Կամենից

Հեղինակ

Բաժին

Թեմա

  1445. Այս Գրիգորն ( Մակուեցի, կաթողիկոս ) գրեաց ի Կամենից, Թվ. ՊՂԴ, եւ զՍէչով ստորագրեալ Լովայ արքեպիսկոպոսին:

1626. ՌՀԵ. Մելքիսեթ կաթողիկոսն յետ օրհնելոյն զՆիկոլ պարոնտէրն, զկնի սուղ ինչ աւուրց գայ ի քաղաքն Կամենից, եւ կեցեալ սակաւ աւուրս՝ հիւանդացեալ մեռաւ, ի Ծաղկազարդի շաբաթ օրն. ՌՀԵ:

1627. Յետ ամաց ինչ դէպ եղեւ Նիկոլ պարոնտիրին գալ ի Կամենից եւ օրհնել զԽաչգօ սարկաւագն՝ քահանայ փոխ. Յնոֆրիոս եւ Կեսարացի Գրիգոր վարդապետին ( զորմէ ի վերոյ բան ինչ ասացաք ). հանդիպիլ եւս ի Կամենից: Նիկոլ պարոնտէրն յետ երկուց շաբաթուց՝ կամեցաւ զի նորընծայն զառաջին պատարագն ասէր. եւ հրաւիրեաց առ այս եւ զԳրիգորն. եւ զի սա ոչ հաճեցաւ, լռեաց եւս շաբաթ մի, եւ յաւել հրաւիրել զվարդապետն. եւ սա կրկին դժկամակեցաւ, ասելով, թէ չէ օրէն նախ քան զքառասունն: Վասն որոյ բարկացեալ Նիկոլին՝ փակեաց զեկեղեցին՝ ուր էրն Գրիգոր, եւ զնորընծայն ետ պատարագել յաւագ եկեղեցին, ուր էր ինքն: Յորոյ վերայ յոյժ վշտացեալ Գրիգոր՝ նզովեաց զվշտացողն յայն եկեղեցին: Իսկ եպիսկոպոսն յետ պատարագին՝ փակեաց եւ զիւր տեղոյ եկեղեցին. եւ մնացին երկու եկեղեցիքն փակեալք յաւուրս աւագ տօնիցն: Ապա խնդրեաց զքաղաքապետն՝ ոչ տալ թոյլ Գրիգորի գալ ի Լով, այլ զի յետս դարձուսցէ զնա. որ իսկոյն հրամայեաց զնա ունել՝ իբր ի գիպահոջ լրտես ի թուրքաց. բայց իմացեալ զանմեղութիւն նորա՝ թոյլ ետ դառնալ յերկիրն իւր: Որ ժամանեալ ի Բուղտան՝ նզովս առաքեաց ի վերայ Նիկոլին. եւ նա անհոգս կայր ի կողմանէ բանադրանացն. բայց ժողովուրդքն յոյժ ներհականային նմա՝ առաւել քան զառաջն՝ վասն այսմ իրի:

Հռչակեալ համբաւ իմաստութեան եւ սրբութեան հայրապետիս ( Փիլիպպոսի ) ընդ ամենայն երկիր , եհաս եւ ի քաղաքն Լօվ . ի սոյն ժամանակի բազմահնար եպիսկոպոսն Նիկօլ՝ նկատեալ թէ ոչ լինի խաղաղութիւն ի մէջ իւր եւ մէջ ժողովրդեան , եթէ ոչ՝ գալով առ կաթողիկոսն եւ առնլով զօրհնութիւն ի նմանէ , խորհեցաւ գալ ի Կ . պօլիս . եւ զի չունէր պաշար ճանապարհի՝ վասն այնորիկ ետ նմա 2000 ղուռուշս՝ Խօջայ Սիմոն թօխադցի վաճառական , որդի մահդասի Մարկոսին . այսու ելեալ եկն ի Կ . ժօլիս : Զայս տեսեալ ժողովրդականացն , եւ նոքա առաքեցին զԽաչգօ , մին ի դատաւորացն Հայոց՝ ի կողմանէ իւրեանց . եւ սա եւս եկն ի Կ . ժօլիս , բայց ընդ այլ ճանապարհաւ . եւ հանդիպեցին երկոքինս կաթողիկոսին : Արդ զրաւ գործոյն այս եղեւ , զի եպիսկոպոսն չորս գլխագրութիւնս յանձն առցէ , եւ ձեռնագրով իւրով դրոշմեալ տացէ կաթողիկոսին . Ա . զի Նիկոլն եւ իւր հետեւողք եկեղեցականք եւ աշխարհականք զդաւանութիւն Լուսաւորչին եւ զնորին աթոռակալացն՝ խոստովանեսցի : Բ . զի զարարողութիւնն Հայաստանեայց եկեղեցւոյ արասցէ ինքն եւ իւր հետեւողքն : Գ . զի յաջորդ նորա ի կաթողիկոսէն Էջմիածնի օրհնեսցի եպիսկոպոս , եւ նոյնում հնազանդ : Դ . զի ինքն միայն ի պատարագին յիշեսցէ զանուն փափին եւ ոչ այլ ոք յեկեղեցականաց . եւ ոչ զկնի իւր նստեալ եպիսկոպոսն յիշեսցէ զանուն փափին : Նա եւ մի՛ ինքն մի՛ խառնեսցէ զջուր ի բաժակ պատարագին : Արդ զայս ամենայն , կամ զսոցին նմանս , դրոշմեալ Նիկոլն՝ ետ կաթողիկոսին եւ աե Խաչգօ դատաւորն , վասն առ յապայն զգուշութեան : Ապա կաթողիկոսն արձակեաց զՆիկոլն ի բանադրանից . տուեալ նմա նոմոս եպիսկոպոսական իշխանութեան եւ գիր օրհնութեան ի վերայ ժողովրդեան , արձակեաց ի խաղաղութիւն՝ գալ ի տեղի իւր :