Պատմութիւն Տարաւնոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
] ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ ՊԱՏՃԷՆԻ .
ՎԱՍՆ ԳԱԼՈՅՆ ՏԻԳՐԱՆԱՅ ԵՒ ԿՈՏՈՐԱԾԻՆ Ի ՀՈՆԸՆԿԷՑՆ
       * առաքեաց Խոսրով ի վերայ ապստամբ տանն Մամիկոնենից՝ զՏիգրան զաւրապետն մեծ քսան հազարաւ։ 2  Արդ՝ իբրեւ եկին յԱպահունիս, կոչեաց զՍմբատ առ ինքն։ 3  Իսկ նա յղեաց զորդին իւր՝ զՎահան Կամսարական՝ տեսանել , թէ զինչ խնդրէ։
       * գնաց եւ իմացաւ զիրսն, արձակեաց պատասխանի եւ ասէ. «Սա բազում անգամ բարիս խոստանայ եւ բազում անգամ չարիս »։ 5  Բայց խնդրէ զնշխարս Մուշեղայ իշխանին եւ զքո հաւրն Վահանայ , եւ զկինն Վախտանգայ , եւ զորդին, զոր սպանին ի պատերազմին Վարազայ ։ 6  «Ապա թէ ոչ՝ գամ ի տեղին, ասէ , ուր հաւատքն ձեր են. բրեալ աւերեմ զեկեղեցին ձեր եւ կրակատուն առնեմ , եւ զձեզ ի դուռն արքունի խաղացուցանեմ »։ 7  Արդ՝ զայս ասաց եւ ինքն ընդ Հաշտեանս կամի գալ ի վերայ ։ 8  Այլ ես գնամ զհետ նորա, եւ դու ժողովեա՛ զզաւրս մեր. եւ գնա ի Սուրբ Կարապետն եւ աղաչեա՛ զկրաւնաւորսն աղաւթս առնել. ո՛ղջ լեր ի Տէր »։
       * լուեալ զայս , առեալ զթուղթն՝ գնաց առաջի Սրբոյ Կարապետին , տարածեաց զձեռսն առաջի սրբոյ սեղանոյն, սկսաւ լալ եւ ասել . «Զարթի՛ր, Տէ՛ր, եւ զարթո՛ զզաւրութիւնս քո։ 10  Տե՛ս , Տէ՛ր, մի՛ լռեր, մի՛ դադարեր, քանզի կարի խրոխտացաւ թշնամին ի վերայ մեր ։ 11  Այլ կամք քո եղիցի՛ն ։ 12  Սակայն աղաչեմք՝ յիշեա՛ զջանն մեր, որ ի վերայ քո վասն ուխտի սրբութեանն մերոյ, որ փառաւորեսցի անուն քո սուրբ »։
       13  Եւ զայս ասացեալ՝ ետ բերել երկոտասան թուր եւ դնել առաջի բեմին ։ 14  Եւ ասէ. «Տէ՛ր, հաւատամք ի քեզ, թէ եւ այս սուրքս եղիցին խմոր այլ սուսերաց , եւ հրամանաւ քո յաղթեսցուք նոցա։ 15  Ո՜վ Տէր, նեղեցաք , ձանձրացաք ի կոտորելոյ զանաւրէնսն , նեղեցան եւ սուսերք մեր ի ժանգոյ արեանցն ։ 16  Այլ յուսամք , թէ որպէս արարերն՝ եւ առնես»։
       17  Եւ ելեալ գնաց ժողովել զզաւրսն՝ ինն հազար ինն հարիւր եւ քառասուն այր, եւ երթեալ էջ ի Հաշտեանս , ի գեւղն, որ Գիրեհն կոչեն, ի ջրառատ վայրսն ։ 18  Եւ Տիգրան եկեալ՝ ի Հոնընկէցն իջանէր։ 19  Եւ առաքեաց առ Սմբատ եւ ասէ. «Արի ե՛կ առ իս եւ մի՛ երկնչիր, եւ ա՛ռ յինէն գանձս եւ մեծութիւնս ։ 20  Եւ եդից պսակ ի գլուխ քո եւ արարից զքեզ մարզպան Հայոց։ 21  Միայն լոկ զոսկերսն Մուշեղայ եւ զՎահանայ տո՛ւր ցիս »։ 22  Իսկ նորա կալեալ զպատգամաւորսն՝ հրացոյց շամփուր մի երկաթի եւ եդ պսակ շուրջ զճակատովն եւ ասէ . «Թո՛ղ տեսանեմ, թէ վասն քո ինձ զի՞նչ պարգեւս գայ , որ ես զքեզ պսակեցիդ »։ 23  Եւ հրամայեաց ունել զամենայն արսն , որ ընդ նմայն էին , եւ կտրել զգլուխսն ։ 24  Եւ արարեալ այնպէս՝ ձգեցին գլուխս հինգ հարիւր ի մաւր անդր ։ 25  Եւ կոչեցաւ տեղոյն այնմ Մոգուց գերեզման, որ է Մոկկունս ։
       26  Իսկ Սմբատայ ելեալ ի վերայ լերինն, զոր Սրամավայրսն ասեն , բանակեցաւ հանդէպ Տիգրանայ։ 27  Եւ իբրեւ երեկոյ եղեւ, Վահան Կամսարական յարուցեալ կտրեաց զգլուխ որդւոյն Տիգրանայ եւ զերից իշխանացն , զի էին ի միում խորանի. եւ առեալ զգլուխսն՝ եկն առ հայր իւր։
       28  Եւ դարձեալ եկն ի նոյն տեղին, եւ գնացեալ գաղտութեամբ՝ եմուտ ընդ ստորոտ խորանին առ Տիգրան։ 29  Իսկ նորա տեսեալ զսուսերն մերկ ի ձեռին նորա՝ ոչ իշխեաց ումեք ձայն տալ. կարծեաց, թէ զկարասին կամի գողանալ։ 30  Իսկ Վահանայ յանկարծակի առեալ բարձ մի՝ աճապարեալ ձգեաց ի վերայ նորա . եւ հարաւ ի վերայ նորա, եւ մտեալ միւս այլ ծառային Վահանայ՝ կտրեաց զգլուխ նորա։ 31  Եւ ժողովեալ զկարասին եւ զպատուական ակունսն՝ ել գնաց։ 32  Եւ խնդացեալ զաւրացն Հայոց՝ մեծ գոհութիւն Աստուծոյ մատուցին ։ 33  Եւ ապաշաւեցին, զի զգերեզմանս իշխանացն աւարեցին ։
       34  Իսկ Վահանայ իմաստութեամբ լցեալ , առեալ երկերիւր կաշէ ասպար հարիւր ջորով , եւ երկաթ մի յայս կոյս ասպարին եւ երկաթ մի՝ յայն , եւ գնաց մերձ ի բանակն Հոնին, որ փոխանն էր Տիգրանայ եւ ունէր ընդ իւր ԸՌ այր եւ բանակեալ էր մերձ ի քարագլուխն , որ հայի հանդէպ Տարաւնոյ լերինն ։ 35  Եւ էր սա զատական յայլ բանակացն ։ 36  Արդ՝ առեալ սոցա զհարիւր արմուհի ջորիսն՝ ածին յեզր բանակին. եւ այր մի ի տասն ջորին , որ զհետ երթայր։ 37  Եւ իբրեւ խթեցին զջորիսն սրով եւ արկին ի բանակն, եւ ինքեանք զհետ մտեալ՝ զփող պատերազմին հնչեցուցին եւ առ ձեռն սկսան կոտորել։ 38  Եւ կանչեալ՝ զարհուրեցան, ժպրհեցան , աղմկեցան յոյժ , քանզի եւ ջորիքն ընդ ձայն ասպարացն եւ ընդ զաւրացն աղմկելն եւ ընդ փողոցն բաբախելն խրտուցեալ՝ յամենայն կողմանց լոկ արշաւէին ի բանակն ։ 39  Եւ զաւրքն կարծէին, եթէ այս հեծեալ է եւ ձայն սուսերաց ի կոտորելոյն է ։ 40  Իւրաքանչիւր ոք լոկ «վա՜յ» ճչէին՝ ո՛չ գիտէին զհետս անձանց, քանզի Տէր պատերազմէր ընդ նոսա։
       41  Արդ՝ քանզի այլ զաւրքն ո՛չ կարէին անցանել , զի էր մութն, եւ մեր զաւրքն լոկ սատակելով նեղէին ։ 42  Եւ զքարագլուխն բնաւ չկարացին յիշել , զի յիմարեցոյց զնոսա Տէր ։ 43  Ապա թողեալ զկարասին՝ դարձան ի փախուստ ի քարագլուխն ։ 44  Եւ սկսան ի վայր լնուլ ընդ քարագլուխն , եւ ո՛չ կարաց իմանալ ոք զիրսն, մինչեւ պակասեաց ճիչ աղաղակին։ 45  Եւ ապա գիտացին զաւրքն Հայոց, թէ ընկղմեցան Պարսիկքն , դարձան ինքեանք ի բանակատեղն ։ 46  Եւ ժողովեցին զերիվարսն եւ զուղտսն եւ արձակեցին ի գաւառն Պալունեաց։ 47  Եւ էին ընդ ձի, եւ ընդ ջորի , եւ ընդ ուղտ , եւ ընդ էշ՝ ԺԸՌ , որ ծածկէր զերեսս գաւառին։
