Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

501
1575 թ,. 15 փետրվարի—Միթկոյի հայտարարությունը Պահովիցայից լիազորված Մասկոյին 24 սոմ պարտք մնալու մասին։

74ա

502
1575 թ,. 16 փետրվարի—Ուկրաինացի Մադիյ Մայիչի կողմից Ռաքի որդի Սարգսի հետ ունեցած գործում իր իրավունքները Ռոքմիստրի ծառա Ստանիսլավին հանձնելու մասին։

74ա

503
1575 թ,. 16 փետրվարի—Պոդֆիլիպսկու անվճարունակ պարտապան Քիրքային սերեդցի Եոլբեյի եւ Քիրքայի կին Եոլմելիքի երաշխավորությամբ բանտից ազատելու մասին (տե՛ս արձ. N526)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաթի. փետրվարի ԺԶ (16)։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Որպէս նստուցել տվել էր զՔիրքան Բօտֆիլիպսքիյն վասն Գ (3) սոմ սպիտակի համար. զոր նմա պարպական է եւ Է (7) մորդի ոչխարի։ Ուստի այժմ եկաւ Եօլպէյն սէրադցի եւ կինն Քիրքային Եօլմելիք եւ իւրեանց անձանց վերայ առին զայս Գ (3( սոմն եւ Է (7) մորդին. զի անպատճառ վճարեն ի այս պասուց միջնացս Բօտբտլիպսքիյին. զի այլ ավելի զՔիրքան չգիտենայ Բօտբիլիպսքիյին եւ զայս ոմանք գիտենայ։ Ուր եւ վասն այս պատճառի հանին զՔիրքան ի զընտանէն եւ իւրեանց հրոշովն գրուեցաւ եւ Գրիքան տվել է ի յայս պարտքի վերայ Կ (60) սպիտակ. զոր Սարգսին տվել է ի յայս պարտքի վերայ Կ (60) սպիտակ. զոր Սարգսին մոտն է։

74ա

504
1575 թ,. 16 փետրվարի—Լվովցի Խոճիկի որդի Օհանի հայցն ընդդեմ Պետրոսի որդի Խաչկոյի. որն ապօրինաբար իր մոտ էր պահում Օհանին ինչ որ վնաս հասցրած մի տղայի։

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաաբթի. փետրվարի ԺԶ (16)։

Ի Սարգիս Ձախնոյի վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Միլքո. Սէրհիյ. Եագուպ եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց Ոհանն՝ իլովցի Խոճիկին որդին եւ գանկատ առաւ Խաչքոյին վերայ՝ Պետրոսին որդոյե. թէ վնասքարն իւր մոտն կու պահէ ոչ գիտեմ ինչ պատճառէ եւ ոչ կամի զինքն թողել։ Եւ հայցեց ի նմանէ ճուաբ։

Եւ Խաչքոն ճուաբ իտուր. թէ զինքն վարձել է եւ ծառայութիւն կանէ նմա։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխոսքն եւ ի միտ էառ եւ հրամանք առաւ Խաչքոյին վերայ. զի Ոհանին վնասակարն յլ ավելի իւր մոտն չբռնէ եւ վարէ զայն մանչն իւրմէն։ Բայց եթէ իմասցեն. զի դարձեալ Խաչքոյին մոտն է վնասքարն Ոհանին. նա անպատճառ այնպիսի վնասներն Ոհանին Խաչ[ք]ոն պարտական լինի վճառել. որչափ նմա եղել է։

Ուր Խաչքոն լսելով զայս վճիռն եւ խրեր առաւ. զի զայն մանչն այլ ավելի չբռնէ իւր մոտն եւ վարէ զինքն։

Եւ Ոհանն ընդունեց եւ ետուր գրել։

74ա

505
1575 թ,. 16 փետրվարի—Պարոն Փիլիպպ փեսա լվովցի Օհանի հայցն ընդդեմ Ռաքի որդի Սերհիյի եւ դատարանի վճիռը պայմանի համաձայն Սերհիյի տունը Օհանին հանձնելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց պատուելի Ոհանն իլովցի. պարոն Փիլիպին փեսան եւ հայցեց ի դատաստանէն կապուելոյ Սերհիյին՝ Ռաքին որդոյ տանն վերայ՝ ըստ գրոյն. որպէս կա գրեալ ի դատաստանն. զոր ի ժամանակին գրեալ զսուման ԽԸ (48) ֆլորին չվճարեց Սէրհիյն։

Եւ դատարանն. լսելով զհայցելն Ոհանին եւ ըստ Սէրհիյին գրելոյն. որպէս գրուել է իւր կամաւն եւ զիւր տունն այլ գրել է զայն տունն. զոր ի ըռզի դատաստանն է. եւ եկեալ գնաց Սէրհիյին տունն առեալ ընդ իւր զԲ (2) հաւատարիմսն երդուած եւ էառ դրան զախն եւ ետուր ի ձեռն ասացեալ Ոհանին՝ փեսին պարոն Փիլիպին. եւ ըստ սովորութեան դատաստանաց ասաց. թէ հրամանաւն աստուծոյ եւ թագաւորին մերոյ եւ մերոյ դատաստանին իշխանութեամբ տամք քեզ կապուելոյ ի ասացեալ Սէրհիյին տանն վերայ ի մէջ այնչափ սումային. որոյ մէջ գրեալ է։ Եւ զայս բանս Գ (3) անգամ ասաց վոյթին եւ եհարց. թէ բարի՞ եւ կարգա՞ւ եիու ի հաւաատարմացն կապուելոյ։ Ուստի նոքա վկայեցին. թէ բարի եւ կարգաւ տվիր կապուելոյ։ Եւ եկեալ հրամայեցին գրել։

Եւ հրամանք առին Սէրհիյին. զի մինչեւ այս աւուր Բ (2) շաբաթ պարպեցնէ զտունն եւ ելնէ։ Զոր եւ Սէրհիյն ընդունեց։

74ա

506
1575 թ,. 17 փետրվարի—Շիմկոյի որդի Խաչկոյի հայտարարությունը Ռակուվսկու կողմից դատարանի որոշումը չկատարելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. փետրվարի ԺԷ (17)։ Ի Սարգսի վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Խաչքո Շիմքոյին եւ վւկայեցոյց դատասատնին. որպէս  ժամ տվել էին ի դատաստանէն մինչեւ ԺԸ (18) Ռաքուվսքիյին. զի դատաստան կանգնէ։ Ուստի ՌԱքուվսքիյն չկանկնեցաւ մինչեւ ԺԸ (18) ժամն եւ ԺԹ (19)։ Եւ Խաչքոն ետուր գրել։

74բ

507
1575 թ,. 17 փետրվարի—Լվովցի Փիլիպպի փեսա Օհանի հայտարարություը իր տունը տարեկան 4 թալերով Ռաքի որդի Սարգսին վարձակալության տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. փետրվարի ԺԷ (17)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

  Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Ոհան իլովցի՝ Փիլիպին փեսան եւ Սարգիսն Ռաքին եւ խրեր առաւ Սարգիսն. զոր ի Ոհանէն վարձեց զիւր տունն. զոր այժմ իշխանութեամբ Ոհանինն է. վկայութեամբ դաատստանին. մինչեւ ի տարին Դ (4) դայլառ եւ է տարի գլուխ աղուհացից առաջանումն շաբաթուն հինգշաբթի։

Եւ Ոհանն ասաց. զի եթէ վճարէ Սէրհիյն գլխի սուման մինչեւ ի տարին. նա զայն տարին վարձն շնորհէ նմա. բայց եթէ չվճառէ. նա զվարձն տա. այսինքն է Դ (4) դայլառ։ ուր եւ բամեդնիյ այլետուն դատաստանին։

74բ

508
1575 թ,. 17 փետրվարի—Ժամկոչ Սուլթանի հայցն ընդդեմ իր անվճարունակ պարտապան Տոնիկի։

74բ

 

 

509
1575 թ,. 17 փետրվարի—Հանվուցյալ Տոնավագի գույքը նրա մերձավորների միջեւ բաժանելու մասին։

****

Եկաւ Խանմելիքն՝ Տեշքոյին դուստրն եւ Վարդէ՝ Անտրիյին կինն։ Եւ հայցեցան զվոյթն դատաւորօք. զի եկեսցեն ընդ նոսա ի Տօնօվաքին տունն. զի նոցա առաջի բաժանեսցեն Տօնօվանքին զվերէվայրն. որչափ մնացել է յետ մահուանն նորայ։

Ուստի վոյթն Սէրհիյ. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր երդուած դատաւորն. Եւրքո երեսփոխանն. վասն խնդրելոյ նոցա գնացին յետ նոցա Տօնօվանքին տունն եւ ի նոցա առաջի բաժնեցին զփարթալ փուրթալն. զոր Գ (3) բաժին էառ Խանուն եւ Դ (4)—ում բաժինն էառ վարդէն եւ տէր Հանուսն։

Եւ Խանուն այսպէս խոստացաւ. զի եթէ այլ ոք մերձաւոր ելնէ Տօնօվաքին. քան զնայ եւ զայն բարդալ բուրդալն կամիցի խնդրել. նա Խանուն ինքն լինի ճուաբքար վասն ամենայն այսորիկ։ Ուստի իւր հրոշովն գրուեցաւ եւ Վարդէն այլ գրեցաւ. զոր նմա հասաւ Գ (3)—ում բաժին ի յայդ վերէվարէն։

74բ

510
1575 թ,. 18 փետրվարի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը պարտապան Պիլաշի որդի Հակոբից պարտքը ետ ստանալու մասին։

74բ

511
1575 թ,. 18 փետրվարի—Պիլաշի որդի Հակոբի ու իր որդու՝ Խաչերեսի հայտարարությունը տեր Պետրոսի որդի Գրիգորին 135 ֆլորին պարտք մնալու եւ ի դիմաց իրենց տունը գրավ դնելու մասին։

74բ

512
1575 թ,. 18 փետրվարի—Սերհիյ վոյթի կողմից Տոնավագի մոտ գտնվող Էլլեզի իրերը Հանուսին տալու մասին։

 

Վոյթն Սէրհիյ ետուր Հանուս իրիցուն Էլլէզին զվերէվայրն. զոր կայր Տօնօվանքին գովն. այսինքն է Ա (1) թամք. Բ (2) մեշին՝ մինն թուխ եւ միւսն կարմիր եւ Ա (1) հին քիլիմ եւ ի մէջ Ա (1) հին քաֆդանմ եւ հին պէնէվրաքներ։ Եւ այլ Ա (1) էրկաթի տապակ։

74բ

513
1575 թ,. 18 փետրվարի—Ռաքի որդի Սարգսի հայտարարությունը իր աներոջ՝ Բանդեի երաշխավորությամբ ուկրաինացի Մադիյ Մալիչից 45 թալեր պարտք վերցնելու մասին։

75ա

514
1574 թ,. 18 փետրվարի—Յուրկոյի փեսա Ասվատուրի եւ նրա կնոջ հայտարությունը Եոլբեյի որդի Գրիգորից 30 թալեր պարտք վերցնելու եւ ի դիմաց իրենց տունը գրավ դնելու մասին։

75ա

415
1575 թ,. 19 փետրվարի—Գատիովցայից լիազորված Պավելի հայցի կապակցությամբ պատասխանող՝ Կոստայի որդի Յագուբին վկաներ ներկայացնելու համար ժամանակ տալու մասին։

75ա

416
1575 թ,. 19 փետրվարի—Պիլաշի որդի Ասվատուրի հայտարարությունը Տեմուշի փեսա Հակոբից 40 ֆլորին պարտք վերցնելու եւ ի դիմաց իր տունը գրավ դնելու մասին։

75ա

517
1575 թ,. 23 փետրվարի—Տոնուշի որդի Ուլուխոճայի հայտարարությունը Իվաշկոյի որդի Սերհիյից 100 ֆլորին պարտք վերցնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. փետրվարի ԻԳ (23)։ Ի Տեման վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց Ուլուխոճան՝ Տօնուշին որդի եւ իւր բարի կամաւն խրեր առաւ. զոր մնաց պարտական եւ էառ աստուծոյ փոխ ի Սէրհիյէն՝ Իւաշքոյին որդոյ Ճ (100) ֆլորինի նախդ նեմիչի սպիտակ՝ զամէն ֆլորինին Լ (30)—ական հրոշ։ Եւ խոստացաւ իւր բարի կամաւն տալու եւ դարձեալ զայս Ճ (100) ֆլորինին Սէրհիյին ի յայս մերձ եկեալ Եազլովցային եարմարքին՝ նախդ սպիտակով. առանց ցեղ խումշի. առանց խօսաց եւ դատաստանաց եւ յուշանալոյ. առանց խարճի։

Եւ այլ խրեր առաւ Խոճան. զի ոչ ուստեքէ օգնականութիւն իւրին չխնդրէ. որպէս սովոր է ի մէջ մարդոց թխդերով եւ յայնպիսի պարունաց եւ վոյվոտաներոյ. զայն ամենայն ի բաց ձգելով եւ վճառէ ի գրեալ ժամանակին նախդ երեսով նեմիչի սպիտակ։

Ուստի Ուլուխոճան իւր հրոշովն գրուեցաւ. զի այլ ուրիշ ցեղ չլինի։

75ա

518
1575 թ,. 23 փետրվարի—Տեր Պետրոսի որդի Գրիգորին Իվաշկոյի որդի Հանգուցյալ Յուրկոյի փողերից 57 եւ կես թալեր պարտք տալու մասին (վերջում հայատառ ղփչաղերենով նշված է պարտքը վերադարձնելու մասին)։

75 բ

519
1575 թ,. 26 փետրվարի—Դատարանի վճիռն այն մասին. որ մազագործ Յագուբի պարտապան մազագործ Խաչերեսը 2 շաբաթվա ընթացքում մարի 6 սոմ պարտքը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. փետրվարի ԻԶ (26)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Հրամանք առին Խաչէրէսին թուքչի. զի վճարէ Եագուպ թուքչիյին զԶ (6) սոմն մինչեւ Բ (2) շաբաթ. զոր տէր էր Ծերիքին համար՝ վասն ձիուն։

Եւ Խաչէրէսն ասաց. թէ Ագսէնդն Պրկօշին յետ նարա տէր է Ծերիքին համար։

76ա

520
1575 թ,. 1 մարտի—Մոլդավիայից եկած Վարդիքի հարուցած գործն ընդդեմ Չիքայի որդի Վարդերեսի. որի մոտ հայտնաբերվել է վեճի առարկա եզը (տե՛ս արձ. NN527. 529)։

76ա

521
1575 թ,. 8 մարտի—Կրակովցի Ֆրիդրիխ Սմալցի գործակատար Յուրկո Բրիսկու հայտարարությունը Ֆրիդրիխի պարտապան տեր Հանուսի կողմից 700 ֆլորին պարտքը մարելու մասին։

76ա

522
1575 թ,. 9 մարտի—Կրակովցի Ֆրիդրիխ Սմալցից լիազորված պան Յան Միսդրորկանի եւ Յուրկո Բրիսկու հայտարարությունը Ֆրիդրիխի պարտականներ՝ Պրկոշի որդիներ Եոլբեյի եւ Օգսենդի 400 ֆլորին պարտքը Եվրկո երեցփոխանի կողմից մարելու մասին։

76ա

523
1575 թ,. 10 մարտի—Ստանիսլավ Մորիշքաբայի հայցն ընդդեմ պղնձագործ Գասպարի՝ կաթսայի անհաջող նորոգության համար։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. մարտի Ժ (10)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Ստանիսլաւ Մօրիշքաբա եւ գանկատ առաւ Գասպարին վերայ Ուլուխոճային որդոյ. եթէ նմա տվել էր զխալկինն խորդելու նոր տակն. զոր նմա խորթեց եւ շուտով աւերեցաւ այն տակն եւ զոր յառաջագոյն կոչել էր զԳասպարն ի դատաստանն եւ Գասպարն ասաց. զոր նմա խոստացել է Գասպարն նոր տակն դնել ի իւր պղընծէ եւ խնդրել էր ի նմանէ Ի (20) սպիտակ՝ վասն գործելիքին համար։

Եւ Գասպարն ուրացաւ եւ ասաց. թէ հաշա լինի. չեմ խոստացել նմա նոր տակ դնել։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողման զխօսքն. եւ ի միտ էառ եւ հրամանք առաւ Գասպարին. զի բրովոտէն յետեւ առաջնում չորեքշաբթի երդվնայ. որպէս չի խոստացել Սդանիսլավին այն խալկինին իւր պղընծէ նոր տակ դնել եւ խորդել զայն խալկինն։ Եւ Սդանիսլավին հրամանք առին. զի զայն խալկինն տա խորթել ուրիշ վարդապետի եւ դատաստանին գիտութեամբն վճառէ զքինն եւ բանեցնէ զիւր խալկինն։ Զի եթէ Գասպարն չերդվնայ ի գրեալ օրն եւ բավական չառնիցէ. նա անպատճառ վճառէ Սդանիսլավին զիւր խարճն. որչափ առեալ իցէ ի յայն խալկինին վերայ։ Բայց եթէ երդվնայ. ազատ կենա ի յայնպիսի դատաստանէն։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեց զայսպիսի դատաստանն։ Եւ Սլդանիսլավն ասաց. թէ վասն ունի այն Գասպառին պատճառէ. զոր Գ (3) բիւաց չէ գործել։ Եւ Գասպարն զերդումն ի յանձն էառ եւ դատաստանին բամեդնիյ այլ ետուր։

76ա

524
1575 թ,. 10 մարտի—Հայկական դատարանի վճիռը ապօրինաբար չեղյալ հայտարարած Զանուին բանտարկության դատապարտելու եւ 14 հրյունա գումարով տուգանելու մասին։

****

Եղաւ այսպէս բանն. որ Զանուն իւր անցաւորութեամբ գնաց ի բերդն եւ վկայեցոյց դատաստանի վերայ. զոր նմա ոչ կամեն խորդութիւն առնել եւ զիւր դատաստանն ոչինչ համարեացւ եւ ընդդէմ եղաւ։

Եւ վասն այս պատճառի դատաստանն նստոյց զԶանուն ի գազնեան եւ ըստ հրամանի թագաւորին. զոր ունին տումար՝ վասն այնպիսի անցաւոր մարդոց համար. առին ի նմանէ տուգանք ԺԴ (14) հրիիւնայ։ Եւ դարձեալ ի մէջ այսմ բանին տերք. իտուր վասն իւր Դ (4) հոգի. այսինքն են՝ զՊաղտասարն. եւ զՀասուն. եւ զՏիրատուրն Էտիլին. եւ զՅովհաննէսն Պետրոսին. զի վոյթն Տեմուշ աառնց իրիք երկիւղի իցէ իւր ողջութեան վերայ։ Զոր վերոյգրեալ ոմանքն ետուն զիւրեանց խրերն վասն տիրութեան համար։

76բ

525
1575 թ,. 12 մարտի—Մազագործ Լազարի հետ ոնեցած գործի պատճառով բանտարկված Մարկոսի որդի Մկրտիչին բանտից ազատելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. մարտի ԺԲ (12)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եղաւ այսպէս բան. որ զՄկրտիչն՝ Մարկոսի որդի դատաստանն նստուցել էր ի Լազարէն պատճառէ. որ է թուքչի. զոր այժմ դատաստանն զինքն ազատ առաւ ի յայնպիսի գազնայէն. զի այլ ավելի ընդդէմ Մկրտչին ոչ ում խօսք չկենայ եւ ընդդէմ իւր հարկեացն ոչ Լազարին եւ ոչ այլ ուրիշ ոմանց։

Զոր Մկրտիչն ետուր գրել։

76բ

526
1575 թ,. 14 մարտի—Պոդֆիլիպսկու հայտարաությունը իր պարտապան Քիրքային երաշխավորող Եոլբեյից պարտքի մի մասը  (2 թալեր) ստանալու մասին (տե՛ս արձ. N503)։

76բ

527
1575 թ,. 15 մարտի—Չիքայի որդի Վարդերեսի դեմ Վարդիքի հարուցած գործի շարունակությունը (տե՛ս արձ. NN520. 529)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երեքշաբթի. մարտի ԺԵ (15)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Որպէս Վարդէրէսին մոտն Չիքային եզմ ճանաչել էին զՎարդինէն եւ նա առել էր մինչեւ Բ (2) շաբաթ. զի զսօտուշն դնէր։ Ուստի այժմ եկին սօտուշն՝ այսինքն է Սենքոն. յորոյ վերայ առել էր. զոր եւ կանգնելով հայցեցան. զի զեզն Վարդէրէսն դնէ դատաստանին առջեւն. զի տեսցէ զոր թէ այն ե՞զն է. զոր ինքն ծախել է. զի խրեր արասցէ։ Եւ Վարդէրէսն չկարաց զեզն դնել. վասն զի միքօլայցն զայն եզն հեռու տեղն խրկել է իւրոյ եզներոյ մէջ։

Եւ դատաստանն էառ ի Սենքոյէն բոմոչնաչ եւ ազատ առաւ զինքն։

76բ

528
1575 թ,. 15 մարտի—Կրակովցի Ֆրիդրիխ Սմալցի պարտապան Եվրկո երեցփոխանի եւ Ֆրիդրիխի գործակատար Յուրկո Բրիսկու միջեւ պարտքի վերադարձման վերաբերյալ կայացած համաձայնության մասին (վերջին պարբերությունը հայատառ լեհերենով է)։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ երեսս՝ Իւրքո. որ է շաֆար Ֆիտրիխ Սմալցինի քրաքովցոյ եւ Իւրքոյ երեսփոխանն խրեր առաւ. զոր մնաց պարտական քրաքովցոյ բան ֆիտրիխին ՃԿ (160) ֆլորին նախդ նեմիչի սպիտակ՝ զամէն ֆլորին Լ (30)—ական հրոշ ստոյգ եւ ուղղորդ պարտք։ Զոր այժմ արարին վասն այսպիսի սումային համար հաշիւ ի հետ Իւրքոյ Պրիքսքիյին. որ է շաֆքար պարուն Ֆիտրիխին՝ այս կերպիւ. զոր մինչեւ Բ (2) ժամանակն պիտի վճարուի այս վերոյգրեալ սումայն ի յայս մերձ եկեալ Իլովի եառմարքին պիտի տա եւ վճառէ Ձ (80) ֆլորին. թվ. ՌԻԵ (1575). նախդ նեմիչի սպիտակով՝ առանց ամենայն ցեղ խումուշի։ Եւ Բ (2)—ուսումն. որ է միւս Ձ (80) ֆլորին. դարձեալ ի տարինվճառէ թվ, ՌԻԶ (1577) նախդ նեմիչի սպիտակով. առանց ամենայն ցեղ խումշի եւ յուշանալոյ։ Բայց եթէ չվճառէ ի գրեալ ժամանակն զռաթան՝ եթէ առաջին եւ թէ Բ (2)—ուսումն եւ բաւական չառնիցէ նախդ սպիտակով. նա յայնչափ սուման այլ պարտական լինի տուգանքն վճառել. որչափ եւ մնասցէ պարտական՝ առանց խօսաց եւ դատաստանաց խարճի եւ յուշանալոյ։ Եւ եթէ վճառէ Եւրքոն զայս ՃԿ (160) ֆլորինին զամէնն լիակատար. նա Եուրքո Պրիքսքիյն խրեր առաւ. զի որչափ ձեռագիրներ ունի բան Ֆիտրիխին մոտն. նա զայն ձեռնագիրներն դարձնէ Իւքոյին։ Այ եսլի սմերց զայծէ նա ռեչօնեկօ Եուրքայ Քօրդովիցայ. նէ զաբլացենեայ սումը վշշիյօբիսանըյ գետի մա բան Ֆիտրիխ տօխոցիծ. թօ սումէ նա իմենեախ ռեչօն եկոյ Իւրքո ի զաբլադը մեց կօթովիմի բինենծմի բօլսքիմի։

76բ

529
1575 թ,. 15 մարտի—Մոլդովիայից եկած Վարդիքի հայտարարությունը վիճելի եզան համար Չիքայի որդի Վարդերեսի հետ ունեցաց գործն ավարտելու եւ այլեւս նրանից ոչ մի պահանջ չունենալու մասին (տե՛ս արձ. NN520. 527)։

76բ

530
1575 թ,. 23 մարտի—Մամոչկոյի որդի Զատիկի պարտապանին երաշխավորող Կոկոյի որդի Անդրիյից պարտքի գումարը պահանջելու մասին։

77բ

531
1575 թ,. 24 մարտի—Գաբրուշի փեսա Սաֆարի պարտապան Սահակի 100 ֆլորին պարտքը Սահակի փեսա Զատիկի կողմից մարելու եւ գրավ դրված խանութն ազատելու մասին։

77բ

532
1575 թ,. 24 մարտի—խոտինցի տամաղչի Սաթիյի անվճարունակ պարտապան Գրիգորի որդի Հովհաննեսին բանտարկելու մասին։

 

Հաոյց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. մարտի ԻԴ (24)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

Որպէս դատասատնն հրամանք առել էր Յովանէսին՝ Գրիգորին որդոյ. զի վճառէր Մաթիյին՝ խոթինցոյ տամղաճուն մինչեւ Գ (3)—ում նախդ սպիտակով՝ այսինքն է սուման ՀԱ (71) դայլառ. որ է այս պարունին սպիտակ։ Եւ ոչ կարաց վճառել մինչեւ Գ (3)—ում օր եւ վասն այնորիկ դատաստանն նստոյց զինքն ի գազնեան. զի մինչեւ չվճառէ նախդ սպիտակով. նա չելնէ գազնայէն։ Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին զայս վիճիռն եւ Մադիյն ետուր գրել եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

77բ

533
1575 թ,. 25 մարտի—Պարթելի գործակատար Հանուսպելերի հայտարարությունը կրակովցի Պելցար Ցեդնարի պարտապան Ռաքի որդի Գրիգորի կողմից 70 ֆլորին պարտքը մարելու մասին։

78ա

534
1575 թ,. 28 մարտի—Իվան Զալուչյայի հայտարարությունը իր պարտաան Գասպարի 4. 5 սոմ պարտքը վերադարձնելու վերաբերյալ Գասպարի կնոջ տված խոստումն եւ այդ բանը դատարանի կողմից ստուգելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երկուշաբթի. մարտի ԻԸ (28)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Իւան Զալուչեա բան Սրոջինսքիյին մարդն եւ խրեր առաւ. զոր հաշուել է ի հետ Գասպարին իւր բարի կամաւն զայս Դ (4) սոմ եւ կէսն վճառել Իւանին ի յայս մերձ եկեալ հոգոյ գալստեան տօնին՝ նախդ սպիտակով. առանց դատաստանի եւ խարճի։

Եւ դատաստանն. լսելով զխրեի Իւանին եւ ղրկեց զՄեսդին մանչն. որ կոչն Սդանիսլաւ. Գասպարին կնոջն. զի հարցանիցէ ի նմանէ. զի եթէ այսպիսի հաշիւ արե՞լ է ի հետ Իւանին եւ թէ ոչ։

Ուստի գնաց Մեսդի մանչն եւ հարցաւ նմանէ. զի զխրերն իւր տա. որպէս եղելէ։ Եւ նա խրեր առաւ. թէ այնպէս է. որպէս Իւանն խրեր առել է դատաստանին առջեւն. զոր նմա պիտի վճարեմ զԴ (4) սոմ եւ կէսն ի յայս մերձ եկեալ հոգոյ գալստեան տօնին։

Զոր Մեսդին մանչն եկաւ եւ զայս խրերն Գասպարին կնոջն ասաց դատաստանին առջեւն։ Եւ Իւանն ետուր գրել։

78ա

535
1575 թ,. 28 մարտի—Եոլբեյի որդի Գրիգորի հայցն ընդդեմ իրեն 25 թալեր եւ 1 օրդ պարտք մնացած Բաղդասարի։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Գրիգոր Եօլպէյին եւ գանկատ առաւ Պաղտասարին վերայ. թէ նմա պարտական է. զոր նմա տվել էր աստուծոյ փոխ սպիտակ եւ ի յայս պարտքի վերայ տվել է Ռ (1000) դանակ եւ այլ մնացել է պարտական ԻԵ (25) դայլառ եւ Ա (1) օրդ եւ հայցեց ի նմա ճուաբ։

Եւ Պազտասարն ճուաբ իտուր. թէ խորթ կասէ տվել էր ինձի փոխ եւ ես այլ նմա տվել եմ ի յայն պարտքի վերայ Ռ (1000( դանակ եւ այլ որչափ մնացել եմ նմայ. թող հեսեպ նստի եւ ես կամիմ նմայ վճառել։

Եւ Գրիգորն ասաց. թէ հեսեպ առել եմ անգամ. զոր վկայք այլ ունիմ եւ այլ ավելի չեմ անել։

Եւ դաատստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ որչափ պարտական մնասցէ Պաղտասարն. վճառէ Գրիգորին։ Եւ Գրիգորն ոչ կամեցաւ հեսեպ առնել եւ էառ զայս բանս լման դատաստանին. զոր թէ դատաստանն հրամայէ. զի Գրիգորն հեսեպ առնէ. նա պարտական լինի տալոյ։ Զոր դատաստանն. լսելով. եթող զայս բանս մինչեւ ի բրովոտէն յետեւ առաջնումն չորեքշաբթի։ Եւ Գրիգորն տէր հայցեց ի Պաղտասարէն. զի դատաստանն կանգնէ։ Եւ Պաղտասարն ետուր տէր զԳրիգորն Ռաքին. զի ի գրեալ օրն կանգնի ի դատաստան։

78ա

536
1575 թ,. 13 ապրիլի—Կոստայի որդի Յագուբի հայտարարությունը հանգուցյալ Իվաշկոյի որդի Յուրկոյի փողերից 200 հունգարական ֆլորին պարտք վերցնելու եւ ի դիմաց իր տունը գրավ դնելու մասին։

78ա

537
1575 թ,. 13 ապրիլի— Հանգուցյալ Յուրկոյի փողերից Գրիգորի որդի Թոորսին 150 ֆլորին պարտք տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. ապրիլի ԺԳ (13)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց Թորոսին Գրիգորին եւ իւր բարի կամաւն խրեր առաւ. զոր մնաց պարտական դատաստանին ողորմած հոգոյ Իւրքոյէն սպիտակէն ՃԾ (150) ֆլորին՝ զամէն ֆլորին ԽԵ (45)—ական Լիթվայի սպիտակ։ Եւ խոստաացւ իւր բարի կամաւն վճառել ի յայս մերձ եկեալ Եառասլավի աեռմարքին նախդ սպիտակով. առանց խօսաց եւ դատաստանաց։

Եւ ի մէջ այսչափ սումային Թորոսն տէր ետուր զիւր սեփհական կինն՝ զՄեցքոն. որպէս յառաջագոյն կա գրեալ։

Ուստի դատաստանն. լսելով զխրերի Թորոսին. եւ խրկեց զԲ (2) երդուած դատաւորսն՝ զԶանուն եւ զՀօլուպն. զի երթեալ հարցանիցեն ի նմանէ. զոր թէ կա՞մի տէր լինել վասն իւր առն Թորոսին համար ի մէջ այսչափ սումային այս կերպիւ՝ զոր եթէ հրամանն աստուծոյ կատարուի Թորոսին վերայ. որ մեռնի նա Մեցքոն պարտական լինի վճառել զայսչափ սուման դատաստանին։

Զոր եւ գնացին հարցման ի նմանէ եւ նա խրեր առաւ եւ կամակից եղաւ եւ ասաց. թէ որպէս յառաջագոյն տէր էի. այժմ այլ կամիմ տէր լինել վասն նորայ եւ կու լինիմ։

Ուստի եկեալ վերոյգրեալ դատաւորքն եւ խրեր առին վասն Մեցքոյին համար. որպէս կամակի ցեղաւ վասն ամենայնի այսորիկ։

78ա

538
1575 թ,. 14 ապրիլի—Սլուցկայի կողմից լիազորված Վոյթովիչ Սավայի հայցն ընդդեմ սայլապան Պոպրիկի. որը հրաժարվում էր Սավայն իրերը տեղափոխել Ակքերման ու չէր վերադարձնում ստացած փոխադրավարձը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). ապրիլի ԺԴ (14). օր հինգշաբթի։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատստանին առջեւն եկաւ Սաւայ Վոյթովիչ Սլուցքայէն եւ ասաց. թէ վարձել էի զՊոպրիկն Էսանին որդին. զի ինձի վարձ տանէր ի Աղքերմանն. ուր եւ էառ զբեռն եւ բարձաւ ի յարապան եւ էառ ի յայն վարձու վերայ Ժ (10) դայլառ. զոր եւ տվի նմայ եւ այժմ ոչ կամի տանել զվարձն եւ դարձոյց ինձի զապրանքս եւ զսպիտակս ոչ դարձոյց։

Եւ վերայ այսմ խրկեց զՄեսդի մանչն Պոպրիկին. զի կոչէ զնա ի դատաստան։ Եւ մանչն գնաց եւ ոչ եգին զնա ի տուն։ Եւ Սավան. որպէս ճանապարհորդն եւ ռանճպարն. դժարէր նմա համբերել. վասն այս Ժ (10) դայլառի համար։ Եւ վասն այս պատճառի խնդրեց ի Ավաքէն զտամղայի սպիտակէն եւ էառ Ժ (10( դայլառն. ուր եւ ետուր Ավաքն տամղայի սպիտակէն Սավային եւ Սավան մոցնիյ առաւ զԱվաքն ի մէջ այսմ բանին ընդդէս Պոպրիքին եւ ետուր նման իշխանութիւն. զի ունիցի ի Պոպրիկէն զայն Ժ եւ10 եւ դայլառն առնուլ եւ ի դաատստան կոչել. որպէս ինքն Սավայ։

78բ

539
1575 թ,. 14 ապրիլի—Պետրոսի որդի Հակոբի հայտարարությունը Սամույլայի խորթ որդի Հովհաննեսից 13 լիտվական ֆլորին պարտք վերցնելու մասին։

78բ

540
1575 թ,. 19 ապրիլի—Լեհ Յագուբի պարտապան Բաղդասարին երաշխավորված Տոնականի հայտարարությունը Յագուբի 15 ֆլորին պարտքը հոգեգալստյան տոներից վճարելու մասին։

78բ

541
1575 թ,. 27 ապրիլի—Պան Սրոչինսկու ծառա Մացեյի Կուսցինովսկու հայտարարությունը իր տիրոջ պարտապան՝ Միսկոյի փեսա Հակոբի պարտքը Քումփելի Հովհաննեսի կողմից մարելու եւ Սրոչինսկու մոտ գրավ դրված Հակոբի տունը. իբրեւ գրավական. Հովհաննեսին հանձնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. ապրիլի ԻԵ (27)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հավասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ երեսս Մացէյ Քուսցինսքիյ. որ է ծառա բան Սրոջիցքիյին եւ իւր պարունին բանիւն ի յետ Յովանէսին Քումփէլին փեսին եւ խրեր առաւ այս ասացեալ Մացէյ Քուսցինսքիյ. թէ իմ պարունն խրկեց զիս վասն այս Յովհանէսին. զի խրեր առնիցեմ. զոր վճարեց իմ պարունին Յակոբին պարտքն Միսքոյին միւս փեսին եւ զիւր տունն գրաւկան դրել էր. որպէս կա գրեալ ի դատաստանն. եւ այժմ զայսպիսի դատաստանն բան Սրոջինսքիյ Յովանէսին վերայ վոթեց. որպէս ինքն բան Սրոջինսքիյ իշխանութիւն յունէր եւ վայելէր զայն տունն. նոյնպէս եւ Յովանէսն իշխանութիւն յունենայ վայելել նոյն դատաստանաւն զայս տունն. որ է իւր աղպարին մէջնէ։

Եւ Յովանէսն ետուր գրել եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

78բ

542
1575 թ,. 27 ապրիլի—Պոպրիկի որդի Հովհաննեսից. քաղաքից բացակայող Պոդֆիլիպսկուն հանձնելու համար. 30 ֆլորին ստանալու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Յովանէսն Պոպրիկին եւ եբեր զառաջին ռաթան. զոր ունի ի յետ Բօտբիլիպսքիյներուն. այսինքն է սուման Լ (30) ֆլորին. եւ եդիր ի դատաստանն եւ հայցեց. զի պահեսցեն. զի յորժամ գա Բօտֆիլիպսքիյին նա տան նմա զայս սպիտակ։ Զոր դատաստանն վասն խնդրելոյ նորա էառ եւ պահեց զայն սպիտակն ի սընտուկն։

78բ

543
1575 թ,. 27 ապրիլի— Յուրկո երեցփոխանի հայցն ընդդեմ իրենց 10 ֆլորին եւ 3 սոմ պարտք վերցննող եւ նրա մի մասին հրաժարվող Ուլուխոճայի որդի Գասպարի (տե՛ս արձ. N555)։

78բ

544
1575 թ,. 14 ապրիլի—Սլուցկայի կողմից լիազորված Վոյթովիչ Սավայի հայցն ընդդեմ սայլապան Պոպրիկի. որը հրաժարվում էր Սավայի իրերը տեղավոխել Ակքերման ու չէր վերադարձնում ստացած փոխադրավարձը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). ապրիլի ԺԴ (14). օրն հինգշաբթի։ Ի Սարգիս Վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Սաւայ Վոյթովիչ Սլուցքայէն եւ ասաց. թէ վարձել էի զՊոպրիկն Էսանին որդին. զի ինձի տանէր ի Ազքերմանն. ուր եւ էառ զբեռն եւ բարձաւ ի յարապան եւ էառ ի յայն վարձու վերայ Ժ (10) դայլառ. զոր եւ տվի նմայ եւ այժմ ոչ կամի տանել զվարձն եւ դարձոյց ինձի զապրանքս եւ զսպիտակս ոչ դարձոյց։

Եւ ի վերայ այսմ խրկեց զՄեսդի մանչն Պոպրիկին. զի կոչէ զնա ի դատաստան։ Եւ մանչն գնաց եւ ոչ եգիտ զնա ի տուն։ Եւ Սավան. որպէս ճանապարհորդն եւ ռանճպարն. դժարէր նմա համբերել. վասն այս Ժ (10( դայլառի համար։ Եւ վասն այս պատճառ խնդրեց ի Ավաքէն զտամղայի սպիտակէն եւ էառ Ժ (10) դայլառն. ուր եւ ետուր Ավաքն տամղայի սպիտակէն եւ Սավան մոցնիյ առաւ զԱվաքն ի մէջ այսմ բանին ընդդէմ Պոպրիքին եւ ետուր նման իշխանութիւն. զի ոնիցի ի Պոպրիկէն զայն Ժ (10) դայլառն առնուլ եւ ի դատաստան կոչել. որպէս ինքն Սավայ։

78բ

539
1575 թ,. 14 ապրիլի—Պետրոսի որդի Հակոբի հայտարարությունը Սամույլայի խորթ որդի Հովհաննեսից 13 լիտվական ֆլորին պարտք վերցնելու մասին։

78բ

540
1575 թ,. 19 ապրիլի—Լեհ Յագուբի պարտապան Բաղդասարին երաշխքավորված Տոնականի հայտարարությունը Յագուբի 15 ֆլորին պարտքը հոգեգալստյան տոներից հետո վճարելու մասին։

78բ

 

 

541
1575 թ,. 27 ապրիլի—Պան Սրոչինսկու ծառա Մացեյ Կուսցինսկու հայտարարությունը իր տիրոջ պարտապան՝ Միսկոյի փեսա Հակոբի պարտքը Քումփելի փեսա Հովհաննեսի կողմից մարելու եւ Սրոչինսկու մոտ գրավ դրված Հակոբի տունը. իբրեւ գրավական. Հովհաննեսին հանձնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. ապրիլի ԻԷ (27)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ երեսս Մացէյ Քուսցինսքիյ. որ է ծառա բան Սրոջիցքիյին եւ իւր պարունին բանիւն ն յետ Յովանէսին Քումփէլին փեսին եւ խրեր առաւ այս ասացեալ Մայցէ Քուսցինսքքի. թէ իմ պարունն խրկեց զիս վասն այս Յովանէսն. զի խրեր առնիցեմ. զոր վճարեց իմ պարունին Յակոբին պարտքն Միսքոյին միւս փեսին եւ զիւր տունն գրաւկան դրել էր. որպէս կա գրեալ ի դատասատանն. եւ այժմ զայսպիսի դատաստանն բան Սրոջինսքիյ Յովանէսին վերայ վոյթեց. որպէս ինքն բան Սրոջինսքիյ իշխանութիւն յունէր եւ վայելէր զայն տունն. նոյնպէս եւ Յովանէսն իշխանութիւն յունենայ վայելել նոյն դատաստանաւ տունն. որ է իւր աղպարին մէջնէ։

Եւ Յովանէսն ետուր գրել եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

78բ

542
1575 թ,. 27 ապրիլի—Պոպրիկի որդի Հովհաննասից. քաղաքից բացակայող Պոդֆիլիպսկուն հանձնելու համար. 30 ֆլորին ստանալու մասին։

****

Ի յայս աւուր դատասատին առջեւն եկաւ Յովանէսն Պոպրիկին եւ եբեր զառաջին ռաթան. զոր ունի ի յետ Բօտբիլիպսքիյներուն. այսինքն է սուման Լ (30) ֆլորին. եւ եդիր ի դատաստանն եւ հայցեց. զի պահեսցեն. զի յորժամ գա Բօտֆլիլպսքիյն նա տան նմա զայս սպիտակ։ Զոր դաատստանն վասն խնդպելոյ նորա էառ եւ պահեց զայն սպիտակն ի սընտուկն։

78բ

543
1575 թ, 27 ապրիլի—Յուրկո երեցփոխանաի հայցն ընդդեմ իրենից 10 ֆլորին եւ 3 սոմ պարտք վերցնող եւ նրա մի   մասից հրաժարվող Ուլուխոճայի որդի Գասպարի (տե՛ս արձ. N555)։

778բ

544
1575 թ, 27 ապրիլի—Սարգիս մանկտավագի հայցն ընդդեմ Խաչուի որդի Յագուբի՝ վերջինիս հանգուցյալ հոր պարտքը նրանից ստանալու մասին։

****

Ի յայս դատաստանին առջեւն եկաւ Սարգիս մանտաւաքն եւ գանկատ առաւ Եագուպին վերայ Խաչուին որդոյ. զոր նարա հօր պարտքն վճառել է. որպէս յայտնի է ի դատաստանն. եւ հայցեց ի նմանէ ճուաբ դատաստանն հրամայել է. զի Սարգիսն համբերէր. մինչեւ որ տղայքն յառաջ գան. զոր այժմ տղան իւր ժամանակն առել է եւ վասն այնորիկ ճուաբ հայցեց ի նմանէ։

Եւ Եագուպն ասաց. թէ ես ինքն մինակ չեմ. եղբայր մի այլ ունիմ. զոր ժամանակ ոչ ունիմ. զոր ժամանակ ոչ ունի. կամիմ զի համբերէ մինչեւ իւր ժամանակն առնու իմ եղբայրն եւ միատեղ ճուաբ առնիմք նմա՝ վասն մերոյ հայրենի պարտուց համար։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ հրամանք առաւ Սարգսին. զի ճշգրտութիւն ցուցնու որպէս միւս տղան ժամանակ ունի. զի դատաստանն հրամանք առնիցէ ընդդէս նմա ճուաբ առնել. բայց եթէ ժամանակ չոնիցի. նա Սարգիսն համբերեէ. որպէս հրամայեալ է ի դատաստանէն. մինչեւ լման ժամանակն տղոց։

Ուստի Եագուպն ընդունեց զայսպիսի վճիռն եւ ետուր գրել։

79ա

 

545
1575 թ,. 27 ապրիլի—Ուկրաինացի Խոխուլկայի թոռ Ֆյոդորի հարուցած գործն ընդդեմ իր սնդուկից զանազան իրեր գողացած ԽԱչուի որդի Յագուբի (տե՛ս արձ. NN552. 556)։

79ա

546
1575 թ,. 28 ապրիլի—Ոմն Գրիգորի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Հրիհոր Վալախի (տե՛ս արձ. N553)։

79ա

547
1575 թ, —Վասիլ Մասկովիչի հայցն ընդդեմ 10 տարի առաջ իր հորից եզներ գնած եւ 7 սոմ պարտք մնացած Կորոլի որդի Գասպարի։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն <օրն> ուրբաթ։ Ի Հօլուպ վոյթին առջն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Վասիլ Մասքովիչ Օրինայէն՝ Քորոբչովսքիյին մարդն եւ գանկատ առաւ Գասպարին վերայ Քօրօլին. եթէ գնել էր իւր հօրէն Բ (2) եզմ եւ տվել էր զքինն Թ (9) սոմ եւ այլ մնացել էր Է (7) սոմ. եւ այս բանս կա Ժ (10) տարեկան։ Եւ այլ ուրիշ վոյթերուն առջեւն կոչել էր զինքն եւ մինչեւ այսօրն ինձի չվճարել։ Եւ հայցեց ի նմանէ. զի ճուաբ արասցէ։

Եւ Գասպարն ասաց. թէ ճշմարիտ որ առել էի Բ (2) եզ. բայց վճարեցի նարա հօրն զամէնն եւ այլ պարտք ոչ ունիմ այս մարդոյ։

Եւ Վասիլն ասաց. եթէ մահարիչնիքներ այլ ոնիմ՝ զՀարասիմ եւ Իւաշքո զՕրինայէն. զոր ինձի վճառեց Թ (9) սոմ եւ այլ պաղին չվճարեց ինձի։

Եւ Գասպարն այլ խայիլ եղաւ ի յայն մահրիչնիքներոյ վերայ. եթէ որպէս նոքա վկայեսցեն. նա ընդունիցեն զվկայութիւնն։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն. եւ ետուր նոցամինչեւ ի գալ դատաստանին. զի Վասիլն զմահարիչնիքներն դնէ. զի վկայեսցէն. որպէս է բանն իւրեանց մէջն։

79ա

548
1575 թ,. 3 մարտի—Շլյախտիչ Պրոկոպ եւ Թոմաս Պոդֆիլիպսկի եղբայրների եւ նրանց պարտապան Պոպրիկի որդի Հովհաննեսին երախավորված Յուրկո երեցփոխանի միջեւ պարտքի մարման վերաբերյալ կայացած համաձայնության մասին։

79ա

549
1575 թ,. մայիսի—Երեցփոխան Հոլուպի որդու հարուցած գործն ընդդեմ իրեն վիրավորանք հասցրած Յագուբի որդի Մելքոյի եւ դատարանի որոշումը՝ վերջինիս բանտարկության դատապարտելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. մայիսի Դ (4)։ Ի Միխնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ երեսս Հօլուպն երեսփոխանին որդին եւ գանկատ առաւ Մելքոյին վերայ Եագուպին որդոյ. եթէ վյոթն Տեմուշ տվել էր նմա զվոյթութեան նշանն եւ իւր տեղն վոյթ գրել էր զինքն. եւ նա ասաց նմա թէ. անհարկեւոր եւ չար մարդ. քեզ հարկ չէ. որ դուն վոյթութեան նշանն առնէիր եւ արդ հայցեմ. զի զիս ի յայսպիսի բանէն իսդիկէ եւ կամ հասնէ իմ վերայ եւ ես ոչ կամիմ նստել ձեր հրամանոցդ դատաստանին գովն մինչչեւ զիս չհանէ ի յայսպիսի խօսաց։

Եւ Մելքոն ճուաբ իտուր. թէ հաշա լինի. ես այնպիսի անհարկիք խօսք ոչ ասի. բայց զայս ինչ ասի վասն սրտմտութեան իմոյ եւ որպէս իմոյ մերձաւորին. թէ դուն այնպէս արժան չես զնշանն առնուլ. որպէս ես. վասն այս պատճառի. զի ես երդուած մարդ էի եւ նա երդուած ոչ էր։ Եւ ասի. եթէ դուն այնպէս արժան չես. բայց զայս ասեմ. զի դարձեալ նոյնպէս հարկեւոր մարդ է եւ բարի. որպէս յառաջագոյն։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ ի միտ էառ ի զՄելքոն գտին պարտական ի մէջ այսպիսի իրաց եւ հրամանք առին Մելքոյին. զի երբ գայ ի յայսմ ճանապարհէն. զի վասն ճանապարհ ունէր Մելքոն իւր առջեւն. զի առանց խօսաց եւ կոչելոյ դատաստանին նստէ ի գազնեան։

Ուստիի Բ (2) կողմն այլ ընդունեցին զայսպիսի վճիռի եւ Հօլուպն ասաց. եթէ ես այժմ ոչ կամիմ վասն այսպիսի բանին համար իսդիկովանդ առնել եւ պահես զայս ինչ ինձի. զի յորժամ կամիցիմ. իմ կամքի լինի։

79բ

550
1575 թ,. 5 մայիսի—Վիլկովսկու լեհ հարուցած գործն ընդդեմ իրեն ծեծող Մաթեյի որդի Հովհաննեսի։

79բ