Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ]  ՀՐԴԵՀՆ ԼՈՎԻ. 1623, ՕԳՈՍՏ. 17

Եւ մինչ մեք յայսմ ցասմանէ եւ բարկութեան մահտարաժամուն էաք, եկն Լովայ բօթ եւ գուժ կսկծալի, թէ յաւուր [1] Ննջման սուրբ Աստուածածնին կիրակէի օրն մեծ կրակ անկաւ ի Լով, Քրաքովի դռան դուրսն. եւ այրեցաւ բոլոր ամէն տներն քանի հարիւր. եւ հասեալ Հայու փողոցն՝ այրեց, հրդեհեց զամէն մահալան. այրեց եւ զՍբիթալն մեծ եւ բազմածախ, որ փայտ մի չի մնաց. անտի եկաւ ի մեր վանքին [2] վրան եւ զՔօշքերն այրեց. եւ զի ինքն քարէ էր՝ մնաց. ապա զՏնտեստունն, զԱխորնին, Հաբեղայից բնակարանս, զՊաղչանին եւ զԲաղանիսն, Քօշքերն եւ Սեղանատեղսն ամենայն այրեց, դուր գետին արար. բազում վնաս եղեւ Հայոց։

Այրեց եւ զԸռզի վանքն տներով։ Ապա գնաց հուրն ի միւս վանքն Սուրբ Խաչ եւ հրկէզ արար տներով [3] եւ պաղչայովք։ Նաեւ զՀրէից քանի հարիւր տուն այրեց։ Եւ բացաւ մեծ մօյտան եւ եղեւ որպէս դաշտ։ Բայց վնաս չեղեւ քաղքին։ Այսպէս կրկին պատիժ կրեց Լով քաղաքն, մահու եւ կրակով։ Փա՜ռք Աստուծոյ։ Զի մահն զմարդիկ [4] յոլով ջնջեց. եւ կրակն զտներ։ Եւ իբրեւ անցաւ ցասումն մահուան, սկսան գնալ ի Լով զկնի տօնին, յաւուրս [5] ձմեռնայնոյ եւ անձանձիր գոհանալով փառաւորէին զԱստուած, որ փրկեցան ի պատժէն։



[1]            աւուր

[2]            վանքն

[3]            տնէրով

[4]            զմարդիք

[5]            աւուրս