Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կնիքն Տանն Հայոց լինիցի ՚ի մէջ միոյ քսակի եւ բերանն նորայ կնքեցեալ կնքաւ եօթն նախարարի, որ մինն ՚ի նոցանէ լինիցի կնիք Արք եպիսկոպոսի, կալ եւ մնալն ՚ի մէջ միոյ ղութինի փակեալ, բանալիքն ՚ի ձեռն Գծագրին, եւ ղութինն միշտ մնասցէ ՚ի Տանն Հայոց, որում ժամու որ հարկաւոր լինիցի կնքել զոր ինչ նամակ, Գծագիրն հանիցէ ղութինէն, եւ եօթն տանուտեարքն նայեսցեն անարատութիւն իւրաքանչ կնքի իւրեանց, եթէ գտցի մաքուր փականօք, հրաման տայցեն Գծագրին զի բանասցէ եւ հանիցէ կնիքն Տանն Հայոց, եւ կնքեսցեն զոր ինչ հարկաւոր կնքելոյ, կրկին ամրափակեսցեն եւ եօթն տանուտեարքն կնքեսցեն յանձնեսցեն Գծագրին, որպէս ասացաք ՚ի վեր, եւ ամենայն ժամ այսպէս գործածեսցի կնիքն Տանն Հայոց: