Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ով սիրելիք պարոն խօճայք,
Մեր ճարն ձեզ մնաց եղբարք.
Էանց գարնան լաւ ժամանակ,
Ահայ յամրան կէսն հասաք:

Պաղչիս ծառերն ծաղկեցան,
Ծաղիկքն ելեալ պտուղ հասան,
Վարդ ու շուշան թառամեցան,
Վայելչութիւնք ծաղկանց անցան:

Կանանչ պարտէզ, խիյար պոստան,
Սեխ եւ դդում եւ բաթլիճան
Տուեալ պտուղ եկին ի համ,
Զթուռշին կերաք իրեք անգամ:

Ծառոց մրգերն եկին ի հաս`
Տանձ ու սալոր, ծիրան, ինճաս,
Ընկուզն ու նուշն են կիսահաս,
Մեր սրտիկն է բորբոսն ու փաս:

Գորտերուն ձայնն կտրեցաւ,
Երգ պլպուլաց խափանեցաւ,
Ծէթ մոծակաց խայթն սրվաւ
Ձայն գոռեխից յոյժ զօրացաւ:

Վճարեցաք զինչ կայր քսակ,
Մանր ու խոշոր թէմին ստակ.
Արտ մի բակլայ կանանչ կերաք,
Թող զբազուկն ու կարմիր տակ:

Այժմ քաղեմք խելար խոտեր,
Կու տայ յիւրմէն գէշ գէշ հոտեր.
Արզրումցին սիրով կուտէր,
Հիւանդացաւ, կասէր, ախ մէր:

Զմեզ ձգեցիք տեղ մի եապան,
Ոչխար չունինք լինաք չօպան.
Գայլերն եղին մեզ պահապան,
Դէմ փէնճիրին կանգնեն օռնան:

Ճար մի տեսէք մեզ ելնալու
Գնանք թÿուր ենք մեք գնալու
Այլ ճար չունինք աստ կենալու
Փող չի մնաց հացի տալու:

Պարտօք հաց չի տար էքմէքճին,
Դրամ կուզէ մէխանաճին,
Խիյար ծախող մեր պոստանճին
Մեզնէ կառնու զգին խիյարին:

Ամռան շոգերն զօրացաւ,
Զօրն ի բուն նեղինք տագնապաւ.
Հորերուն ջուրն ալ կէս եղաւ,
Վախենք կտրի, մնանք ծարաւ:

Աղաչեցէք առ տէր քրիստոս
Մեզ ողորմի հանէ նոտոս,
Վարդավառն ձեզ բարեխօս,
Մեզ խղճացէք մի թողուք հոս:

Մեզ մէկ ամիս վատայ դրիք,
Զերկուսն անցաւ չասեք հերիք.
Վասն աստուծոյ, ով սիրելիք,
Մեր գանգատին արէք մտիկ:

Նախնի մրգերն ամէն հատաւ,
Կարգն ի խաղողն եւ թուզն եկաւ.
Մեծ հավուզի ջուրն ալ հատաւ,
Չուլ ու խարար, զինչ կար փտաւ:

Զայս նեղութիւնս, որ կրեցաք,
Զամէնն առ ձեզ գրեցաք.
Յուլիս ամիսն ալ կիսեցաք,
Հացէ ջրէ ալ կտրեցաք:

Այս բաներուս մի տրտնջէք,
Տէրտլու սէօյլէր լաւ կու գիտէք.
Երբ այդչափ մեզ մոռացեր էք
Զաղու հացն հէլալ արէք: