Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

201
1573 թ,. 30 դեկտեմբերի—Գասպարի դուստր Մարուխնայի դեմ ոմն Յագուբի հայցի կապակցությամբ երդվյալ դատավոր Միլկոյին Մարուխնայի հոգեբարձու նշանակելու մասին (տե՛ս արձ. NN271. 331)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). դեկտեմբերի Լ (30). օրն չորեքշաբթի։ Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Սարգիս Ձախ[նոյ]. Միխնոյ. Տեմուշ. Սարգիս Միլքո. Զաուն եւ այլքն։

 

Որպէս Մարուխնա՝ Գասպարին դուստրն Բ (2) շաբաթ օր առել էր ընդդէմ Եագուպին գանկատին. զի իւրին հոգէբարձ գտնոյր։ Ուստի այժմ եկաւ առաջի դատաստանին Մարուխնան եւ ասաց. թէ որպէս առել էի օր. զի ինձի հոգէբարձ գտնուի եւ ոչ գտա այնպէս մարդ. որ վասն իմ խօսէր։ Այժմ եկայ ձեր հրամանքներուն. զի դուք էք հայր ինձի պէս որբոց եւ այրեաց եւ խնդրեմ ի ձէնջ. զի ձերմէ մէջէ ինձի հոգէբարձ տայք զԱ (1) երդված դատաւորն. զի խօսեցի վասն իմ՝ ընդդէմ իմ աներձագին եւ զիմ բանս առաջ տանի։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով զՄարուխային հայցելն եւ միտ էառ եւ իւրեանց մէջ խորհուրդ առնելով եւ գտան իւրեանց միջէն զա (1) հաւատարիմսն. այսինքն է զՄիլքոն եւ ետուն նմա օբեքուն՝ ըստ հայցելոյն Մարուխնային։

Ուստի Միլքոն ելաւ իւր տեղոջէն եւ կանգնելով առաջի դատաստանին զիւր բանն խնդութեամբ հաստատեց. զի եթէ խայիլ իցէ Մարուխնան. զոր եթէ տարցի եւ եթէ կորուսցէ. պարտական չիցէ վասն այդ ամենայնի։ Եւ Մարուխնան խայիլ եղաւ ըստ ամենայնի. զոր խօսեց Միլքոն եւ ընդունեց. եթէ տարցի եւ եթէ կորուսանիցէ. զոր Մարուխնան իւր հրոշովն գրուեցաւ։

Եւ յետ այսորիկ եկաց Եագուպն առաջի դատաստանին եւ հայցեց ի Միլքոյէն. որ է հոգէբարձ Մարուխնային. զի ճուաբ արասցէ ընդդէմ իւր գանկատին։ Եւ Միլքոն հայցեց ի դատաստանէն օր մինչեւ Բ (2( շաբաթ. զի ճուաբ տայցէ եւ դատաստանն թոյլ ետ նմայ եւ Միլքոն ետուր բամեդնիյ դատասատնին։

Եւ Եագուպն զիւր ուրիշ բաներն պահեց պնդութեամբ. որչափ եւ ունիցէ։

44ա

202
1573 թ,. 30 դեկտեմբերի—Վասկոյի թոռ Միխնոյի եւ տամղաչու որդի Օհանի հայտարարությունը վիճելի ձիու վերաբերյալ միմյանց միջեւ համաձայնության գալու մասին (տե՛ս արձ. N192)։

****

Միխնոյ՝ Վասքոյին թորն եւ Ոհանն՝ տամղաճուն իւրեանց մէջ միաբանելով եւ իւրեանց բանն հաստատելով վասն ձիուն համար. եւ է այսպէս, Ոհանն տէր ետուր վասն իւր զՏիրատուրն. որ է իւր փեսայ. մինչեւ ի Զ (6) շաբաթ. զի զձինն դարձեալ Ոհանն դարձնէ Միխնոյին եւ Միխնոն վասն այնորիկ տացցէ Ոհանին Ե (5) դայլառ։ Եւ եթէ Ոհանն չկարասցէ դարձնել մինչեւ ի Զ (6) շաբաթ զձին Միխնոյին. նա Տիրատուրն. որ է տէր Ոհանին համար. վճառէ Միխնոյին զքինն ձիուն Ի (20) դայլառ՝ առանց խօսաց եւ դատաստանաց. որ այլ ավելի Միխնոն բան չունենայ յետ Ոհանին։

Զոր Տիրատուրն. զոր եղաւ տէր իւր աներձագին՝ Ոհանին < եղաւ > իւր բարի կամաւն կալով առաջի դատարանին եւ ետուր զիւր խրերն վասն տիրութեան եւ խայիլ եղաւ վասն ամենայնի. զոր վերագոյն գրեցաւ եւ ընդունեց զայսպիսի գիրն. որ այլ ավելի խօսք եւ կալաճի չառնէ։

44բ

203
1574 թ,. 1 հունվարի—Դավկոյի որդի Սարգսի դեմ հարուցված գործի շարունակությունը եւ դատարանի վճիռը վեճի առարկա ձիու արժեքը Սարգսից գանձելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի Ա (1). օրն ուրբաթ։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Սարգիս Դաւքոյին. որպէս օր առել էր. զի զսօտուշն դնէր վասն ձիուն համար. զոր ծախել էր Իւանին՝ Եղէրսքիյին մարդոյ. եւ չկարաց դնել եւ մահարիչնիքներ եդին եւ զորդ ելաւ։

Եւ վոյթն հրամանք առաւ Սարգսին. զի մինչեւ Բ (2) շաբաթ դարձնէ զքինն մատակին. որչափ սպիտակի ծախել էր։ Եւ այլ Իւանն յիշեց վասն իւր խարճին համար. որչափ առել է մատակին համար եւ տէր հայցեց ի Սարգսէն. զոր Սարգիսն ետուր տէր զՊաղտասարն։

44բ

204
1574 թ,. 1 հոնվարի—Սովունչի որդի Գրիգորի հայտարարությունը իր եղբայր Խաչկոյի երաշխավորությամբ Վարդան Մղտեսուց 40 սոմ պարտք վերցնելու մասին։

****

Եկաւ Գրիգորն Սովունչին. լինելով ողջ ի վերայ մարմնոյ եւ իւր մտացն եւ իւր բարե կամաւն յայտնի ասաց. թէ եմ պարտական Վարդան Մղտեսուն Խ (40) սոմ. զամէն սոմն Խ (40)—ական սպիտակ Լիդվայի. յայտնի եւ ուղղորդ պարտք։ Եւ այսպէս հաստատեցաք ի մէջ մեզ, ես՝ Գրիգորս. որ պիտի տամ եւ վճարեմ սակաւ սակաւ. մինչեւ ի սուրբ Աստուածածնին տօնին. որ լինի այս սումային կէս Ի (20) սոմ եւ դարձեալ միւս կէսն սումային. որ է Ի (20) սոմ. պիտի վճարեմ այս աւուր տարին նախդ սպիտակով. որ լինի վերոյգրեալ սուման լիակատար՝ առանց խօսաց եւ դատաստանաց։

Եւ վասն լաւ ղորդութեան համար ետուր վասն իւր Գրիգորն տէր ի մէջ այս սումային զիւր համածին եղբայրն՝ անուն Խաչքո։ Զոր եւ եկաց առաջի դատաստանին Խաչքոն եւ իւր բարի կամաւն եղաւ տէր վասն իւր եղբօրն՝ Գրիգորին համար այս կերպիւ. զի եթէ մինչեւ ի վերոյգրեալ ժամանակն Գրիգորին վերայ հրամանն աստուծոյ կատարուի. որ վախճանի. նա ինքն լինի վճարող զվերոյգրեալ սուման. որ է Խ (40) սոմ. վերոյգրեալ Վարդանին՝ առանց խօսաց եւ դատաստանին։

Զոր Վարդանն ետուր դատաստանին բամեդնիյ եւ Գրիգորն իւր հրոշովն գրուեցաւ։

44բ

205
1574 թ,. 2 հունվարի— Հոասուի որդի Լեվկոյի հետ ունեցած գործի կապակցությամբ Որովի փեսա Գասպարի երդում տալուց խուսափելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի Բ (2). օրն շաբաթ։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Որպէս Գասպարին երդում տվել էին Որովին փեսին ընդդէմ Լէվքոյին. որ էր Հասուին մանչն. մինչեւ Բ (2) շաբաթ. զոր Գասփարն զերդումն չկատարեց եւ բաւական չառաւ եւ ի օրն չկանգնեց։

Եւ Լէւքոն եկաւ եւ ետուր դատաստանին բոմոչնա. զի Գասպարն ի օրն չկանգնեց եւ զերդումն բաւական չառաւ։ Զոր դատաստանն ընդունեց ի նմանէ։

44բ

206
1574 թ,. 2 հունվարի—Իվաշկոյի որդի Սարգսի հայտարարությունը էր քույր՝ պանի Ազիզկոյի դատական գործի կապակցությամբ իր իրավունքները՝ Հանուսկոյի որդի Խաչկոյին փոխանցելու մասին։

44բ

207
1574 թ,. 4 հունվարի—Կուզ երեցի որդի Հովհաննեսի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան կակազ Խաչկոյի։

45ա

208
1574 թ,. 9 հունվարի—Խոտինցի Վլաշինի հայցն ընդդեմ 50 թալեր պարտքն ուրացող Շլթխի որդի Գրիգորի։

45ա

209
1574 թ,. 9 հունվարի—Կուզ երեցի որդի Հովհաննեսի հայցն ընդդեմ իրեն 4 թալեր պարտք մնացած Շլթխի որդի Գրիգորի։

45ա

210
1574 թ,. 10 հունվարի—Հոլուպ եւ Ներսես եղբայրների հարուցած գործն ընդդեմ իրենց դեմ կռիվ սկսած տեր Պետրոսին որդի Գրիգորի (տե՛ս արձ. N211)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի Ժ (10). օրն երկուշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս Ձախ[նոյ]. Զանու. Միլքո. Եագուպ եւ այլքն։

 

Ի այս վերոյգրեալ դատաստանին առջեւն եկան Բ (2) եղբայրքն համածին՝ Հօլուպն եւ Նորսէսն. յերեսփոխանին որդիքն. եւ խնդրեց զվերոյգրեալ դատասատնն. զի եկեալ տեսցեն զնորա անհարկութիւն եւ զդժարութիւն. զոր եղել է նմա ըստ պատճառին Գրիգորին տեր Պետրոսի որդոյ։

Վերոյգրեալ դատասատնն. լսելով զխօսքն վերոյգրեալ ոմանց եւ վասն խնդրելոյ նոցա. գնացին նոցա տունն՝ տեսնել զինչ է եւ զինչ եղել է։ Զոր եւ տեսին զնշանսն. զոր կայր խապախին վերայ կտրած նշան եւ Բ (2(նշան խոցած եւ այլ կոտրած թարաճային զխաբխախն։ Ուր զայսչափ ինչ տեսին վերոյգրեալ դատաստաննեւ եկին, զոր Հօլուպն եւՆորսէսն ասացին. թէ կամիմք վասն այսպէս բանն Գրիգորինն է. եւ վասն այս բանի համար կվալդ այլ կանչեցաք դրացիսներուն. որք են վկայք։

45ա

211
1574 թ,. 10 հունվարի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի դեմ երեցփոխանի որդիներ՝ Հոլուպի եւ Ներսեսի հարուցած գործի շարունակությունը (տե՛ս արձ. N210)։

 

Ի նմին աւուր Հօլուպն գանկատ առաւ Գրիգորին վերայ. զոր եկել է իւր տունն ոչ գիտեմ ինչ պատճառէ. չգիտեմ վասն բարեկմութեան համար էր. չգիտեմ թէ վասն չարակամութեամբ եկել էր. որ ինձի այնպէս հարկահանութիւն առաւ. ուր ես հարկահանութեամբ բռնեցի եւ ընդունեցի զինքն. որպէս վայել է բարեկամին վերայ. եւ նա ինձի այնպէս ապատի բաներն ասաց եւ որչափ խում եւ գաւաթ կայր սդօլին վերայ. զամէն չարդուփուրթ առաւ. ուստի կամիմ. զի ինձի ճուաբ տա։

Եւ Գրիգորն ճուաբ ետւոր եւ ասաց. թէ մինակ չէաք իւր տանն մէջ. կայր բարի մարդիկք վկայք. այսինքն է Գոսդա իլովցի. նա ճշմարիտ վկայութիւն կու խօսի՝ ումմէ ելանել է պատճառ եւ սուջ։ Ուստի Բ (2) կողմն այլ խայիլեղան Գոսդային վկայութեան վերայ։ Ուր եւ եկաւ Գոսդան դատաստանին առջեւն եւ այսպէս վկայութիւն ետուր եւ ասաց. թէ Գրիգորն եկաւ մեր մոտն Հօլուփքոյին տունն. զոր եւ մեք զինքն պատուեցաք. եւ դարձեալ կամէր երթալու եւՀօլուպն թոյլ չետուր զի գնասցէ. մինչեւ Գրիգորն խրեր առաւ. զի եկեսցէ Գրիգորն դարձեալ մեր մօտն եւ այնոր վեարյ գաւաթ խմէին միմանց եւ չգիտեմ. թէ ինչ պատճառ եղաւ եւ չկամեցաւ Գրիգորն զգաւաթն ընդունել. եւ Գրիգորն սկսաւ ասել անհարկիք խօսօք խօսել եւ կամեց ելանել տանէն եւ երթալ. եւ Հօլուպն թոյլ չետուր։Եւ յետ այնորիկ չհասկցա ինչ եղաւ։

Աչսչափ ինչ ասաց Գոսդան. զի զբանն դարձեալ զյետքն ի բարութիւն դարձնէր։ 45ա

212
1574 թ,. 14 հունվարի—Դատարանի որոշումը Դուկալբեյի որդի Յագուբի. Միլկոյի եւ Իվաշկոյի որդի Սարգսի միջեւ եղած դատական գործը մինչեւ Լվովի տոնավաճառից տանուտերերի վերադարձը հետաձգելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի ԺԴ (14). օրն հինգշաբթի։ Վոյթն Թորոս եւ իւր դատաւորքն՝ Եւրքո. Բ (2) Սարգիս. Տեմուշ. Զանու. Գասպար եւ այլքն։

 

Թողին զբանն Եագուպին Դուկալպէյին եւ Միքոյին եւ Սարգսին Իւաշքոյին. զոր իւրեանց մէջ ունէին. որպէս կա գրեալ առաջագոյն մի ըստ միոջէ կարգաւ. մինչեւ ի գալն տանուտրաց Իլովի եառմարքէն. եւ լինին միատեղ եւ այնպէս տեսնուն զնոցա բանն։

Զոր եւ վերոյգրեալ ոմանքն միաբանեցին իւրեանց մէջ եւ ընդունեցին զհրամանսն դատաստանին եւ զիւրեանց դատաստանսն պահեցին հաստատ եւ պնդութեամբ։

45բ

213
1574 թ,. 14 հունվարի—Յագուբի որդի Միլկոյի հայտարարությունը Յագուբի հետ ունեցած գործում իր իրավունքները Զանուին փոխանցելու մասին։

45բ

214
1574 թ,. 14 հունվարի—Պան Տոնուշի թոռ Տախնոյի հայտարարությունը Խաչկոյի հետ ունեցած գործը կարճելու մասին (տե՛ս արձ. N215)։

****

Եկաւ Տախնոն՝ բան Տօնուշի թորն եւ իւր բարի կամաւն ասաց, զայն երթումն Խաչքոյին կու շնորհեմ եւ ազատեմ զինքն այնպիսի երդմանէ։ Զոր Խաչքոն ետուր գրել։

45բ

215
1574 թ,. 14 հունվարի—Դատարանի որոշումըն այն մասին. որ պան Տոնուշի թոռ Տախնոն եւ Խաչկոն չատարան ներկայանան 6 շաբաթ հետո (տե՛ս արձ. N214)։

45բ

216
1574 թ,. 15 հունվարի—Ադանի որդի Իլյաշի հարուցած գործն ընդդեմ ի ձին սպանող Հանծուի որդի Ղազարի։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի ԺԵ (15). օրն ուրփաթ։ Ի Սարգիս Ձախնոյ  վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Իլեաշն Աթանին եւ գանկատ առաւ Ղազարին վերայ Հանծուին որդոյ. զոր նարա ձին սպանանել է ի մորինն զփատն կտրելով եւ հայցեց. զի ճուաբ արասցէ եւ էր ձիուն քինն Ի (20) դայլառ։

Զոր Ղազարն խրեր առաւ. թէ այնպէս է. ի մեր պատճառէ սպանաւ այն ձին։

Վոյթն լսելով զԲ (2) կողմն զխօսքն եւ ետուր նոցա մինչեւ Ե (5)—ում օր. զի Ղազարն զիւր բանն խորդէ եւ հաստատէ յետ Իլեաշին. զի իցէ նմա բաւական։

Ուստի Իլեաշն տէր հայցեց ի Ղազարէն եւ նա ետւոր տէր զՖետորն զԽոխուլքային՝ այս կերպիւ. զի թէ չկարասցէ խորդել զիւր բանն. նա դարձեալ դնիցէ զՂայարն առաջի դատաստանին։

45բ

217
1574 թ,. 19 հունվարի—Հանուսկոյի որդի Ներսեսի հարուցած գործն ընդդեմ Տոնուշի որդի Խոճոյի. որը սպառնում էր ծեծել իրեն (տե՛ս արձ. N233)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի ԺԹ (19) օրն երեքշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս Միխնոյ եւ այլքն։

 

Եկաւ Նէրսէսն Հանուսքոյին եւ գանկատ առաւ Խոճային վերայ՝ Տօնուշին որդոյ. թէ ոչ գիտեմ ինչ պատճարի վերայ պարծենայ. որ զիս ծեծէ։ Կամիմ. զի ճուաբ արասցէ. եթէ իրքմը պարտական եմ նմա։

Եւ Խոճան ասաց. թէ հաշա լինի. ես չեմ պարծենալ իւր վերայ եւ ոչ ծեծելու զինքն։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով. եդիր ի մէջ նոցա տուգանք Ի (20) հրիւնայ. զի միմեանց իրքմը անհաստատ բանիւ ընդդէմ չկենայ եւ խաղաղութիւն լինի։ Եւ Նորսէսն ետուր գրել։

45բ

218
1574 թ,. 19 հունվարի—Շլյախտիչ Վալերիան Բոդլեւսկու հայտարարությունը այն մասին. որ վեճի առարկա ձին Օհանը գնել է իրենից։

****

Որպէս Ոհանին օր տվել էին վասն այն ձիուն համար. զոր ճանաչել էին Միխնոյին մոտն. զի զսօտուշն դնէր։ Ուստի այժմ եբեր զսօտուշն Ոհանն. այսինքն է շլախեդնիյ Վալերիոմ Բօտլովսքիյն իւր բարի կամաւն խրեր առաւ < իւր բարի կամաւ >. թէ ես ծախել եմ զայն ձինն Ոհանին իւր սպիտակին։ Եւ  վասն այս պատճառի զՈհանն ազատ առաւ Բօտլովսքիյ զՈհանն։

Եւ Ոհանն ետուր բամեդնիյ եւ ետւոր գրել։ Եւ Ոհանն վասն իւր խարճի համար այլ յիշեց. զոր առել է վասն այս ձիուն պատճառէ որչափ ի դատաստանն առել է։

46ա

219
1574 թ,. 19 հունվարի—Շիմկոյի թոռ Խաչկոյի հայցն ընդդեմ Ադանի որդի Իլյաշի՝ պարզելու համար թե վերջինս ումի՞ց է մետաքս գնել (տե՛ս արձ. 221)։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւնեկաւ Խաչքո՝ Շիմքոյին թորն եւ կոչեց զԻլեաշն Աթանին առաջի դատաստանին եւ եհրաց ի նմանէ. թէ իրքմը ապըրշում գնե՞լ է ումեքէ։

Եւ Իլեաշն ասաց. թէ գնեցի ի Խաչքոյին կնոջէ Բ (2) լիտրայ ապրշում։

Ուր եւ Խաչքոն. որ է ակազ. իւր բարի կամաւն խրեր առաւ. թէ կինն ծախել է Իլեաշին զայն ապըրշումներն։ Եւ Իլեաշն վկայեցոյց դատաստանին եւ ետուր գրել։

Դարձեալ Խաչքոն՝ Շիմքոյին եհարց ի միւս Խաչքոյէն. թէ դուն եւ կամ քո կինն յու՞մմէ գնել է զայն ապըրշումներն։ Եւ նա ասաց. թէ իմ կնոջն տվեր էր Ավագ պարունին։

Զոր ինքն՝ Ավաք. կալով առաջի ատենին. եւ ասաց. թէ ես տվել էի կակազին կնոջն։

Եւ Խաչքոն ետուր գրել զխրերն Ավաքին։

Եւ դարձեալ Ավաքէն եհարց վերոյգրեալ Խաչքոն. թէ դուն յումմէ՞ ունիս զայն ապըրշումն։ Եւ Ավաքն ասաց. թէ ինձի այն մանչն տվել էր ծախելու ի Խոթինն. զոր այժմ նստուցած է ի ռաթուշն։

Եւ Խաչքոն ետուր գրել։ Եւ է այն մանչուն անոն Վոյթքոյ Սոքօլ. որ է մանչ Մարձին ֆուրմանին իլովցի։

46ա

220
1574 թ,. 19 հունվարի—Պան Սրոչինսկու ծառա Վերեսկիյի հայտարարությունն այն մասին. որ իր պարոնն ազատում է Պետրոսին երդում տալու պարտավորությունից։

****

Եկաւ Վէրէսքիյ. որ է ծառա բան Սրոջինսքիյին. իւր պարունին բանիւն եւ ասաց. թէ իմ պարունն Պետրոսին կու շնորհէ ի յայն երդմանէ եւ կու ազատէ. որ լինի Պետրոսն ազատ։ Եւ Պետրոսն ետուր գրել։

46ա

221
1574 թ,. 19 հունվարի— Շիմկոյի թոռ Խաչկոյի հարուցած գործն ընդդեմ ոմն Ավագի՝ 2 լիտր մետաքսի արժեքը ստանալու համար (տե՛ս արձ. N219)։

****

Եկաւ Խաչքոն Շիմքոյին եւ ասաց. թէ ես այլ ավելի իրքմ չեմ պահանջել ի Ավաքէն. բայց զայն Բ (2) լիտրա ապրշում. զի թէ դատաստանաւ վճիռ լինի. նա Ավաքն տա Խաչքոյին Զ (6) ֆլորին զքինն զայն Բ (2) լիտրա ապրշումին։

Եւ վասն ի մէջ այս բանին Ավաքն եդիր մոցնիյ իւր տեղն զԶատիկն Այտինին. զի ունիցի իշխանութիւն զիւր բանն առաջ տանել եւ Զ (6) ֆլորինն Զատիկն վճառէ Խաչքոյէն։

46ա

222
1574 թ,. 19 հունվարի— Ֆրիդրիխ Սմալցի գրագիր Յարկոյի հայտարարությունն այն մասին. որ Ֆրիդրիխի պարտապան Սուլթանը վճարել է պարտքի առաջին նվագը (150 ֆլորին)։

****

Եկաւ Իւրքո. որ ի փիսար Ֆիտրիխ Սմալցին. եւ իւր բարի կամաւն յայտնի խրեր առաւ. թէ Սուլթանն վճարեց զառաջին ռաթան.

