Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

601
1575 թ,. 18 օգոստոսի—Կրիճի որդի Հրիցկոյի հարուցած գործն ընդդեմ ստացած չուխայի արժեքը չվճարող Պիլաշ թոռ Նիկոլի։

 

Հայոց թվ. ՌԻԴ (1575). օրն  հինգշաբթի. օգոտոսի ԺԸ (18)։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Հրիցքոն Կրիճ եւ գանկատ առաւ Նիկօլին վերայ Պիլաշին թորին. եթէ Միխնոյ երեսփոխանէն չուխա հանել է նմա եւ վճառել է վասն նորա. այսինքն է սուման Դ (4) ֆլորին եւ կէս նեմիչի սպիտակ։ Եւ հայցեց ի նմանէ վճար։

Եւ Նիկօլն ճուաբ իտուր. եթէ վճառել է Հրիցքոին զայն չուխին արժեքն եւ այլ նմա պարտական չէ։

Եւ դատաստանն. լսելով Բ (2) կողման զխօսքն եւ վճիռ եհատ. զի Նիկօլն այս աւուր Բ (2) շաբաթ երդվնայ՝ որպէս Հրիցքոին վճառել է զայն չուխին աժեքն։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին եւ միաբանեցին իւրեանց մէջ. զի երդումն լինի այս մերձ եկեալ շաբաթ օրն։

84ա

602
1575 թ,. 20 օգոստոսի—Վոյթի կարգադրութիւնն այն մասին. որ Միտկոն երդումով հաստատի. թե ինքը չէ դրդել հնձվորներին ծեծելու Սուխորատայի որդի Տրոխիմին։

84ա

603
1575 թ,. 29 օգոստոսի—Ուկրաինացի Հրիցկոյ Կլիմկովիչի հայտարարությունը Սարգսի «մուժիկի» երդման չներկայացնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օր երկուշաբթի. օգստոսի ԻԲ (22)։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

Եկաւ Հրիցքո ըռուզ Քլիմովիդ եւ վկայեցոյց դատաստանին. զոր Սարգիսն մուժիք պիտի երդվնայր այս աւուր եւ չկանկնեցաւ եւ ոչ զեր[դ]ումն կատարաեց։ Եւ ետուր դատաստանին բամեդնիյ։

84ա

604
1575 թ,. 31 օգոստոսի—Կրիճի որդի Հրիցկոյի հարուցած գործն ընդդեմ Պիլաշի թոռ Նիկոլի. որի մոտ հայտնաբերվել են իր սնդուկից անհետացած արծաթե գդալները (տե՛ս արձ. N571)։

84ա

605
1575 թ,. 13 սեպտեմբերի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը պարտապան Խրաբիչի կին Մարթայից պարտքը ետ ստանալու մասին։

84բ

606
1575 թ,. 14 սեպտեմբերի—Ոմն Ավագի կողմից լիազորված երեցփոխաններ՝ Պոպրիկի որդի Հովհաննեսի. Կյուրեղի փեսա Խաչկոյի եւ Խրափաչու որդի Յագուբի հարուցած ընդդեմ Ավագի ժամկետանց պարտապան Հանուսկոյի որդի Ներսեսի. եւ դատարանի որոշումը. երաշխավորող չունենալու պարտճառով. վերջինս բանտարկելու մասին (տե՛ս արձ. N 609(։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. սեպտեմբերի ԺԴ (14)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կացին դէմ յանդիման Եւրքո երեսփոխ[ան]. եւ Յովանէսն Պոպրիկին. եւ Խաչքոն՝ Կուրեղին փեսան. եւ Եագուպն Խրափաչին. որք են տեառք վասն Աւաքին համար. եւ գանկատ առին Նէրսէսին վերայ Հանուսքոին. որ է փեսան ողորմած հոգոյ Գասպարին. վասն այն սումային համար. զոր կա գրեալ ի դատաստանն եւ հայցեցին ի մնանէ վճառ։

Եւ Նորսէսն պատրաստ չէր ճուաբ տալոյ եւ հայցեց մինչեւ Բ (2) շաբաթ՝ ըստ սովորութեան դատաստանին։

Զոր դատաստանն թոյլ ետ նմայ։

Եւ վերոյգրեալ ոմանքն տէր հայցեցին ի նմանէ եւ նա ոչ ունէր տէր տալոյ եւ դատաստանն նստոյց զինքն։

84բ

607
1575 թ,. 14 սեպտեմբերի—Իվաշկոյի որդի Սարգսի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապաններ՝ Շլթխի որդի Գիրիգորի եւ նրա կին Ուլիխաթունի։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Սարգիսն Իւաշքոին եւ գանկատ առաւ Գրիգոր Շլթխին վերայ եւ իւր կնոջն՝ Ուլուխաթունին վերայ. եթէ նմա պարտական են ի միոջէ ձեռանէ Կ (60) ֆլորին։ Ուր եւ զաբիս այլ եցոյց. զոր տվել են ի միոջէ բերանէ։

Եւ դատաստանն եհարց ի նոցանէ. թէ ի՞նչ ճուաբ տան։ Եւ կինն խրեր առաւ. թէ պարտական են ի միոջէ ձեռանէ Սարգսին։ Եւ Գրիգորն ուրացաւ. թէ ես պարտական չեմ եւ ոչ եմ առել ի նմանէ զայնչափ սպիտակն. եթէ կինս առել է. ես ոչ գիտեմ։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով զխօսքն Գրիգորի եւ վճիռ եհատ. զի այս աւուր Բ (2) շաբաթ երդվնայ՝ որպէս ի Սարգսէն զայնչափ սուման ի յետ կնոջն չէ առել եւ կամ զձեռնագիրն ի միոջէ ձեռանէ չէ տվել եւ որպէս պարտական չէ։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեց եւ կնոջն ասին. զի վճառէ զայնչափ սուման ըստ իւրոյ ձեռնագրին։

84բ

608
1575 թ,. 21 սեպտեմբերի—Սայլապան Խաչերեսի որդի Տոնիկի եւ երեցփոխանի որդի Ներսեսի միջեւ կայացած աշխատանքային համաձայնութեան մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. սեպտեմբերի ԻԱ (21)։ Ի Տեմեան վայրին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Եկին Բ (2) կողմն՝ Նորսէսն. էրէցփոխանին որդին. եւ Տօնիկն. կօշքար Խաչերեսին որդին. իւրեանց մէջ միաբանելով եւ իւրեանց բարի կամաւն խրեր առաւ Տօնիկն. եթէ առաւ ինձի բարութիւն եւ ունէր ԺԲ (12) սոմի արծաթ. զոր էառ Նորսէսն եւ վճառեց ինձի ԺԲ (12) սոմ նախդ սպիտակ։ Եւ այս լաւութեանս համար. զոր առաւ ինձի Նորսսէն. կու գրուիմ նմա. զի նորա մոտն բանեմ մինչեւ ի յայս մերձ եկեալ զզատիկին տօնին՝ ի շաբաթն Ի (20)—ական Լիթվայի սպիտակ. առանց խօսաց եւ դատաստանաց։

Եւ Նորսէսն ետուր զայս խրերն Տօնիկին գրելու եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

84բ

609
1575 թ,. 21 սեպտեմբերի—Պոպրիկի որդի Հովհաննեսի հայտարարությունն այն մասին. որ Ավագին տված պարտքը նվիրում է Հանուսկոյի որդի Ներսեսին (տե՛ս արձ. N606)։

85ա

610
1575 թ,. 23 սեպտեմբերի—Հանուսկոյի որդին Ներսեսի հայտարարությունը Աֆենտիկայից 150 թալեր պարտք վերցնելու եւ ի դիմաց իր աներոջ տունը գրավ դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն ուրբաթ. սեպտեմբերի ԻԳ (23)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ յերեսս Նորսէսն Հանուսքոին եւ իւր բարի կամաւն յայտնի խրեր առաւ. եթէ առի ի Աֆէնտիքայէն հոռոմէն ՃԾ (150) դայլառ երեսով եւ լման կշռով եւ գրեց իւր աներ տանն վերայ՝ ոողրմած հոգոյ Գասպարին. զոր այժմ մնացել է Գասպարին դստերն Մարուխնային. այսինքն է քարուկիր. զոր պարկել է Դուկալպէյին եւ Իւրքոյին տանց մէջ։ Այս կերպիւ. զի Աֆէնտիքան նստի ի յայն տանն մէջ եւ վայելէ ամենով զայն տունն մինչեւ Բ (2) տարի. զի ոչ տանն վարձ լինի եւ ոչ սպիտակէն շահ։ Եւ յայսպէս խոստացաւ Նորսէսն. զի զվերոյգրեալ ՃԾ (150) դայլառն վճառէ մինչեւ Բ (2) տարի նախդ երեսովն դայլառ. բայց եթէ չվճառէ մինչեւ Բ (2) տարի Նորսէսն զվերոյ ասացեալ զսուման Աֆէնտիքին. նա դարձեալ նստի Աֆէնտիքան տանն մէջն առանց վարձու. նոյնպէս եւ սպիտակն լինի առանց շահու։ Եւ յորժամ վճառէ Նորսէսն Աֆէնտիքային. այնժամ Աֆենտիքան պարտական լինի ի տանէն ելնելու առանց խօսաց եւ հակառակութեան։

Ուստի խրկեցին ի դատաստանէն Նորսէսին կնոջն՝ Մարուխնային Բ (2)  հաւատարիմսն՝ զՀօլուպն երեսփոխանին եւ զՄադիյն Մալիչ. զոր ի նմին ժամու հանդիպեցաւ. զի հարցանիցեն ի նմանէ. եթէ նորա բանիւ եւ գիտութեամբ այսպիսի բան կանէ իւր այրն ի յետ Աֆէնտիքային։ Ուստի եւ նա զիւր խրեր ետուր. թէ նարա բանիւ եւ գիտութեամբ է եւ կամակից եղաւ այսպիսի գրոյն։ Զոր դատաստանին բամեդնիյ ետուն։

85ա

611
1575 թ,. 24 սեպտեմբերի—Երկո երեցփոխանի եւ լեհ Բաբուշկոյի կնոջ հայտարարությունը Ավագին տված պարտքի իրենց բաժիններից հօգուտ Հանուսկոյի որդի Ներսեսի հրաժարվելու մասին։

85ա

 

612
1575թ,. 28 սեպտեմբերի—Վիճելի տան կապակցությամբ Հակոբ Մաշայի հայցն ընդդեմ իր փեսա Էմբեյի եւ դատարանի վճիռը տունն ազատելու եւ Հակոբին հանձնելու համար Էմբեյին 2 շաբաթ ժամանակ տալու մասին։

85ա

613
1575 թ,. 28 սեպտեմբերի—Չլթխի կին Ուրուխաթունի հարուցած գործն ընդդեմ սայլապան Խաչերեսի. որի սայլից անհետացել էր իր 18 կանգուն կտավը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. սեպտեմբերի ԻԸ (28)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Ուլուխաթունն՝ Չլթխին կինն եւ գանկատ առաւ Խաչէրէսին վերայ կօշքար. եթէ վարձել էր զինքն. զի տանէր ի Խոթինն եւ երբ եկաւ ի Խոթինէն. նա արապայի մէջ ունէր կտաւ ԺԸ (18) կանգուն. նա կորսվել է եւ ոչ գիտեմ զինչ եղաւ եւ այժմ ես ի Խաչէրէսէսն < ես > գիտեմ։

Եւ Խաչէրէսն ճուաբ իտուր. թէ հաշա լինի. ոչ տեսել եմ եւ ոչ առել եմ զայնպիսի կտաւն։

Եւ դատաստանն. լսելով. հրամանք առաւ Խաչրէրէսին. զի այս աւուր Բ (2( շաբաթ երդվնայ՝ որպէս չէ տեսել զայն կտաւն եւ կամ չառել։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին զայսպիսի վճիռն եւ դաատստանին բամեդնիյ ետուն։

85ա

614
1575 թ,. 28 սեպտեմբերի—Իվաշկոյի որդի Սարգիսն ունեցած պարտքը Գրիգոր Շլթխու կողմից հանձն առնելու եւ վճարելու համար նրան 2 շաբաթ ժամանակ տրվելու մասին։

****

Որպէս երդում տվել էին Գրիգոր Շլթխին ընդդեմ Սարգսին Իւաշքոյին. զոր այս աւուր պիտի երդվնայր։ Ուստի այժմ խրեր առաւ. թէ պարտ է զայնչափ սպիտակն յետ իւր կնոջն ի միոջէ։

Եւ դատաստանն. լսելով զխրերն Գրիգորին. հրամանք առաւ. զի մինչեւ Բ (2) շաբաթ վճառէ Սարգսին զայնչափ սուման ըստ իւրոյ ձեռնագրին։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին եւ Սարգիսն ետուր գրել։

85ա

615
1575 թ,. 28 սեպտեմբերի—Էտիլի որդի Տիրատուրի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Պիլաշի որդի Հոկոբի։

****

Եկաւ Տիրատուրն Էտիլին եւ գանկատ առաւ Յակոբին վերայ Պիլաշին որդոյ. եթէ նմա պարտական է ԻԷ (27) սոմ. ուր եւ ձեռնագիր այլ եցույց. զոր Յակոբն տվել է իւր վերայ եւ պիտի վճառէր։ Այժմ ճանապարհէն եկեալ եւ չվճարեց։

Եւ Յակոբն խրեր առաւ եթէ պարտական է զայնչափ սպիտակէն Տիրատուրին. բայց նախդ սպիտակ ոչ ունէր վճառել եւ ասաց. թէ ապրանք ունիմ. կամիմ վճառել։

Եւ դատաստան. լսելով Բ (2) կողմանէ զխօսքն եւ հրամանք ռաաւ Յակոբին. զի այսմ աւոր Բ (2) շաբաթ երդվնայ ընդդէմ Տիրատուրին՝ որպէս նախդ սպիտակ չունի եւ կամ ոսկի արծաթ եւ ապա վճառէ ապրանքով. որպէս բարի մարդիկք սաչովադ արասցեն։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին զայսպիսի վճիռն եւ յանձն էառ Յակոբն զերդունմ եւ դատաստանին բամեդնիյ ետուր։

Եւ տէր հայցեց Տիրատուրն Յակոբէն եւ տէր ետուր զՅովանէսն Սամույլաին մինչեւ Բ (2) շաբաթ։

85բ

616
1575 թ,. 28 սեպտեմբերի—Պրոկշի որդի Ագսենտի հարուցած գործն ընդդեմ Բրոսոյի որդի Ներսեսի իր 10 թալերը եւ սայլը ձիով ետ ստանալու համար։

****

Եկաւ Ագսէնդն Պրկօշին եւ գանկատ առաւ Նորսէս Բրօսոյին վերայ. եթէ տվել էի նմա ԺԱ (11) դայլառ եւ Ա (1) ձի՝ արապայով եւ ղրկել էի զինքն բանի եւ այժմ ոչ սպիտակս տա եւ ոչ ձիս արապայով։

Ե[ւ] Նորսէսն խրեր առաւ. թէ պարտական է զԺԱ (11) դայլառն եւ ձի այլ կա արապայով։

Եւ դատաստանն. լսելով. հրամանք առաւ Նորսէսին. զի ԺԱ (11) դայլառն վճառէ մինչեւ Բ (2) շաբաթ եւ զձին արապայով դարձնէ Ագսէնդին։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեցին զայս վճիռն։ Եւ տէր հայցեց ի նմանէ Ագսէնդն եւ նա ետուր տէր զԽոճան մինչեւ Ը (8) շաբաթ։

85բ

617
1575 թ,. 30 սեպտեմբերի—Գատիովցայից լիազորված Պավելի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Պահրիքի որդի Բաղդասարի (տե՛ս արձ. N625)։

85բ

618
1575 թ,. 6 հոկտեմբերի—Եկեղեցուն ունեցած 140 թալեր պարտքի դիմաց հանգուցյալ Յուրկոյի գույքի վրա կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N628)։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն հինգշաբթի. հոկտեմբերի Զ (6)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Զոր դատաստանն հայոց միաբան ամենեքեան արարին արեսդ ողորմած հոգոյ Իւրքո երեսփոխանին ամենայն բարութեանց վերայ՝ վասն եկեղեցական սպիտակի համար. զոր պարտական է Իւրքոն. այսինքն է սուման ՃԽ (140) դայլառ լման կշռով. որչափ մնացել է յետ մահուան նորա՝ այնպէս շարժուն. որպէս եւ անշարժուն. նոյնպէս իցէ. եթէ քաղաքի մէջ եւ եթէ ի քաղաքէ թուս։

Ուստի այս առաջին արեսդն եղաւ դատաւորացն։

87ա

619
1575 թ,. 6 հոկտեմբերի—Մադեյի որդի տամղաչի Ավագի կողմից հանգուցյալ Եվրկո երեցփոխանի ողջ ունեցվածքի վրա պետությանը ունեցած նրա պարտքի դիմաց կալանք դնելու մասին։

87ա

620
1575 թ,. 6 հոկտեմբերի—Գրիգորի որդի Թորոսի կողմից պարտապան Եվրկո երեցփոխանի ողջ ունեցվածքի վրա կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N627)։

87ա

621
1575 թ,. 6 հոկտեմբերի—Թորոսի որդի Վարդերեսի լիազոր Զանուի կողմից հանգուցյալ Եվրկո երեցփոխանի ողջ ունեցվածքի վրա 300 թալեր պարտքի համար կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N629)։

87ա

 

622
1575 թ,. 13 հոկտեմբերի—Տեշկոյի դուստր Խանուի հայտարարությունը տեր Հանուսից Տոնավագի գույքի իրեն հասանելիք մասը ստանալու մասին։

85բ

623
1575 թ,. 13 հոկտեմբերի—Պան Սրոչինսկու ծառայի հայտարաությունն այն մասին. որ իր պարոնը ամբողջությամբ պարտապան թոխաթեցի Սուլթանից ետ է ստացել տված պարտքը։

86ա

624

1575 թ,. 13 հոկտեմբերի—Կրակովցի պարոն Ֆրիդրիխի լիազոր պան Յան Միսդրորկանի կողմից Ֆրիդրիխի պարտապան Ադանի որդի Հարպետի ողջ ունեցվածքի վրա 113 ֆլորին պարտքի համար կալանք դնելու մասին։

86բ

625
1575 թ,. 14 հոկտեմբերի—Պահրիքի որդի Բաղդասարի եւ Գատիովցայի կողմից լիազորված Պավելի միջեւ կայացած գործի կապակցությամբ Բաղդասարի երդում տալուց խուսափելու մասին (տե՛ս արձ. N617)։

86բ

626
1575 թ,. 19 հոկտեմբերի—Պան Սրոչինսկու ծառա Պետր Մոշինսկու հայտարարությունը Խաչկոյի կողմից Սրոչինսկուց պարտք վերցրած Անդրիյին երաշխավորելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն չորեքշաբթի. հոկտեմբերի ԺԹ (19)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ շլախեդնիյ Բեդր Մոշինսքիյ ծառայն բան Սրոջինսքիյին իւր պարունին բանիւ եւ Խաչքոն Հարա… եւ խրեր առաւ այս վերոյգրեալ Բեդր. եթէ Խաչքոն տէր եղաւ պարուն Սրոջինսքիյին վասն իւր փեսին՝ Անդրիյին համար այս կերպիւ. զոր այժմ Անտրիյն գնաց իւր ճանապարհ. զի եթէ գայ Անտրիյն ի այսմ ճանապարհն. նա դարձեալ Խաչքոն պարտական լինի զԱնտրէյն դնել բան Սրոջինսքիյին։ Բայց եթե կամքն աստուծոյ կատարուի Անտրիյին վերայ կամ իրքմ փորձանք. որ ի ճանապարհն մեռնի նա բան Սրոջինսքիյն ազատ կանէ զԽաչքոն այսպիսի տիրութեան ներքեւէն։

Ուստի Խաչքոն կանգնելով ի ատեանն առաջի եւ կամաից եղաւ այսպիսի գրոյն եւ իւր հր[ո]շովն գրուեցաւ։

86բ

627
1575 թ,. 20 հոկտեմբերի—Գրիգորի որդի Թորոսի կողմից Յուրկոյի ողջ ունեցվածքի վրա երկրորդ անգամ կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N620)։

87ա

628
1575 թ,. 20 հոկտեմբերի—Դատաստանի կողմից Յուրկոյի ունեցվածքի վրա. եկեղեցուն ունեցած պարտքի դիմաց. երկրորդ անգամ կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N618)։

87ա

629
1575 թ,. 20 հոկտեմբերի—Թորոսի որդի Վարդերեսի լիազոր Զանուի կողմից [Յուրկոյի ունեցվածքի վրա] երկրորդ անգամ կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N621)։

87ա

630
1575 թ,. 20 հոկտեմբերի—Մադեյի որդի տամղաչի Ավագի կողմից [Յուրկոյի ունեցվածքի վրա] երկրորդ անգամ կալանք դնելու մասին (տե՛ս արձ. N619)։

87ա

631
1575 թ,. 24 հոկտեմբերի—Ոմն Միլեվսկու հարուցած գործն ընդդեմ Տոնուշի որդի Խոճայի. որի մոտ հայտնաբերվել է նրանից գողացված ինը եզներից մեկը։

 

Հայոց թվ, ՌԻԴ (1575). օրն երկուշաբթի. հոկտեմբերի ԻԴ (24)։ Ի Հօլուպ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն հաւասար։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերես ընդ երեսս Միլէվսքիյ եւ գանկատ առաւ Խոճային վերայ Տօնուշին որդոյ. եթէ ճանաչել է նորա մոտ Ա (1) եզմ թուխ. զոր ի նմանէ գողցած է եւ Ը (8) եզմ այլ ի հետ այն եզին  գողացած է. զոր եւ ասաց. թէ ի յայս մերձ եկեալ ուրփաթ օր Բ (2) շաբաթ պիտի լինայ եւ հայցեց ի նմանէ ճուաբ։

Եւ դատաստան եհարց ի Խոճայէն. թէ ի՞նչ ճուաբ տա։

Եւ Խոճան ճուաբ իտուր. թէ զայն եզն գտել է դադարի շլաքին վերայ. զոր յայս մերձ եկեալ չորեքշաբթի Բ (2) շաբաթ պիտի լինի. քանի գտել է։ ուստի եւ ասաց. զոր վկայքներ այլ ունի, այսինքն են Տօլուշքային Սդեցքո Վադամանն եւ Եուզքոն։