Հեղինակ

Բաժին

Թեմա

Ձայնաւորներու ձայնափոխութիւնները

ա = է (բաց), է, ը, ի. զ. օր. զէրնել (= զարնել), վէրպետ (= վարպետ), նէյիլ (= նայիլ), էռէջ (=առաջ). էրդ (= յարդ), էխթել (= յաղթել). ըսել (= ասել), ընկնիլ (= անկանիլ). սի, դի, նի (= սա, դա, նա), իստիկել (= յստակել)։

ե = ա, է (բաց), ի. զ. օր. ախբար (= եղբայր). էռք (= եռք), ձէռք (= ձեռք). իրեք (= երեք), իրիցկին (= երէցկին), իրինկուն (= երեկոյ), ուտիմ, խմիմ, սիրիմ եւն (= ուտեմ, խմեմ, սիրեմ եւն)։

է = ի. զ. օր. ասկի, ադկի, անկի (= ասկէ, ադկէ, անկէ)։

ը = ի. զ. օր. իստակ (= յըստակ), ճիրագ (= ճըրագ), կիշէռք (= կըշիռ), կիշտանալ (= կըշտանալ)։

ի = է, ը. զ. օր. կիշէռք (= կշիռ), ընձի (= ինձի) ըսկուկ (= իսկուհի)։

ո = է, վ, օ, ու. զ. օր. ֆէս, ֆէդ, ֆէն (= հոս, հոդ, հոն), վէվ (= ով), վուր (= ուր). օսկի (= ոսկի), օչիլ (= ոջիլ), օլոր (= ոլոր), օղջուն (= ողջոյն). գուհ (= գոհ)։