Եւ Սուլթանն ետուր գրել զխրերն իւրքոյին ե բամեդնիյ այլ ետուր դատաստանին։

Եւ Սուլթանն ետուր գրել զխրերն եւ բամեդնիյ այլ ետուր դատաստանին։

46ա

223
1574թ,. 20 հունվարի—Հանգուցյալ Յուրկոյի դատարանում պահվող փողերից Սիմոնի որդի Նեսեսին 120 ֆլորին պարտք տալու մասին։

51բ

224
1574 թ,. 21 հունվարի—Կոստայի որդի Հարպետի հայցը պայմանագրի համաձայն Սահակի տունը իրեն եւ Հոլուպին տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յոնվարի ԻԱ (21). օրն հինգշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Զանու. Գասպար. Իլեաշ. Խաչքո. Նորսէս եւ այլք։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Հարպետն Քոսդային եւ հայ[ց]եց ի դատասատնէն. զի հրամանք առնիցեն Սահակին. զի ելնէ իւր տանէն ըստ գրոյն. զոր գրած է Եագուպին՝ Գոսդային որդւոյ։ Եւ Եագուպն գրել է զայն տունն Հարպետին եւ Հօլուպին ի մէջ ՃՀ (170) ֆլորինի։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով զհայցելն վերոյգրեալ ոմանց եւ ընթերցան զգիրն. որպէս զրուել է Եագուպն. եւ միտ էառ եւ հրամանք առաւ Սահակին. զի ելանէ իւր տանէն մինչեւ Բ (2) շաբաթ եւ տա զտունն ի ձեռս վերոյգրեալ ոմանց։

Ուր եւ վասն այսպիսի գրոյն ետուն դատաստանին բամեդնիյ։

46բ

225
1574 թ, 25 հունվարի—Կրակովցի Հանուս Վիտիրմանի հայտարարությունը իր պարտապան Սուլթանից պարտքը ստանալու մասին։

46բ

226
1574 թ,. 26 հունվարի—Լեհական ռատուշայում բանտարկված Վոյթկոյի հայտարարությունը կամենիցացի երեք հայերի կատարած հանցագործության մեջ Խաչկոյի որդի Սագուլայի մասնակցություն չունենալու մասին (տե՛ս արձ. NN229. 230)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի ԻԶ (26). օրն երեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկին Գ (3) ոմանք. որք կոչին անուամբ՝ Իլեաշ Ադանին եւ Եագուպն Գոսդային եւ Ոհանն դամղաճուն եւ իւրեանց բերնին խրերիւն յայտնի ասին Գ (3)—ն իմոջէ բերանէ. եթէ  Սարգուլան՝ որդի Խաչքոյին խնդրեց ի մեզանէ. զի երթայաք ի նեմիչի ռաթուշին ի յայն մանչուն մոտն. զոր նստուցել է Խաչքոն։ Եւ իբրեւ բնացաք իւր մոտն. որ կոչի Վոյթքոյ. եւ հարցաք ի նմանէ. թէ ինչպէս Խաչքոյին ասել ես. թէ Սաքուլային տվի ԺԱ (11) կտոր պողոմի. զոր հիմի կուզէ Խաչքոն դատաստան կոչելու զՍաքուլան. խո՞րթ է. թէ չէ։

Եւ նա սկսաւ ասել մեզի. թէ Ա (1) հոգի ունիմ աստուծոյ տալոյ. հաշա լինի. ես Խաչքոյին բան մի այլ չասի Սաքուլային համար եւ ոչ նմա տվել եմ ԺԱ (11) կտոր պողոսի։ Եւ յորժամ այն վասն եղեւ նոցա. նա Սաքուլան ի հոն չէր։

Եւ Սաքուլան խնդրեց ի վերոյգրեալ վոյթէն. զի գրել տա զվերոյգրեալ ոմանց զխրերն։ Ուր եւ գրեցին եւ դատաստանին ետուր բամեդնիյ։

46բ

 

 

227
1574 թ,. 27 հունվարի—Քոլցայի որդի Հանկոյի հայտարարությունը Սահակի որդի Գասպարի ու Պիլաշի թոռան կողմից մարմնական վնասվածքներ ստանալու մասին եւ վնասվածքների նկարագրությունը։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունվարի ԻԷ (27). օրն չորեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ օր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Հանքո՝ Քօլցային որդին եւ վկայեցոյց դատաստանին եւ ետուր գրել զիւր վէրսն. զոր վիրաւորել է զինքն Սահակին որդին Գասպար եւ Պիլաշին թորն. անպարտ ծեծեցին. որպէս ինքեանք կամեցան։

վերոյգրեալ վոյթն նայեց Հայնքոյին զվէրսն՝ վզին վերայ դրով զարկած ունէի վրաս եաղլխով Գ (3) սոմ սպիտակ. այն այլ կորաւ նոցա պատճառէ եւ զդանակս այլ կտրեցին եւ առին։

Զայսչափ ինչ ետես վոյթն եւ գրել ետուր։

46բ

228
1574 թ,. 30 հունվարի—Թորոս վոյթի հայտարարությունը Բաղդասարի որդի Տեմուշին 1000 ֆլորին պարտք մնալու եւ այդ գումարի դիմաց իր տոնը գրավ դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574)— հունվարի Լ(30). օրն շաբաթ։ Վոյթն Թորոս եդիր իւր տեղն զՍարգիսն Ձախնոյին եւ ետուր նմա զնշանն վոյթութեան եւ ընդ նմա նստոյց զդատաւորքն՝ զԽաչքոն Պետրոսին. Զանուն եւ զՆորսէսն էրէցփոխանին եւ զայլսն։

 

Եւ ինքն կալով առաջի դատաստանին դէմ յանդիման յետ Տեմուշին՝ Պաղտասարին որդոյ. լինելով ողջ ի վերայ մարմնոյ եւ մտացն եւ իւր բերնին խրերիւն յայտնի ասաց Թորոսն. թէ աստուած բարի տա Տեմուշին. արաւ ինձի բարութիւն. զոր նմանէ առել է եւ դարձեալ առի աստուծոյ փոխ՝ Ռ (1000) ֆլորին ֆրանգի թիւ. զամեն ֆլորին Լ(30)—ական հրոշ թվով։ Զոր կու խոստանամ իմ բարի խօսօքս վճարել Տեմեանին զվերոյգրեալ Ռ(1000) ֆլորինն ի յայս մերձ եկեալ փոխման սուրբ Աստուածածնին նախդ սպիտակով ֆրանգի. առանց ամենայն ցեղ խումշի։ Եւ վասն լաւ ղորդութեանս ես՝ Թորոսն ու գրեմ ՏԵմեանին զիմ սեփհական տներս կարուկիր, եւ է գրեալ այն տունն քրաքովցոյ Ենտրիս Ֆուկուլպետրին. յետոյ Ենտրէսէն կու գրեմ Տեմուշին իշխանութիւնն եւ այլ որչափ տանտանեղս կայ տանս մէջ՝ այնպէս շարժուն. որպէս եւ անշարժուն՝ ամենայնիւ եւ զբասքաներս այլ եւ զագարակս եւ որչափ մէջ տավար եւ սերմանիք կայ. ամենայնիւ լինի իշխանութիւն Տեմուշին. զոր եւ իմ բարի կամաւս տվի իշխանութիւն կապուելոյ իմոյ վերոյգրեալ բարութիւն եւ ետուր թոյլ կենալոյ տանս մէջ. մինչեւ վճարեմ նմա ի վերոյգրեալ ժամանակն։ Եւ եթէ չվճարեմ ես՝ Թորոսն Տեմեանին. մինչեւ վերոյգրեալ ժամանակն նախդ սպիտակով եւ բաւական չառնիցեմ նմայ ըստ վերոյգրելոյն. նա անխօսք եւ անդատաստան ելնեմ ի տանէս եւ տամ ի ձեռն Տեմեանին ամենայն շինուածովն. այնպէս եւ զագարակս. նոյնպէս եւ զբասիքաներս այլ. զի վայելեսցէ այնչափ. մինչեւ նմա վճարեմ զվերոյգրեալ սուման լիակատար եւ այնժամ ազատեմ զվերոյգրեալ գրաւկաներս ի Տեմուշէն։ Այլեւ որչափ պարտապանքներս կան. եթէ ի հոս՝ քաղքիս մէջ եւ թէ այլ ուրիշ տեղաց. զայն այլ ամենայն կու գրեմ Տեմեանին իշխանութիւն։

Ուստի Թորոսն իւր հրոշովն գրուեցաւ։

47ա

229
1574 թ,. 1 փետրվարի—Շիմկոյի թոռ Խաչկոյի հայցն ընդդեմ Պետրոսի որդի Խաչկոյի՝ լեհական ռատուշայում բանտարկված Վոյթկոյի կապակցությամբ (տե՛ս արձ. NN226. 230)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Ա (1). օրն երկուշաբթի։ Ի Սարսիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատավորացն՝ Տեմեան. Գասպար. Նորսէս եւ այլքն։

