Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ժ] ԿՈՒՍԱՍՏԱՆ

Եւ այնպէս հարուստ բոզեր կան, որ մէկ բոզ մի շինել է վանք մի երկու միլ հեռի ի քաղաքէն, զուտր մերմէրէ ի մէջ ծովուն, այսպիսի կերպիւ. զի զղջացեալ նա ի մեղաց եւ ի չար գործոց, շինեաց զվանս եւ ժողովեաց զկոյս աղջկունս [1] եւ նոքօք մտաւ յինքն՝ ծառայել Աստուծոյ։ Եւ է վանքն մինչեւ ցայս օր, զոր մեք աչօք տեսաք։ Եւ ասին թէ ԾՌ ֆլորի է գնացել ի շինումն եւ ԾՌ ալ թողել է վանիցն վախըֆ. զի որչափ կոյսք լինին, անտից ուտեն եւ ըմպեն [2] ։

Եւ այլ բազում բանս եւ հրաշալի իրս տեսաք եւ շինուածս զարմանալիս եւ անտեսս տեսաք, զորս ոչ կարեմ գրել զամենայն մի ըստ միոջէ եւ ծանուցանել ձեզ, սիրելի եղբարք իմ, զի բազմութիւն խօսից տաղտկութիւն տա[յ] լսեալեաց եւ յաճախումն խօսիցն ձանձրացուցանեն զընթերցողս [3] եւ քուն ածեն ունկնդրողացն [4] ։

Բայց միլ մի հեռի ի քաղաքէն կայր վանք մը ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ անուն, զոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔ կոչեն [5], խիստ զարմանալի եւ պատվական. անդր թաղեն զՀայք։



[1]            աղչկունս

[2]            ըմպէն

[3]            զընթերձողս

[4]            յունկնդրողացն

[5]            Վանքը Բենեդիկտեանց կը վերաբերէր. ԺԴ դարէն սկսեալ հոն կը թաղէին հայերը իրենց մեռեալները ( հմմտ. Հ. Ղ. Ալիշան, Հայ- Վենետ, էջ 152-153, 162-163)։