Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ամենայն պաշտօնատար զօրօք իւրօք ՚ի խմբից կարմիր սպարապետի ՚ի վերայ իւրեանց նշանս տանիցէ այսինքն.
1) Սպարապետն ուրար կապուտ պարանոց ՚ի թիկնամէջն:
2) Գնտապետն փունջ կապուտ ՚ի վերայ գտակի:
3) Ասպետն փունջ կապուտ ՚ի վերայ երկու յուսոց իւրոց:
4) Հազարապետն համար պետութեան իւրոյ նումրով ՚ի վերայ յուսոյ կապուտ:
5) Հարիւրապետն երիս չուան կապուտ գոյնաւոր մի կանգունաչափ ապրշմէ յուսին կախ:
6) Տասնապետն մի չուան ՚ի մի կանգունաչափ կապուտ յուսէն կախ նիզէն ՚ի ձեռն իւր, սուր ընդ մէջ:
7) Ամենայն զինուոր ՚ի ներքոյ խմբին կարմիր սպարապետին տանիցէ նումբրն հազարապետին իւրոյ կապուտ թելով քաշած ՚ի վերայ կապի քամակին իւրոյ որ ծանիցէ որում հազարապետի է այս: