Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ոչ ոք ՚ի մէջ Ախարհին Հայոց ակնկալութիւն ունիցի զի լինիցի պատուեցեալ ՚ի ումեքէ, բայց ՚ի բարութենէ գործոց ձեռաց իւրոց այլ եթէ գուցէ զի յումեքէ լինիցի պատուեցեալ եթէ խորհրդով: Բանիւ եւ գործով պարտ է նմա յոյժ քաղցր դիմօք հեզ եւ խոնարհութեամբ շնորհ ընկալ ՚ի նմանէ լինիլ զի նա՛ արժան է շնորհակալութեան, ՚ի պատճառն երախտագիտութեան նորայ, զի նա ծանեաւ բարոյականութիւն առն արժանի պատուոյ: