Հայրէններու բուրաստանը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՍՆԵՒՉՈՐԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

 

Ա.

Ելայ ես ի քեզ եկի, զիս խենէ կարօտ գիտէի,

Գալըս քեզ դըժար թըւաց, ես ի յիմ միտքս անդիճեցի.

Մի՛ լար, մի՛ տրտում կենար, մի՛ հաշուել զօրըս քեզ տարի,

Ան  ոտքն որ ի հոս իբեր, նակարէ որ այլվայ տանի։

 

Բ.

Եկիր ու հազար բարի, ես եմ քո գալըն խնդալի.

Աչկանցըն լուսուն պակսի ով որ քո գալըդ չիկամի.

Ինչ Գաբրիէլական փողն մեռելին գոչէ թէ՝ Արի՛,

Այնժամ կենդանի եղայ երբոր քո ձայնըդ լըսեցի։

 

Գ.

Որդի, հարըստի որդի, ծիլ ոսկի, ծառ արմաւենի,

Քո շունչդ է խնկան փոշի, քո մազերդ է ճիւղք խաղողի.

Կուլակդ է որոր որլոր, քո բերանդ է փոքր ու բոլոր.

Քո տիրոջդ այլ ի՜նչ եյնեկ, դու հերիք ես՝ խաղլու խնծոր։

 

Դ.

Ան առաւօտուն լուսուն ձայնըն գայ գարնան ձագերուն.

Ա՜յ իմ փոքրիկ ձագեր, ձայն անուշ է քանց ամենուն.

Ձագ մի կայ՝ պուլպուլ կ՚ասեն, զինչ կ՚ասէ՝ ամէնըն սիրոյ.

Ձայնիկն ակընջովս ինկաւ, չի դարդրիլ աչերս ի լալու։

 

Ե.

Զիս պիտէր ասուն խօսուն զինչ արքայ հաւերն իմաստուն,

Ես ալ գիտենալ կարեմ թէ ո՞վ կայ եարիս ծոցն ի քուն։

Ով կայ եարիս ծոցն ի քուն, թող խոցէ՛ սեւ օձն իր լեզուն.

Ով իմ եարէս պագ առնու, նա պակսի՜ աչկանցն ի լուսուն։

 

Զ.

Իմ սէ՛ր ՚ւ իմ առջի բարի, իմ սիրա՛ծ իմ սրտիս ուզած,

Իմ տըղայկութեան սիրած ՚ւ իմ հազար աչիչ հաւընած,

Ո՛չ քեզի է վարդ պակաս, ո՛չ կտրիճն աղուորդ իմացած,

Սրտիկըս զէթ զքեզ ուզած, ա՛լ աղէկն իսկի չիպիտաց։