39.
ՍԱԴԱ
ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱՆԻՆ
ՀՈԳԵԿԻՑ
ԲԱՐԵԿԱՄ
ՍԱԴԱ
ԴԱՒԹԵԱՆ,
Ահա
ուղարկում
եմ
Ձեզ
տեր
Մովսեսի
ինձ
գրած
նամակը,
որով
խոստանում
է
լսել
հարսնացուից
մի
կատարյալ
խոսք.
նա
այսօր
կհայտնե
ինձ,
եւ
ես
վաղը
կծանուցանեմ
Ձեզ:
Ձեր
խոնարհ
ծառա
Մ.
Նալբանդյանց
8
փետրվարի,
1859,
Մոսկվա
40.
ԳՐԻԳՈՐ
ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ
ՍԻՐԱԿԱՆ
ԵՂԲԱՅՐ
ԳՐԻԳՈՐ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Երկու
նամակդ՝
մինը
Նախիջեւան
հասածովդ,
իսկ
երկրորդը
մարտի
երեքից,
ստացա
անկորուստ
եւ
ինչ
որ
գրել
էիր՝
կարդացի
տեղեկացա:
Քո
գնալուց
հետո,
մինչդեռ
Մոսկվա
էին
դեռեւս
պ.
Ալեքսանովն
եւ
պ.
Պոպովն,
ես
հիվանդացա
եւ
պառկեցա
18
օր
մեծ
նեղության
մեջ.
վերջապես
աստված
ողորմեցավ
եւ
լավացա
մին
փոքր:
Ահա
գիր
չգրածիս
պատճառը:
Երբ
որ
դու
գնացիր
այստեղից,
խոստանալով
հասուցանել
ինձ
250
մանեթ,
եւ
երբ
զգացի
ես
կարոտություն
դրամի,
իսկույն
պ.
Սադայից
փոխ
առի
1
ամիս
ժամանակով
այդ
դրամը
եւ
հասուցի,
որոնց
արժանն
էր,
սպասելով
քո
վեհանձն
օգնականությանը,
բայց
ինչպես
տեսանում
եմ,
այժմ
պիտի
մի
մարդուց
առնուլ
եւ
տալ
նորան,
պատճառ,
շուտով
գնալու
է,
միգուցե
քո
ուղարկելու
փողը
դեռեւս
ուշանա,
ահա,
եղբայր,
իմ
որպիսությունը:
Ես
անչափ
շնորհակալ
եմ
քեզանից
եւ
մինչեւ
ի
մահ
մոռանալու
չեմ
քո
սերը
իմ
վերա:
Խնդրում
եմ,
որ
ինձ
հասուցանելու
250
մանեթը
(ավելի
չեմ
համարձակվում
խնդրել)
ուղարկես
պ.
Նազարյանցի
անունով,
նա
կտնօրինե
ըստ
պատկանելումն.
էգուց
փոշտան
մին
ստրախավոյ
գիր
կուտամ,
բայց
նա
ուշ
կստանաս,
բայց
այս
գիրս
ստացածովդ
իսկույն
տնօրինություն
գործես
փող
հասուցանելու,
հիմնավոր
պատճառը
կիմանաս
մյուս
նամակիցս:
Տեր
Մովսիսի
սրայի
բանը
վերջացավ:
Զանֆդլեբինին
փողը
տվել
եմ.
շլյափը
բերող
չկա,
Պետր
Նիկոլաեւիչի
նամակը
ստացա,
սվոտի
մասին
տնօրինություն
կառնեմ:
Ես
իմ
տկարության
պատճառով,
խորհրդով
Վանավինսկուն
եւ
Գլեբովին,
գնում
եմ
սահմանից
դուրս,
այս
բանը
հարկավոր
էր
իմ
կյանքը
փրկելու
համար...
մանրամասնությունը
այս
բաների
էգուցվա
նամակիցս
կիմանաք:
Ես,
աստծո
հաջողելով,
մարտի
24-ին
երեկոյան
6
1
/
2
ժամին
դուրս
կերթամ
Մոսկվայից
դեպի
Վարշավ...
իմ
հոգաբարձությունը
հանձնելով
իմ
բարեկամներին
եւ
նախախնամությանը:
Լազարյանք
քո
նամակը
եւ
մյուս
բանը
իսկույն
ուղարկել
են
Այվազ[ովսկուն]
եւ
ինչպես
ասում
է
Էզովը,
դեռեւս
չկարդացած.
պ.
Հայրապետյանցը
այնպես
գիտե,
որ
մի
օրինակ
մնենի
մեք
քո
հետ
տվել
ենք
Սիվերսին,
ես
արդարեւ
հասուցել
եմ
Սիվերսին
այդ
բանի
օրինակը,
բայց
ասացի
թե
քո
հետ
միասին
Մոսկվայից
ուղարկեցինք
տաքլատնոյ
զաբիսքայով,
նայե
չխայտառակես
ինձ,
այդպես
սրա
էր:
Վառվինսկին
տեսավ
իստորիա
հիվանդությանը
եւ
գրողին
անվանեց
հիմար
ավանակ,
ասում
է՝
եթե
նա
իմ
ձեռքում
ուսանող
լիներ,
միայն
այս
բանի
համար
1
կգրեի:
Ինչեւիցե,
վերջին
խոսքը
այս
եղավ
որ՝
заочно
лечить
невозможно,
пусть
посоветуются
с
местными
врачами.
Ձեզ
հարկավոր
Էմսկի
ջուրերու
հոգաբարձությունը
ես
կհանձնեմ
տեր
Մովսիսին,
նա
պոդրյադչիկի
ձեռքով
կուղարկե,
նույնպես
այն
ջուրերը,
որ
մի
մարդ
25
մանեթ
տվեց
ինձ,
անունը
չգիտեմ,
որին
դու
ճանաչում
ես:
Իմ
գնալուս
համբավը,
որ
Նախիջեւան
տարածվի
գնալուցս
հետո,
խնդրեմ
մերոնց
միամտացնես,
թե
ես
ողջ
եւ
առողջ
եմ
եւ
թե
բան
ուսանելու
գնացել
եմ
զագրանից,
որ
խեղճ
մայրս
հոգս
չառնե:
Եվ
գնալուս
մասին
առայժմս
ոչ
ոքին
բան
չասես,
ոչ
ոքին
ամենեւին,
ոչ
թշնամու
եւ
ոչ
ամենամերձ
բարեկամի,
այդպես
հարկավոր
է,
մինչեւ
որ
ստանաս
ստրախավոյ
նամակս:
Պատկերները
շուտով
կպատրաստվին.
մարդը
ասում
է,
որ
106
մանեթ
դահա
պիտի
հասանի
նորան.
տակի
գրերը
հոգացի,
միամիտ
եղիր:
25
մանեթը
Կամենիցքին
վերան
մնացած
է
մինչեւ
այսօր,
քալփաքիներն
էլ
ընկած
են
կեցած
տեղը:
Մերոնց
ողջունիր,
ժամանակ
չունեի
առանձին
նամակ
գրելու:
«Հյուս[իսափայլի»]
1
տետ[րը]
ստացած
կլինիք,
2
էգուց
փոշտ
կընկնի,
3-ը
ամսույս
20-ին
փոշտ
կընկնի.
ապրիլի
15-ին
կստանաք
չորրորդը՝
կտակներով
հանդերձ:
Գայանե
Նիկոլաեւնային
սիրով
ողջույն,
Պետրոս
Նիկողայոսյանին
նույնպես:
Այսքանը
առայժմս
բավական
է,
միայն
աղաչում
եմ,
նամակս
ստացածովդ
փողի
մասին
հոգաբարձություն
առնես
առաջին
փոշտով
Նարզարյանցի
վերա:
Հույս
ունիմ,
որ
խնդիրս
անտես
չես
առնիլ
եւ
ինձ
չես
մոռանալ,
ես
եւս
կմնամ
քեզ
հավիտյան
երախտապարտ:
Խ.
ծ.
Մ.
Նալբանդյանց
1859,
մարտի
16,
Մոսկվա
41.
ԳՐԻԳՈՐ
ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ
31
մարտի
1859,
Վարսովիա
ՍԻՐԱԿԱՆ
ԵՂԲԱՅՐ
ԳՐԻԳՈՐ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Հույս
ունիմ,
որ
Մոսկվայից
գրած
նամակս
ստացած
լինիս
մինչեւ
այժմ,
եւ
խնդիրքս
կատարած,
ըստ
որում
մեծ
է
իմ
հույսս
քո
բարեկամության
եւ
մարդասիրության
վերա:
Ես
խոստացած
ստրախավոյ
նամակս
չկարողացա
գրել,
որովհետեւ
մարտի
24-ին
դուրս
եկա
Մոսկվայից
եւ
այսօր
հասա
Վարսովիա:
Իմ
տկարության
պատճառով
հարկավոր
համարվեցավ
մի
քանի
ժամանակ
դուրս
գալ
Մոսկվայից
դեպի
օտար
աշխարհ,
իհարկե
դուն
լավ
գիտես
իմ
տկարության
որպիսությունը
եւ
հույս
ունիմ,
որ
ամեն
բան
այնպես
լավ
երթա,
որ
թշնամիք
ամոթապարտվին։
Կարդացած
կլինիք
«Մեղուի»
10
համարի
իմ
նամակիս
պատասխանը,
որ
գրել
է
պ.
Բալասանյանցը:
Ես
երկու
օր
մնում
եմ
Վարսովիա,
որ
հարկ
մերժողությունը
գրեմ
(опровержение)
եւ
ուղարկեմ
«Հյուսիսափայլին»,
թո՛ղ
այնտեղ
տեսանեն
նոքա
խայտառակության
հանդեսը,
ես
նոցա
ցույց
կտամ
յուրյանց
հոր
հարսանիքը.
հանգիստ
կացի՛ր,
եղբայր,
մեք
այդպես
կիրակոսներու
լեզվի
տակ
չենք
մնալու,
աստված
ողորմած
է,
ճշմարտությունը
մերն
է,
եւ
նա
կպահե
մեզ:
Ես
Բեռլինից
կամ
Վիեննայից
դարձյալ
կգրեմ
եւ
դու
առժամանակ,
մինչեւ
իմ
հասցես
կարողանամ
ուղարկել,
եթե
կամենաս
ինձ
նամակ
գրել,
ուղարկիր
պ.
Նազարյանցին,
նա
«Արեւմուտքի»
հրատարակողի
ձեռքով
ինձ
կհասուցանե:
Ես
կերթամ
Էմս
եւ
ջուր
կխմեմ
եւ
կգրեմ
այնտեղի
որպիսությունքը,
որ
գուցե
Գայանե
Նիկոլաեւնային
եւս
օգտակար
լինի:
Նորա
դրությունը
ինձ
հայտնես:
Ջրերը
եթե
կամենաս
ստանալ
(եւ
պետք
է
ստանալ),
ես
ասել
եմ
Սահակին
եւ
խնդրել
եմ,
նա
կկատարե.
պատկերներն
յուրյանց
մակագրով
հանդերձ
պատրաստ
թողեցի,
փողը
106
մանեթ
ուղարկիր
Սահակին
վերա,
նորան
երես
արի,
միամիտ
կաց,
որ
անտարակույս
կկատարվին
այդ
բոլոր
հանձնարարությունքդ,
որպես
իմ
ներկայությամբ.
տեր
Գեորգի
շլյափը
ողբալով
կեցած
է
Դյուլյուի
մոտ,
բերող
չլինելով.
Սահակին
հանձնել
եմ,
առաջին
եկողի
հետ
կուղարկե:
Կտակը
յուր
հառաջաբանով
եւ
վերջաբանով
վաղուց
ուղարկված
է
ցենզորին,
այժմ
իհարկե
ստացավ,
եւ
կտպվի
փառավոր:
2
№
«Հիշատակարանն»
իհարկե
կարդացիր,
թող
պ.
Շամիլը
յուր
Խալիլ
Նայիրին
մին
հոգոց
ասե:
Իմ
առողջությունս
այս
րոպեիս
այնպես
է,
ինչպես
թողել
էիր
Մոսկվայում,
բայց
հանքային
ջրերը,
հույս
ունիմ,
որ
առողջություն
տան
ինձ:
Եթե
այնպիսի
բաներ
ունենաս,
որ
հարկավոր
էին
տպվել
«Հյուսիսափայլի»
մեջ,
դոցա
մասին
երկու
խոսքով
ինձ
գրե,
այնուհետեւ
տերս
գիտե:
Փոշտի
ժամանակն
անցնում
է,
առայժմս
այսքան,
մինչեւ
հետեւյալ
նամակս:
Ողջ
եղիր
աստուծով
հանդերձ,
եւ
սմ
ենակալ
տերը
թող
լինի
քեղ
պահապան:
Անձնանվեր
եղբորդ
հարազատ
բարեկամ
Մ.
Նալբանդյանց
42.
ԳՐԻԳՈՐ
ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ
23
ապրիլի
1859
թիվ
Փարիզ
5
մայիսի
ՍԻՐԱԿԱՆ
ԵՂԲԱՅՐ
ԻՄ
ԳՐԻԳՈՐ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Ահա
գտանվում
եմ
Փարիզում
եւ
էգուց
դուրս
կգամ
դեպի
Լոնդոն,
միշտ
իմ
հետ
տանելով
ձեր
ազնիվ
բարեկամությունը
եւ
սերը:
Խնդրում
եմ
իմ
հարգությունը
հայտնել
Գայանե
Նիկոլաեւնային
եւ
Պետրոս
Նիկոլաեւիչին:
Ես
կգրեմ
Լոնդոնից
ու
կհայտնեմ
իմ
հասցեն:
Չգիտեմ,
թե
ի՛նչ
վիճակի
մեջ
է
«Հյուսիսափայլը»:
Այվազը
այս
կողմերը
խայտառակված
է
եւ
«Արեւմուտք»
անուն
օրագիրը
սաստիկ
խայտառակում
է
նորան,
ես
այդ
օրագրից
ասացի
հրատարակողին
ուղարկել
մի
քանի
օրինակ
պ.
Նազարյանցին,
եթեւ
ցենզորն
թողու,
ուրեմն
Նախիջեւան
կստանաք
Դուք,
պ.
Հայրապետյանցը,
պ.
Էմմա[նուել]
Պոպովը
եւ
պ.
Խլթճիյանցը:
«Մասյաց
Աղավնին»
վերջացել
է,
եւ
պ.
Այվազի
շնորհքով
այստեղի
երկու
վարդապետքը՝
Ամբրոսիոս
ու
Խորեն
Գալֆայանք
մեծ
նեղության
եւ
անտանելի
պարտքի
մեջ
են:
Ես
հույս
ունեմ,
որ
դուք
բոլոր
մեր
ճշմարտասեր
եւ
ազնվամիտ
հայրենակիցք
եւ
բարեկամք
ինձ
օգնական
եւ
ձեռնտու
կլինիք,
եթե
Մոսկվա
փակվի
«Հյուսիսափայլը»,
նորից
ուրիշ
տեղ...
վերանորոգելու
եւ
բոլոր
մեր
գլխից
եւ
ձեր
գլխից,
այլեւ
ազգի
եւ
եկեղեցու
գլխից
անցածները
ճշմարտությամբ
հրատարակելու
համար:
Հույս
ունիմ
եւ
հույսս
մեծ
է.
մի՞թե
մեր
ազգի
մեջ
մինչեւ
այժմ
եւս
խավարը
եւ
սուտը
պիտի
հաղթանակե
լույսի
եւ
ճշմարտության
վերա:
Մեք
բոլոր
բան
հասկացողքս
պարտական
ենք
ընդդեմ
զինվորվել
եւ
ցույց
տալ
ժամանակով
մեր
ապագայից,
որ
ազգի
համար
անհոգ
չենք
եղել,
որ
ազգի
թշնամիների
հարձակմունքին
դեմ
ենք
դրել
մեր
կուրծքը
եւ
ճակատը,
որ
ազգի
օգտի
համար
զոհել
ենք
մեր
հանգստությունը,
հայրենիքը,
եւ
այլն
եւ
այլն:
Այժմ
եթե
կամենաք
ինձ
նամակ
գրել,
ուղարկեցեք
պ.
Նազարյանցին,
նա
կհասուցանել
ինձ:
Իմ
ողջույնը
եւ
հարգությունը
հայտնել
հետեւյալ
պարոններին.
Հայրապետյանցին,
Քայալյանցին,
Խլթճյանցին,
Պոպովին
եւ
այլոց,
որ
մեր
սիրելի
եւ
բարեկամ
կճանաչես
ներկա
րոպեումս:
Այստեղ
լսեցի,
որ
կաթողիկոսը
ճանապարհ
է
ընկել
դեպի
Էջմիածին
[.....
]
թե
սուտ,
սակայն
եթե
Նախիջեւ[....
]
հույս
չկա,
որ
դուք
գիտեք
ձեր
բանը
[.....
]
Առ
ժամս
այսքան,
ավելի
ոչինչ
[..
]
մինչեւ
որ
Մոսկվայից
լուր
ստանամ
«Հյուսի[սափայլի».....
]
այդ
բանը
միայն
կարող
է
հասկացնել
[.....
]
ինչպես
պիտի
որոշեմ
իմ
ապագան,
որ
հ[ուսալով]
աստուծո
նախախնամությանը
նվիրել
եմ
իմ
սիրեկան
Ազգին:
Աղաչում
եմ
եղբայր,
չմոռանալ
ինձ
այս
օտարության
մեջ,
չմոռանալ,
որ
ես
այս
բոլորը
քաշում
եմ
ազգի
համար
մեր
դժոխքի
սպասավոր
ճիզվիտ
հոգեւորականներից,
որոնց
վերջին
ջանքն
է
ազգը
կուրացնելով
վայելել
նորա
բարիքը:
Ես
գիշեր
ցերեկ
մտածում
եմ
ձեր
բոլորի
վերա
եւ
մեր
ողբալի
ազգի
խեղճ
վիճակի
վերա:
Աստված
տար,
որ
ես
գերեզման
չմտած
տեսանելի
մեր
ազգի
դրության
բարվոքվիլը
եւ
հոգեւորականների
բարբարոսությունից
ազատությունը:
Աղաչում
եմ
աստվածը
օգնել
ձեզ,
օգնել
ինձ,
պանդխտականիս...
Մնաք
բարյավ,
աստված
թող
ձեր
հետ
լինի
միշտ:
Ձեր
անխարդախ
բարյացակամ
եւ
հարազատ
եղբայր
Մ.
Նալբանդյանց
43.
ԳՐԻԳՈՐ
ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ
27
հոկտեմ.
1859,
Մոսկվա
ՍԻՐԱԿԱՆ
ԵՂԲԱՅՐ
ԳՐԻԳՈՐ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ,
Գիտեմ
բարկացած
ես
իմ
այսքան
անկամ
լռությանս
պատճառով,
բայց
պիտի
ներողամիտ
լինես,
եթե
իմանաս
իմ
ողորմելի
վիճակը
եւ
դրությունը,
որի
մեջ
գտնվեցա
մինչեւ
այս
րոպես:
Սիրտս
շատ
կոտրած
է,
եւ
ոչինչ
բան
աչքիս
չէ
երեւում,
վերջին
հուսահատության
մեջ:
Այս
բոլորի
զորությունը
Մոսկվա
գաս՝
կիմանաս,
թեեւ
չեմ
կարծում,
որ
բոլորովին
անգետ
լինիս
իմ
հանգամանքներին,
ըստ
որում
դեռ
անցյալ
տարի
բացել
էի
քեզ
իմ
սիրտը:
Չկամիմ
երկար
գրել,
որովհետեւ
սիրտս
լցվում
է
արյունով,
եւ
կյանքս
մաշվում
է:
Այժմ
այսքան
ասեմ,
որ
գնում
եմ
Պետերբուրգ,
կանդիդատի
քննություն
տալու,
որպեսզի
մի
արժանավոր
տեղ
ծառայություն
գտանելով»
կարողանամ
օրական
ապրուստ
ճարել
եւ
բժշկությունը
շարունակել:
Պետք
է
որ
ես
ինքս
գտանիմ
իմ
ճարը,
ըստ
որում
ոչ
մի
կոպեկ
ստանալու
հույս
չունիմ
ոչ
մի
կողմից:
«Հյուսիսափայլից»
ձեռք
վեր
առիչ
ըստ
որում
մի
ժանգոտ
կոպեկ
չեմ
ստանում:
Ի՞նչ
հարկավորություն
ունիմ
էշի
նահատակ
լինելու:
Այդ
ի՛նչ
խելագարություն
է,
որ
ես
ուրիշից
պարտք
առնեմ
ապրեմ,
«Հյուսիսափայլի»
վերա
տիվ
եւ
գիշեր
աշխատեմ,
բայց
«Հյուսիսափայլից»
մի
կոպեկ
չստանամ,
այդ
ո՞ր
գրքի
մեջ
գրված
է:
Եվ
ո՞ր
մարդը,
որ
չուներ
բնակություն,
կերակուր
եւ
զգեստ,
կարող
է
գործ
կատարել
եւ
այն՝
ձրի:
Մինչեւ
այժմ
ես
զոհ
եղա,
թող
աստված
ընդունե
այդ
զոհը,
բայց
տեսանում
եմ,
որ
այսուհետեւ
անկարելի
է։
Քեզ
քաջ
հայտնի
է,
որ
ես
բարոյապես
թուլացած
չեմ,
կարող
եմ
շատ
աշխատել,
բայց
աշխատելու
համար
հարկավոր
են
պայմանք,
որ
ես
չունիմ
եւ
որի
մասին
չկամիմ
ոչ
ոքի
բերան
բանալ
եւ
բան
խնդրել:
Այս
պատճառով
ոչինչ
մասնակցություն
չունիմ
այսուհետեւ
«Հյուսիսափայլի»
հետ.
ինչ
որ
օտար
աշխարհից
բերած՝
տվել
էի
«Հյուսիսափայլին»,
պիտի
տպվի
հոկտեմբերի
տետրակի
մեջ
եւ
այնուհետեւ
բարյավ
մնա
հայոց
ազգը:
Գրիչս
պիտի
կոտրեմ
եւ
ձգեմ.
մյուս
անգամ
հայոց
ազգի
անուն
տված
ժամանակները
եւս
պիտի
սիրտս
խառնվի
ու
փսխելիքս
գա.
ահա
եղբայր,
այժմ
իմ
դրությունը
եւ
հուսահատության
չափը։
Ափսո՛ս
ինձ,
որ
ես
երեւեցա
հայերի
մեջ,
մի
այլ
ազգի
մեջ
երբեք
այս
վիճակում
գտնվելու
չէի
ես,
անտեր
եւ
անօգնական,
միմիայն
հուսալով
նախախնամության
վերա,
որ
կերակրում
է
ճնճղուկները:
Սիրտս
արյունի
ծով
է,
բայց
այնքան
հոգու
զորություն
ունիմ,
որ
ոչ
ոք
չի
կարող
իմ
դրությունը
կարդալ
ելլեսիս
վերա:
Ուրախ
եմ
միայն,
որ
առողջ
եմ,
եւ
տկարությունս
իսպառ
փարատեցավ:
Որպես
ապրուստի
ճանապարհ
ես
պիտո
է
լինեի
կանդիդատ
եւ
գնում
եմ
Պետերբուրգ
մնալ
մի
քանի
ամիս
ու
քննություն
տալ.
իմ
ամեն
բանը
այսպես
պատերազմով
պիտի
լինի,
բայց
երեւակայիր
քեզ,
եթե
այս
վիճակում
Պետերբուրգ
գնալու,
այնտեղ
համալսարանի
50
մանեթը
տալու
եւս
արծաթ
չլինի,
թողում
այնտեղ
բնակության
եւ
ապրուստի
հոգսը,
ինչպե՞ս
կլինի
մարդու
սիրտը
եւ
վիճակը:
Ինչպե՞ս
կլինի,
եթե
երթամ
Նազարյանցին
200
մանեթ
խնդրեմ,
այստեղ
100
մանեթը
մանր
պարտքեր
տալու
եւ
100
մանեթը
ճանապարհի
ու
համալսարանի
փողը
տալու
համար,
եւ
նա
ինձ
ասել,
թե
ոչ
մի
կոպեկ
օգուտ
չկա.
340
ստորագրությանց
փող
է
ստացել
եւ
600
մանեթ
պարգեւ.
տպագրությանց
ծախքը
հասնում
է
մինչեւ
1500
մանեթ.
ինչպե՞ս
է
այս,
լա՞վ
է,
սիրտ
կմնա՞,
չե՞ս
հուսահատվիլ...
Ահա
եղբայր,
իմ
հանգամանքները,
թողում
եմ
Սադայի
250
մանեթ
պարտքը,
որի
մասին
հայտնած
եմ
երբեմն
եւ
ամեն
օր
մաշում
է
հոգիս:
Իմանալով
այս
բոլոր
բաները,
աչքի
տակ
առնելով,
թե
այս
վիճակում
եղած
մարդու
սիրտը
եւ
հոգին
ինչպես
կլիներ,
մի՛
մեղադրիր
ինձ
իմ
լռության
համար,
այլ
ներիր
եւ
ցավակից
եղիր
որպես
բարեկամ.
ասացի՝
սիրտս
արյունի
ծով
է:
Խնդրեմ
Նազարյանցի
բանը
ոչ
ոքի
մի՛
ասա,
հարկավոր
չէ,
թող
թշնամիք
չուրախանան,
նորա
պատիվը
մերն
է,
ուրեմն
խոստովանություն
մնա
քո
մոտ,
կարող
ես
միայն
պ.
Հայրապետյանցին
հայտնել,
որի
հոկտեմբերի
9-ին
գրած
նամակին
այսօր
պատասխանելով,
մասնավորապես
հայտնեցի.
այլ
ոչ
բոլորովին:
Քեզ
գրածս
եւս
բոլորը
չէ,
ավելի
խայտառակ
բաներ
կան,
որ
միմիայն
բերանով
կարելի
է
ասել,
ըստ
որում
ամոթ
է
թղթի
վերա
գրել:
1860-ին
«Հյուսիսափայլին»
պիտի
ստորագրվիմ
եւ
Պետերբուրգից
պիտի
ուղարկեմ
պ.
Նազարյանցին
9-50
կոպեկ:
Քո
անխարդախ
բարեկամ,
անմխիթար՝
Մ.
Նալբանդյանց
44.
ԳՐԻԳՈՐ
ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ
38
նոյեմբ.
1859,
Ս.
Պ.
բուրգ
ՍԻՐԵԼԻ
ԵՎ
ՀՈԳԵԿԻՑ
ԵՂԲԱՅՐ
ԻՄ
ԳՐԻԳՈՐ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Գրած
ցավակցական
նամակդ
ստանալով
փոքր
չեղավ
իմ
մխիթարությունը.
շատ
շնորհակալ
եմ,
որ
ինձ
չես
մոռանում,
ինչպես
ես
եւս
չեմ
մոռանում:
Գրում
ես,
թե
իմանալով
իմ
դրությունը
ցավել
եք
եւ
մի
փոքր
բարկացել
եք:
Ցավածներուդ
համար
անչափ
շնորհակալ
եմ
եւ
հավատում
եմ,
որ
պիտի
ցավեիք,
բայց
եղբայր,
ինչո՞ւ
եք
բարկանում
իմ
վերա,
ինչ
եմ
արել
ես.
եթե
առաջ
չեմ
հայտնել
իմ
վիճակի
մասին
(երեւի
թե
այս
է
մեղքս),
ի՛նչ
հայտնեի.
ես
ինքս
զզված
եմ
իմ
դրությունից,
ուրեմն
ինչ
ուրիշներին
եւս
զզվանք
եւ
ձանձրություն
պատճառեմ,
դուք
լավ
գիտեք,
որ
միմիայն
վերջին
աստիճանի
նեղությունը
կարող
է
ինձ
բերան
բանալ
տալ:
Բացի
սորանից,
ես,
մանավանդ
քեզանից
բան
թաքցրած
չեմ,
իմ
դրությունը
որ
ոչ
ոք
չգիտե,
քեզ
միշտ
հայտնի
է
եղել
եւ
անչափ
գոհ
եմ,
որ
դուն
ինձ
միշտ
օգնել
ես:
Բժշկությունը
ինձ
ոչ
թե
միայն
ատելի
չէ,
այլ
եւ
դորանից
ավելի
սիրելի
բան
չունիմ,
սակայն
համաձայնիր
ինքդ,
որ
հնար
չունեի
շարունակել.
ի՞նչ
անեի,
ո՛ր
քարին
տայի
գլուխս,
մտածիր
ինքդ
ու
հետո
դատապարտե:
Այս
բոլոր
բաները
դեռ
անցյալ
տարուց
քեզ
հայտնի
էր:
Մտածեցի,
մտածեցի,
ուրիշ
ճար
չգտա,
ասացի
երթամ
կանդիդատի
քննություն
տամ,
գոնե
մեկ
տեղ
կգտանեն,
եւ
կկարողանամ
գլուխս
ապրեցնելով
իմ
գործը
շարունակել
եւ
այս
հուսով
դուրս
եկա
Մոսկվայից
եւ
ահա
գտանվում
եմ
Պ.
բուրգի
համալսարանում։
Իմացիր
որ
ես
մայիսին
կանդիդատ
եմ
առանց
այլեւայլի.
թող
այդ
ստանամ,
ինձ
վնաս
բերելու
չէ,
ընդհակառակը,
շատ
եւ
շատ
օգուտներ
ունի,
որոնց
մասին
միմյանց
տեսած
ժամանակներս
մանրամասն
կխոսինք:
Եթե
դուք
այնքան
բարի
եք,
որ
կամիք
ինձ
օգնել
եւ
իմ
խավար
դրութենից
դեպի
լույս
քարշել,
շատ
եւ
անչափ
շնորհակալ
եմ,
եթե
այդ
բարերարությունը
ինձ
առնեք,
որ
ես
կարողանամ
2
տարի
ժամանակով
Փարիզ
մնալ
եւ
այնտեղ
ուղղակի
վարդապետի
քննություն
տալ.
եթե
այսքան
դժվարությամբ
եւ
նեղությամբ
գնաց
իմ
բանս,
գոնե
դորանով
մխիթարվիմ,
որ
Փարիզի
Ակադեմիայի
մեջ
ավարտեմ
իմ
գիտություն
ուսանելու
ընթացքը.
հավատացած
կացի՛ր,
որ
այդ
բանը
ինձ
մեծ
եւ
մեծ
օգտակար
կլինի,
եւ
ճանապարհս
ոչ
թե
միայն
շոսսեյնի
կշինե,
այլեւ
երկաթի:
Ես
այնտեղ
վերահասու
եղա
ամեն
բանին,
ճարեցի
ազնիվ
բարեկամք,
թե
հայ
եւ
թե
ֆրանսիացի,
քննեցի
հիվանդանոցքը
եւ
ակադեմիան.
մեր
համալսարանը
Ակադեմիայի
դիմաց
այնպես
է,
ինչպես
Մոսկվան
Պետերբուրգի
դիմաց.
հարկ
չկա
սկսել,
որ
ֆրանսիարեն
կուսանիմ
որպես
ֆրանսիացի,
այն
ժամանակ
կցնծացնում
ամեն
բան։
Ահա
եղբայր,
իմ
միակ
խնդիրս
եւ
ցանկությունս.
Փարիզում
ես
կարող
եմ
ապրել
800
մանեթով.
եթե
դուք
այնքան
բարի
եք
եղել,
որ
հանձն
եք
առել
զոհել
600,
տարակույս
չունիմ,
որ
կզոհեք
եւ
800
մանեթ,
ես
էլ
թե
մարդ
եմ,
կճանաչեմ
ձեր
ազնվությունը.
ինչ
երկար
խոսիմ,
տեսած
ժամանակներս
կխոսինք:
Սպասում
եմ
պ.
Հայրապետյանցին:
Պոլիցիայի
գործը
դեռ
շուտով
հառաջ
շարժվելու
չէ,
ըստ
որում
Ստռոգոնովը,
ինչպես
գրել
է,
հավաքում
է
ծանոթությունք
եւ
մինիստրին
առ
ժամս
առնելու
բան
չկա,
ուստի
միամիտ
կացեք,
մինչեւ
պատգամավորների
գալը
բան
չավերվիլ:
Հարկ
կլինի
կայսեր
խնդիրք
տալ,
ուրիշ
դուռը
չկա,
ինչպես
հարցուցի
իրավագետ
եւ
զորեղ
մարդերից:
Ես
այսուհետեւ
ամեն
շաբաթ
նամակ
կգրեմ,
քանի
որ
Նախիջեւան
ես,
անտարակույս
դուն
եւս
կգրես:
Առողջությունս
շատ
վեր
է.
ահա
միայն
սորանով
մխիթարվում
եմ
իմ
վշտահար
եւ
հուսահատ
դրության
մեջ:
Գայանե
Նիկոլաեւնային
շատ
սիրով
բարեւ.
արդյոք
ինչպե՞ս
է
նորա
առողջությունը.
եթե
գաս,
նորա
մասին
եւս
բաներ
ունիմ
խոսելու:
Պետր
Նիկոլաեւիչին
սիրով
բարեւ:
Առայժմ
այնքան:
Մնաս
բարեւ
մինչեւ
տեսություն:
Քո
հարազատ
եղբայրը՝
Մ.
Նալբանդյանց