Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սովորութիւն եթէ գիշեր եւ եթէ ցերեկապահ զօրաց լինիցի, զի որում գունտ զօրաց որ լինիցի իբր երկու հազար եւ մին հարիւր զինուորք, որ ՚ի սոցանէ մին հազար եւ չորս հարիւր հետեւակք եւ եօթն հարիւր այր եւ ձիոյ, պարտ է սոցայ երիս բաժինս առնել, իւրաքանչիւր զօրագլխօք, մի ՚ի երից բաժնի որ համարի իբր եօթն հարիւր զինուորք, որում չորս հարիւր վաթսուն եւ վեց ՚ի սոցանէ հետեւակ, եւ երկու հարիւր երեսուն եւ չորս այր եւ ձի, սոքայ ՚ի երից աւուր մի անգամ լինիցին պահակ բաժանեալ ՚ի հարկաւոր տեղիս եւ միւս մի բաժին եօթն հարիւր զինուորք ՚ի տեղի եւ բնակութեան պատրաստականի ընդ զէնս պատրաստ, մնացորդ եօթն հարիւր զինուորս ՚ի գործս իւրեանց եւ զբօսանս, այսպէս խաղալով որ ՚ի ամենայն մի մասն ՚ի միջի երից աւուրց մի անգամ տքնիցէ պահակութեամբ, մի աւուր պատրաստ ՚ի տեղ պատրաստութեան եւ միւս աւուր ՚ի զբօսանս: