Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԿՈՒՍԻՑ, ՈՐՔ ՉԻՑԵՆ ԽԱՒՍԵՑԵԱԼ

Զխաւսեալն բռնադատել՝ նոյն կացցէ դատաստան առնակնոջն, ըստ որում աւրինակի եւ իցէ։

Ապա եթէ գտանիցէ ոք աղջիկ կոյս, որ չիցէ խաւսեալ առն, եւ բռնաբար ննջիցէ ընդ նմա, տացէ այրն, որ ննջեացն ընդ նմա, հաւր աղջկանն յիսուն երկդրամեան արծաթոյ, եւ նորա լիցի կին. եւ մի՛ իշխեսցէ արձակել զնա զամենայն ժամանակս իւր։

Այդ՝ ըստ Աւրինացն. մեզ լիցի՝ անբաժին առն առնուլ զնա անարձակելի։ Ապա թէ ոչ կամեսցին, ըստ խաւսելոյն տոյժն լիցի։