Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ը]  ԲՆԱԿԻՉՔ ՔԱՂԱՔԻՆ

Եւ Լէհքն են լաւ քրիստոնեայք. բայց Օռուսն շատ է քան զԼէհ, տասնապատիկ, որ են հոռմի դաւանութեամբ եւ Ստամպօլայ պատրիարգին [1] թապի. եւ Լէհք՝ Փափին։ Բայց հերձուածողքն բազում են եւ ազգ եւ ազգ, զոր Լութէր կոչեն. կան եւ Արիանոսք եւ այլ չարաչար հայհոյիչք, որք են ԺԴ, ԺԵ ազգ, մի քան զմի չար. զոր ոչ թէ զօրէնս նոցա կամ զհաւատս յիշելոյ է, այլ եւ ոչ զանուանս. զի քան զՀրեայս [2] եւ զՏաճիկս վատթարագոյնք են. եւ այս աշխարհս բնաւ հոռոմ չկայ. միայն Լով երկու իրեք տուն հոռոմ [3] ։



[1]            պատրիագին

[2]            զհրէայս

[3]            հոռիմ