Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Երկբարբառներու ձայնափոխութիւնները

այ = է [1]. զ. օր. էգի (= այգի), էրիլ (= այրիլ), էրիկ (=այր-իկ), ձէնել (=ձայնել)։

իւ = ե, ի. զ. օր. եղ (= իւղ), գեղ (= գիւղ). իր   (= իւր), արթին   (= յարութիւն), նեղութին   (= նեղութիւն) եւ այսպէս՝ բոլոր ութիւն վերջաւորող բառերը։

ու = ո. զ. օր. գլոխ (= գլուխ), փշոր (= փշուր), կտոր (= կտուր)։



[1]            Այ երկբարբառին է-ի ամփոփումն ընդհանուր է քանի մը գաւառաբարբառներու, օրինակի համար Մշոյ բարբառին մէջ, բայց Եւդոկիոյ բարբառին մէջ միայն յիշուած մէկ քանի բառերուն յատուկ է։