Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

551
1575 թ,. 5 մայիսի—Ուրուխոճայի որդի Գասպարի կնոջ հարուցած գործն ընդդեմ իրեն վիրավորական խոսքեր ասող եւ ծեծող տեր Պետրոսի որդի Գրիգորի։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. մայիսի Ե (5)։ Ի Հօլուպ վոյթին առջեւ. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Գասպարն Ուլուխոճայէն ի իւր կնոջէն եւ հայցեց Բ (2) հաւատարիմսն. զի դատաստանն խրկեսցէ իւր կնոջն։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով զհայցելն Գասպարին եւ խրկեց զԲ (2) հաւատարիմսն Գասպարին կնոջն։ Ուր եւ գնացին եւ հարցան ի նմանէ. թէ զի՞ հայցեցեր զմեզ ի դատաստանէն։ Եւ նա ասաց. եթէ վասն այս պատճառի կոչեցի զձեզ. զոր գայի ի խանութէս տունն. նա դէմ եկաւ Գրիգորն տէր Պետրոսին զձի հեցեալ Սեպեսդիան Փուշքարին տանն առջեւն եւ եհար զիս ջոմխով ի քուրծս եւ անհարկի խօսօք զիս ամաչեցոյց. զոր չէ պարտ ասել եւ յորժամ տեսի. որ զիս եհար նա. փախա ի Քրաւեց Եագուպին տունն. զի այլ ավելի ինչ չառնէր ինձի։

Ուստի եկին Բ (2) հաւատարիմսն առաքեալքն ի դատաստանէն եւ այսչափ խրերն Գասպարին կնոջն եւ ասցին դատաստանին առջեւն. զոր նա նոցա առջեւն խրեր առել է։ Եւ Գասպարն ետուր գրել եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

79բ

552
1575 թ,. 9 մայիսի—Խաչուի որդի Յագուբի գործի կապակցությամբ տեր Գասպարի որդին Հասուի տված ցուցմունքը (տե՛ս արձ. NN 545. 556)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երկուշաբթի. մայիսի Թ (9)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Հասու տէր Գասպարին եւ իւր բարի կամաւն խրեր առաւ իւր հոգոյ վերայ վասն այն ջիլցաներուն համար. զոր ճանաչել էին Եագուպին մոտն Խաչուին որդոյ. թէ մինչեւ ի կէս տարի Հասւուն իւր սընտուկին մէջ կու պահէր եւ Եագուպինն է սեպհական այն ջիլցաաներն։ Զայս խրեր Հասուն վասն այս պատճառի աառւ. զի երթալոց էր ի ճանապար։ Եւ եագուպն ետուր գրել։

79բ

553
1575 թ,. 9 մայիսի—Եոլբեյի որդի Գրիգորի հայտարարությունը սահմանված օրը Վալախի երդման չներկայանալու մասին (տե՛ս արձ. N546)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երկուշաբթի. մայիսի Թ (9)։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Գրիգոր՝ Եօլպէյին որդին եւ վկայեցոյց. որպէս երդում տվել էր դատաստանն Վալախին եւ նա չկանգնգցաւ ի օրն եւ ոչ կատարեց զերդումն։ Եւ ետւոր բոմոչնան։

79բ

554
1575 թ,. 9 մայիսի—Շիմկոյի կնոջ հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Մաշայի որդի Կոստայի եւ դատարանի որոշումը 14 ֆլ, պարտքը մարելու համար Կոստային 2 շաբաթ ժամանակ տալու մասին (տե՛ս արձ. N564)։

80ա

555
1575 թ,. 11 մայիսի—Ուլուխոճայի որդի Գասպարի եւ Յուրկո երեցփոխանի հայտարարությունը իրենց գործի կապակցությամբ վկաներ՝ Ահրոնի որդի Խաչերեսի եւ կրակովցի Ֆրիդրիխի ցուցմունքները լսելու մասին (տե՛ս արձ. N543)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. մայիսի ԺԱ (11)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Որպէս Գասպարն՝ Ուլուխոճային որդին օր առել էր մինչեւ ցայս էրս վասն այն Ժ (10) ֆլորինին համար. զոր Եուրքո երեսփոխանն գանկատ առել էր։ Ուստի այժմ Բ (2)—ուքն այլ միաբանեցան եւ տրվեցան վկայքներոյ վերայ. այսինքն է Խաչէրէսին Ահրոնին վերայ եւ Ֆիտրիխին վերայ գրաքովցոյ. թէ որպէս նոքա վկայեսցեն. զի եւ նոքա ընդունեսցեն զնոցա վկայութիւնն. եթէ ասցեն. թէ այն սպիտակն պակաս ելաւ Ժ (10) ֆլորինի. նա Գասպարն պարտական լինի վճարել Եւրքոյին զԺ (10) ֆլորինին նախդ սպիտակովս։ Զոր եւ վասն այսպիսի գրոյն համար ետուն բամեդնիյ։

80ա

556
1575 թ,. 14 մայիսի—Խաչուի որդիՅագուբի դեմ հարուցված գործի շարունակությունը եւ վկաներ՝ ուկտաինացի ոսկերիչներ   Ժլկայի. Իվանի. հայ ոսկերիչներ՝ Հանուսկոյի որդի Ներսեսի եւ Մխիթարի թոռ Հակոբի ցուցմունքները (տե՛ս արձ. NN545. 552)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. մայիսի ԺԴ (14)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատավորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկին Բ (2) դատախազքն՝ ըռուզ Ֆետորն Խօխուլքային թորն եւ Եագուպն Խաչուին. որպէս կա գրեալ ի դատաստանն. եւ Եագուպն ճշգրտութեան վերայ օր առել էր։ Ուստի այժմ տրվեցան վվարդապետներոյ վերայ. զի որպէս նոքա վկայեսցէն. ընդունեսցեն։ Զոր կանգնեցան Դ (4) ոսկերիչքն եւ առին զայն սգալքաներն եւ զֆորման. որոյ վեարյ Եագուպն զայն ջիլցաներն բանել է։ Անուամբ Ժըլքան եւ Իւան ըռուզներ եւ հայերն՝ Նորսէս Հանուսքոյին եւ Յակուբն Մխիթարին թորն իւրեանց մէջ շատ քննելով ճանաչեցին. զի այն չիլցաներն ի յայն ֆորմային վերայ բանաց է. զոր Եագուպն բերել էր դատստանին եւ եկեալ դատաստանին առջեւն խրեր առին իւրեանց հոգոյ վերայ. ինչպէս Եագուպն առել էր ճշգրտութեան վերայ։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով վարպետաց խրարն եւ էառ իԵագուպէն զբոմոչնան եւ ազատ առաւ զինքն։ Եւ ետուր Եագուպն գրել։

80ա

557
1575 թ,. 19 մայիսի—Գիյանիի որդի Յուրկոյի հայցն ընդդեմ իր փեսա Հակոբի՝ իրեն խոստացված  խանութը ստանալու համար։

Հայոց թվ, ՌԻ (1575). օրն հինգշաբթի. մայիսի ԺԹ (19)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Իւրքոն Գիյանիյին եւ վկայեցոյց դատաստանին. թէ որպէս Յակոբն՝ իւր փեսան խոստացել էր. զի զխանութն պարպցնէր եւ ելնէր եւ իւրին խանութ շինէր ի նոյն խանութիւն գովն. զոր դրան տեղ կայ. զոր այս եղել էր ի Տեմուշ վոյթին առջեւն մինչեւ ի զատկին տօնին։ Եւ չառաւ բաւական իւր խօսացն եւ ի յայնմ վերայ խրկել է Եւրքոն իւր    փեսին Գ (3) անգամ մարդն. զի ելնէր ի խանութէն։ Եւ նա ասել է. թէ չեմ ելնել եւ ոչ կամիմ ըստ նոյն գրոյն որպէս կայ ի մէջ մեզ ի դատաստանն. զի եթէ յորժամ բաժանումն լինի ի մէջ մեզ. նա յայնժամ կամիմ ի տանէն ալնել եւ ի խանութէ այլ։

Ուստի զայս ինչ եկեալ Եագուպն Դուկալպէյին խրեր առաւ ի դատաստանն։ Եւ Եւրքոն ետուր գրել։

80ա

558
1575 թ,. 19 մայիսի—Սդաս Վերեսկու հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Բաղդասարի։

80ա

559
1575 թ,. 19 մայիսի—Սդաս Վերեսկու հարուցած գործն ընդդեմ նրա թամբը յուրացնող Բաղդասարի։

80ա

560
1575 թ,. 19 մայիսի—Իվաշկոյի որդի Սարգսի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Ձախնոյի թոռ Գրիգորի։

80բ

561
1575 թ, [21 մայիսի]. —Վարդապետ Գրիգոր Վարագեցու հանձնարարությամբ խոջա Ամանբեկի հարուցած գործն ընդդեմ առաջինի պարտապան տեր Պետրոսի որդի Գրիգորի. պարտքի գումարը (400 թալեր) եկեղեցու օգտին   գանձելու համար (տե՛ս արձ. NN315. 573. 589)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. հոգոյ գալստեան տօնին։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ յերեսս պատուելի Յամանպեկն եւ իւր կամաւն խրեր առաւ. եթէ ի Ստըտպօլ քաղաքին մէջն. յորժամ հիւանդ էր ողորմած հոգին տէր Գրիգորին վարդապետ Վարագեցի եւ ի նոյն ժամայն ես այլ ի Մտեմպօլն էի. եւ գոչեց իւր մոտն. զի գայի եւ յորժամ գնացի իւր մոտն. նա խրեր առաւ իմառջեւն. թէ Գրիգորն՝ տէր Պետրոսին որդին կամինից. պարտական է ինձ ԴՃ (400) դայլառ երեսով եւ լման կշռով. զոր այժմ զայս ինչ քեզ կու ավանդեմ եւ խնդրեմ ի քեզնէ. զի զձեռագիրն զայս. որ է իւրին սեպհական. հասուսցես Կամինցոյ քաղաքի յերեսփոխաններոյն ձեռն. զի նոքքա առցեն ի նմանէ զայնչափ սպիտակն եւ գրեսցեն յեկեղեցոյ յիշատակ վասն իմ հոգոյս։

Ուր եւ զձեռնագիրն Գրիգորին ետուր խոճա Ամանպեկն յերեսփոխանաց ձեռն դատաստան առջեւն Իւրքոյին եւ Միխնոյին։

80բ

562
1575 թ,. 25 մայիսի—Ճալապիյից լիազորված խոջա Ամանբեկի կողմից Ճալապիյի ժամկետանց պարտապան Յագուբի փեսա Միսկոյի ողջ ունեցվածքի կալանք դնելու մասին

80բ

563
1575 թ,. 27 մայիսի—Կոկոյի որդի Գասպարի հայտարարությունը Օրինայի կողմից լիազորված Վասիլի 7 սոմ պարտք վերցնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն ուրբաթ. մայիսի ԻԷ (27)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկին Վասիլն Օրինայէն Մասքովիչ Քարաբչովսքիյին մարդն եւ Գասպարն Կոկոյին. միաբանելով իւրեանց մէջ եւ խրեր առաւ Գասպարն. զոր մնաց պարտական այս Վասքոյին Է (7) սոմ նախդ սպիտակ։ Զոր խոստացաւ վճառել Գանսպարն Վասքոյին ի յայս մերձ եկեալ Դրապօլին եարմարքն նախդ սպիտակով. առանց յուշանալոյ եւ խարճի։

Ուստի Գասպարի իւր հրոշովն գրուեցաւ։

80բ

564
1575 թ,. 30 մայիսի—Շիմկոյի կնոջ պարտքը տալու համար Մաշայի որդին Կոստային Մամոչկոյի որդի Հակոբի եւ Գաբրուշի որդին Սարգսի երաշխավորությամբ 2 շաբաթ ժամանակ տալու մասին (տե՛ս արձ. N554)։

80բ

565
1575 թ,. 1 հունիսի—Ագսենտի հանձնարարությամբ Ռաքի թոռ Հովհաննեսի եւ Հովսեփի որդի Խաչկոյի հայտարարությունը Ագսենտի գործի կապակցությամբ Որովի փեսա Գասպարին քաղաքից դուրս չթողնելու եւ երաշխավոր չունենալու պատճառով վերջինիս բանտարկելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յունիսի Ա (1)։ Ի Սարգիս Ձախնոյի վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Յովհանէսն Ռաքին թորն եւ հայցեց ի դատաստանէն. զի զԳասպարն՝ Օրովին  փեսան տիրութեան ներքեւն տայ. վասն զի Ագսէնդն. որ է իւր   փեսան. ապսբրել է ի յետ Խաչքոյին՝ Ովսէփին որդոյ. նարա ելներն առել է եւ ի հոս եկելէ։

Զոր եւ Խաչքոն այլ խրեր առաւ. թէ որպէս խնդրել է ի նմանէ Ագսէնդն. զի չթողնեն զինքն ի քաղաքէն մինչեւ ինքն գայ։

Ուստի եւ կոչեցին զԳասպարն ի դատաստանն եւ տէր հայցեցա՜ն ի նմանէ եւ նա ասաց. եթէ հաշա լինայ. որ ես զնարա եզներն առել եմ. ես զիմ եզներս ծախեցի. զոր ունէի Թ (9) գլուխ եզ եւ Ա (10) եալովիցամըյ։

Եւ չոնեց տէր տալոյ եւ դատաստանն նստոյց զինքն։

80բ

566
1575 թ,. 1 հունիսի—Պետրոսի որդի Հակոբի հայտարարությունը Ադաբեյին 30 եւ նրա կնոջ՝ 22 սոմ պարտական լինելու եւ վերջինիս մահվան դեպքում այդ պարտքը Ադաբեյի դուստր Մարթային վերադարձնելու մասին (վերջում ղփչաղերեն նշված է արձանագրությունը Հակոբի հաշվին կազմված լինելու հանգամանքը)։

 

Հայոց թվ, (1575). օրն չորեքշաբթի. յունիսի Ա (1)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Ադապէյին դուստրն Մարդան եւ Յակոբն Պետրոսին որդին եւ խրեր առաւ Յակոբն. զոր պարտական է Ադապէյինն Լ (30) սոմ նախդ սպիտակ եւ Ադապէյին կնոջն պարտական է ԻԲ (22) սոմ. բայց եթէ Ադապէյինն կինն վաղճանի. նա զայս ԻԲ (22) սոմն Յակոբն հասցնէ Մարդային ձեռն Ադապէյին դստերն։

Պունու թոլատի Յակոբ։

81ա

567
1575 թ,. 1 հունիսի—Ստեփան խոցադեղի. Խոցադեղի որդի Ագսենդի եւՄիթկոյի հայտարարությունները Ադաբեյի կնոջը ընդհանուր հաշվով 30 եւ կես սոմմ պարտական լինելու եւ նրե մահվան դեպքում պարտքը Ադաբեյի դուստր Մարթային վերադարձնելու մասին։

81ա

568
1575 թ,. 8 հունիսի—Եվրկո երեցփոխանի հայտարարությունը իր պարտապան Մալխարի որդի Դավթից պարտքը ստանալու եւ գրավ դրված տունը վերադարձնելու մասին։

81ա

569
1575 թ,. 11 հոոնիսի—Կոկոյի որդի Անդրիյի հայտարարությունը իր բաղնիքը Չիքայի որդի Վարդերեսին վաճառած լինելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օր շաբաթ. յունիսի ԺԱ (11)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Անտրիյին Կոկոյին եւ խրեր առաւ. զի ծախել է Վարդէրէսին՝ Չիքային որդոյ բաղնիք մի եւ խոստացաւ Անտրիյին. զի եթէ իրքմ խօսք կայ Վարդէրէսին վասն այն բաղնիքին համար. ինքն լինի ճուաբտու։ Եւ Վարդէրէսն ետուր գրել։

81ա

570
1575 թ,. 15 հոնիսի—Չիքայի որդի Վարդերեսի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Անդրիասի որդի Տոնիկի։

81ա

571
1575 թ,. 15 հունիսի—Կրիճի որդի Հրիցկոյի հարուցած գործն ընդդեմ իր տնից զանազան իրեր գողացած Պիլաշի թոռ Նիկոլի (տե՛ս արձ. N604)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յունիսի ԺԵ (15)։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն։

 

Եղաւ այսպէս բան. որ Հրիցքոն Կրիճին ճանաչել էր Կիկօլն մոտն Պիլաշին թորինն սրղաներ արծաթէ. զոր նմանէ գողցել էր. եւ այլ ուրիշ բաներ այլ։ Եւ այն Նիկօլն ճուաբ առել էր. զի այն սրղաներն. իւրն իցէ սեփհական։ Ուր եւ խնդրեց. զի զճշգրտութիւնն ցուցնու։ Եւ դատաստանն օր տվել էր նոցա. զի դատասատանն կանգնէին։ Ուստի օրն եկաւ եւ Նիկօլն ելաւ գնաց ի քաղաքէն եւ ի դատաստանն չկանգնեցաւ. զի որպէս չկանգնեցաւ ի դատաստանն եւ ելաւ գնաց ի քաղաքէն գօղն։ Եւ ետուր գրել։

81ա

572
1575 թ,. 20 հունիսի—Որովի փեսա Գասպարի հայտարարությունը իր յուրդը 60 ֆլորինով Խըյմաթի որդի Սարգսին վաճառելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երկուշաբթի. յունիսի Ի (20)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար՝ Եւրքո. Թորոս Սարգիս Ձախ[նոյ]. Խաչէրէս եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կացին դէմ յանդիման Գասպարն՝ Որովին փեսան։ Լինելով ողջ ի վերայ մարմնոյ եւ մտացն իւր եւ իւր բարի կամաւն խրեր առաւ։ եթէ ծախեցի զիմ զիւրդս Սարգսին՝ Խըյմաթին որդոյ. այսինքն է սուման Կ (60) ֆլորին ֆրանգի թիւ. զամէն ֆլորինին ԽԵ (45)—ական սպիտակ. զայն իւրդն. զոր ես գնել եմ Վարդէէն դայեկին դստերէ. որպէս կա գրեալ ի դատաստանն. որ է Վարդան մղտեսիին եւ Տեշքոյին դստերն տանց մէջն է։ Եւ առի ի նմանէ զիմ հախս լման։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով զխրերն Գասպարին եւ գրեց զայն տունն Սարգսին. ըստ սովորութեան դատաստանին. մինչեւ ի տարի մի Զ (6) շաբաթ եւ Զ (6) օր. զի եթէ ոք մերձաւոր ելնէ ի յայս տանն եւ կամեցի զվերոյգրեալ սուման դնել եւ առնուլ զայն իւրդն. իշխանութիւն ունիցի։ Բայց եթէ չելնէ ոք մերձաւոր մինչեւ ի ժամանակն. յայնժամ գրուի Սարգսին զտանեա յաւիտեան։

Եւ Սարգիսն ետուր գրել զխրերն Գասպարին եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

81բ

573
1575 թ,. 20 հունիսի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի դեմ խոջաԱմանբեկի հարուցած գործի շարունակությունը եւ դատարանի որոշումը Գրիգորից գանձելու Գրիգորվարդապետ Վարագեցուն ունեցած 400 թալեր պարտքը (տե՛ս արձ. NN315. 561. 589)։

 

Որպէս խոճա Ամանպեկն ելեալ խրեր առաւ ի դատաստանին առջեւն ի ողորմած հոգոյ տէր Գրիգոր վարդապետէ՝ վասն Գրիգորին համար տէր Պետրոսին որդուն. զոր Գրիգորն պարտական է վարդապետին ԴՃ (400) դայլառ. զոր կա գրեալ խրերն յԱմանպեկին։

Ուստի դատաստանն. լսելով զխրերն Ամանպեկին եւ կոչեց զԳրիրգորն ի յատեանն առաջի եւ եհարց ի նմանէ. թէ ի՞նչ ճուաբ առնէ ընդդէմ խրերին յռամանպեկին։

Ուր եւ Գրիգորն իւր բարի կամաւն խրեր առաւ. թէ պարտական է զայնչափ սպիտակն։

Եւ դատաստանն ուզաց ի նմանէ վճառ զայն ԴՃ (400) դայլառն։ Եւ Գրիրգորն խնդրեց վերոյգրեալ դատաստանէն. զի համբերեսցեն նմա. վասն զի ճանապարհ ունէր իւր առջեւն եւ այսպէս խրեր առաւ. թէ յորժամ գա ի ճանապարհէն. նա զբանն հաստատէ յետ դատաստանին վասն այս ԴՃ (400) դայլառի համար։ Բայց եթէ կամքն աստուծոյ կատարուի. զի մարանէ. նա դատաստանն զայս ԴՃ (400) դայլառն գիտասցեն Գրիգորին ամենայն բարութեանց վերայ. որչափ այժմ ունի եւ ի նոյն ժամայն ունիցի։

Զոր Գրիգորի իւր բարի կամաւն խրեր առաւ եւ դատաստանն գրել ետուր։

81բ

574
1575 թ,. 22 հունիսի—Դեմյան վոյթի հայտարարությունը պարտապան Որովի փեսա Գասպարից 31 ֆլորին պարտքն ամբողջովին ետ ստանալու մասին։

81բ

575
1575 թ,. 22 հունիսի—Դուկալբեյի որդին Յագուբի միիջոցով ջրաղացպան Պավելից ջրաղացների առաջին տարվա վարձը (50 ֆլորին) ստանալու մասին (տե՛ս արձ. NN265. 287. 361. 417)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յունիսի ԻԲ (22)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Եկաւ Եագուպն Դուկլապէյին եւ եբեր զջրաղացքին վարձն առաջին տարոյն. զոր տվել են դատաւորքն Բավել ջաղջիպանին եւ զԵագուպն այն բանի  վերայ դրել են. զի ի ջաղջիապանէն զվարձն առնու եւ հասուսցէ դատաստանին։ Ուստի այժմ հայոյց Եագուպն դատաստանին ձեռն Ծ (50) ֆլորին նախդ սպիտակ։

576
1575 թ,. 22 հունիսի—Երեցփոխան Հոլուպի խնդրանքը արգելելու իր պարտապան Յագուբի որդի Միլկոյին մի անգամ արդեն գրավ դրած տունը վերստին գրավ դնել։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց Հօլուպն երսփոխանին եւ ասաց. եթէ կու վկայեցնեմ ձեր հրամանքներուն. զոր Միլքո՛ն Եագուպին որդին ինձի պարական է եւ զտունն իւր գրել է ինձի ի մէջ սումային. որպէս յայտնի է դատստանին տիֆդարն։ եւ արդ. հայցեմ ի ձեր հրամանքներէն. զի եթէ միլքոն կամիցի ուրիշ մարդոյ գրել տալ զտունն իւր. նա թոյլ չտայք. վասն զի ինձի չճարել եւ չէ. ազատել տունն եւ մինչչեւ ազատ առասցէ ինձմէ զիւր տունն. իշխանութիւն չունենայ մարդոյն գրել։

81բ

577
1575 թ,. 29 հունիսի—Եվրկո երեցփոխանի հայցն ընդդեմ Գաբրուշի որդի Հոլուպի՝ իր փոխ տված դանակների արժեքը ետ ստանալու  համար (տե՛ս արձ. N580)։

82ա

578
1575 թ,. 6 հուլիսի—Հանուսկոյի որդի Ներսեսի կողմից իր ազգական Գիրգորի վաճառած տան արժեքը գնորդին՝ պան Նեզաբիտովսկուն վերադարձնելու համար դատաստան ներկայացնելու մասին (տե՛ս արձ. N521)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. չուլիսի Զ (6)։ Ի Տեմուշ վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Նորսէսն Հանուսքոյին եւ եբեր դաատստանին առջեւն զայն տանն զսուման. զոր ծախել ի Գրիգորն Շիպլիսդին Նէզապիթովսքիյին եւ վկայեցոյց դատասատնին. զոր պատրաստ է. որպէս մերձաւոր այն տանն. զսուման դնել եւ առնուլ զայն տուն։ Եւ ետուր գրել։ Եւ մնացոյց զայնչափ սպիտակն դատաստանին մոտն. զի յորժամ գայցէ Նէզապութովսքիյն եւ կամիցի. զայն սպիտակն առցէ։

82ա

579
1575 թ,. 13 հուլիսի—Սամույլայի փեսա Փիլիպպի կողմից իր կին եղիսաբեթի եւ եղբայր Աբրահամի երաշխավորությամբ. Բուդրեդի որդի Յագուբից 30 լիտվական ֆլորին պարտք վերցնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յուլիսի ԺԳ (13)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւաւսար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կանգնելով դէմ յանդիման Եագուպին Բուղրեդին եւ Փիլիպն Սամույլաին փեսան եւ իւր բարի կամաւան խրեր առաւ Փիլիպն. զոր մնաց պարտական այս ասացեալ Եագուպին Լ(30) ֆլորին Լիթվայի սպիտակ. զամէն ֆլորին ԽԵ (45)—ական Լիթվայի սպիտակ՝ ստոյգ եւ ուղղորդ պարտք։ Եւ խոստացար իւր բարի կամաւն վճառել զվերոյգրեալ սուման Եագուպին ի յայս մերձ եկեալ Իլովի եարմարքին. զոր կու լինի սուրբ Եակնիշքիյին տօնին՝ նախդ Լիթվայի սպիտակով. առանց ամենայն ցեղ խումշի եւ ապրանաց. առանց խօսաց եւ գանկատաց եւ յուշանալոյ։ Եւ վասն լաւ ղորդութեան կանգնելով ի յայսմ դատաստանին առջեւն կինն Փիլիպպին՝ Եղիսաբեթն եւ եղբայրն համածին՝ Աբրահամին իւրեանց բարի կամաւն եւ խրերիւն տէր կացին Փիլիպին համար՝ այս կերպիւ. զի եթէ Փիլիպն չվճառէ ի վերոյգրեալ ժամանակին Եագուպին զվերոյգրեալ սուման նախդ սպիտակով եւ բաւական չարասցէ. նա ինքեանք լինին պարտական՝ կինն եւ եղբայրն. որք էին տեարք. նախդ սպիտակով. առանց խօսաց եւ դատաստանաց. զի եկեալ նստեսցին ի զընտանն եւ իշխանութիւն չունիցին ելանել. մինչեւ վճարեսցեն Եագուպին նախդ Լիթվայի սպիտակով։ Եւ յորժամ վճարեն Եագուպին զվերոյգրեալ սուման ի նոյն ժամն ազատ լինին Ախսաբեթն եւ Աբրահամն։

Ուստի ետուն դատաստանին բամեդնիյ վասն այսպիսի գրոյն եւ Փիլիպն իւր հրոշովն գրուեցաւ։

82ա

580
1575 թ,. 13 հուլիսի—Հոլուպի հայտարարությունը Եվրկո երեցփոխանից դանակներ վերցրած չլինելու մասին եւ դատարանի որոշումը 2 շաբաթվա ընթացքում լսել վկաների ցուցմունքները (տե՛ս արձ. N577)։

82ա

581
1575 թ,. 13 հուլիսի—Գրիգորի վաճառած տան արժեքը Հանուսկոյի որդիներ՝ Խաչկոյի եւ Ներսեսի կողմից գնորդին՝ պան Նեզաբիթովսկուն վերադարձնելու մասին (տե՛ս արձ. N578)։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կանգնելով Բ (2) համածին եղբարքն՝ Խաչքոն եւ Նորսէսն. Հանուքոին որդիքն. եւ դրին ի ատեան առաջի զայն տանն զսուման. որպէս մերձաւորքն. զոր ծախել է Գրիգորն բան Նէզապիթովսքիին. զի առցէ զիւր սպիտակն եւ տունն դարձնէ։

Եւ Նէզապիթովսքիիյն. լսելով ասաց. թէ պարտրաստ չեմ այժմ ճուաբ տալոյ ընդդէմ այսպիսի բանին եւ հայցեց ի դատաստանէն օր մինչեւ ի գալ դատաստանին։ Զոր դատաստանն թոյլ ետ նմա եւ վերոյգրեալ ոմանքն վկայեցուցին դատաստանին եւ ետուր գրել։

Եւ Նէզապիթովսքիյն վասն այս պատճառի էառ օր. վասն զի այժմ այնպիսի դատաստան չերթալ վասն տանն համար։

82բ

582
1575 թ,. 13 հուլիսի—Սիմոնի որդին Ներսեսի հարուցեծ գործն ընդդեմ     ժամկետանց պարտապան Անդրիյի։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օօրն չորեքշաբթի. յուլիսի ԺԳ (13)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դաատստանին առջեւն եկաւ Նորսէսն Սիմոնին եւ գանկատ առաւ իւր աներձագին՝ Անտրիյին վերայ. եթէ նմա պարտական է ԼԸ (38) մաճրի ֆլորին՝ նախդ սպիտակ Լիդվայի եւ հայցեց վճար ի նմանէ։

Եւ Անտրէյն ճուաբ իտուր եւ խրեր առաւ. թէ պարտական է զայսչափ սպիտակն. բայց ոչ ունէր վճառել սպիտնկ։

Եւ դատարանն. լսելով զխրերն Անտրիյին. հրամանք առաւ. զի վճառէ մինչեւ Բ (2) շաբաթ նախդ սպիտակով։

Ուստի Բ (2) կոողմն այլ ընդունեցին։ Եւ Նորսէսն տէր հայցեց եւ նա ոչ ունէր տէր  տալոյ եւ խոստացաւ. զի եթէ չվվճառէ մինչեւ Բ (2) շաբաթ Նորսէսին զվերոյգրեալ ԼԸ (38) ֆլորինին. նա մին այլ այնչափ պարտական լինի վոյթին վճառել նախդ սպիտակով։

Ուստի եւ Նորսէսն հաւատաց իւր աներձագին եւ ընդունեց զիւր խրերն եւ եթող զինքն այսոյ վերայ։ Եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

Զայսչափ սուման վճառեց Անտրիյին Նորսէսին. որպէս գրուեալ էր. եւ Նորսէսն խրեր առաւ. զի վճառեց նմայ։

82բ

583
1575 թ,. 16 հուլիսի—Լազորի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Ագսենտի։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. յուլիսի ԺԶ (16)։ Ի Սարգիս Ձախնոյն վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Պուլուշանէն Լազօր եւ գանկատ առաւ Ագսէնդին վերայ վասն պարտուց համար. որ է սուման ՃԽ (140) դայլառ. ուր եւ զաբիս այլ եցոյց. զոր Ագսէնդն տվել էր Նիքօրային իւր վերայ՝ վասն պարտուց համար եւ Նիքօրան զայն ձեռագիրն տվել է այս Լազօրին իւր պարտուց տեղն։ Եւ ըստ այն ձեռագրին հայցեց վճառ ի Օգսէնդէն։ Եւ Օգսէնդն ճուաբ իտուր եւ ասաց. թէ հաշա լինի. ոչ զայս ձեռագիրն գիտեմ եւ ոչ նմա պարտական էմ եւ ոչ Նիքօրային. որչափ ինչ պարտք ունէի Նիքօրային զամէնն վճառեցի եւ իրաւեցաւ եւ այլ նմա պարտական չեմ։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողման զխօսքն. հրամանք առաւ Ագսէնդին. զի Գ (3)—ում օրն երդվնայ ընդդեմ Լավօրին. որպէս Նիքօրային վճառել է զայն պարտքն եւ պարտական չէ եւ որպէս վասն այն զաբիսին համար ոչ գիտէ։

Ուստի Լազօրն զայս վճիռն չընդունեց եւ ելաւ գնաց։ Եւ Ագսէնդն զերդումն ի յանձն էառ եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

82բ

584
1575 թ,. 16 հուլիսի—Տիրատուրի հայտարարությունը Իլյաշին. հիվանդության պատճառով. դատարան կանչելը հետաձգելու մասին։

82բ

585
1575 թ,. 20 հուլիսի—Կյուրեղի կին Մարուխնայի հայտարարությունը իր մոտ գրավ դրված Գադրուշայի ապարանջանների եւ գոտու մասին (տե՛ս արձ. N586)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յուլիսի Ի (20)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Կուրեղին կինն՝ Մարուխնան եւ խրեր առաւ վասն այն Գադրուշային ապրճաններոյ եւ գոտոյ համար. զոր նարա մոտն գրաւկան է զգօտին այլ ուրիշ մարդոյ մոտն գրաւկան դրել եմ. էր չեն հանել յետեւ մարդոյ վերայ մահ գայ օր. չկորսվի այն գրաւկաններ. թող զիմ սպիտակս տան եւ առնուն զիւրեանց գրաւկաններն։ Եւ այս գրաւկաննարն վասն այն տանն բանի համար է։

82բ

586
1575 թ,. 23 հուլիսի—Հանուսկոյի որդի Ներսեսի հայցն ընդդեմ Կյուրեղի կին Մարուխնայի կողմից լիազորված Պետրոսի որդի Խաչկոյի՝ հանգուցյալ Գաթրուշայի տված գրավականները դատարան ներկայանալու համար (տե՛ս արձ. N585)։

82բ

587
1575 թ,. 27 հուիսի—Տեր Պետրոսի որդի Գիրգորի հայտարարությունը պարտապան Ռոմաշկոյի որդի Վարդանից պարտքը ետ ստանալու մասին։

83ա

588
1575 թ,. 27 հուլիսի—Հանգուցյալ սեչովցի Սիմոնի պնրտապան Միխնո երեցփոխանի կողմից 31. 5 թալեր պարտքը մարելու եւ այդ գումարից 30 թալեր Ռոմաշկոյի որդի Վարդանին պարտք տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. յուլիսի ԻԷ (27)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Միխնոյ երեսփոխանն եւ եբեր զայն սպիտակն եւ եդիր ի դատաստանին առջեւն ողորմած հոգոյ սեչովցի Սիմոնին որբերաց. զոր էր տէր Յովանէսն. որ է որդի Սիմոնին որբերաց. զոր տվել էր տէր Յովանէսն. որ է որդի Սիմոնին. Միխն[ո]յ երեսփոխանին ձեռն. այսինքն է սուման ԼԱ (31) դայլառ եւ կէս։ Զոր դատաստանն եառ ի Միխնոյէն իւր ձեռաց ներքեւն եւ դայլառ զկէսն ետուր Սիմոնին կնոջն՝Կուլաֆին։

Եւ ի նոյն օրն եկաւ Վարդանն Ռօմաշքոյին եւ հայցեց զայն սպիտակն վարձու. զի տայցեն նմա։

Եւ Դատաստանն վերոյգրեալ. լսելով զհայցելն Վարդանին եւ ետուր Լ (30) դայլառն նմա վարձու զԺ (10)—ն ԺԲ (12) մինչեւ եւ տարին։ Եւ  գրեց ի մէջ այս սումային զիւր տունն սեփհական. որ է սուրբ Նիկօլա եկեղեցոյ գովն։ Եւ այս տարուն շահն. որ Զ (6) դայլառ. տա Սիմոնին կնոջն. զի հնաւորէ յետ իւր որբերացն։

83ա

589
1575 թ,. 30 հուլիսի—Հանգուցյալ Գրիգոր վարդապետի պարտապան տեր Պետրոսի որդի Գիրգորի կողմից պարտքի գումարը (400 թալեր( մարելու եւ այն Ս, Նիկողայու կարիքների համար օգտագործելու մասին (տե՛ս արձ. NN315. 561. 573)։

83ա

590
1575 թ,. 30 հուլիսի—Պրկոշի որդի Ագսենտի հայտարարությունը Որովի որդի Գասպարի հետ ունեցած գործում իր իրավունքները՝      Յառաշի որդի Հովսեփին փոխանցելու մասին

83ա

591
1575 թ,. 1 օգոստոսի—Լեհ մազագործ Յագուբի հայտարարությունն այն մասին. որ Չունդի որդի Կյուրեղն ընկերների հետ ծեծել է իրեն։ Տրվում է Յագուբի ստացած վնասվածքների նկաարգրությունը։

83բ

592
1575 թ,. 2 օգոստոսի—Լեհ Միկոլայ Դրաբի հայտարարությունն այն մասին. որ Յառաշի որդի Հովսեփը դերձակ Բոբրի եւ իր փեսա Տիմկոյի ներկայությաամբ ծեծել է իրեն եւ աապ հեռացել քաղաքից

83բ

593
1575 թ,. 3 օգոստոսի—Մալխարի որդի Դավթի հայտարարությունն այն մասին. որ Մադեյի որդի Ավագը ծեծել է իրեն եւ հափշտակել իր գոտի։

83ա

594
1575 թ,. 3 օգոստոսի—Ուկրաինուհի Դացեի հայատարարությունը մազագործ Լազարի մոտ իր ծառայությունն ավարտելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. օգստոսի Գ (3)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կացին դէմ յանդիման Լազարն թուքչի եւ աղջիկն. որ էր իւր ծառըդոր. Թացէ ըռուզ։ Միաբանելով իւրեանց մէջն եւ խրեր ռաաւ Թացէն. զի որչափ ծառայութիւն առաւ Լազարին մոտն. վասն ամենայնի նմա վճառեց լման՝ եթէ հալաւ. եւ թէ շապիկներ է. ամենայն ինչ բաւական էառ ի նմանէ եւ ազատ առաւ զԼազար. զի այլ ավելի բան եւ խօսք չունենայ ընդդէմ Լազարին։

Ուստի Թազէն իւր հրոշովն գրուեացւ։

83բ

595
1575 թ,. 4 օգոստոսի—Կոստայի որդի Յագուբի դեմ խոտինցի Աննախաթունի հարուցած գործի շարունակությունը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. օգստոսի Դ (4)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Աննախաթունն խոթինցի եւ գանկատ առաւ Եագուպին վերայ Գոսդային որդոյ եւ եցոյց փրգալապէն թուխդ եւ Եագուպն այլ ասաց. եթէ ունիմ ի մեծ պարունէն թուխդ եւ օր տված է նմա մինչեւ ի յայս շաբաթ օր եւ խոստացաւ. զի նորա ղորդութիւն լինի. նա եկեալ այս Աննախաթունին յետ զբանն խորթէ անպատճառ։

83բ

596
1575 թ,. 6 օգոստոսի—Կոստայի որդի Հարպետի եւ Գաբրուշի որդի Հոլուպի հայտարույունը Եվրկո երեցփոխանին 170 ֆլորին պարտք նմալու եւ սերեդցի Սահակի՝ իրենց մոտ նույն գումարի չափով դիմաց գրավ դրած տունը կրկին անգամ գրավ դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն շաբաթ. օգստոսի Զ (6)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կացին դէմ յանդիման Հարպետն՝ Քօսդային որդին եւ Հօլուպն Գաբրուշին իւրեանց բարի կամաւն յայտնի խրեր առին ի միոջէ բերանոյ. զի մնացին պարտական Եւրքո երեսփոխանին ՃՀ (170) ֆլորին ֆրանգի թիւ. զամէն ֆլորինին Լ (30)—ական հրոշ ի միոջէ ձեռանէ։ Եւ այժմ վերոյգրեալ Հօլուպն եւ գրեցին զվերոյգրեալ սուման Սահակին տանն վերայ սէրաթցոյ. որպէս նոա գրել է Եագուպն Գօսդային դարձեալ ի նոյնչափ սումային մէջն. որպէս կա գրեալ ի դատաստանն եւ զնոյն դատաստանն տվին Իւրքո երեսփոխանին իշխանութեան ներքեւն. զի իշխանութիւն ունենայ վայելել վարձու տալոյ. գրաւկան դնելոյ ի մէջ այնչափ սումային. որպէս ինքեանքն՝ վերոյգրեալ Հարպետն եւ Հօլուպն։

Ուստի վասն այդպիսի գրոյս ետուն դատաստանին բամեդնիյ։

83բ

597
1575 թ,. 8 օգոստոսի—Ուկրաինացի Հրիցկո Կլիմովիչի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Դայեկի փեսա Սարգսի։

83բ

598
1575 թ,. 11 օգոստոսի—Կրիճի որդի Հրիցկոյի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապանին երաշխավորող Պիլաշի որդի Խաչերեսին։

83բ

599
1575 թ,. 17 օգոստոսի—Կրինի որդի Հրիցկոյի հարուցած գործն ընդդեմ ոմն ջրաղացպանի՝ ջրաղացում չորս օր առաջ մոռացած իր զգեստները ստանալու համար։

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. օգոստոսի ԺԷ (17)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս դատաստանին առջեւն եկաւ Հրիցքո Կրիճ եւ գանկատ առաւ միրոջնիքին վերայ. եթէ ի ջրաղացքին մէջ հալաւս մոռցա եւ Դ (4)—ում օրն գնացի. զի առնէի զհալաւս. նա չգտա։ Եւ ես այժմ միրոջնիքէն գիտեմ. զէրա ուրիշ մարդ չկայր։

Եւ միրոջնիքն ասաց. թէ հաշա իլնա. ոչ տեսել եմ զայն հալաւն եւ ոչ առել եմ։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ վճիռ եհատ. զի միրոջնիքի երդվնայ այս աւուր Բ (2) շաբաթ. որպէս չէ տեսել զայն հալաւն եւ կամ չէ առնուլ եւ իւր պիտոյից չէ անցուցել։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին եւ միրոջնիքն զերդումն ի յանձն էառ եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

84ա

600
1575 թ,. 17 օգոստոսի—Սարիչի որդի Ագսենտի հարուցած գործն ընդդեմ հարբած վիճակում վիրավորական արտահայտություններ արած Լեւոնի փեսա Սարգսի։

****

Եկաւ Ագսէնդն Սարիչին եւ գանկատ առաւ Սարգսին վերայ Լէվոնին փեսին. եթէ կու գայր հարբած եւ զդրացիսներն անհարկիք խօսօք ամօթեց եւ յետոյ եկաւ եւ սկսաւ Սէրհիյին կնոջն անպատեհ խօսօք անհարկութիւն իտուր. զոր չէ պարտ լսել։ Յետոյ ես սկսա ասելու նմա. որպէս մերձաւոր եւ դրացի. թէ զի՞ այնպէս անհարկութիւն կասէ նմա։ Եւ նա սկսաւ ինձի այլ անհարկութիւն ի տուր։ Զոր կամիմ. զի ինձի ճուաբ տա։

Եւ Սարգիսն ճուաբ իտուր թէ հաշա լինա. հարբած կերթայի եւ միտս ոչ ունիմ. զի ասած լինիմ նմա այնպիսի անհարկութիւն եւ կամ Սէրհիյին կնկանն։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ հրամանք առաւ Սարգսին. զի այլ աւուր Բ (2) շաբաթ երդվնայ. որպէս այնպիսի անհարկութիւն չէ ասել Սէրհիյին կնոջն եւ Ագսէնդին այլ եւ որպէս միտ չունի։

Զոր Բ (2) կողմն այլ ընդունեցին եւ Սարգիսն զերդումն ի յանձն էառ եւ դատստանին բամեդնիյ այլ ետուր։

84ա