զհացի
եւ
զջրոյ
գինն
թողում
,
բայց
զանոյշ
գինին
Ասորոց
եւ
Սալնայ
եւ
Մորխայ
այս
երկու
տարի
է
,
որ
յինէն
կտրեալ
էին
եւ
ինքեանք
արբին
,
զայն
թող
տա՛ն։
136
Եւ
զգաւառին
հարկն
,
զոր
առեալ
են
,
եւ
զքաղաքին
մուտսն
,
զոր
կերեալ
են՝
ՆՌ
դահեկան
,
զայդ
ամենայն
թող
բերե՛ն
։
137
Եւ
դու
քրիստոնեայ
լե՛ր
,
եւ
զիս
ի
Պարսիկս
տա՛ր
,
եւ
դոքա՝
քեզ»։
*
Սուրէն
եւ
ոչ
կարաց
խաւսել
զերիս
աւուրս
։
139
Եւ
ապա
արձակեաց
իշխանն
առ
նա
եւ
ասէ
.
«Մի՛
տրտմիր
,
զի
ըստ
քո
կամացդ
առնեմ
զամենայն
ինչ
։
140
Բայց
արի՛
անցանեմք
յայնկոյս
եւ
յուխտ
երթամք
ի
վանսն
իմ
,
զոր
շինեաց
հայրն
իմ
»։
141
Եւ
առեալ
զՍուրէն՝
անցին
յայնկոյս
Արածանոյ
,
եւ
զկինն
եւ
զորդին
ի
հետ
տարան
։
142
Բայց
զի
նենգել
կամէր
պարսկին
,
զկինն
եւ
զորդին
եւ
զՎահան
Կամսարական
յայն
կոյս
թողեալ
,
զի
որ
ի
նա
անկցի
,
նա
սպանցէ։
143
Եւ
ինքն
թողեալ
զիւր
զաւրսն
ի
Մեղտի՝
ԴՌ
այր
,
եւ
զՊարսիցն՝
յանդաստան
վանացն
,
զոր
Արտից
գեւղն
կոչեն
,
եւ
առեալ
հինգ
հարիւր
այր
զիւրսն
եւ
զհինգ
հարիւր
զնորայն՝
գնացին
երկոքեանն
ի
վանսն։
144
Եւ
իբրեւ
եկին
առ
Թագուցեալ
խաչն
,
իջին
յերիվարացն
եւ
գնային
հետեւակ
ի
վանսն
,
քանզի
չէր
հնար
ումեք
երիվարաւ
ընդ
այն
տեղւոյն
ի
վեր
անցանել
։
145
Նոյնպէս
եւ
յարեւելից
կուսէ
ձորոյն՝
ի
ստորոտ
զառիվերին
մինչեւ
յեկեղեցին
,
չիշխէր
ոք
գալ
,
զի
թէ
եւ
Տրդատ
եւ
սուրբն
Գրիգոր
ոչ
իշխէին
գալ
երիվարաւ
անդ
,
ապա
ո՞վ
իշխէր
յանդգնաբար
երիվարաւ
մտանել
յեկեղեցին
։
146
Արդ՝
իբրեւ
մերձեցան
ի
վայրս
վանացն
,
ընդ
առաջ
եկին
պաշտաւնեայքն
եւ
արգելուին
զնա
վասն
Սուրէնայ։
147
Եւ
Սմբատ
բարկացեալ՝
ասէ
.
«Որովհետեւ
Պարսիկքս
այնպէս
պիղծք
են
,
որ
եւ
մայրեացս
չեն
արժանի
,
ապա
եւ
կենաց
իսկ
չեն
արժանի
»։
148
Եւ
յարձակեալ
ի
վերայ
Վարազայ
իշխանին
Պալունեաց՝
եհար
սրով
եւ
կտրեաց
զգլուխն
Սուրէնայ։
149
Եւ
զերկու
իշխանսն
Պարսից
զծառէն
կախեալ՝
խեղդեցին։
150
Եւ
ինքեանք
դարձան
յերիվարսն
,
քանզի
զաւրքն
Պալունեաց
իշխանին
թագուցեալ
էին
ի
բլուրն
,
ի
փոքր
ամրոցի
Մեծամաւրին՝
արք
երեք
հարիւր
,
ի
ներքոյ
Անդակայ։
151
Եւ
հեծեալ
նոցա
յերիվարսն՝
մինչեւ
իջուցին
ի
Մեծամաւր
,
եւ
որք
ի
դարանին
էին
,
ընդդէմ
եկին։
152
Եւ
ի
մէջ
առեալ՝
զայն
հինգ
հարիւր
արսն
կոտորեցին
,
եւ
ինքեանք
իջեալ
առ
այլ
զաւրսն
գնացին։
153
Արդ՝
այնք
,
որք
յամրոցին
Արտից
գեղջն
էին
,
ի
գիշերին
ի
դուրս
ելեալ՝
իջին
ի
վերայ
Պարսից
,
եւ
կտրեալ
զերիվարս
նոցա
աւելի
քան
զերկու
հազար
հինգ
հարիւր
եւ
հանին
ի
Սրոց
ձոր
։
154
Իսկ
զաւրացն
Պարսից
զհետ
մտեալ
գողոցն
եւ
հասեալ
յայն
տեղի
,
որ
կոչի
Գողոց
աղբիւր։
155
Եւ
դարձան
ի
վերայ
նոցա
ձիատարքն
եւ
հարին
պարսաքարաւք
եւ
աղեղամբք
հինգ
հարիւր
եւ
քսան
այր։
156
Եւ
զերիվարսն
առին
եւ
խառնեցին
յայլսն
.
եւ
եղեն
ԳՌ
ձի։
157
Իսկ
ոմանք
հետեւակեալք՝
ձորամուտք
եղեն
ի
Պարսից
զաւրացն
եւ
գնացին
յանտառն
.
եւ
անկան
ի
վերայ
ձիագողացն
եւ
սկսան
կոտորել։
158
Իսկ
որ
աւագն
էր
ի
ձիագողսն
,
որոյ
Սրեմն
կոչէին
,
դարձաւ
ընդդէմ
,
եւ
սուր
հանեալ՝
ինքն
միայն
պատերազմեցաւ
,
մինչեւ
դարձան
ընկերք
նորա
։
159
Եւ
իբրեւ
նոքա
դարձան
,
Սրեմ
մեռաւ
,
զի
հարին
նետիւ
ի
սիրտ
նորա։
160
Եւ
թաղեցաւ
ի
նոյն
ձորն
,
որ
կոչեցաւ
անուն
ձորոյն
այնորիկ
Սրեմաձոր
։
161
Եւ
ընկերքն
քարիւ
եւ
նետիւ
ընդդէմ
դարձան
եւ
սպանին
զբազումս
։
162
Եւ
այլքն
փախստական
եղեալ՝
եկին
ժողովեցան
եւ
ճաշէին։
163
Իսկ
ոմանք
յՈղկանայ
ելեալ՝
գային
որսոյ
պատճառանաւք՝
արք
ՃԾ
։
164
Իբրեւ
տեսին
,
զի
յանհոգս
էին
իջեալ
Պարսիկքն
,
գողաբար
յարձակեցան
ի
վերայ
։
165
Զի
ոչ
ոք
կարաց
յերիվարսն
ելանել
,
այլ
ի
շուրջ
եկեալ
սեղան
անդ՝
սպանին
ԵՃ
եւ
Ը
այր
։
166
Եւ
վասն
ժողովելոյն
կոչեցաւ
տեղւոյն
այնորիկ
Ժողովս
։
167
Եւ
մինչ
այս
այսպէս
եղեւ
,
Սմբատ
եւ
իշխանն
Պալունեաց
թագեան
ի
ձոր
ուրեք
։
168
Եւ
առաքեցին
զոմն
ի
Մեղտի
,
թէ՝
«Փութացէք
ի
վերայ
դոցա
գալ
»
.
եւ
ինքեանք
առաքեցին
արս
Ճ՝
գրգռել
զզաւրսն
Պարսից։
169
Զոր
տեսեալ
զաւրացն՝
դռոհ
ետուն
զհետ
,
եւ
մի
մի
հասանէին
։
170
Իբրեւ
եկին
զաւրքն
առ
Սմբատ
,
ասեն
.
«Տո՛ւք
զձեզ
ի
բլուրն
,
զի
տեղին
աջող
է
պատերազմին
,
եւ
անձնապահ
լի՛ք
,
մինչեւ
մեր
զաւրն
հասանէ
»։
171
Եւ
նոցա
ի
բլուրն
ելեալ
,
եւ
զաւրացն
Պարսից
բազմանալ
ի
վերայ
Սմբատայ
եւ
Վարազայ
,
եւ
նոցա
ծունր
կրկնեալ՝
յաւգնութիւն
կոչելով
սուրբ
Կարապետն՝
«Յիշեա՛
,
ասեն
,
զերախտիս
մեր
եւ
որպէս
ի
հեռուստ
աւգնեցեր
,
ի
մաւտոյս
մի՛
վերջանար
ի
մէնջ
»
.
եւ
եհաս
աւգնութիւն
Աստուծոյ
ի
թիկունս
։
172
Եւ
փողոց
տուեալ
ի
վերայ
բլերն՝
Սմբատայ՝
յաջ
թեւն
,
եւ
Վարազ՝
յահեակն
,
եւ
սկսան
արեամբ
թաւթաւել
ինքեանք
եւ
երիվարք
իւրեանց
։
173
Եւ
մածաւ
սուրն
ի
ձեռինն
Սմբատայ
,
եւ
ոչ
կարաց
հանել
,
եւ
կոտորեալ
էր
ի
բռնանն
։
174
Իբրեւ
տեսին
Պարսիկքն
,
եթէ
ոչ
կարաց
առնուլ
այլ
սուր
,
ձայն
տուեալ
ասէին
ցմիմեանս
.
«Փութասջիք
,
զի
մածեալ
է
ձեռն
քաջին
,
եւ
կապեաց
զնա
Աստուածն
իւր
,
եւ
սուրն
ի
ձեռին
կոտորեալ
է
»։
175
Եւ
պատեցին
զնա
բազումք
,
եւ
իբրեւ
զփայտ
չոր
,
որ
ի
ճեղքելն
ճարճատէ
,
այնպէս
ճարճատէին
ի
վերայ
գլխոյն
Սմբատայ
զէնք
նոցա
։
176
Իսկ
նա
բարձր
ձայնիւ
ասէր
.
«Վա՜յ
քաջութեանդ
ձերոյ
,
զի
ոչ
կարացէք
ճեղքել
զգլուխ
իմ»։
177
Զայս
ասաց
,
զի
յիշելիք
լիցի
բանն։
178
Բայց
իբրեւ
գիտաց
եթէ
կարի
սաստկացան
ի
վերայ
նորա
,
ձայն
բարձեալ՝
ասէ
.
«Ո՞ւր
ես
,
բազո՛ւկ
քաջ
եւ
մո՛ւրճ
ընդդէմ
թշնամեաց
,
գաւազա՛ն
իմոյ
ծերութեանս
,
իշխա՛ն
Պալունեաց
,
յառա՛ջ
մատիր
իբրեւ
զքաջ
արծուի
,
զի
անգեղք
եւ
բուէճք
պատեցին
զիս»։
179
Եւ
նորա
թողեալ
զահեակ
թեւն
ի
Վահան
որդին
իւր
,
որ
զՎահանովիտն
շինեաց
,
եւ
ինքն
քաջաբար
,
որպէս
զարծուի
կանչեալ՝
դիմեաց
ի
վերայ
(որ
եւ
ի
դողման
հարեալ
ամենայն
երիվարացն)
եւ
հասեալ
ի
թիկունս
Սմբատայ
։
180
Եւ
բախեալ
զտէգն
ի
վերայ
թիկան
միոյն
եւ
եհան
ընդ
ողն
երիվարին
։
181
Եւ
այլ
ոչ
ժամանեաց
հանել
,
զոր
ծաղր
արարեալ՝
ասէր
.
«Երթ
չափեա՛
զտէգդ
,
թէ
քանի՞
կանգուն
է
.
մի՛
ոք
սուտ
ասէ
,
թէ
երեք
գիրկ
է
,
եւ
խաբէ
զքեզ
»։
182
Եւ
անդէն
մեռաւ։
183
Իսկ
Սմբատայ
ելեալ
յեզր
պատերազմին
եւ
ձախ
ձեռամբն
պրկեաց
պարսիկ
մի
,
եւ
ետ
զենուլ
ի
վերայ
ձեռինն
եւ
սրոյն
։
184
Եւ
թուլացաւ
սուրն
,
եւ
ձգեալ
զայն՝
փոխեաց
այլ
սուր
եւ
ելեալ
յերիվարն
։
185
Եւ
իբրեւ
հեծաւ
յայլ
երիվար
,
ետես
,
զի
վեց
հազար
այր
պատեցին
զնա
կրկին
եւ
ի
մէջ
առին
զհինգ
հարիւրն
։
186
Եւ
իբրեւ
գիտացին
,
եթէ
կացեալ
են
երիվարքն
,
եհար
պարսիկ
մի
եւ
ընկէց
,
եւ
զերիվարն
առեալ՝
մատոյց
Վարազայ
իշխանին
եւ
ասէ
.
«Է՛ջ
եւ
հեծի՛ր
»։
187
Իսկ
նորա
փոխեալ
զոտնն՝
նստաւ
ի
վերայ
նորա
,
զոր
տեսեալ
զաւրացն՝
զարմացան
։
188
Եւ
այսպէս
արարեալ
ի
մէջ
ահաւոր
բազմութեանն՝
փոխեցին
զերիվարսն
։
189
Զի
որչափ
եւ
զաւրքն
բազմանային
,
նոքա
յանհոգս
լինէին
ի
մէջ
նոցա
.
զի
այնչափ
կուտեցան
ի
վերայ
,
որ
եւ
տեղի
չգտանէին
,
որ
յեզր
ելանէին
։
190
Եւ
իբրեւ
սկսան
ոմանք
երկմտել
ի
զաւրացն
Սմբատայ
,
ըստ
տեսչութեանն
Աստուծոյ
տեսին
զմիւս
Սմբատ
,
զի
գայր
,
որ
էր
իշխան
Հաշտենից
,
եւ
ածէր
զՎահան
Կամսարական՝
զորդին
Սմբատայ
,
եւ
վեց
հազար
այր
ընդ
նմա
։
191
Զոր
տեսեալ
Վարազ
իշխանին՝
աղաղակեաց
եւ
ասէ
.
«Քաջ
որդի
Վահա՛ն
,
ո՞ւր
էիր
,
որ
այլ
վաղ
ոչ
եկիր
յաւգնութիւն
»։
192
Իսկ
Վահան
ձայն
բարձեալ՝
ասէ
հանդերձ
արտասուաւք
.
«Կա՞յ
այն
տառապեալ
հայրն
իմ
ծերունի
,
եթէ՞
փոխեցաւ
առ
Տէր
ի
հանգիստ
»։
193
Իսկ
Սմբատայ
լուեալ՝
ասէր
.
«Սուրբ
Կարապետն
ինձ
ի
թիկունս
հասեալ
էր
,
եւ
ես
ի
ձեռաց
անաւրինաց
մեռանէի՞»։
194
Իսկ
նորա
գոհացեալ
զԱստուծոյ
եւ
ի
դիմի
հարեալ
եւ
կտրեալ
փողոց՝
անց
ի
ներքս
եւ
պարզեաց
զմիւս
թեւն
,
եւ
զմիւս՝
իշխանն
Հաշտենից
Սմբատ
։
195
Եւ
յինքեանս
առեալ
զպատերազմն
եւ
սկսան
կոտորել
զպատերազմագլուխսն
։
196
Եւ
ի
վերայ
շրջեալ
զմիւս
թեւն
Վահանայ
,
բոլորեալ
եւ
ի
մէջ
առեալ
զզաւրսն
Պարսից՝
կոտորեցին
մինչեւ
յերեկոյն։
197
Եւ
իբրեւ
ի
մուտս
եղեւ
արեւն
,
մնացին
ի
Պարսիցն
հինգ
հարիւր
այր
,
որք
ընդ
միջոցն
ելեալ
փախեան
։
198
Եւ
քանզի
մնացեալ
էին
երիվարք
նոցա
,
երթեալ
մտին
ի
ձոր
մի
եւ
ննջեցին՝
խոյս
տուեալ
մինչեւ
ի
միւս
աւուրն
հասարակն
։
199
Զոր
եկեալ
զաւրացն՝
գտին
եւ
ջուր
ցանեալ
զարթուցին
,
եւ
առեալ
տարան
զնոսա
ի
Մեղտի։
200
Եւ
կոչեցաւ
տեղին
այն
Թմբրաձոր
։
201
Իսկ
Սմբատ
հրամայեաց
զդիակունսն
կուտել
ի
վերայ
իրերաց
ի
բլուրն
.
եւ
վասն
Վարազայ
կոտորածին՝
կոչեցաւ
անուն
տեղոյն
այնորիկ
Վարազաբլուր
։
202
Եւ
ինքեանք
եկեալ
իջեւանեցան
ի
գեւղ
վանաց
,
որ
կոչի
Կենաց
վայրք։
203
Եւ
իբրեւ
մտին
ի
գեւղն
,
ընդ
առաջ
եղեն
նոցա
պարաւորքն
,
եւ
երգս
առեալ՝
բազում
ինչ
իրաց
նման
գովէին
։
204
Որ
յետոյ
հոտեալ
դիականցն
եւ
որդնեալ
,
զայս
ի
դէպ
ածեալ՝
շէր
ասացին
.
*
գայլք
զմարմինս
դիականցն
Վարազայ
եւ
գիրացան։
206
Կուզ
կերեալ՝
ուռաւ
որպէս
զարջ
,
եւ
աղուէս
հպարտ
եղեւ
,
քան
զառեւծ
։
207
Գայլ
,
քանզի
շատակեր
էր
,
պայթեաց
.
արջ
,
քանզի
զոր
ուտէ՝
չմնայ
առ
ինքն
,
ի
սովոյ
մեռաւ։
208
Անգեղք
,
քանզի
ագահք
էին
,
նստան
եւ
այլ
ոչ
կարացին
վերանալ։
209
Մկունք
,
քանզի
շատ
կրեցին
ի
ծակսն
,
ոտքն
մաշեցան
»։
210
Զայս
ամենայն
ասացին
,
եւ
ի
դէպ
էր
վասն
իրացն
.
որ
եւ
կոչեցաւ
գեղջն
այնորիկ
Շիրենիք
։
211
Իսկ
զարսն
,
որ
ի
Մեղտի
տարան
,
բժշկել
ետ
ի
ցաւոց
վիրացն
։
212
Եւ
ետ
նոցա
գանձս
եւ
երիվարս
եւ
զէնս
եւ
յուղարկեաց
զնոսա
խաղաղութեամբ
ի
Պարսիկս
։
213
Եւ
ինքեանք
ելեալ
ի
տէրունական
տունն՝
ընծայս
բազումս
մատուցին
Աստուծոյ
ի
Սուրբ
Կարապետն
եւ
ցնծութեամբ
դարձան
ի
տունս
իւրեանց։
214
Ի
սորա
աւուրս
վախճանեցաւ
երանելին
Ստեփաննոս
,
եւ
կայ
առ
յայլ
հայրսն
ի
Հայրաբլուրն։
215
Եւ
առեալ
Վահանայ
զեպիսկոպոսունսն
Մամիկոնենից
,
եւ
զՊալունեաց
եւ
զՀաշտենից
,
եւ
եկն
ի
վանսն
Գլակայ
։
216
Եւ
ձեռնադրեցին
հայր
վանացն
զԵպիփան
,
որ
ի
Դունայ
տանէն
էր
եկեալ
յանապատ
եւ
բնակեալ
ի
վայրս
եկեղեցւոյն
։
217
Սա
եկաց
քսաներորդ
երկրորդ
եւ
կացեալ
ի
վանականութեանն
ամս
քսան
։
218
Եւ
գնաց
ի
ժողովն
,
զոր
արար
Հերակղ
ի
յինն
եւ
ի
տասն
ամին
իւրոյ
։
219
Եւ
նզովեցին
բազում
հայրապետք
եւ
զԵզր
Հայոց
Կաթողիկոս
,
զի
հաւանեցաւ
Յունաց
աղանդոյն
եւ
ի
նոյն
եկաց
։
220
Զոր
եւ
եպիսկոպոսն
Հաշտենից
հաւանեալ
աղանդոյն
եւ
պղծութեանն
.
եւ
հալածեցան
ի
կողմանս
Յունաց
,
զի
իշխանքն
իսկ
ոչ
հաւանեցան
իրացն
եւ
պղծութեանն
։
[Ա] պատճէն առաջին սրբոյն Գրիգորի, զոր գրեաց եւ յղեաց ի Կեսարիա
[Բ] Պատճէն երկրորդ. պատասխանի պայմանաւոր գրոյն սրբոյն Գրիգորի, զոր յղեաց Կեսարու հայրապետն ի ժամ վաղճանի իւրոյ
[Գ] Զենոբայ ասորւոյ պատասխանի թղթոյն ասորւոց եւ պատմութիւն վասն Իննակնեան տեղեացն եւ պատերազմին, որ յԱրձանն եղեւ
[Դ] Պատճէն երկրորդ պատերազմին, որ յԱրձանն եղեւ
[Ե] Եթէ ոյք են որ յաջորդեցին յառաջնորդութիւն սուրբ Կարապետին, որ կոչի Գլակայ վանք
[Զ] Գլուխ պատմութեան պարսից. գալոյն Միհրանայ ի տարաւն տասն հազարաւ եւ կոտորելն զնոսա Գայլուն Վահանայ յԱւձ քաղաքի
[Է] Գլուխ գալոյն Վախտանգայ ի Տարաւն երեսուն հազար արամբք, որ շինեաց զՊորպ Եւ զամուրն Գարհար եւ կացեալ ի Գրգուռ ամս երեք
[Ը] Գլուխ երրորդ պատճէնի. Վասն գալոյն Տիգրանայ եւ կոտորածին ի Հոնընկէցն
[Թ] Պատճէն չորրորդ. գալոյն Վարդուհրայ եւ մեռանելոյն ի Փանդիկ ութ հազար մարդով յեզր Արածանոյ
[Ժ] Պատմութիւն վասն գիտելոյ զպատճառս Ծիծառնէոյ Խաչին, թէ յումմէ բերաւ եւ կամ որպէս կայ ի Ծիծառնէ եւ կամ յոր ժամանակի գործեցաւ այս
[ԺԱ] Վասն մահուանն Տիրանայ՝ որդւո Վահանայ, եւ պատերազմին, որ յեզերս Աղի ծովուն եղեւ
Dictionaries
ՆՀԲ
ՀԱԲ
ԳՀԲ
×
×
×
Login
Don't have an account?
Register
×
×
×