       48  Արդ՝ իբրեւ առաւաւտ եղեւ, սկսան խնդիր առնել Տիգրանայ եւ որդւոյ նորա եւ ոչ գտին։ 49  Ապա զհետ փախստէիցն մտեալ խնդրէին , եւ հայեցեալ տեսին զնոսա մեռեալս ։ 50  Ապա միաբանեալ՝ արարին իւրեանց իշխան զՄիհրխոսրով , եւ բարկութեամբ լցեալ՝ ռազմ կարգեցին ։
       51  Իսկ Սմբատ զՎահան կողմնապահ էր թողեալ ի գիշերի չորս հազարաւ , եւ զերկու հազար՝ ի դարանի կացուցեալ ընդ երկուս դեհս, եւ ինքն զայլ զաւրսն ռազմն կարգեաց ։ 52  Եւ ետ զաջ թեւն Վարազ իշխանին Պալունեաց , զի այնչափ հզաւր էր , որ մարդոյն քան զմինն այլ ո՛չ կրկնէր։ 53  Եւ զահեակ դեհն տայր իշխանին Հաշտենից։ 54  Եւ ի թիկունս թողու զՎահան՝ Վարազայ որդին ։ 55  Եւ գումարեցան ընդ միմեանս եւ Միհրխոսրով եւ Սմբատ, եւ սկսան հարկանել զգլուխս իրերաց։
       56  Եւ դիմեաց զաւր ի վերայ Սմբատայ, եւ սկսաւ Սմբատ պակասել , քանզի այր ծերացեալ էր։ 57  Ձայն բարձեալ՝ ասէր . «Ո՞ւր ես, Վահա՛ն որդեակ , հասի՛ր»։ 58  Իսկ Վահան Կամսարական ձայն բարձեալ առ սուրբ Կարապետն՝ ասէր . «Ահա՜ ժամ աւգնականի , ո՞ւր են իմ սուրբ կրաւնաւորաց աղաւթքն»։ 59  Եւ մտեալ յռազմնն՝ ցրուեաց զժողովեալսն ի վերայ հաւրն իւրոյ։ 60  Եւ Սմբատ ոգի առեալ, ածեալ զսուրն եւ ի թիկնախառն ձգեալ զգլուխ ձիոյն աւագի նոցա ։
       61  Եւ սուր ի վերայ եդեալ՝ փախստական արարին մինչեւ ի դարանսն։ 62  Իսկ դարանակալքն յարուցեալ՝ ի մէջ առին զնոսա, եւ բազմաց կորուստ եղեւ այն աւրն՝ չորս հազար արանց համարով ձգեցին [ընդ քարն, որ կոչեցաւ Հոնընկէց 63  Ապա եհաս նոցա երեկոյ եւ զաւրքն Պարսից փախստական եղեալ՝ իջին ի Հաշտեանս եւ անդ հանդէս արարեալ զաւրացն. եւ կոչեցաւ անուն տեղոյն այնորիկ Հանդիսեանք ։
       64  Եւ խաբանաւք կամէին գնալ յԱպահունիս ։ 65  Իսկ Սմբատայ իմացեալ, եթէ գնացին՝ յարուցեալ մտին զհետ նոցա։ 66  Եւ ի վաղիւն հասին. եւ բանակեցան առ իրերաւք։ 67  Եւ խորհեցան սոքա գնալ ի վերայ Պարսիցն . եւ կամէին առ երեկոյն ։ 68  Եւ նոյն ժամայն եկին հասին Ապահունեաց զաւրքն երեք հազար։ 69  Եւ տեսին զաւրքն Հայոց, զի խառնեցան ի Պարսիկս զաւրքն Ապահունեաց, լքան եւ յերկիր կործանեցան։ 70  Եւ հնար իմացեալ՝ ընդ Մտրկուց փողն ի վայր գնացին , յեզր Արածանոյ բանակեցան։ 71  Իսկ Պարսիկքն յարուցեալ զհետ նոցա եւ տուեալ գետոյն՝ նեղէին զնոսա ։
