Ողբ Եդեսիոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արդ, զայս տուաք բան սակաւուց ձեզ մխիթար տրտմեցելոց`
ՅԵրկրաւորաց, ՚ւ ոչ երկնայնոց, յուսով սպասել, որ լինելոց:
Զի զայն հնար չէ ասելոց, եւ ոչ մարդոյ բան խօսելոց,
Ո'չ հողեղէն տեսեալ աչաց եւ ո'չ ունկամբ լուր լսելոց,
Ո'չ է ի միտս անկեալ մարդոց, զոր պատրաստեաց Տէր իւր սրբոց:
Որով թէ դուք համբերիցէք չարչարանացդ հասելոց,
Զարքայութիւն Տեառն ընտրելոց էք ընդ նոսին ժառանգելոց,
Յորում տեղւոջ տեսանիցէք զսիրելեաց անձինս ի լոյս:
Զորս այժմ ողբայք լալով անյոյս, անդէն ցնծայք տեսլեամբ սրբոց,
Անդր ի դրախտն էք մտելոց, ի միասին զուարճանալոց,
Ի հայրենին, զոր կորուսաք, յանմահական կեանս երկնայնոց: