Գիրք անուանեալ Որոգայթ փառաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Տունն Հայոց շինեսցի մէջ ամուր աշխարհի եւ մայրաքաղաքի որում գտցի պալատն նախարարին եւ պարսպեալ հովանաւորութեամբ պահակօք եւ ՚ի միջի նորայ խորան մի մեծ արեւելից առ արեւմուտս ՚ի կողմն արեւելեան երկու աստիճանաւ, եւ ՚ի վերայ առաջի աստիճանի միմիայն աթոռ մի նախարարին եւ աջ կոյս նորայ ՚ի վերայ երկրորդ աստիճանի Եպիսկոպոս տանուտէրն, ՚ի նմանէ վայր ըստ երրորդ, չորրորդ եւ այլն մինչեւ կէս տանուտէրք հայոց ըստ իւրաքաչիւր աթոռի, նումր մնէն մինչ ՚ի վայր, եւ ՚ի ձախուստ կողմանէ ՚ի վերայ երկրորդ աստիճանի, այլ կէս տանուտէրքն ՚ի ձախակողմն նախարարին մինչեւ ՚ի վայր, ամենեքեան ունիցին աթոռս մինչ վայր, եւ համար տանուտերաց որում ամենեքեան ծանիցեն այրն որում աշխարհի փոխանորդէ եւ որում աթոռի բազմենայ եւ որ համար աթոռ տեղի իւր:
Նախ նոմրայ 1 Նախարարն բազմող միայնակ ի վերայ աթոռի առաջի աստիճանի, եւ ՚ի յանդիման աթոռի նորայ սեղան մի, եւ ՚ի վերայ սեղանոյ թագ մի եւ սուսեր մի յառաջի նախարարին:
2. Արք Եպիսկոպոսն ՚ի վերայ երկրորդ աստիճանին եւ աջակողմն նախարարին, եւ առաջի սու բ սեղան մի փոքրիկ ի վերայ սեղանոյն աւետարան մի եւ խաչ մի:
3, 4, 5, 6, 7. ՚Ի վերայ երկրորդ աստիճանին աջակողմն Եպիսկոպոսին տանուտերք աշխարհի մինչեւ ՚ի վայր:
8, 9, 10, 11, 12, 13, 14. ՚Ի վերայ երկրորդ աստիճանին ձախակողմն նախարարին բազմեսցի ըստ իւրաքանչ ՚ի վերայ աթոռին իւրոյ մինչեւ ՚ի վայր: