Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

՚Ի ամենայն տեղի որում իջեւանի բանակ շուրջ նոքօք մղոն մի հեռի ՚ի բանակէ կացցի երիս տասնապետս երեսուն զինուորօք տասն ՚ի սոցանէ այր եւ ձիոյ, քսան ՚ի սոցանէ հետեւակ, եւ բոլոր շուրջ բանակաւ հեռի ՚ի միմեանց մի մղոնաւ քանիցս գունտ երեսուն անձամբ որ որում կարէ քողաւորել բոլոր բանակն, այսպէս կալով մնասցեն զգոյշ, զի ոչ ոք ՚ի այլ տեղէ մտանիլ կարիցէ ՚ի բանակն առանց գիտութեան այն շրջապատեալ պահակաց, եւ ով ոք մերձենալով հասիցեն ՚ի մերձ սոցայ, սոքայ նախ ազդ առնիցեն զօրապետի բանակին եւ հրամանաւ նորայ մտցէ մտանողն ՚ի բանակն մեր, եթէ ՚ի ժամ պատերազմի, եւ կամ խաղաղութեան, եւ եթէ ով ոք ՚ի թշնամեաց յանկարծ արձակմամբ ելցէ ՚ի վերայ բանակի մերոյ, սոքայ շրջակայ պահակս շեշտապի տացեն լուր մեծ բանակին, եւ եթէ գուցէ հանդիպեսցի ՚ի գիշերի որում կողմ բանակի զի գտցի արձակող նոյն կողմ վառեսցեն հարթ տեղի բարձր եւ կրակեսցեն մի թօփ, սա՛ լիցի նշան ազդ առնելոյ բանակին զի թշնամին ՚ի այնմ կողմ մերձ է, եւ այս պահակք շրջակայ բանակին փախեսցի ամենայն երիս աւուր մի անգամ այլ եթէ ժամանակ պատերազմի ամենայն աւուր մի անգամ: