Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բ
       Սանասար նստուկ էր Սասուն. ուր պապու կռքեր չըն թողի, որ ըդի սըթրէր, ու ելաւ խըստ էրեց ուր պապուն ու մամուն ու գնաց Բաղդադ։ Ուր պապ նստուկ էր փանջարէն, տեսաւ, որ ուր տղէն Սանասար կ՚իգէր. ու ճանչցաւ ու ասեց.
       -Է՜յ մեռնիմ քըզի մեծ կուռք, ի՛մալ զքո մատաղ քաշիր բերիր. յար յեբ է մանցե՝ զմըկէլ լէ քաշես բերես։
       Մամ, չընքի խաչապաշտ էր, նստաւ ուր տղէկներն ապով արսունք թափեց։
       Պապ առեց թուր ու սուր ու գնաց։ Կանչեց ու ասեց.
       -Արի երթանք, որդի, երկրպագութեն արա մեծ կըռքին, որ զքզի մատղեմ։
       Ասեց տղէն.
       -Աբօ՜, քո ճոչ կուռք շատ զօրաւոր կուռք է. գիշեր լէ չըր թողնե, որ մենք ընտեղ սըթըրվենք. յար յե՞բ է մանցե՝ զուր մէկէլ մատաղ լէ կը քաշէ ու կը բերէ։
       Առաւ զտղէն, ու մտան կռքատուն։
       Տղէն պապուն ասեց.
       -Աբօ. չէ՞ դու գինաս, որ մենք գացինք՝ մենք պստիկ էինք. մենք զքո կռքի զօրութեն չընք գինե. դէ՛ դու կզի, քո կըռքին երկրպագութեն տուր, իշեմ ի՛մալ կ՚իտաս, ուսնեմ։
       Պապն ասեց.
       -Հըմլայ, լաօ՛‚- ու կզաւ, երկրպագութեն տուեց։
       Տղէն ասեց.
       -Աբօ, քո կուռք ի՞նչ զօրաւոր կուռք էր, որ դու յեբոր կզար, իմ աչքեր մթնեց, չտեսայ իմալ էրեցիր։ (Չընքի չհասաւ, որ առաջի դրբին զարկէր, մալութի կոճկներ չարձկվաւ)։
       Ասեց.
       -Աբօ, աբօ, իդա հաղ լէ երկրպագութեն էրէ, տեսնենք ի՚մալ կ՚էնես, որ ես լէ էնեմ։
       Ու հեղմ՚ լէ յեբոր կճաւ պապ, տղէն ասեց. «Եա՛ հացն ու գինի, տէրն կենդանի», ու կուրզ մի իջաւ, ու զուր պապ Խալիֆէն եօթն գազ գետին վե իջուց։ Առեց զկուրզն ու ինկաւ մէջ կռքերուն, զըմէն լէ ջարդեց ու առաւ զարծըթներ լցեց ուր մալութի փէշ ու բերեց տուեց ուր մամուն ու ասեց.
       -Մամօ, իդոնք էրէ քըզի զենաթ։
       Մամ լէ կզաւ վըր քիթ ու բերնին, երկրպագութեն էրեց ու ասեց.
       -Գոհանամ քենէ երկնի ու երկրի ստեղծող, գա՛յ որ զմըզի ազատ էրեցիր էն զալըմի ձեռնէն։
       Բերեց զՍանասար փսակեց ու պապու տեղ դրեց վըր թախթին։ Ընի ընտեղ մնաց։ Դառնանք Աբամէլիքի վրէն։