Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եղբարք եկէք ձեզ բան ասեմ,
Ականջ դրէք ամենեքին,
Թէ զինչ բաներ եղաւ պեյան
Սիլիստրեցի տէր Յակոբին:

Հազար հարիւր քսան ւ երկու
Ազգիս հայոց թուականին,
Մեծի աւուր ճրագալուցին
Սուրբ Յարութեան յերեկոյին:

Իւրեանց մէջն սահման մի կայր,
Յաւուր իրիկուան նաւակատին
Կերակրեղէնք եւ ըմպելիք
Եկեղեցին պատրաստէին:

Մեղրով շինած փախլավաներ,
Զըրախուն լաւն բերէին.
Յերբ պատարագն որ արձակէր,
Մեծի փոքրի բաժանէին:

Այնպէս արին եւ այս տարիս,
Զոր ինչ սահմանք որ ունէին.
Վարդապետ մի հանդիպեցաւ,
Իսկի խապար չէր այն բանին:

Վերակացուքն, որ անդ կային,
Վարդապետին հանեն բաժին,
Զհօռիլքի լաւ ղումղումէն,
Փախլավայի մեծկակ սենին:

Երբ մեծ երէցն զայն լսեց,
Գնաց զինչ խելք որ կայր գլխին.
Ասէ բերէք, որ ես պահեմ,
Տանիմ սեղան վարդապետին:

Այն միամիտ վերակացուին
Հաւատացին նորա ստին.
Թէ տէրտէրն սուտ չի խօսիր
Աւագերեց տէր մղտեսին:

Բերին զարախն ու զփախլավան
Մեծ երիցուն թէսլիմ արին.
Եւ նա առեալ եդիր տօլապն`
Մինչեւ անցցէ զգեստ անձինն:

Քանզի նա ինքն էր ժամարար,
Ձեռն թաթախ սուրբ խորհրդին.
Շուտով ձգեց զգեստն ի վար
Դող էր ելեր ոտվին, ձեռվին:

Թէ երբ կարեմ տանել ի տուն
Մարդ չի տեսնէ մութն ի մթին,
Մէկ մի չի կայր, որ զայն գողնայր.
Հրեշտակք ի վեր զարմանային:

Գայ ի սեղան, բազմի յընթրիս,
Որպէս Յուդա, նենգն ի սրտին.
Ասէ իսկի մարդ չիմացաւ.
Ուրախանայր ի յիւր մտին:

Թէ զփախլավան հետ արախուն
Որ թաքուցի տեղւոջ մթին.
Այս գիշերվան բանին բուսաւ,
Վաղէն հերիք է ինձ բաժին:

Երբ առաւօտն լուսացաւ,
Աւարտ եղեւ պատարագին,
Եկին բերողքն կերակրոց,
Հարցին զղալայն ու մեծ սենին:

Այս բաներուս մարդ չէր խապար,
Ոչ փոքրաւորք վարդապետին,
Ասեն թէ մեք ոչ եմք տեսեալ,
Ոչ փախլավան, ոչ արախին:

Նոքա լուեալ աղմկեցին,
Տնէ ի տուն հարցմունք արին.
Ելաւ տնէն մեծ տէրտէրին,
Այն մղտեսի տէր Յակոբին:

Քաղաքն ամէն զայն իմացան,
Եւս առաւել ծեր պառվնին.
Այն մահուդեղ լինի նոցա,
Միաբերան զայն ասացին:

Ամենեքեան տուին անէծք
Մեծ երիցուն եւ իւր փեսին,
Նա ինչ արժան էր այնպիսուն,
Թող չոռ խմէր Խաչկի որդին:

Ձայնն հնչեալ տարածեցաւ,
Ամենեքեան զայս լսեցին,
Թէ տեղացիք, թէ մուսաֆիրք,
Վաճառականք, որք ի խանին:

Ով որ լսեց` ասաց նալլաթ
Զեխած նեխած այն մարեօլին:
Զխախկութիւն ի միտ բերեալ,
Յոյժ զարմացեալ հիանային:

Ով սիրելիք ի միտ ածէք
Զեղեալ բաներս, որ ձեզ պատմին.
Ագահն չէ աստուածապաշտ
Այլ է ծառայ պիղծ որկորին:

Եթէ բանիս վկայ խնդրես,
Կարդայ զգիրսն Պօղոսին,
Վայ եւ եղուկ տայ այնպիսուն,
Թէ թշնամի է սուրբ խաչին:

Եւ Յոհաննէս սուրբ առաքեալն
Հրամայէ նման նմին.
Թ'ամէն մարդոյ մի հաւատայք,
Այլ ընտրեցէք զչար եւ զբարին:

Զի որկրամոլն է չար տզրուկ,
Որ վկայէ իմաստնալին.
Զի ոչ յագի ւ ոչ շատ ասէ,
Ծառայ է միշտ որովայնին:

Եօթն մահու գրեալ մեղացն
Զերեքն ունի իւրն բաժին,
Զի որկրամոլն է եւ ագահ,
Որք են ծնողք բղջախոհին:

Իսկ մեք զբանս աւարտեսցուք,
Զի բաւական է գիտողին.
Ով որ ագահ է եւ մարեօլ`
Հազար նալլաթ իւր երեսին:

Ինչ քահանայ, որ ագահ է,
Խորէ զբաժին վարդապետին,
Նա բորոտի, զինչ Գեեզի,
Զինքն անիծէ աստուած հոգին:

Աստուած օրհնէ զժողովուրդն
Եւ զտանտիկնայքն ի միասին,
Զաստուածասէր եւ զողորմած
Բարեբարոյ ծեր պառվնին:

Թէ շատ թէ քիչ, զինչ որ եփեն,
Բաժին հանեն վարդապետին.
Իւղով մեղրով շինած գաթայք
Եւ չոր մսիկ, պաշար ճամբին:

Ինքն փրկի յամեն չարէ,
Աստուած պահէ զդուստրն եւ որդին
Եւ ետ աստեացս ելանելոյ
Յարքայութեան հանգչի հոգին: