ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՒ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հեղինակ

Բաժին

Թեմա

****

     Հայկական լեռնաշխարհում թէ՛ բիաինական սեպագրի լեզուն կրող ցեղախմբի՝ բի­ա­ցիների [1] նուաճումների աշխարհագրութիւնը, թէ՛ Հայկ նահապետի սերունդ­ների տա­րած­ման ուղիները (ինչպէս դրանք, յղելով Մարաբաս Կատինայ Մծուրնացու մա­տեա­նին եւ բանաւոր առասպելին, ներկայացուած են Մովսէս Խորենացու «Պատ­մու­թիւն Հա­յոց » -ում եւ աւելի համառօտ՝ Սեբիոս պատմիչի «Պատմութիւն ի Հերակլն» եր­կում [2] ) պատ­մագրութեան մէջ բաւականին մանրամասն քննարկուել են, սակայն հիմ­նա­կա­նում՝ առանձին-առանձին: Այնինչ այդ ուղիների համադրումը, թւում է, թէ թոյլ է տա­լիս նկա­տել երկրորդի (Հայկեանների տարածման ուղիների) ծագումնաբանական որո­շա­կի կա­պն առաջինի հետ (բիացիների ծաւալման ուղղութիւնների) եւ դրանում ենթա­դրել հայ էթնոսի կազմաւորման իրական պատկերի ինչ-որ ձեւով արտացոլումը Հայկի եւ Բե­լի «առասպելում » [3]:

Հայ էթնոսի (ժողովրդի) կազմաւորմանը նուիրուած վերջին շրջանի առաւել ման­րա­կրկիտ աշխատանքները Յովհ. Կարագեօզեանի եւ Մաքսիմ Կատուալեանի ու­սում­նա­սիրու­թիւններն են [4]: Այդպէս ենք համարում ոչ միայն այն պատճառով, որ դրանք գիտական պատշաճ ամբողջականութեամբ են յենւում Թամազ Գամկրէլիձէի եւ Վեաչ. Ի­ւանովի յայտնի լեզուաբանական տեսութեան վրայ [5], այլեւ քանի որ այդ, ցաւօք, արդէն լու­սա­հոգի հե­ղի­նակները քիչ թէ շատ ծանօթ էին էթնոսների, նրանց կազմաւորման ե­ղա­նակ­ների եւ էթ­նիկ գործընթացների մասին խորհրդային շրջանի ազգա­գրութեան մէջ 1960-1980-ա­կան թթ. խորապէս մշակուած տեսութեանն ու մեթոդոլոգիային (ակադ. Յու­լիան Բրոմ­լեյ, Սեր­գեյ Տոկարեւ, Վիկտոր Կոզլով, Սերգեյ Հարութիւնով, Նիկ. Չե­բոք­սա­րով եւն) [6]: Յու. Բրոմ­լե­յի բնորոշմամբ, որին հետե­ւում ենք, էթնոսը «կարող է սահմանուել որ­պէս որո­շա­կի տարածքում պատմականօրէն ձեւաւորուած՝ մարդկանց կայուն միջ­սե­րն­դային հա­մա­խումբ, որն ունի ոչ միայն ընդհանուր գծեր, այլեւ մշակոյթի (ներառեալ լե­զուն) եւ հո­գե­բա­նու­թեան համեմատաբար հաստա­տուն [ ստաբիլ ] առանձ­նա­յատ­կու­թիւն­ներ, ինչ­պէս նա­եւ իր միասնութեան եւ բոլոր այլ նմա­նատիպ կազմաւորումներից տար­բերու­թեան գի­տա­կցու­թիւն (ինքնագիտակցու­թիւն)՝ արձանագրուած ինքն­ա­նուան­ման (էթնո­նի­մի) մէջ» [7]: Ցաւօք, այս տեսութիւնը ցայսօր անծանօթ է մնում շատ հա­յա­գէտ­նե­րի հա­մար (ում տեսական պատկերացումների հիմքում, կարծեք, դեռ Ֆ. Էնգելսի դրոյթ­ներն են) [8]: Նշենք նա­եւ բա­­ցա­ռու­­թիւն­ները՝ Հրանուշ Խառատեան, Մերուժան Կա­րա­պե­տեան եւ լուսահոգի Համբարձում Գալս­տեան, ո­­րոնց, ի դէպ, պար­տական ենք հա­յե­րէն հա­մա­պա­տաս­խան եզրութաբանու­թեան մեծ մա­սի համար [9]:

 



[1] Այս եզրոյթի հարցում հետեւում ենք Յովհ. Կարագեօզեանին, որը գրում է. «վերջին շրջանում գիտու­թեան մէջ առաւել տարածուած ուրարտերէն, ուրարտական, ուրարտագէտ եզրերի փոխարէն մենք օգտա­գործում ենք բիաիներէն, բիաինական, բիաինագէտ եզրերը: Դրանով մենք առաջին հերթին հետեւում ենք սեպագրի լեզուն կրող էթնիկական խմբին, որն իր լեզուով իր երկիրը կոչում է Բիաինելե ( KUR Biainele ), իսկ իրեն՝ բիացի ( KUR Biaine ): Ցանկացած ժողովրդին իր ինքնանուամբ կոչելը թէ՛ աւելի գիտական է, թէ՛ աւելի բարոյական ու ընդունելի: Բացի այդ, մենք յուսով ենք, որ այսպիսով վերջապէս կը հեշտանայ թէ՛ գիտութեան, թէ՛ առօրեայ մտածողութեան մէջ Ուրարտու, ուրարտական եզրերի բազմ­իմաստութեան ընկալումը (օրինակ, շատ բնագրերում Ուրարտու ( Ուրաշտու ) եւ Արմենիա ( Ար­մի­նա ) եզրերը փոխարինում են իրար, այնինչ ոչ մի տեղ չունենք Բիաինելե Արմենիա զուգահեռ): Եւ, վերջապէս, մենք հնարաւոր ենք համարում սեպագրի լեզուն կրողների էթնոսը բնորոշող բիացի եզրի հիման վրայ բիաինացի, բիաիներէն, բիաինական աւելի բարեհունչ եզրերն օգտագործելը, նկատի ունենալով սեպագիր լեզուի - ինե ածանցի - ն հնչիւնի պահպանումը հայերէնում (օրինակ, Ալզե-Ալզի­նե-Աղձնիք : Տե՛ս Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, հտ. I, գիրք 1. Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ յարակից նահանգներում), Եր., 1998, էջ 10, ծնթ. 10:

[2] Վերջին պատմիչի անուանաձեւի ( Սեբ ի ոս ) եւ մեզ հասած նրա երկի ժամանակի ու կառուցուածքի մա­սին առաւել մանրամասն տե՛ս Ա. Յակոբեան, Սեբիոսի Պատմութեան հատուածաբաժանման խն­դի­րը եւ Զուարթնոցի տաճարի կառուցման մասին գլուխը, «Հանդէս ամսօրեայ», ՃԺԹ տարի, Վի­են­նա-Եր., 2005, էջ 213-270:

[3] Վերջին եզրոյթը չակերտներով ենք տալիս, քանի որ իրենք՝ Խորենացին ու Սեբիոսը այն առասպել չեն հա­մա­րում:

[4] Տե՛ս, օր. ՝ О. О. Карагезян, Проблем а этн огенеза и самоназвания армянского народа по клинописным источникам, ԼՀԳ, 1988, հ մր 7, էջ 57-76; նոյնի՝ Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, հտ. I, գիրք 1. Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ յարակից նահանգներում); Մ. Կատուալեան, Ուրարտու, ՀՍՀ, հտ. 12, Եր., 1986, էջ 276-280; նոյնի՝ Процесс образования первого единого государства на Армянском нагорье и слияния аборигенных племен в IX-VI веках до н. э., Автореф. дисс. канд. ист. наук, Ер., 1980; նոյնի՝ Ուրարտու «աշխարհի» բնօրրանի տեղորոշման շուրջ, ԲԵՀ, 1992, հ մր 1, էջ 90-102:

[5] T. В. Гaмкрeлидзe, В. В. Ивaнoв, Индoeврoпeйские язы­ки и индоевропейцы. Реконструкция и ис­тори­ко-типологический ана­лиз пра­языка и протокультуры, Т. I - II, T билиси, 1984; В. В. Ива нов, Выделение разных хронологических слоев в древне армянско м и проблема первоначальной структуры текста гимна Ва(х)агну, ՊԲՀ, 1983, հ մր 4, էջ 22-43:

[6] Տե՛ս С. А. Т ок­а­р е в, Проблем а типо в этнических общностей методологическим проблемам этно ­ гра ­ фи и), " Во­просы фи лософии ", 196 4, N 11, էջ 43-53; В. И. Козл ов, О понятии этническ ой общности, "Со ­­ вет ­ cкая этно ­ графия", 19 67, N 2, էջ 100-111; նոյնի՝ Проблем а этническ ого са­мо­со­з­на­ния и ее место в тео­рии эт­носа, "Советcкая этно ­ графия", 19 74, N 2, էջ 79-92; Н. Н. Чебок­са­ров, Проблемы типологии эт ­ ни ­ ческих об ­ щ ­­ но ­ стей в трудах советских уче­ных, "Советcкая этно ­ графия", 1967, N 4, էջ 94-110; С. А. Ару ­ тю ­ нов, Н. Н. Че ­ бок ­ ­са­ров, Передача информации как механизм существования этносоциальных и био ­ ло ­ ги ­ че ­ ских групп че ­­­ ло ­ ве ­­ че ­­ ства, "Расы и народы", Вып. 2, Москва, 1972, էջ 8-30; Крюк ов М. В. 19 76 Эво­лю­ция эт ­ ни ­ че ­ ск о­го самосо­зна­ния и проблема этногенеза, "Расы и народы", Вып. 6, Моск­ва, էջ 42-63; Ю. В. Бром ­ лей, Эт ­ нос и этно ­ гра ­­ фия, Москва, 1973; նոյնի՝ Очерки теории этноса, Москва, 1983; С. А. Ару ­ тю ­ нов, Клас­си­фи­ка­­ци­он­ное про­стран­ство этн ической типологии, "Советcкая этно ­ графия", 19 86, N 4, էջ 58-63:

[7] Ю. В. Бромлей, Очерки теории этноса, էջ 57-58: Հարկ է նշել, որ այս տեսութիւնը ցայսօր մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում որեւէ լուրջ վիճարկում չի յարուցել, եթէ հաշուի չառնենք էթնոսի մասին կոն­ստ­րուկ­­տի­ւիս­տա­կան՝ առանձնապէս մեծ հեղինակութիւն չվայելող մօտեցումները: Վերջիններիս գործ­նա­կան օ­րի­նակ­նե­րը, այդ թւում` խորհրդային շրջանում «ադրբեջանցի» էթնոսի արհեստական «կա­ռուց­ման» (կոն­ստրուկ­ցիայի) քաղաքական առնուազն վաթսունամեայ ծրագրերն, ինչպէս յայտնի է, պայ­թեցին, ան­ո­րո­շու­թեան ու ճգնաժամի մէջ թողնելով Ադրբեջանի թիւրքախօս համայնքի էթնիկ ինք­նու­թիւնը (տե՛ս Հ. Խա­ռա­տեան, «Ադրբեջանցիները», «կովկասալեզուները» եւ «իրանալեզուները». ինք­նու­թեան զարգացումներն Ադրբեջանում, « Հանդ է ս Ամսօրեայ », ՃԻԶ տարի, Վիեննա-Եր., 2012, սն. 271-334): Առիթն օգտագործում եմ՝ ջերմ երախտագիտութիւնս յայտնելու Հրա­նուշ Խա­ռա­տեա­նին, ով մե­ծա­պէս մասնա­կցել է ներկայ յօդուածի խմբա­գրմանը եւ մասնագիտական սր­բա­գր­մա­նը:

[8] Հմմտ., օր. ՝ " Междисциплинарные исследования культурогенеза и этногенеза Армянского нагорья и со­пре­дель­ных областей" ( Ер., 1990, այսուհետեւ՝ МИКЭАНСО) ժողովածոյի մէկ տասնեակից աւելի յօ­դուած­նե­րը կամ Լաւր. Բար­սե­ղեա­նի 1996 թ. «Հայ ժողովրդի ծագման եւ կազմաւորման հար­ցե­րը պատմագի­տու­թեան մէջ»՝ նշուած թե­րու­թիւ­նից անկախ օգտակար մենագրութիւնը, ո­րը 2 տարի անց պաշտ­պա­նուեց նաեւ որպէս դոկ­տո­րա­կան աշխատանք:

[9] Տե՛ս, օր. ՝ Г. Аракелян (Харатян), Черкесогаи (историко-этнографическое исследование), " Кавказ и Ви­зан­тия ", вып. 4, Ер., 1984, էջ 28-129; Հ. Խառատեան, Ու­դի­ների էթնօ եւ դաւանական ինք­նա­պատ­կա­նե­լի­ու­թեան որոշ հարցեր (ԺԹ-Ի դդ. ), «Հայ­կա­զեան հա­յա­գի­տա­կան հան­դէս», հտ. Ի, Պէյ­րութ, 2000, էջ 183-206; Մ. Մ. Կարապետեան, Երե­ւանի բնակ­չու­թեան էթնիկական կազ­մի եւ թուա­քանակի փոփոխու­թիւն­նե­րը 1600-1724 թթ., ՊԲՀ, 1986, հ մր 2, էջ 95-109; նոյնի՝ Բնակ­չու­թեան էթ­նիկ կազ­մը եւ էթ­նիկ պրո­ցես­­նե­­րը Ե­րե­ւա­նում 1724-1800 թուա­կան­նե­րին, ՊԲՀ, 1987, հ մր 3, էջ 95-103; Հ. Փ. Գալստեան, Ա. Յ. Յա­կո­բեան, Էթնալեզուական գործընթացները Բուն Աղուանքում, –«Հա­յե­րէ­նա­գի­տա­կան միջ­ազ­գա­յին երկ­րորդ գիտաժողով», Զեկուցումների դրոյթներ, Եր., 1987, էջ 92-93; А. А ko­pyan, H. Galstyan. Concerning the Study of ethnic Processes in the Caucasian Albania (Antiquity and Early Mid­dle Ages), 12 th International Congress of Anthropological and Ethnological Sciences, Zagreb, 1988 (USSR Aca­demy of Sciences, N. N. Mik­lou­kho-Maklay Institute of Ethnography), Moscow, 1988 (վերահրատ. ՝ Հ. Գա­լս­տեան, Յօդուածներ, յու­շա­գրու­թիւն­ներ, հար­ցա­զրոյց­ներ..., Եր., 2002, էջ 90-98, 147-157):