 

Եկաւ Խաչքւն՝ Շըքոյին թորն եւ կոչեց զՊետրոսին որդին զԽաչքոն առաջի դատաստանին եւ հայցեց ի նմանէ. զի խրեր առասցէ որպէս զնայ աղաչէր ի հետ Փրխցիքին վասն այն մանչուն համար. այսինքն է Վոյթքոյ անուն. զոր նսցուցած էր ի նեմիչի ռաթուշն. զի պարշէի յետ նարայ։

Եւ միւս Խաչքոն ճուաբ ետուր. եթէ դուն ինձի բռնվիս քո խրերիւդ. որ ինձի վասն այս պատճառի իրքմը խօսք չլինի. նա կամիմ զխրերս տալու։

Եւ դարձեալ Խաչքոն Շիմքոյին ասաց ընդդէմմ այս ճուաբին, եթէ դուն զքո խրերդ ասել. որպէս գիտես. եւ ես այլ կամիմ ընդդէմ քեզի ճուաբ անել։

Վերոյգրեալ դատաստանն լսելով զԲ (2) կողմն զխօսսն եւ թողին զայս բանս. մինչ որ ի յԻլովի եառմարքէն գան միաբան տանւոտէրքն։ Եւ Խաչքոն իտուր զայս բանս գրել եւ բամեդնիլ այլետուր։

47ա

230
1574 թ,. 1 փետրվարի—Կամենեց—Պոդոլսկ լեհական համայնքի վոյթ Ստանիսլավ Դլուգոշի եւ նրա դատավորների հարուցած գործն ընդդեմ Շիմկոյի թոռ Խաչկոյի՝ մի հայ պատահու լեհական բանտում պահելու կապակցությամբ (տե՛ս արձ. N226. 229)։

****

Ի սոցա առաջի եկաւ նեմիչի վոյթն Ստանիսլաւ Տլուկոշ. յետ իւր դատաւորացն. եւ վկայեցոյց դատաստանին Խաչքոյին վերայ Շիմքոյին թորին. թէ այս Գ (3)—ում օր է յորմէ հետէ զայն մանչն նստուցել է. որ կոչի Վոյթքոյ. եւ ոչ կամի տիրութեան վեարյ տալոյ. զոր եկեալ բարի մարդիկք եւ կու հայցեն. զի տամ նոցա տիրութեան վերայ։ Եւ յայժմ զայս ինչ վկայեցնեմ ձեզի. զի վաղիւն ես կու ազատեմ զինքն. զէրա ես չեմ կամենալ գօզադ լինել այն մարդոյ։ Եւ Խաչքոն ասաց. թէ ես եչլ կու վկայեմ ձեր հրամանքներոյ. զի ես տվել էի զայս մարդն մինչեւ Գ (3)—ում օրն տիրութեան վերայ. որ ինձի բարի մարդիք տայր    վասն իւր տէր։ Եւ նա չետւոր մինչեւ Գ (3)—ում օրն։ Ես այլ դարձեալ գնացի ռայդցաներուն առջեւն եւ նոցա հրամանաւ կալայ զայն մարդն եւ ետու նստուցել, եւ այժմ ես ոչ կամիմ տալոյ զնայ տիրութեան վերայ մինչեւ Բ (2( շաբաթ. հրամայել են ի դատաստանէ. եւ մինչեւ յայն ժամն համբերեմ. եւ եթէ կամիս ազատել զնայ քոյ վնասաց վերայ. ինչպէս դուն գիտես։

47ա

231
1574 թ,. 3 փետրվարի—Չվճարած պարտքի դիմաց Կոստայի որդի Յագուբի տունը պարտատեր Թորոս վոյթին հանձնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574(. փետրվարի Գ (3). օրն չորեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. զոր Թորոսն իւր տեղն եդիր. եւ ընդ նմա դատաւորքն Զանու. Խաչքո. Պետր[ոսին]—Նորսէս էրէց[փոխանին]։

 

Եւ ինքն՝ Թորոս վոյթն կալով առաջի վատաստանին հայցեց. զի տայցեն Եագուպին տանն կապուելոյ Գոսդային որդոյ. զոր պարտական է Թորոսին. որպէս կա գրեալ ի դատաստանն. սուման։ Եւ խրեր առաւ Թորոսն. զոր Եագուպն վճրել է այն սումային վերայ ԲՃ (200) ֆլորին եւ վասն այլ պաղտուն համար կապուելոյ հայցեց։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով զհայցելն Թորոսին եւ ելաւ ի տեղւզոջէ եւ գնաց Եագուպին տունն եւ վոյթն էառ զդրանն զախն եւ իտուր Թորոսինձեռն եւ ասաց. թէ հրամանաւն աստուծոյ եւ իշխանութեամբ մերոյ դատաստանին կու տամ քեզի կապուելոյ Եագուպին տունն ի մէջ այն մնացեալ սումային. որ է պարտական քեզ Եագուպն։

Զայս բանս Գ (3) անգամ ասաց վոյթն եւ եհարց ի վերոյգրեալ հաւատարմաց. թե բա՞րի եւ կարգա՞ւ ետու ուվեազանեայ Թորոսին եւ թե ոչ։ Եւ նոքա վկայեցին եւ ասացին. թէ բարի եւ կարգաւ ետուր։ Եւ յետ այսմ բանից եկին եւ հրամայեցին գրել։

47բ

232
1574 թ,. 3 փետրվարի—Տոնականի կին Շաքարի եւ Ադաքայի դուստր Յոլմելիքի հայտարարությունը Սամուլույի խորթ որդի Հովհաննեսից Տոնականի գրավականը ստանալու եւ 16 ու կես ֆլորին պարտքը 2 շաբաթվա ընթացքում վճարելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Գ (3). օրն չորեքշաբթի։ Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս եւ այլք։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկան Բ (2) սմանք. որք կոչին Շաքար՝ Տօնականին կինն եւ Եօլմէլիքն՝ Ադաքային դստերս եւ իւրեանց բարի կամաւն խրեր առին, եւ ասաց Շաքարն. թէ էրիկս՝ Տօնականն գրաւական րել էր լիմ ճիրամպիտս կնքած Յովանէսին մոտն. որ է Սամույլային խորթն. որ է սուման ԺԶ (16) ֆլորին եւ կէս նեմիչի սպիտակ։ Եւ այժմ խնդրեցի ի նմանէ. որ առաւ ինձի բարութիւն եւ զճիրամպիտս դարձոյց. նոյնպէս կնկած որպէս իմ էրիկս՝ Տօնականն դրել էր։ Ուր եւ կու Խոստանամք մեր բարի խօսօքս յետ Եօլմէլիքին վճարել զվերոյգրեալ ԺԶ (16) ֆլորին եւ զկէսն մինչեւ Բ (2) շաբաթ նախդ սպիտակով նեմիչի՝ առանց խօսաց եւ դատաստանաց եւ առանց ապ[ր]անաց։

Ուստի եւ զայնինչ խրերիւն խոստացան. զի եթէ Տօնականն Յովանէին իրքմ խօսք խօսիցէ վասն այս ճրամպիտին համար եւ կամ պահանճիցէ ի նմանէ. նա ինքեան լինին ճուաբտու ընդդէմ Տօնականին։ Զոր եւ իւրեանց հրոշովն գրուեցան։

47բ

233
1574 թ,. 3 փետրվարի—Դատարանի որոշումն այն մասին. որ եթե մինչեւ դատի օրը Հանուսկոյի որդի Ներսեսը եւ Տոնուշի որդի Ուլուխոճան հաշտ չլինեն միմեանց հետ. պատժել եւ տուգանել նրանց՝ 50 հրյունա գումարով (տե՛ս արձ. N217)։

****

Վոյթն Թորոս եւ իւր դատաւորքն հաւասար Նորսէսին՝ Հանուսքոյին որդոյ եւ Ուլուխճային՝ Տօնուշին որդոյ մէջ եդին տուգանք՝ Ծ (50) հրիւնայ. զի միմեանց ընդդէմ չկենան՝ ոչ խօսօք եւ ոչ ծեծամբ. զի խաղաղ լինիցին մինչեւ դատաստան լինի ի մէջ նոցա։ Եւ թէ ով ոք յանդգնի. նա պարտապան լինի Ծ (50) հրիւնայ վճարել դատասատնին եւ պատիժ այլ կրել։

Զոր վասն այսպիսի գրոյս ետուն բամեդնիյ։

47բ

234
1574 թ,. 3 փետրվարի—Կոկոյի որդի Անդրեյի եւ նրա կին Մակդայի հայցցն ընդդեմ իրենց խոստմնազանց տնատէր Զիքայի կին Նազուի։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Գ (3). օրն չորեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Անտրիյին Կոկոյին եւ իւր կինն Մակտա եւ գանկատ առին Նազույին վերայ. որ է կինն Չիքային. թէ էառ զիմ կնոջն զճիրամպիտն վասն տանն համար եւ խոստացաւ մեզի իւր հոգոյ վեարյ. զի տանն մէջ կենամք մինչեւ ի Ժ (10) տրաի. եւ այժմ զմեզ վարեց ի տանէն։

Եւ Նազուն ասաց. թէ նա ինձի իտուր եւ ես այլ առի ի նմանէ. բայց ոչ խոստացայ նոցա այնպէս. որպէս նոքա ասեն մինչեւ ի Ժ (10) տարի. հաշայ լինի։

Եւ վոյթն լսելով Բ (2) կողմ զխօսքն եւ հրամանք առաւ Նազուին զմինքեւ Բ (2) շաբաթ. զի երդվնայ. որպէս չէ խոստացել Անտրիյին կենալու մինչեւ ի Ժ (10) տառի տանն մէջ։՞

Եւ Նազուն չընդունեց զերդումն եւ ոչ կամեցաւ երդնուլ։ եւ Անտրիյն ետուր գրել. զոր չընդունեց։

47բ

235
1574 թ,. 3 փետրվարի—Հանուսկոյի որդի Ներսեսի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Չիքայի որդի Վարդերեսի (տե՛ս արձ. N241)։

****

Եկաւ Նորսէսն Հանուսքոյին եւ գանկատ առաւ Վարդէրէսին վերայ Չիքային որդոյ. զոր պարտ է նմա Բ (2) սոմ եւ կէս։ Եւ Վարդէրէսն խրեր առաւ. թէ պարտ է։

Եւ վոյթն հրամանք առաւ Վարդէրէսին. զի մինչեւ Բ (2) շաբաթ վճարէ Նորսէսին նախդ սպիտակով։ Եւ Նորսէսն տէր հայցեց ի նմանէ եւ նա ոչ ունէր տալոյ. եւ վասն այս պատճառի գրուեցաւ Վարդէրէսն իւր բարի կամաւն. զի թէ չվճարէ մինչեւ Բ (2) շաբաթ Նորսէսն. նա այնչափ այլ դատասատնին պարտական լինի տալոյ։ Ուր եւ իւր հրոշովն գրուեցաւ Վարդէրէսն։

47 բ

236
1574 թ,. 3 փետրվարի—Հանուս Վիտիրմանի հայտարարությունը իր պարտական Պրոկոշի որդիներ՝ Եոլբեյի եւ Ագսենտի երաշխավորողներ՝ Կոստայի եւ Կյուրեղի նկատմամբ ունեցած իրավունքներից հրաժարվելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց դէմ յանդիման Հանուս Վիտիրման եւ իւր բարի կամաւն յայտնի ասաց. թէ զոր Գոսդան եւ Կուրեցն տէր էին վասն Պրկօշին որդոց համար՝ Եօլպէյին եւ Ագսէնտին։ Ուստի ես՝ Վիտիրմանն զնոսա ազատեցի զՔօսդան եւ զԿիւրեղն ի այնպիսի տիրութեան ներքեւէն եւ ոչ իրքմը չառի ի նոցանէ. ուր եւ ի Օսդրօհն նստուցել էի զնոսա եւ դարձեալ ազատեցի. եւ Ա (1) շաբաթ նստան ի զընտանն։ Եւ այժմ զայս ինչ խրեր առի. զի ոչ իրքմը բան եւ խօսք չունենամ յետ նոցա. նոյնպէս եւ նոքա այլ ոչ իրքմը խօսք չունենան ընդդէմ Ագսէնդին եւ Եօլպէյին. վասն զի ես նոցա կասիմ վճարել համբերել. մինչ որ նոցա տեարն. տայ եւ նոքա ինձի վճարեն։

47բ

237
1574 թ,. 3 փետրվարի—Կոկոյի որդի Անդրեյի հայտարարությունը իր տունը ժամանակավորապես Լեւոնի որդի Սարգսին հանձնելու եւ Սարգսի հայտարարությոնը Չիքայի որդի Վարդերեսին ունեցած Անդրեյի 6 ֆլորին պարտքն իր վրա վերցնելու եւ դրա մի մասը (20 ֆլ. ) մարելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Անդրէյի Կոկոյին եւ Վարդէրէսն Չիքային եւ ասաց. թէ այսպէս հաստատեցաք ի մէջ մեզ զբանն վասն այն տանն պատճառի. զոր եմ պարտապան ես՝ Անտրէյն Վարդէրէսին ԿԱ (61) ֆլորին նախդ սպիտակ. որպէս եւ կա գտեալ ի դատաստանն։ Եւ այժմ ես՝ Անտրէյս առի զՍարգիսն. որ է որդի Լէվոնի. եւ ետու նմա զմեծ տունս ամենայնիւ. որպէս նստել է իւր չէքովն՝ լայնք եւ երկանք եւ բոլորովին եւ ամենայնի շինուածովն, եւ այսպէս հաստատեցաք. զոր Սարգիսն վերոյգրեալ զԿԱ (61) ֆլորին իւր յանձն էառ. զի վճարէ Վարդէրէսին։

Ուր եւ Սարգիսն. կալով առաջի դատաստանին եւ իւր բերանին խրերուն ասաց. թէ ես եմ վճարող զայս վերոյգրեալ  սուման. ուր եւ տվի այժմ Վարդերէսին եւ վճարեցի Ի (20) ֆլորին նախդ սպիտակ։ Զոր եւ Վարդէրէսն. խրեր առաւ. թէ վճարեց։ Եւ զմնացորդքն. որ է ԽԱ (41) ֆլորին. կու խոստանամ ես՝ Սարգիսն վճարել Վարդէրէսին մինչեւ այսմ աւուր տարի մի. նախդ սպիտակով։

Այլ եւ այս կերպիւ, Անդրէյին իշխանութիւն ետուր Սարգսին ի յայս տանն մէջ կենալու. զի ոչ տանն վարձ լինի, եւ ոչ սպիտակին շահ։ Եւ յորժամ Անդրէյն զվերոյգրեալ զսուման վճարէ. յայնժամ Սարգիսն ելանէ ի տանէ. բայց յայնպէս վայելեսցէ. որպէս ինքն կամիցէ։ Եւ թէ ես՝ Սարգիսն չվճարեմ Վարդերէսին ի գրեալ ժամանակին. նա ելնեմ ի տանէն եւ դարձեալ տամ զտունն Վարդէրէսին ձեռն. եւ այն Ի (20) ֆլորին. զոր վճարեցի նմա. այն այլ ոչինչ լինի։

48ա

238
1574 թ,. 3 փետրվարի—Կոկոյն որդի Անդրեյն հայտարարությունը Լեւոնի որդի Սարգսից 15 ֆլորին պարտք վերցնելու մասին։

48ա

239
1574 թ,. 3  փետրվարի—Ստեփանի որդի Սարգսի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Եոլբեյի։

48ա

240
1574 թ,. 3 փետրվարի—Լեհ Պլաշկոյի հարուցած գործն ընդդեմ Լազարի փեսա Վարդանի. որի պատճառով հիվանդացել էին նրա եզները։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Գ (3). օրն չորեքշաբթի։ Ի Սարգիս Ձախնոյի վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Զանու. ԽԱչքո. Նորսէս եւ այքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Պլաշքո նեմիչ եւ գանկատ առաւ Վարդանին վերայ Լազարին փեսին. եթէ ի Խոթինն գնել էի Բ (2) ես եւ ի տու ղրկել էի յետ մանչուն. նայ այս Վարդանն այլ կու գայր Խոթինէն եւ ի ճանապարհին զեզներն վախցուցել է. զոր եւ եզներն վազելով խացաք եղել են եւ նորա պատճառէ խիստ դիժար է Ա (1) եզս։

Եւ Վարդանն ասաց. եթէ հաշայ լինի. որ ես վախցնեմ զնարա եզներն. քան զիս առաջ գնացին ըռուզներն եւ նոքայ վախցուցին։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսսն եւ հրամանք առաւ Վարդանին. զի երդվնայ մինչեւ Բ (2) շաբաթ ընդդէմ Պլաշքոյին. որպէս նարա պատճառէ այն եզներն չվախեցան եւ որպէս նա չէ վառել զնոսայ։

Ուր եւ Բ (2) կողմն ընդունեցին զայսպիսի դատաստանն եւ Վարդանն զերդումն ի յանձն էառ եւ բամեդնիյ այլ ետուր։

Եւ Բ (2) ողմն միաբանեցան իւրեանց մէջ եւ հաստատեցին. զի երդումն Գ (3)—ում օրն ինի ԺԶ (16) սահադի վերայ եւ եկեալ ետուն գրել։

48ա

241
1574 թ,. 4 փետրվարի—Հանուս վիտիրմանի հայտարարությունը Պրկոշի որդի Ագսենից եւ Եոլբեյից այլեւս պահանջներ չունենայու մասին (տե՛ս արձ. N235)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Դ (4). որն հինգշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց դէմ յանդիման Հանուս վիտ[ի]րման եւ իւր բարի կամաւն խրեր առաւ այս կերպիւ. թէ զոր զԳոսդան եւ զԿուրեղն խոթինցիք Օլօքան արգելել էի վասն պատճառի Պռկօշին որդոց՝ Եօլպէյին եւ Օգսէնդին. ուր եւ նստուցել էի զնոսա. զի ինձի վճառ լինայր. դարձեալ զնոսա ազատեցի եւ ոչ իրքմը չառի ի նոցանէ եւ թողի զնոսա. զի գնացին անվնաս։

Ուստի Ագսէնդն եւ Եօլպէյն ետուն գրել զխրերն Վիտիրման Հանուսին եւ դատաստնին բամեդնիյ այլ ետուր։

48ա

242
1574 թ,. 6 փետրվարի—Խոտինից եկած ուկրաինացի Մակարի հայցն ընդդեմ իր երաշխավորյալ Կոկոյի որդի Գասպարի. որի փոխարեն մաքսատանը նա վճարել էր 3 թալեր։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի Զ (6). օրն շաբաթ։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Թորսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Մազար ըռուզ Խոթինէն եւ գանկատ առաւ Գասպարին վերայ Կոկոյին որդի. եթէ զիս էր տվել ի Խոթինն վասն տամղարայի համար կումրուքչիյին. եւ երբ որ եկաւ ի Խոթինն այս Գասպարն. նա կումրիքչին ի Խոթինն չհանդիպեցաւ եւ նա ինձի ետւոր Ծ (50) սպիտակ եւ ասաց. թէ տաս կումրուքչիուն. եւ ինքն ելաւ գնաց։ Եւ յորժամ եկաւ կումրուքչին. նա ես տարայ Ծ (50) սպիտակն, եւ նա ասաց. թէ Գ (3) դայլառ տամղա ունի Գասպարն. որ եւ վճարեցի նորա համար Գ (3) դայլառ։

Եւ Գասպարն ասաց. թէ հաշա լինի. Ծ (50) սպիտակ էր իմ տամղան եւ ոչ էր այլ ավելի։

Եւ դատաստանն Գասպարին հրամանք առաւ. զի այս աւուրս Բ (2) շաբաթ երդվնայ՝ որպէս Ծ (50) սպիտակի տեղ տէր էր տվել զՄաքարն եւ որպէս այլ ավելի սպիտակի տեղ չէր տվել։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեց զայսպիսի դատաստանն եւ Գասպարն երդումն ի յանձն էառ եւ դատաստանին բամեդնիյ այլ ետուր։

48բ

243
1574 թ,. 11 փետրվարի—Ուկրաինացի Ֆյոդորի որդի Պրոցիկի հարուցած գործն ընդդեմ իր հետ տնտեսական գործարքի մեջ մտած եւ խոստումը չկատարած ոմն Անդրիասի (տե՛ս արձ. N300)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի ԺԱ (11). օրն հինգշաբթի։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Սարգիսն ման[տաւաք]. Գասպար. Զանու. Սէրհիյ եւ այլքն։

 

Ի յայս աւուր աւուր դատաստանին առջեւն եկաւ ըռուզ Բրօցիք՝ Ֆետորին որդին եւ գանկատ առաւ Անտրիասին վերայ։ Զոր եղաւ այսպէս բան. որ զիս վարձեց. որ քիրի տարայի ի Ատըրնան. որ եւ տարայ, եւ այսպէս զրուց առել էաք ի մէջ մեզ եւ նա այլ խոստացել էր. զի ինզի ի Ատըրնայէն այլ քիրի բերել տայր։ Ուստի երբ եկաք ի Ատըրնան. նա ես համբերեցի. որ ինձի տայր քիրի. որ բերէի։ Ուր զոր նարա պատճառէ շատ զիան առի. որ նա ինձի խրեր առաւ տալու եւ ոչ ետուր։

Վերոյգրեալ դատաստանն եհարց ի Անտրիասէն. թե ի՞նչ ճուաբ կուտայ։

Եւ Ատրիասն ճուաբ ետուր եւ ասաց. թէ ճշմարտի որ ետուր նմա քիրի տանելու ի Ատըրնան. բայց այս զրուց եւ խօսք չկայր յետ մեզի. որ ի Ատըրնայէն այլ տայի քիրի բերելու եւ չխոսացա նմա տալու։

Եւ դատաստանն լսելով Բ (2) կողմն զխօսսն. թողին զայս բանս մինչեւ Բ (2) շաբաթ. զի դատաստան կանկնին Բ (2) կողմն այլ։

Եւ Բրօցիք ետւոր գրել եւ բամեդնիյ այլ ետուր։

Եկաւ Անտրիասն եւ վկայեցոյց դատաստանին Բրօցիքին վերայ. զոր պարծենայ զինքն ծեծելու եւ կամ սպանանել։ Զոր առաջի դատաստանին սկսաւ պարծենալու եւ շատ խօսօք պարսաւեց եւ ետւոր գրել։

48բ

244
1574 թ,. 12 փետրվարի—Ադանի որդի Հարպետի կողմից հանգուցյալ Եվրքոյի ձիերը վաճառելու եւ նրանց արժեքը (27 ֆլորին եւ 20 սպիտակ) դատարան մուծելու մասին։

 

Զոր դատստանն տվել էր Հարպետին՝ Ադանին որդոյ ողորմած հոգոյ Իւրքոյին՝ Իւաշքոյին՝ Իւաշքոյին որդոյ զվերէվայրն ծախելու. ուստի ծախեց եւ եբեր դատաստանին ԻԷ (27) ֆլորին եւ Ի (20) սպիտակ. զոր եւ առին ի նմանէ եւ այլ մնաց Հարպետին մոտ Գ (3) ֆլորին եւ սպիտակ։

Թվ, ՌԻԳ (1574). փետրվարի ԺԲ (12)։

245
1574 թ,. 12 փետրվարի—Կամենիցահայության համար Լեհաստանի թագավորից 15 արտոնություններ խնդրելու նպատակով երդվյալ դատավոր Միլկոյին պատվիրակ ընտրելու եւ նրան ճանապարհածախս (լեհական 60 եւ լիտվական 3 ֆլորին) տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի ԺԲ (12). օրն ուրբաթ։ Ի վոյթութեան Սարգիս՝ Ձախնոյին որդոյ. որ էր Թորսին տեղն. եւ իւր դատաւորացցն՝ Սարգիս ման[տաւաք]. Միխնոյ. Գրիգոր Ռա[քին]. Սէրհիյ Իւաշ[քոյին]. Եագուպ եւ այլքն։

Սոքայ վերոյգրեալ վոյթն եւ դատաւորքն միաբան խորտհուրդ արին իւրեանց մէջ վասն խրկելոյ դատաստանէն թագաւորին։ Զոր եւ իւրեանց միջէն ընտրեցին զՄիլքոն. որ է որդի Եագուպին. զերդուած դատաւորն. որ երթայ ի թագաւորն եւ ետուր իւր ձեռն ԺԵ (15) բրիվիլեա. զոր տառաւ իւր հետ։ Եւ այլ ետուն նմա Կ (60) ֆլորին ֆրանգի սպիտակ եւ Գ (3) ֆլորին Լիթվայի սպիտակ։ Զայսչափ սպիտակն տվին նմա խարճի համար։

21բ

246
1574 թ,. 12 փետրվարի—Ուրյադնիկ Զալենսկու հարուցած գործն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Ադանի որդի Զատիկի եւ դատարանի որշումը երաշխավորող չունենալու պատճառով Զատիկին բանտարկելու մասին։

****

Եկաւ Զյլէսքիյ Սադրուսին ուրեատնիք եւ գանկատ առաւ Զատիկին վերայ Ադանին. զոր պարտ է նմայ Ժ (10) ֆլորին ֆրանկի թիւ եւ հայցեց. զի հրամանք առնիցեն վճարել։ Ուր եւ զաբիս այլ եցոյց։

Զոր եւ Զատիկն խրեր առաւ . թէ  պարտ է։

եւ դատաստանն հրամանք առաւ Զատիկին. զի մինչեւ Բ (2) շաբաթ վճարէ նախդ սպիտակով։

Եւ Զալեսքիյն տէր հայցեց ի Զատիկէն եւ Զատիկն տէր տալոյ ոչ ունէր եւ դատաստանն նստոյց զինքն։

48բ

247
1574 թ,. 15 փետրվարի—Մարուխնայ փեսա Ասվատուրի հայտարարությունը Տեմուշի փեսա Հակոբին 40 ֆլորին ապրտք մնալու մասին։

48բ

248
1574 թ,. 15 փետրվարի—Մարուխնայի փեսա Թաթուլի հայտարարությունը լվովցի Անդրեյից 180 ֆլորին պարտք վերցնելու եւ ի դիմաց տունը գրավ դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի ԺԵ (15). օրն երկուշաբթի։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց դէմ յանդիման Դադուլն՝ Մարուխնային փեսան եւ Անտրիյն իլովցի. որ է որդի Իլեաշին. լինելով ողջ ի վերայ մարմնոյն եւ մտացն եւ իւր բարի կամաւն յայտնի ասաց Դադուլն. եթէ մնացի պարտական բան Անտրիյին ՃՁ (180) ֆլորին ֆրանկի թիւ. զամէն ֆլմորինին Լ (30)—ական հրոշ ստոյգ եւ ուղղորդ պարտք։ Զոր ի մէջ այսչափ սումային արարաք ի մէջ մեզ յետ բան Անտրիյին ուհոտայ. այսինքն է ռաթաներ՝ այս կերպիւ. զոր խոստաանմ իմ բարի խօսօք վճարել ի յայս մերձ եկեալ Եառասլովի եառմարքին Ծ (50) ֆլորին նախդ սպիտակ։ Եւ դարձեալ Իլովի եառմարքին ի միւսում տառի. որ է թվ, ՌԻԴ (1574). վճարեմ Ծ (50) ֆլորին։ Եւ դարձեալ յետ Իլովի եառմարքէն ի Թուրքի երկիրն երթալու ժումն վճառեմ Ծ (50) ֆլորին եւ զյետի ռաթան. որ է Է (30( ֆլորին. պիտի վճարեմ ի նոյն ամի Եռոսլովի եառմարքին. զոր կու լինի վերոյգրեալ սուման լիակատար։

Եւ վասն լաւ ղորդութեանս ես՝ Դադուլ գու գրեմ զվերոյգրեալ սուման իմ տանս վերայ. զոր գնել եմ Գրիգորէն տէր Պետրոսին որդոյ եւ մինչեւ յայնժամ որչ է գրեալ այն տունն ի դատաստանն. զի եթէ ով որ մերձաւոր ելնէ եւ զիմ սպիտակս տա վասն այն տանն համար. որպէս թէ ելնեմ ի յայն տանէս. նա այնչափ սպիտակն. զոր պիտի վճարեն. արգելեալ լիցի Գրիգորին մոտն տէր Պետրոսին որդոյ։ Զոր եթէ չվճառեմ զվերոյգրեալ ռաթաներն ի գրեալ ժամանակաց եւ եթէ ով ոք մերձաւոր չելնէ ի այն տանս. զի զսպիտակս տա եւ առնու. նայ տունս լինի իշխանութիւն վերոյգրեալ Անտրիյին եւ իւր եղբօրն Գոսդային. մինչ որ վճառեմ նմա զվերոյ ասացեալ սուման լիակատար՝ նախդ սպիտակով։

Բայց զի թէ զոր ռաթան չվճառեմ ի գրեալ ժամանակին զառաջին եւ կամ երկրորդում եւ կամ զորն եւ իցէ. նա զամէնն ի միում հետէ պարտական լինիմ վճարեմ վերոյգրեալ զսուման նախդ սպիտակով՝ առանց ամենայն ցեղ խումշի։

49ա

249
1574 թ,. 16 փետրվարի—Լվովցի Տոնավագի որդի Բոգդանի կողմից իր հոր պարտապան՝ սեչովցի Կյուրեղի որդի Հակոբի ապարանքների վրա կալանք դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). փետրվարի ԺԶ (16). օրն երեքշաբթի։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Միխնոյ. Զանու. Սէրհիյ եւ այլքն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Պոհտանն՝ Տօնօվաքին որդինի իլովցի եւ արեսդ առաւ Ակոբին ապրանաց վերայ. որ է որդն Կիւրեղին սեչովցի. զոր ունի Միխնոյին մոտն Տօնուշին որդոյ. որչափ եւ ինչ տալով ի Միխնոն Յակուբին. զի այնպիսի ապրանքն արգելեալ լիցի Միխնոյին գովն եւ չտա նմայ. մինչեւ յետ մեզի չհաստատէ զիւր բանն. վասն զի պարտական է իմ հօրս որչափ եւ կայ իւր ձեռնագրաց մէջ եւ ոչ այլ ուրիշ մարդոյ այլ չտա պարուն Միխնոն այնպիսի ապրանքն։

Զոր վասն այսպիսի գրոյս ետուր Պոհտանն դատաստանին բամեդնիյ։

Ուստի յետ այսպիսի արեսդին կոչեց Պոհտանն զպարուն Միխնոն առաջի դատաստանին եւ եհարց ի նմանէ. թէ ի՞րքմ պարտք յոնիս Յակոբին։ Զոր պարուն Միխնոն խրեր առաւ եւ ասաց. թէ պարտակն է նմայ։ Եւ Պահտանն եհարց. թէ որչա՞փ պարտք ունիս։ Եւ պարուն Միխնոն ասաց. թէ յորժամ զիմ զաբիսն ցուցանէ ոք. նա յայնժամ գիտելի է որչափ պարտական եմ։

49ա

250
1574 թ,. 16 փետրվարի—Եոլբեյի որդի Գրիգորի հայցն ընդդեմ անվճարունակ պարտաան Պիլաշի։

****

Եկաւ Գրիգորն Եօլպէյին եւ դանկատ առաւ Ասվատուրին վերայ Պիլաշին. զոր պարտական է նմա ՀԲ (73) ֆլորին. որպէս կա գրեալ ի դատաստանն. ուր եւ հրամանք առաւ վերոյգրեալ վոյթն կարդալ զգիրն եւ ի միտ էառ եւ եհարց Աստվատուրէն. թէ ի՞նչ ճուաբ տա։

Ճուաբ ետւոր Ասվտուրն եւ ասաց. թէ նախդ սպիտակ ոչ ունիմ. ունիմ ապրանք կամիմ վճառել նմա։

Եւ դաատսատնն ետուր նոցա. զի մինչեւ Բ (2) շաբաթ Ասվատւորն ելնէ ի տանէ իւրմէ՝ ըստ իւրոյ գրոյն. որպէս գրուել է. եւ տա զտունն ի ձեռն Գրիգորին։

Զոր Բ (2) կողմն այլ ընչոնեցին զայսպիսի դատաստանն եւ Գրիգորն ետուր գրել։

49ա