Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Բ)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/596/ ՎԵՐՋԱԲԱՆ


Նալբանդյանի նկարագիրը: Նալբանդյանի անմիջական նախորդները։ Նալբանդյանը եւ ռուս առաջավոր միտքը։ Մտերիմ կապ «հասարակ ժողովրդի» եւ առաջավոր երիտասարդության հետ: Ազգային սահմանափակության հաղթահարումը։ Ռեւոլյուցիոն ռեալիզմ եւ քաղաքական հեռատեսություն։ Ազդեցություն հետնորդների վրա: Նալբանդյանի իսկական ժառանգները։ Նրա նշանակությունը մեր ժամանակի համար։

 

Ժամանակակիցներից ոմանք նկարագրում են Նալբանդյանին որպես ամաչկոտ, անշահախնդիր, սուրբ պարզության եւ միամիտ անձնվիրության հասնող «ոսկի է ոգի», բարի ու շիտակ բնավորություն: Մյուսները նրան բնութագրում են որպես դեպի նպատակի իրացումը սլացող «խորամանկ», «խելոք» անհաշտ ու մարտնչող մարդու: Ոմանք նշում են նրա տգեղ արտաքինը, բայց եւ շեշտում անդիմադրելի այն Հմայքը, որ նրան հաղորդում էին նրա ձայնը եւ առոգանությունը, տաք շնչով թեւավորված նպատակահաս նրա խոսքը: Ակներեւ է, որ հակասական բնութագրումների մեջ արտացոլվում էին նրա նկարագրի տարբեր կողմերը կամ նրանցից ստացված տպավորությունների տարբեր դրսեւորումները: Չենք խոսում արդեն այն մասին, որ հաճախ մարդկանց բնութագրումները հատկանշում են ոչ այնքան հատկանշվածներին, որքան հատկանշողներին: Նալբանդյանը չէր պատկանում այն գործիչների թվին, որոնց մասին ժամանակակիցները կամ հետնորդները կարող էին ունենալ անկողմնակալ վերաբերմունք:

Չափազանցում կլիներ ասել, թե հրապարակախոսը միշտ տեղին ու ժամանակին է անդրադարձել պատմական շարժման ընթացքին, միշտ անվրեպ ու անսխալ արձագանքել նրա պրոգրեսիվ պահանջներին։

Սակայն նրա վրիպումներն ու սխալները վայրի դաշտում բուսած խոտաններ չէին: Դրանք հատկանշական էին եւ ուշագրավ իբրեւ միջավայրի ծնունդ, իբրեւ հասարակական մտքի հայտարար կամ հասարակական վարակումների եւ որոնումների արտահայտություն:

Հրապարակախոսի կյանքի ուղին նշված էր ճշմարտության որոնումներով: Օտար էր նրան փքուն ինքնագոհության զգացմունքը: Նա չէր կարող ասել, թե ճանաչել է ճշմարտությունը միանգամից եւ բոլոր կյանքի ընթացքում մտածել միակերպ՝ կարծիքների նույնությամբ եւ սխալվելու անընդունակությամբ հպարտ: Այլեւ չի պատկանել նա ի ծնե եւ մեկընդմիշտ պատրաստի այն բնավորությունների շարքին, որոնց մտքի վերջին վկայությունը համընկնում է նրանց սրտի առաջին հույզին, կամ լիակատար հասունության շրջանում ընմբռնոա են աշխարհն այնպես,

 

 

/597/ ինչպես ընկալել են պատանեկության տարիներին: Բերդի մի նամակում, անդրադառնալով լեզվագիտական իր ընդհանրացումներին, Նալբանդյանն ինքն իսկ խոստովանում էր, թե իսպառ հավակնություն չունի լուծելու իրեն հուզող խնդիրներն այնպես, որ հնար լիներ ասել՝ «satis est» («այլեւս բավական է») կամ՝ «ecce homo» («ահա՛ մարդը»):

Ով չի նշմարում նրա ապրումների ու հայացքների զարգացման ընթացքը, անկարող է հասկանալ այն հուզաշխարհն ու մտաշխարհը, որի մեջ խտանում է նրա մարդկային նկարագիրը: Մտածողի, հրապարակախոսի եւ տրիբունի դինամիկ պատկերն է միայն, որ հնարավոր է դարձնում նրա բովանդակ կյանքի ու նկարագրի ընդգրկումը: Նման ընկալումն է միայն դրսեւորում նրա նշանակալից դերը հայ հասարակական կյանքի ու մտքի պատմության մեջ: Չի կարելի դուրս գալ ժամանակի շրջանակից՝ առանց նրանից դուրս ընկնելու վտանգի, ասել է քանիցս Հեգելը:

Նալբանդյանի կյանքը կրում է իր վրա իր ժամանակի ամուր կնիքը, միաժամանակ նրա միտքն ու գործը ամփոփված են մի դարաշխարհի մեջ, որի պրոգրեսիվ շարժման վրա նա գրել է իր անվան հրե տառերը:

Հայ կյանքում Նալբանդյանի հրապարակախոսությունն արձագանքում էր նրան նախընթաց կամ նրան ժամանակակից հասարակական-տնտեսական տեղաշարժերին եւ սրանցից սկիզբ առնող հասարակական-քաղաքական մղումներին:

Նալբանդյանի լուսավորական գործունեության ճանապարհը հարթել էին Աբովյանն ու Նազարյանցը: Առաջիններն էին նրանք, որ Ռուսաստանի հետ կապեցին Հայաստանի ազգային-կուլտուրական զարթոնքը:

Ռուս մեծ ժողովրդի եւ հզոր պետության հետ միավորող բարոյական օղակը Նազարյանցը համարում էր միայն հպատակ ժողովուրդների լուպավորությունը: Նա նշմարում էր այն սահմանափակումները, որոնց ենթարկված էր հայերի լուսավորության գործը Ռուսաստանում իշխող պայմաններում։ Բայց չհակադրվելով երկրում առկա կարգերին՝ նա հրաժարվեց հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման գաղափարից, հանձնարարում էր ազգակիցներին՝ լինել «քաղաքականապես ռուս», կապել իրենց բախտը ցարական քաղաքականության «օգուտի եւ վնասի» հետ: :

Հայերի ազգային լուսավորության եւ ազգային-քաղաքական ինքնորոշման համար պայքարելով՝ Աբովյանը պարզվում էր դեպի ռուս մեծ ժողովուրդն ու ռուս հզոր պետությունը: Սակայն զանց առնելով ժողովրդի եւ ցարիզմի հակամարտը՝ ի վիճակի չեղավ գործնական հետեւություններ անել դրանից, ցարիզմի դեմ ոտքի ելնող ժողովրդական մասսաների ինքնագործության վրա կառուցել ազգային ինքնորոշման իր ջանքերը:

 

/598/ Նալբանդյանն առաջինն էր այն գործիչներից, որոնք կապեցին Հակաստանի ազգային ազատագրման հեռանկարը Արեւելքի եւ Արեւմուտքի ռեւոլյուցիոն ըմբոստացումների եւ, առաջին հերթին, ռուս մեծ ժողովրդի գլխավորած ռեւոլյուցիոն շարժման հետ: «Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ, մեծ խորհուրդ ունի…», - շեշտում էր Նալբանդյանը «Երկրագործության» էջերում:

Հենարան որոնելով հայերի ինքնորոշման համար՝ Աբովյանը հարցնում էր.

 

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին

Փչի, վերկացնի քնից մեր ազգին.

Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարհքին

Էլ եդ սիրտ տա ու կանգնացնի կրկին:

 

Պատասխանելով Աբովյանին մտահոգող հարցին՝ Նալբանդյանը նշմարեց հայ ժողովրդի զարթոնքն ու վերականգնումը նրա ռեւոլյուցիոն պայքարի ուղիների մեջ: Անդուլ պայքար ազգային ռուտինայի, ֆեոդալական հարստահարումների, սուլթանական դեսպոտիզմի եւ ցարական բռնակալության դեմ ահա փրկումի նրա նշած ուղիները:

Ռուս ռեւոլյուցիոն մտքի ու շարժման հետ նրա ունեցած կապերը ընդլայնում էին նրա մտահորիզոնը եւ անօրինակ եռանդ ու թափ հաղորդում նրա ազգային-քաղաքական գործունեությանը: Ռուսաստանում ստեղծված ռեւոլյուցիոն սիտուացիան Նալբանդյանի եւ նրա համախոհների միջոցով անդրադառնում է հայ կյանքին, միավորում հայ դեմոկրատիայի երիտասարդ ջոկատների ազգային-ազատագրական ձգտումները Ռուսաստանի եւ եվրոպական ժողովուրդների ռեւոլյուցիոն շարժումների եւ, առաջին հերթին, ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի հաղթության հեռանկարների հետ:

Հանգամանքներ են սրանք, որոնք Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը նշանակալից են դարձնում ոչ միայն հայ հասարակական-քաղաքական մտքի, այլեւ Ռուսաստանի գյուղացիական եւ ազգային-ազատագրական շարժումների համար ընդհանրապես: Նա հանգեց այն համոզման, որ այդ շարժումների առաջադրած խնդիրները կարող են արմատական լուծում ստանալ միայն «հասարակ ժողովրդի» ջանքերով եւ մասսաների ռեւոլյուցիոն պայքարի ճանապարհով:

Մեծ էր Նալբանդյանի հարգանքը դեպի ռուս ժողովուրդը, որի ռեւոլյուցիոն պարագլուխները՝ Բելինսկին, Գերցենը եւ Չերնիշեւսկին, հաջորդաբար ազդեցության խոր հետքեր են թողել նրա վրա: Նալբանդյանը հանդես չէր գալիս որպես մեծ մտածողների ու գործիչների հանձնակատար, այլ որպես նրանց հայացքների ակտիվ ընկալող եւ ինքնուրույն զարգացնել։

 

 

/599/ Ապավինելով կյանքի եւ գիտության հարաճուն ընթացքին՝ նա չէր ստրկանում ոչ միայն ուրիշների, այլեւ իր իսկ մնացած հայացքներին: Առինքնված ճշմարտությունը նրա գիտակցության մեջ ընդունում էր նոր ձեւ եւ բովանդակության կամ, անդրադառնալով նրա գործունեությանը, ստանում նոր որակ ու երանգ: Նա յուրացնում էր օտարը որպես կենդանի համոզմունք՝ սեփական մտքերը հասունության հասցնելու համար, հարազատ իրականության խնդիրն ընդհանուր շարժման հետ կապակցելու կամ այդ իրականության վերագնահատման ու վերանորոգման առաջ ճանապարհ բացելու համար:

Նալբանդյանի գաղափարները հայ «հասարակ ժողովրդի», քաղաքի եւ գյուղի հայ մանր արտադրողների եւ սրանց հետ կապված երիտասարդության ընդերքում հասունացող ռեւոլյուցիոն տրամադրությունների արտահայտությունն էին: «հասարակ ժողովրդի» ընդերքում խլրտացող առաջատարր հույզերի ու մտքերի թարգմանն էր նա, վաթսունական թվականների հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի եւ հայ ազգային-ազատագրական շարժման հրապարակախոսն ու տրիբունը, կազմակերպողն ու ղեկավարը: Նա հուզեց մտքեր, որոնք գտնվում էին շատերի շուրթերին: Եվ այդ էր հենց պատճառը, որ նա չէր համարում իր գործը վաղանցուկ ու ապարդյուն: Ոգու այն արիությունը, որ հանդես բերեց նա Ռավելինի պատերի մեջ, արդյունք է ժողովրդական այն համակրանքի, որ ուղեկցում` ու շրջապատում էր նրան:

Տրիբունի վիթխարի կերպարը հաճախ ստվերի տակ էր թողնում: նրան շրջապատողների միայն դիմագծերը: Մինչդեռ որքան բարձր է գագաթը, նույնքան լայն են լանջերը: Անկարելի է ժխտել ոչ միայն այն մղումները, որ հաղորդում էր Նալբանդյանը իր շրջապատին, այլեւ այն մեղումները, որ ստանում էր նա այդ շրջապատից: Խաղաղ մի ժամանակաշրջան, հեզ ու վատուժ մի սերունդ չէր կարող ունենալ այդպիսի մի ձայնատար, ինչպես Նալբանդյանը: Հասարակական տեղաշարժերի երկունքով եւ պայքարի համար հասունացող սերնդի ընդերքից միայն կարող էր ծնվել այդպիսի մի մարտնչող, որ բուռն եւ անձնազոհության պատրաստ իր կյանքով կամենում էր ճանապարհ բացել ղարերով ստորկացած իր ժողովրդի քաղաքական զարթոնքի ու ազատագրման առաջ:

Նալբանդյանը գիտակցում էր իր ղեկավար դերը, տեսնում, իր հետեւորդների, աշակերտների ու զինակիցների խստացող շարքերը: «Եվ այս գործունեությունը, ասում էր նա, մի ժամանակավոր բան չէ, այսօր մենք ենք դորա հանդիսատեսքը, էգուց մեր աշակերտքը, ճշմարտության դրոշի տակ նահատակվելու հանձնառու կտրիճ զինվորները, որոնց թիվն աճում ու զորանում է օրեօր» [1]:

/600/ Նա ուներ լիակատար հավատ իր գլխավորած հոսանքի, իր պաշտպանած գործի, իր արծարծած եւ առաջմղած շարժման գալիք հաղթանակի մասին: «Թող ստությունը հազարներով դնե յուր կարծիքական եւ սուտ պարծանքը, գրում էր նա: Ճշմարտությունը կես կոպեկի գրչով ու կես կոպեկի թանա քով կթողու ապագայի դատապարտության եւ արհամարհանքին նորա եղկելի եւ թշվառ հիշատակը: Դորա հակառակ, ճշմարտության զինվորների եւ նոցա առաջնորդի անունները վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, գալոց հայկական սերունդի աչքի առջեւ նոցա ժամանակակից պատմության հորիզոնի վերա» [2]:

«Երկրագործության» առաջաբանում դիմելով երիտասարդությանը` հեղինակը գրում էր. «Թողեք մեռելներին թաղել յուրյանց մեռելները, նոցա արեւը մտած է. իսկ դուք կենդանի էք եւ ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում: Ձեր սակավաթիվ լինելը, համեմատելով պետքերի շատության, թող չվհատեցնե ձեզ… որովհետեւ կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի դեպի հառաջ:

Հառաջ… այնտեղ միայն կարող եք հանդիսլել մեր ազգի կենuանnրոգ եւ որոտընդոստ հարության…» [3]:

Նալբանդյանի ազատաբաղձ երգն ու խոսքը հնչեցին ստրկության դարաշրջանում: Սակայն անհուսության ու լքումի մեջ չէ, որ հորինվում էին նրա երգերն ու կոփվում նրա խոսքերը: Սգահանդեսի ղողանջներին չէ, որ արձագանքում էին նրանք: Ոգեկոչելով անցյալի հերոսամարտերը՝ Նալբանդյանը ազդանշում էր արծարծվող պայքարի սկիզբը եւ հղում իր ձայնը գալիք սերունդներին:

Միայն հապաղած փորձով իմաստուն քաղքենիական միոքը կարող էր անդիսանալ այն փաստը, որ 60-ական թվականներին առաջին անգամ հենց Նալբանդյանի հրապարակախոսության մեջ արտահայտվեց հայ ժողովրդական մասսաների քաղաքական խոհուն միտքը: Նալբանդյանի գործունեության մեջ է, որ խտանում էր այդ ժամանակաշրջանի հայ ժողովրդի տենչանքն ու ձգտումը դեպի ազգային-քաղաքական ազատ կյանք եւ ինքնագործություն: Նալբանդյանն է, որ մշուշոտ գալիքի մեջ նշմարեց իր ժողովրդի ազատության վառ փարոսը եւ դեպի այն կողմնորոշված ազատագրական շարժման դժվարին, բայց եւ իրական ու իմաստուն միակ ուղին: Չարախնդորեն պատասխանատու դարձնելով Նալբանդյանի հայ ժողովրդի ազատագրման անունով կատարված բախմախնդիր ակտերի համար՝ զառամած լիբերալիզմը կուրանում էր այն փաս/601/տի դիմաց, որ Նալբանդյանն ու նրա հետեւորդներն էին, որ ջանում էին դուրս բերել հայկական բնաշխարհի ազատագրական միտքը ե՛ւ ազգային սահմանափակության ցանկապատից, ե՛ւ եվրոպական ինտերվենտների օղակումից:

Ճիշտ է, հայ ժողովրդի այն խավերը, որոնց հասարակական շահախնդրությունների անմիջական թարգմանն էին Նալբանդյանն ու նրա կուսակիցները, տակավին հասունացած չէին համառ, հետեւողական, ռեւոլյուցիոն պայքարի համար: Թյուրքիայում եւ, մասնավորապես, Թյուրքա-Հայաստանում երեւում էին ժողովրդական մասսաների ըմբոստացման նախանշաններ միայն: Ռուսաստանումիսկ հրապարակի վրա տակավին չկար ռեւոլյուցիոն շարժումը ղեկավարելու կարող մարտական կազմակերպություն: Չէր երեւացել որպես դասակարգ համախմբված պրոլետարիատը, միակ ու մինչեւ վերջ ռեւոլյուցիոն այն ուժը, որը գլխավորելով մասսաների շարժումը՝ պիտի առաջնորդեր գյուղացիությունը դեպի վճռական մարտեր ու հաղթանակներ: Հասկանալի է, երբ այդ հանգամանքներում մեկուսացած ռեւոլյուցիոն խմբակների գործը կրեց պարտություն:

Սակայն Նալբանդյանի գործունեությունը ցայտուն մի օրինակ է, որ ցույց է տալիս, թե ինչպես անվերապահ նվիրվածությունը ռեւոլյուցիային եւ ռեւոլյուցիոն քարոզչությամբ առդիմումը ժողովրդին «ապարդյուն չի անցնում նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ տասնամյակներ բաժանում են ցանքը հնձից» [4]:

«Մեր սիրտը լցված է արյունով, գրում էր մի տեղ Նալբանդյանը, մենք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ Հայհոյեցին մեզ, այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նրանով միայն, որ մեր աչքի առջեւն են հայոց ազգի համար սորանից հարյուր տարի հետո գալիք օրերը» [5]:

Նալբանդյանի հրապարակախոսության մեջ զգում ես ժողովրդի շահերին նվիրված եւ նրա գալիքի ուղիները հարդարող առաջնորդի մարդարեական շունչը: «Մովսես չենք, եւ Մովսիսի խոստմունք չենք խոստանում հայոց ազգին, ասում էր նա իր մասին, Մովսեսը իսրայելյան ազգին խոստանում էր մի երկիր, որ պիտի բղխեր կաթն ու մեղր, մեր քարոզածն ավելի պարկեշտ է… Մեր քարոզության նպատակը եւ մեր աշխատության խորհուրդն այն է միայն, որ ազգը մտածե յուր ապագան է, ազատե յուր անձը սարսափելի նեղութենից եւ աղքատութենից…» [6]:

Ճիշտ է, Նալբանդյանը չիջավ իր ժողովրդի անապատը Սինայի տախտակներով, ինչպես անում էին ազգի միջնադարյան պատգամա/602/խոսները: Ճիշտ է եւ այն, որ նա չքարոզեց նրան կաթով ու մեղրով առատ «ավետյաց երկիր», ինչպես անելու էին հետագա տասնամյակների սուտ հոգաբարձուները: Բայց իսկական առաջնորդ էր նա, որ փշրելով տրադիցիայի դարբասները, պատռում էր ազգի գիտակցությունը մթարկող կախարդական քողը, դուրս բերում «հասարակ ժողովուրդը» ինքնաբավ գետտոյի շրջապարիսպից՝ նման բիբլիական առասպելի լուսեղեն այն սյունին, որ առաջնորդում էր «տիրոջ ժողովուրդը» դեպի փրկություն:

Հիրավի, առաջադիմության ամեն մի նոր քայլ, որ արել էր հայ նախամարքսիստական միտքը, նոր մի ներդրում էր այն հարցերի լուծման համար, որ առաջ էր քաշել Նալբանդյանը, թեպետեւ դրանց ճիշտ լուծումը միշտ չէ, որ կարող էր նա առաջարկել՝ հայ կյանքի հետամնացության պատճառով: Այնուամենայնիվ, նրան ժամանակակից հայ իրականության մեջ անհնարին է մատնանշել ուրիշ մեկին, որն ավելի ներհուն խորատեսությամբ եւ ավելի լայն շրջահայեցությամբ մոտեցած լիներ հայ կյանքը հուզող խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Հայ ժողովրդի ազգային զարթոնքի դարաշրջանում առաջինն էր նա, որ բարձրացրեց ազգության դրոշը՝ հանուն հայրենիքի ռեւոլյուցիոն վերանորոգության, հանուն նրա «կենսանորոգ եւ որոտընդոստ հարության»:

Վաթսունական թվականների վերելքին հաջորդած կղերա-բուրժուական ռեակցիայի տարիները, երբ հայ կյանքում իշխող դասակարգերն ու նրանց սպասարկող ազգայնական գաղափարախոսությունը եվրոպական ինտերվենցիայի մեջ էին որոնում ազգի ազատագրման երաշխիքը, նպաստավոր չէին Նալբանդյանի քարոզած ռեւոլյուցիոն-դեմոկրատական հայացքների հաղթության համար: Տեւական այն զինադադարի ընթացքում, երբ զսպվում էին վաթսունականների ազատատենչ ձգտումներն ու խոհերը եւ հայ կյանքում դեռ չէին խլրտացել գիտական սոցիալիզմի գաղափարները, նրա հայացքները մերժվում էին կամ ընկալվում որպես մաքսախույս արժեքներ, գաղտնածածուկ, հաճախ կիսատ-պռատ եւ խեղաթյուրված՝ անճանաչելի դառնալու չափ: Նացիոնալ-լիբերալ հոսանքի հայ գրողները լռությամբ էին անցնում նրա մոտից: Հայ լիբերալիզմի մտավոր անհուսալի տկարության ու սահմանափակության նշան էր, երբ քսանհինգ տարվա ամենօրյա հրապարակախոսության ընթացքում Արծրունին միայն մի-երկու սխալ ու անհեթեթ միտք հայտնեց նրա մասին:

80-ական թթ. ռեակցիայի պայմաններում ռուսահայ նացիոնալ-դեմոկրատական միտքը ոչ միայն չգերազանցեց Նալբանդյանին, այլեւ անկարող գտնվեց գեթ հետեւողականորեն կիրառելու նրա գաղափարական ժառանգությունը: Ավելի ուշ՝ 80-90-ական թվականների թյուրքահայ շարժումը գլխավորած հայ կազմակերպություններն իրենց ազգայնական, գաղափարախոսությամբ եւ եվրոպական ինտերվենցիայի հանդեպ որդե/603/գրած վարքագծով ապացուցին, որ իրենց համար Նալբանդյանի իդեական ժառանգությունը յոթը կնիքով դրոշմված անմատույց մատյան է սոսկ:

Այնուամենայնիվ, Նալբանդյանի դավանած հողային համայնքի ուտոպիան ճանապարհ էր հարթում 70-ական թվականների ռուսահայ ռեւոլյուցիոն նարոդնիկների առաջ:

Յոթանասուն—իննսունական թվականների գյուղացիական ապստամբություններն ու ժողովրդական ընդվզումները թյուրքահայ գավառներում ու գաղութներում եւ հայ գյուղագիրների երկերում արծարծվող դեմոկրատական հայացքները գաղափարապես նախապատրաստված էին Նալբանդյանի եւ նրա համախոհների գործունեությամբ:

Հայտնի է Լենինի միտքն այն մասին, թե ցարիզմի ճնշման տակ Ռուսաստանի առաջավոր միտքն ագահորեն որոնում էր ուղիղ ռեւոլյուցիոն թեորիա եւ որ այդ թեորիան, մարքսիզմը, նա իրավապես ձեռք բեարեց տանջանքի գնով: Եթե այդ տանջալի ուղու սկզբին Ռուսաստանում կանգնած էին Բելինսկին եւ Չերնիշեւսկին, հայ կյանքում նույն դերը վերապահված էր նրանց գաղափարներին ընդառաջուր Նալբանդյանին: Հայ ռեւոլյուցիոն մտքի մարքսիստական էտապը սկսվեց իդեական այն բարձբակետից, որի վրա կանգ էր առել ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատների եւ սրանց հայ զինակցի էվոլյուցիան: Նալբանդյանից հետո հայ հասարակական միտքը առաջ քայլեց Նալբանդյանի թողած իդեական ժառանգության քննադատական յուրացման եւ մարքսիստական-լենինյան ուսմունքի տեսական մշակման ու գործնական կիրառման ճանապարհով:

Անդրանիկ հայ լուսավորիչները ակնկալում էին ազգի լուսավորթյունն ու բարեկեցությունը նրա վերնաշերտերից: Հասարակական առաջատարի դերը նրանք վերագրեցին նրա լուսավորված մտավորականությանը: Նալբանդյանը առաջինն էր, որ «հասարակ ժողովրդի» մեջ տեԼավ ոչ միայն ազգի հաստարանը, այլեւ նրա վերակենդանության լծակը: «Հասարակ ժողովրդի» միջից դուրս եկած երիտասարդ ռեւոլյուցիոն ջոկատներին էր հանձնում նա ազգային բախտը դարբնող մուրճը:

Քննադատորեն յուրացնելով Նալբանդյանի իդեական ակտիվը՝ «Մարքսիստական-լենինյան մտքի հայ անդրանիկ ներկայացուցիչները հաշվի էին առնում հասարակական զարգացման պրոգրեսիվ ընթացքը, վեր հանելով, մանավանդ, Ռուսաստանում եւ Անդրկովկասում զարգացող կապիտալիզմի այն հակասությունները, որոնք նախապայմաններ էին ստեղծում բանվոր դասակարգի եւ նրա պարտիայի ղեկավարությամբ մարտնչող «հասարակ ժողովրդի» ազատագրման ը: Կոնկրետացնելով ««հասարակ ժողովրդի» գաղափարը՝ գիտական կոմունիզմի հայ պրոպագանիստները մատնանշեցին այն դերը, որ վերապահված էր հայ ժողովրդի պատմական շարժման մեջ բանվոր մասսաներին եւ գյուղական /604/ աշխատավորությանը: Նրանք պարզեցին բանվորների եւ գյուղացիների ազատագրման գործը կազմակերպող ավանգարդի՝ ռեւոլյուցիոն պարտիայի դերը: Ռեւոլյուցիոն այդ պարտիայի գործիչներից մեկը, երիտասարդ Ստ. Շահումյանը, 1902 թվականին ունեցած նշանավոր իր ելույթում հայ գրականության խնդիրներին անդրադառնում էր քննադատական մի շնչով, որը հիշեցնում էր դրանից կես դար առաջ երիտասարդ Մ. Նալբանդյանի գրած «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ի իշխող տրամադրությունը: Հարկավ չպետք է անգիտանանք նաեւ այդ ելույթների մեջ եղած սկզբունքային զանազանությունը: Շահումյանի դիրքավորում է նույնքան iոարբեր էր Նալբանդյանի դիրքավորումից, որքան դարասկզբի պրոլետարական դեմոկրատիայի խնդիրները անցյալ դարի հիսունական թվականների բուրժուական դեմոկրատիայի խնդիրներից:

Նալբանդյանը հայ հասարակական մտքի նախամարքսիստական շրջանի խոշորագույն դեմքն էր: Հայ մարքսիստները ոչ միայն ընկալում էին նրա դրական ժառանգությունը, այլեւ քննադատաբար հաղթահարում այն: Նրանք համալրում էին նրանից ստացած պատմական ժառանգությունը 60-ական թվականներից հետո հայ կյանքում առաջացած կապիտալիստական հարաբերությունների վերլուծությամբ, ելակետ ունենալով, ինչպես կասեր Լենինը, «անտնտեսատեր արտադրողների տեսանկյունը»։

Հնացած չէ՞ արդյոք Նալբանդյանն այսօր: Որոշ իմաստով՝ անշուշտ: Նալբանդյանը եւ նրա այսօրվա ժառանգորդները ոչ միայն ռեւոլյուցիոն մտքի ու գործի զարգացման տարբեր մոմենտների արտահայտիչներ են, այլեւ հասարակական տարբեր ֆորմացիաների, պատմական տարբեր դարաշրջանների ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ կոմունիզմի հիմքերը կառուցող մարքսիստական-լենինյան սերնդի համար նա անցյալ է, պատմություն: 1917 թ. Հոկտեմբերի աննախընթաց խոր խրամատ է ակոսել ժամանակների միջեւ: Հնության փոշու շերտով ծածկված անցյալը թվում է մեզ հաճախ հավիտենականության ծոցում թաղված դիակ։

Լինում են, սակայն, կենդանի թաղվածներ, եւ կան մեռելներ, որոնք է ավելի կենդանի են եւ կենսունակ, քան շատերը նրանցից, որ տարտամ` քայլերով քարշ են գալիս վերապրողների ետեւից: Կան հետնորդներ, որոնք երեսով դարձած են դեպի նախնիքը: Բայց եւ լինում են նախնիք, որոնք երեսով դարձած են դեպի հետնորդները: Վերջիններից չէ՞ արդյոք Նալբանդյանը: Չի՞ պատկանում նա մեծ այն մեռելների թվին, որոնց ժառանգությունը ներհյուսվում է այժմեականությանը, որպես կենդանի Եւ խոսուն արժեք: Ժամանակը հաղթահարել եւ հաղթահարելու է նրա հայացքներից շատերը, տեղ բացելով կյանքի ու մտքի նոր տեղաշարժերի առաջ: Սակայն ազատության «ուղիղ ճանապարհի» նրա բուռն ու տենդագին որո/605/նումները եւ դրա համար մղած պայքարը կմնան սերունդներ հուզող ու դաստիարակող, մասսաներ բարձրացնող ու ոգեշնչող նախօրինակ:

Հիրավի, միայն մեր աշխարհում եւ մեր ժամանակ է, որ Նալբանդյանն արժանացավ լիակատար եւ անվերապահ ճանաչման: Այսօր նրա կերպարն ավելի հասկանալի է ու հարազատ մեր ժողովրդին, քան իր կենդանության ժամանակ կամ իր մահից քառորդ կամ նույնիսկ կես դար հետո: Մեր օրերին նրա գաղափարները ոչ միայն վերագնահատվում են որպես պատմական արժեքներ, այլեւ հաճախ հուզում որպես կենդանի այժմեականություն:

Ժամանակի փոշին ծածկել է նրա գրական ժառանգությունն ու նրա դարաշրջանի բազմաթիվ չհայտաբերված հիշատակները: Բայց թոթափեցեք ժամանակի հետքը նրա մարած կյանքի եւ խունացած ժառանգության վրայից, եւ դուք կտեսնեք դրանց տակ կենդանի ու վառ, բոցաշունչ ու խռովահույզ էջեր, որոնք գրվել են կարծես երեկ՝ այսօրվա մարտերում ոգեպնդիչ հրահանգներ դառնալու համար: Սրանով է, որ մեր օրերին իսկ դրսեւորվում է հաճախ նրա մտքի կայուն ուժը:

Երբ դիտում ես Նալբանդյանի ապրումներն ու գործերը, քո առջեւից անցնում է մի կյանք, լուսավոր՝ որպես նրա երգած այն աստղը, որ թռչելով՝ թողնում է հետքից պայծառ գիծ… Բարձրանալով մասնավոր գոյության մակերեւույթից՝ նա անցավ մի ամբողջ դարամիջոց, տանելով իր ետեւից մտավոր մոլորակների այն հույլը, որոնց լուսատուն էր հանդիսացել նա:

Նալբանդյանն ապրեց իր ժամանակը չափազանց լրիվ, չափազանց բուռն ու անձնվիրաբար, ուստի եւ մահանալով՝ անմահացավ բոլոր ժամանակների համար: Նա պատկանում է այն մարդկանց շարքին, որոնց մասին Բելինսկին ասում էր, թե դրանք պատկանում են «հավիտենապես ապրող եւ շարժվող երեւույթների» թվին, մարդիկ, որոնք կանդ չեն առնում այնտեղ, ուր վրա էր հասել նրանց մահը, այլ շարունակում են ապրել ու զարգանալ հասարակական մտքի շարժման մեջ:

Սերունդների գիտակցության մեջ հասարակության պատմական քայլերն են չափանիշ դառնում անմեռ այդ երեւույթների գնահատման համար: Գործելով պատմական կոնկրետ իրադրության մեջ՝ նրանք իրենց օրինակով ուղիներ են հարդարում ապագա օրերի առաջ: Դրանով իսկ նրանք մտնում են այն անմահների շարքը, որոնց դիմապատկերը չի ծածկվում ժամանակի կնճիռներով, չի ավերվում նրա հոլովույթից:



[1]     Ե. Լ. Ժ., I, եր. 136:

[2]     Նույն տեղը, եր. 209 եւ հետ.:

[3]     Նույն տեղը, III, եր. 41:

[4]     Վ. Ի. Լենին, Երկեր, XVIII, եր. 20 եւ հետ:

[5]     Ե. Լ. Ժ., 1, եր, 349:

[6]     Նույն տեղը, III, եր, 93: