Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ը]  ՄԱԼԱԹԻԱ

Ապա անտի վեց օրն հասաք ի ՄԱԼԱԹԻԱ [1]. ապա բնաւ շէնք չտեսաք, միայն խաներ։ Եւ էր խան մի գեղեցիկ Կուրճի խան կոչեն։ Եւ Մալաթիա [2] էր պարսպաւոր եւ մրգաշատ. բայց մարդ չկայր, միայն պահապանք. եւ ասին թէ Ազպուս գեղն են, զի ամէն տարի կթոցն կ՚երթան ի գեղն. եւ քաղաքն մէն կու մնայ որպէս Սիս։ Եւ կայր մեծ եկեղեցի մի քարէ՝ Լուսաւորիչ անուն, եւ իրեք քահանայ, հարիւր տուն հայ եւ լիութիւն, աժնութիւն առատ. Խ խիարն մէկ դրամ. Ե, Զ ձմերուկ մէկ դրամ. Դ հաց մէկ դրամ, չորս դրամ օխա մի միս։ Կայր եւ դեղն եկեղեցի մի եւ Լ տուն հայ։ Կացի անդ երկու շաբաթ վասն քարվանի։ Բայց Տաճիկքն [3] նորա խիստ քաղցր եւ մարդասէրք են եւ բարի, ոչ նման այլ Տաճկաց իժ եւ օձք, զի եւ [կաւուր] անգամ ոչ ասեն մեզ, այլ [էսայի] եւ [յիսակուլի]. եւ յոյժ պատւէին եւ սիրէին զմեր ազգն։



[1]            մալաթիյա

[2]            մալթայ

[3]            տաճիկն