       72  Իսկ Սմբատ զամենայն յոյսն յԱստուած արարեալ՝ ասէ . «Ո՜վ Տէր, գիտեմ զմարդասիրութիւն քո առ մեզ ի վաղնջուց հետէ։ 73  Եւ այժմ տե՛ս զմեզ, զի աստի թշնամիք , եւ անդի գետ »։ 74  Եւ կնքեալ զանձինս իւրեանց՝ դիմեցին ի վերայ Պարսիցն ։ 75  Եւ երեւեցաւ նոցա ի պատերազմին այր մի ահեղ եւ լուսաւոր, եւ հերք նորա՝ լոյս փայլատակեալք ։ 76  Զոր տեսեալ Վահանայ Քաջի՝ խնդացեալ յարձակեցաւ ի վերայ նոցա եւ կտրեալ զզաւրսն երեք հազար։
       * եդեալ առաջի եւ անցոյց ընդ Աստղաւնս , մինչեւ հանդէպ եկեղեցւոյն , որք կամէին ելանել ընդ նոյն տեղին եւ զկրաւնաւորսն կամէին սպանանել ։ 78  Իսկ զաւրութիւն Տեառն արգել զնոսա եւ ոչ կարէին անցանել ընդ ձորն՝ յետս զգետնին դիպելով, զոր սովորեցան Յետսանգ կոչել տեղւոյն ։ 79  Իսկ զաւրն եկեալ՝ հասին յանտառն, որ հանդէպ վանացն հայի , եւ անդ թագեան ։ 80  Իսկ Վահանայ գնացեալ զհետ , սուր ի վերայ եդեալ՝ կոտորէր զնոսա, եւ ոչ մնաց յիշատակ անգամ ։ 81  Եւ կոչեցաւ տեղին այն Մահու առիթ։
       82  Եւ խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայնմիկ , բայց ի թիկունս եհաս նմա Վարազ իշխանն Պալունեաց ։ 83  Եւ առաջի եդեալ՝ զզաւրսն գետավէժ առնէին, մինչեւ եկին ի տեղին, որ այժմ Կուրան կոչեն։ 84  Եւ որք ի փախուստն երթային, կացին երիվարք նոցա, եւ Պալունեաց իշխանն բազում զաւրաւք զհետ մտեալ՝ կոտորէին։ 85  Եւ իբրեւ անդ եկին, ասէ Վարազ ցՊարսիկսն . «Զի՞ սպառեցայք փախիք, որ մեք կոտորեմք»։ 86  Եւ նոքա ասեն. «Կորեա՜ք », եւ կոչեցաւ անուն տեղւոյն Կուրայ ։
       87  Եւ ի նոյն տեղւոջն սկսաւ ունել զնոսա մի մի եւ զթլփատս նոցա կտրել ։ 88  Եւ էին համարով հազար վեց հարիւր եւ ութսուն։ 89  Իսկ այլք, մտեալք ի գետ, գետավէժք եղեն՝ արք երկու հազար։ 90  Իսկ զոր Սմբատ կոտորեաց, գունդն այն անցեալ յայնկոյս ընդ Հովեանս՝ ի վերայ փախստականացն ընդ լեառն ։ 91  Իսկ արք ամրոցին ելեալ զկնի՝ նետիւք եւ պարսաքարամբք եւ գլաւք կոտորեցին արս երկու հազար եւ ութ հարեւր ։ 92  Եւ որք ապրեցան՝ էին արք հազար եւ քառասուն , որք փախուցեալք գնացին ի Պարսիկս առ Խոսրով ։ 93  Եւ նա այլ զաւրս առաքեաց ի Տարաւն։
       94  Եւ յայնմ ամի վախճանեցաւ Սմբատ։ 95  Եւ ետ տանել զինքն ի տապանատուն հարցն՝ ի վանսն Գլակայ , ի դուռն Սրբոյն Ստեփաննոսի , զոր շինեաց Ստեփաննոս (այն, որոյ մայրն հերձաւ) եւ եդ ի նշխարաց սրբոյն Ստեփաննոսի անյայտս զձախ բոյթ ոտին սրբոյ Նախավկային ։
       * Եւ ի նոյն ամի փոխմանն Սմբատայ փոխեցաւ հայրն Եպիփան առ Աստուած ։ 97  Եւ նստաւ յաթոռ նորա Դաւիթ՝ ամս Գ , որ է քսաներեքերորդ ի սրբոյն Գրիգորէ ։
       98  Ի սոյն աւուրս կնքեցաւ Վահանայ որդին Տիրան , ի վանսն Գլակայ, ի Սուրբ Կարապետն , ի հայրապետութեանն Դաւթայ ։