Պատմութիւն

Հեղինակ
Sebeos  

Բաժին

Թեմա

  Աշխատութեան վերնագիրը չի պահպանուել. որոշւում է պայմանականօրէն՝ ելնելով երկի բովանդակութիւնից: Ներկայ վիճակով այդ աշխատութիւնը մաս է կազմում պատմական մի ժողովածոյի, որը պարունակում է՝ ա. Հայկի ու Բէլի առասպելը, Շամիրամի ու Արա Գեղեցիկի առասպելը եւ աւարտւում է Պարսից Արշակունիների պետութեան հիմնադրումով (գլ. Ա, բաժանումը ըստ 1979 թ. հրատարակութեան). բ. Պարթեւ Արշակունիների համառօտ ժամանակագրութիւնը մինչեւ վերջին թագաւոր Արտաւանը եւ հայ Արշակունիների հերթականութիւնը մինչեւ Արշակի որդի Պապը, իւրաքանչիւրի իշխանութեան տեւողութեան նշումով (գլ. Բ). գ. Պարթեւ Արշակունիների հերթականութիւնն ու տեւողութիւնը (գլ. Գ), Մամիկոնեան տոհմի ծագումը (գլ. Դ), Պարսից, Յունաց եւ Հայոց թագաւորների զուգահեռ հերթականութիւնը եւ տեւողութիւնը՝ մինչեւ Սասանեան վերջին թագաւոր Յազկերտ Գ (գլ. Ե-Զ), Հայաստանում եւ Պարսկաստանում տեղի ունեցած պատմական անցքերը հայ Արշակունիների վերացումից մինչեւ Խոսրով Բ-ի գահ բարձրանալը, Հայաստան ժամանած պարսից մարզպանների ցանկը (գլ. Է-Թ): Այս բաժինը պատկանում է, ըստ երեւոյթին բուն պատմութեանը՝ ծառայելով որպէս իւրատեսակ ներածութիւն: Բուն պատմութիւնը (գլ. Ժ-ԾԲ) սկսւում է Վահրամ Միհրեւանդակի ապստամբութիւնից (590 թ. ) եւ աւարտւում 661 թ. անցքերով: Հեղինակը ներկայացնում է Բիւզանդիայի եւ Սասանեանների, այնուհետեւ արաբների հակամարտութիւնը եւ այդ հետնախորքի վրայ շարադրում Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնները:

Սեբէոսը յենւում է յիշողութիւնների, բանաւոր եղանակով ձեռք բերած տեղեկութիւնների վրայ, շարադրանքը հակիրճ է եւ առարկայական: Այս երկի միջոցով հասած տեղեկութիւնները շատ դէպքերում  եզակի են: Դա վերաբերում է մասնաւորապէս Վարդան Մամիկոնեանի պատմութեանը 571-572 թթ.: Միաժամանակ Սեբէոսի երկը վաղուց ի վեր ճանաչուել է որպէս ողջ Մերձաւոր Արեւելքի եւ Բիւզանդիայի պատմութեան կարեւոր սկզբնաղբիւր: Ստորեւ վերահրատարակւում է Գ. Վ. Աբգարեանի կազմած Սեբէոսի Պատմութեան գիտական բնագիրը (Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ Գ. Վ. Աբգարեանի, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1979)։

Կարէն Իւզբաշեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ Գ. Վ. Աբգարեանի, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1979:

2. R. W. Thomson, A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD, Brepolis-Turnhout, 1995, pp. 196-198

ա. ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա`  ՄՄ ձեռ. թիւ 2639, ժամանակ՝ 1672 թ.

Բ`  ՄՄ ձեռ. թիւ 2965, ժամանակ՝ 1850 թ.

Գ`  ՄՄ ձեռ. թիւ 6454, ժամանակ՝ 1850-1852 թթ.

Դ`  ՄՄ ձեռ. թիւ 2867, ժամանակ՝ 1850-1852 թթ.

Ե`  ՄՄ ձեռ. թիւ 3122, ժամանակ՝ 1852 թ.

Զ`  ՄՄ ձեռ. թիւ 2679, ժամանակ՝ 981 թ. (հատուածական ընդօրինակութիւն)

Երից. `  ՄՄ Երիցեանի արխիւում (թերթ 153, վաւերագիր՝ 124) պահուող հատուածական ընդօրինակութիւնը, ժամանակ՝ մինչեւ 1852 թ.

Զամ. `  Զամինեանի սրբագրութիւնները, որոնք պահւում են ՄՄ Անհատական արխիւների ֆոնդում (թերթ 232բ, վաւերագիր՝ 133)։

Հ`  Միհրդատեանի օգտագործած եւ այժմ կորած հին ձեռագրերը, ժամանակ՝ ԺԶ դ.

Պատառ. `  ՄՄ պատառիկ թիւ 1343, ժամանակ՝ ԺԶ դ.

Վ`  Վիեննայի Մխիթարեան մատենադարանի ձեռ. թիւ 86, ժամանակ՝ 1851 թ.

բ. ՏՊԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բոլ. `  բոլոր տպագիրները եւ ձեռագրերը միասին

Մալխ. `  Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն, չորրորդ տպագրութիւն՝ բաղդատութեամբ ի ձեռն Ստ. Մալխասեանց, Երեւան, 1939։ Սոյն հրատարակութիւնը նշուած է նաեւ ՍԵՊ համառօտագրութեամբ։

Միհրդ. ` Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, հրատ. Թ. Միհրդատեանի, Կոստանդնուպոլիս, 1851

Պատկ. ՝   Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն (եւ սկիզբն նորագիւտ Պատմութեան Մխիթարայ Անեցւոյ), ի լոյս ած Ք[էրովբէ] Պ[ատկանեան], Ս. Պետերբուրգ, 1879

ՏՏ՝   Սեբէոսի Պատմութիւնը պարունակող բոլոր տպագիր հրատարակութիւնները

Малх. - История епископа Себеоса, перевел с четвертого исправленного армянского издания Ст. Малхасянц, Ереван, 1939.
Патк. - История императора Иракла, сочинение епископа Себеоса, писателя VII века. Перевод с армянского [Перевел К. Патканьян]. Санктпетербург, 1862.

H ü bsch. - Zur Geschichte Armeniens und der ersten Kriege der Araber. Aus dem Armenischen des Sebeos. [Übersetzt von] Dr. Heinrich Hübschmann, [Leipzig, 1875].

Macl. - Histoire d'Heraclius par l' é v è que Sebèos, traduite de l'arménien et annotée par Frédéric Macler, Paris, 1904.