Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաւարտումն զգլխովին մնացեալ շինուածս եւ զզարդս յիշելով, եւ գերեաց, եւ դեսպանաց բանք: Եւ յիշատակարան երգողիս եւ ընծայողիս:
      
       Ո՜վ տէր վարդապետ իմ ճան՝
       շըրջելոյ եղեւ արդ վախճան.
       Ըստ կարեացս եւ մի՛ մեղադրել՝
       այս եւեթ հակիրճ գըրեցան:
       Ծանի՛ր զի այսք ընդ բոլոր՝
       արտաքոյ պարսպիս տեսան.
       Զի զմէջ քաղաքին թողաք՝
       մեզ շատ է ասել արդ զայվնքան:
       Թողի ի բաց զարքունեաց՝
       զպալատին զկարգն եւ զսահման.
       Զի նա ուրոյն ունի զոճ՝
       կամ զքաղաքս թէ որպէս առան:
       Անտեսք մեծամեծք նոցուն՝
       արքային մեր՝ եւ պաշտօնեայն,
       Մինչ ի սպասաւոր դրանն՝
       փայտահատն եւ ընդ դռնապան:
       Ճէպէճին 'ւօճախ նոցուն՝
       թօփճին եւ ըզթիւն նոցայն,
       Եէնիչարեացն ընդ սիփահք՝
       թէրսխանին այլ մանունքն ընդ այն:
       Զարքունեաց գահս քառասուն՝
       որք պարտեզք են եւ բուրաստան,
       Ընդ շրջապատիկ քաղաքովս՝
       ընդ քեօրֆէզս որ յերկու կողման:
       Ի տեսանելն զայս ֆռանկք՝
       զարմացմամբ սմա յոյժ ցանկան,
       Յունաց գոռոզից վա՜յ իան՝
       թէ վատնեալ են զայս ընդունայն:
       Անտես եղաք յալայէ՝
       արքունին որ ի մարտ երթան.
       Մեծաւ սարօք կարգ ըստ կարգի՝
       մեծամեք ընդ այլ զօրական:
       Եւ արհեստից օրտուին՝
       որք ուրոյն մաթահուքն ցուցման.
       Կերպիւք ձեւօք զանազան՝
       ընդ որ խումբքն ի տեսն փութան:
       Պետք չէ մեզ մուտն ի յօտայս՝
       ընդ հին եւ նոր եէնիչարեան,
       Տեղի ետ մեզ գուշխանան՝
       եւ ցեղ ցեղ թռչունքն ըստ անուան:
       Թողի քեզ զազգս աղաւնեաց՝
       եւ զձիոցն ցեղսն զանազան.
       Փոյթ չարաք սէվզէվաթից՝
       խոտոցն որ ընդ պարտէզս համայն:
       Որ շրջեցաք զքաղաքովս՝
       ընդ գահոյսք պաղչէ եւ պուստան.
       Թողաք զմրգաստան սորա
       ի հեռուստ յաղերս որ միշտ գան:
       Զճաշակս չառաք մրգերացս՝
       զանուանսն եւ զտեղս թէ ուստի գան.
       Ոչխարք եւ յուռումելոյ՝
       ի քրդաց զայնց եւ զենարան:
       Ոչ ճաշակեցաք զձուկսն՝
       զհամն եւ զկերպս անուամբ զանազան.
       Ժըժմունք որք ի տես աչաց՝
       ազգ եւ ազգ են զարմանական:
       Ոչ արբաք եւ յաղբերացս՝
       ընթեռնուլ զանուանսն համայն.
       Ոչ լուացք ընդ բաղանիսն՝
       մի քան զմին շօհ եւ ըրուշան:
       Չեղեւ քեզ հնչմունք հողմոցն՝
       ի հէլլէնն որ երկոտասան,
       Ցերեկն յարփւոյն ճաճանչից՝
       վառելով զծովս ի ծածանման:
       Իբր զբիբ 'ւակունք աղվորաց՝
       գոլ ծիծաղախիտ ծաւալման,
       Հըրճուին անձինք դիտողաց՝
       ի գահոյսդ յեղանակս ամռան:
       Զգիշերն ընդ վառիլ լուսնոյն՝
       ընդ քաղցրիկ օդոցն հնչման,
       Ընդ սահիլ ծալիլ ծաւալիլն՝
       որ ի ծովս արիֆքն են շրջման:
       Երբ լուաք զթռչնոց մրմունջսն՝
       զքաղցրաձայնսն որ ընդ բուրաստան,
       Ձայն առ ձայն զեղանակելսն՝
       զուարթացեալ միշտ սիրտք տըխրական:
       Երբ բազմեցաք ի գահոյսդ
       տօստ ու փօստ ընդ մուհիպս եարան,
       Երբ մտաք ի մէխանէսդ՝
       մին ժամ ի խնճոյս խրախութեան:
       Կամ զանուանս նոցա գիտել՝
       յարակցօք առնել պապէթ զայն,
       Զորպիսութիւն նստողացն՝
       ընդ խնդութեան փոթորակն որ գան:
       Երբ լուաք զձայն երգոց՝
       թէֆէրիճքն ուր հանդիսանան,
       Ֆասլի լաթիֆ խանէնտէ՝
       սազէնտէ մէճլիս ըզմայլարան:
       Այս ամէնից անցումն գոյ՝
       տեսօղք եւ լըսօղք որք լըքան,
       Ճաշակօղք ըմպօղք թըմրօղք՝
       հող դարձան տեսաք զգերեզմանսն:
       Ոչ մտաք ի քաղաքս մեծ՝
       տեսանել զշինուածս եւ զարձան,
       Ոչ եդաք ի թիւ զճամիսն
       եւ զմզկիթս եւ զսոցուն սահման:
       Ոչ տեսաք եւ զիմարէթս սօխթայից՝
       զճաշն եւ զֆօտօլայն,
       Ոչ մէքթէպից հայեցաք՝
       ընդ որ զմանկունսն ի մարզումն տան:
       Մեզ ոչ մէտրէսէք պիտոյք՝
       քանզի մերս որ խափանեցան,
       Ցաւ է մեզ զայլոց դիտել՝
       անգլուխ ազգ մեր անիշխան:
       Այբուբէն թէթէմէնից՝
       որ կարգ կարգ նոցա քերական,
       Որով մին քան զմիւսն ելնուն՝
       մինչ միւֆթին ի բարձր աստիճան:
       Ոչ տեսաք զպէտէստանս՝
       հաւասար է մեզ հայիլ զայն.
       Որպէս ի գանձս արքայի՝
       կամ ի խորս ծովու շատ քան զայն:
       Անտեղեակ շրջակայից՝
       շուկայիցն ընդ սահման սահման,
       Կամ զհամայն արուեստաւորս՝
       ուրոյն եւ զնախորդ փիր նոցայն:
       Թիւրպէք գոռոզից գարշից՝
       վէզիրաց միւֆթիքն որ անցան,
       Թագաւորաց արդ որ գոլն՝
       իբր զերեզ կեաօք ըստուերական:
       Ոչ թուեալ զազգս եւ զազինս
       ի քաղաքս լըցեալ խըմբական,
       Բա՜ եօթանասուն երկու՝
       գտանի ընդ շինուածսդ համայն:
       Մընաց յունաց այազմայքն՝ թէ
       ընդ որում յօր անդ յուխտ գնան,
       Ի նախնեացն հանդիսիւ՝
       արդ տըխրեալք որք շատք են խափան:
       Ո՛չ մըտաք ի փէրէմէ՝
       ո՛չ չէմպէր՝ ոչ ի մայիստրան,
       Ո՛չ շայքա ո՛չ մէլէքսի՝
       կամ չէքէլէվէ ընդ մօվօնան:
       Մին նաւակօքս առ աչօք՝
       պատրուսկ իմն այս մեզ շրջան,
       Միայն վիպիւս արտաքոյ՝
       ի հեռուստ հայիլ ի հաւան:
       Արքայիս տե՛ս որ յոլովք՝
       արքայից գան էլչի դեսպան,
       Հինտ եւ էեօզպէկ եւ աճէմ
       մօսկով եւ հապէշ ընդ կիւրճիան:
       Վէնէժ ընդ տօպրավէնէտիկ՝
       մաճար եւ եէմէն ընդ մաղրի պան,
       Ճինիվիզ լեհ եւ նէմցէ՝
       ֆրանսիզ ինկիլիզ ֆիանտրան:
       Գափի քեահիասի ի դուռն՝
       դեգերեալ վըլահ եւ պուղտան.
       Թաթարն իբր ճորտ ու ծառայ՝
       եւ գազախք միշտ ի յերեման:
       Քիւրտ շատ էշրէֆով հլու՝
       հարկատու ահիւ եւ թուրքման,
       Շէրիֆ մէքքէ մէտինու՝
       ի նախնեաց մեծ քան զալօսման:
       Այժմէն մնացեալ ի դուռն՝
       սակս իւրեանց վաճառականութեան,
       Բերելոյ զմաթահս ազնիւս՝
       եւ աստի տարեալ զպիտեւան:
       Ի ֆրանցոցն փաշաթօր՝
       ինկլիս եւ ֆիլամէնկ այն,
       այլ տեղիս զգօնսուլս՝ կարգեալ՝
       ընդ տէրութեամբս որ ալի օսման:
       Ոչ տեսինք զխաներս գերեաց՝
       զոր հանեն ի վաճառ համայն.
       Զգազագն առնուն մշակին՝
       գայիգճի ի պարտէզ կալման:
       Կամ հօտից եւ մեծ խաշանց՝
       ի չիֆտլիկ դնեն պահապան,
       Լըծվար սերմանօղ հնձող՝
       որք պատւով որք անարգական:
       Եւ այնք որ կոկ երեսօք՝
       ի պաշտօն դարպաս ապարան,
       Եւ մանկունք եւ պատանեայք՝
       ընդ որ յիսպաս թէ ախորժեցան:
       Եւ որք մարաք ճարիէք՝
       ի կրակն օճաղի կուտան,
       Կամ չըրպըճի կուլինին՝
       ուր դիպի այնց քաղցրիկ հալվան:
       Եւ այն որ ստնդիայք ծծկան՝
       զաւակացն թայեայ առնուն զայն,
       Զթօրաման եւ զպալապան՝
       ֆարմուտայքն ռամկաց ի պէտ գան:
       Աղջկունք որ քսան ամօք՝
       աւելի կամ պակաս գըտան,
       Աղայք օտալըղ առնուն՝
       քան զմերումս սակաւ խարճ նոցայն:
       Զոմանս ի բաղանիս տան՝
       թէլլաք եւ նաթըր վարժեցան,
       Տեարք ի նոցունց վաստակին՝
       ոմանք թէ վերջն ազատեցան:
       Գոն տեարք որ զսոյն աղջկունս՝
       յոյժ վարժեն յարհեստ գուսական,
       Ճօճալ եւ ճեմիլ ի խաղս՝
       ընդ դստերն որ հռօդիադայն:
       երգօղ պէս պէս մուզիգայ՝
       եւ չալօղքն արուց զանազան.
       Առաջի մեծամեծաց՝
       որք փաշայ խանըմ եւ սուլթան:
       Մինչ երբեմն արքայն խնդրէ՝
       եւ լինի նոքօք ի զբօսան,
       Թագուհին եւ վալիտէն՝
       մերձ պահեալ ուրոյն զպարս նոցայն:
       Եէսիր փազարի խանին՝
       որպէս թէ զհօտ անասնական,
       Զսոսա նստուցեալ դաս դաս՝
       զակնհաճսն առնուն զգինսն տան:
       Այնք որ դեռ անարատք են՝
       եւ գեղով եւս տիպ քնքըշական,
       Հասակաւ շարժմամբ հաճոյ՝
       մաքսապէտք թէ ախորժեցան:
       Զի պիղծ թաթարք զնոսա
       յաւարելն խըզեն զամենայն,
       Եւ որք գեղով եւ կոկ է,
       շատ գնոջ սակի պահեն զայն:
       Յելս ի մաքսատունն յայնժամ
       զգինսն տան ի տեարց առնուն զայն.
       Ի բաղանիս լըւանան եւ օծեն
       ի զգեստս զարդական:
       Եօթնհարիւր ղրուշ է գինն՝
       հինգ հարիւր ոսկի տեսաք զայն,
       Մինչ ի հազար ֆլօրի ընդ
       պատմութիւնս թուրքաց գըրեցան:
       Ընծայեն զայնս արքայի՝
       աղայ եւ փաշայ խան սուլթան,
       Կիւրճի չէրքէս շատն է րուս՝
       օտալըղ առնէ զայնս իւրեան:
       Թէ արու զաւակ ծնցի՝
       թագ դնէ ի գլուխ նոյն աղջկան,
       Լըցեալ է սոքօք պալատն՝
       գեղով եւ անձամբ զանազան:
       Ի դէպ ժամու տեսանելն՝
       ի սենեակն ածեն հրաւիրման,
       Ուստի ծնանին հիւնքեարք՝
       թէ դուստր է սուլթան կարգեցան:
       Արդ միմիայն զայս գիտել՝
       թէ տաճիկք շինեալ զգահոյսդ համայն,
       Ուր քաղքեդոնի պալատն
       Նիկիոյն որք ի մեզ գրեցան:
       Ուր եկեղեցիք ոմանք եւ կամարք
       ոմանց կան միայն,
       Վըկայ մեզ այասօֆիայքն՝
       զէյրէկի 'ւայլք ճամիք դառման:
       Բաւ մեզ հիսար եւ քաղաք
       զոր շինեաց կոստանդին արքայն,
       Լէօն սօֆոսին տլըսմաթք՝
       լսողաց մեծ զարմանք է այն:
       Զկարգ զանուն եւ զձեւ
       զօրէն եւ զաշխարհ զոր դիւրաւ գըտան,
       Կարծեմ դիւրեաւ կորուսցին՝
       խիղճ ազգաց որ ընդ ծովն կան:
       Մի՛ աշխատ առնէր ըզծերուկս՝
       եւ մի՛ եւս առցես յնդիման.
       Զայլս խուզել ի պահանջել՝
       զի գուցէ ձանձրութեամբ մնացան:
       Կամ թէ մեք չեղաք տեսած՝
       կամ զբաղմանցս եթէ մոռացած.
       Ընդունել եւեթ հայցեմ՝
       իբր առձեռն փանաքւոյս ընծայն:
       Ողջ լե՛ր ի պարծանս մեր՝
       եւ սակս մեր լիցիս ի մաղթան.
       Շնորհակալութեան փոխան՝
       ընդ հասանիլ տացես պատասխան:
       Ա՜յ ուխտադրուժ Մխիթար՝
       վարդապետ կոչմամբ պերճական,
       Ըստ անուամբ չեղեր մխիթար՝
       այլ զդիմակն ինձ պատահման:
       Զեսն իմ խնդրել փութացար՝
       մինչ քո գործդ ի կատար գընան.
       Ուր սէր քո պատրուակեալ՝
       եւ խոստմունք քո անհիման:
       Միթէ վարձս ուխտեցիր ինձ՝
       կամ առ քեզ յիշեալ եղէ զայն.
       Ընդէր չառեր զհայցելիդ՝
       ցվարդապետ տարեալ զայս ընծայն:
       Միթէ սերմանել տեղիդ՝
       հիւթ չունէր ըստ առակն տէրունական.
       Զի ո՛չ եկիր ո՛չ տեսեր՝ ոչ
       յիշեալ թէ կայ ողջ մարդն այն:
       Մեզ չէ՛ փոյթ քննել զայդպիսիդ՝
       զի համակ բերուց են նշան,
       Զի շատ եմ տեսեալ քան զքեզ՝
       իմ վաստակս չէ ի նանրութեան:
       Տի՜ վարդապետին խադրին թողից՝
       քեզ զայլ շատ պատասխան,
       Առակ օրինակ գըրել՝ քեզ ըստ
       քոյսդ թողուլ զայն արձան:
       Ափսոս կամ չես հասկացեալ՝
       կամ ծանեար եւ չես կատարման,
       Չէ նիշ անդ շահիլ զքանքարն՝
       ոչ գիտեմ թէ բարքդ հեղձուցման:
      
       ՎԱՍՆ ՈՄԱՆՑ ԸՍՏ ՆՈՅՆ:
       Սընափառ սօմուն գըռան՝
       եւ մոլեալ յախտ ագահութեան.
       Նարդենիս աբունք ոմանք՝
       ի տեսնուլն զայս քամահեալ կան:
       Շատ լուայ վասն իմ ասել՝
       եթէ բան ու գործ չունի այն.
       Կեանքն եղեւ նանիր ընդ վայր՝
       աշխատի ոչ ինչ շահի այն:
       Ի տեսնուլ զիմաստ ինչ բան՝
       ասացին թէ ո՞ւր սա ուսման,
       Ի գիւտ ըստ բրոց բառս կոչեն՝
       ահա իւր նշանն ռամկութեան:
       Թէ սակաւ գըտին ուրեք՝
       ը՜հ փոքր է իմացուած սորայն,
       Թէ յերկար ոճով զպատմեալս՝
       թո՜ւֆ ահա զէվզէկ եւ օզան:
       Մեծ ոմանց այս պատահեալ՝
       ինձ սոցա մազ մին չերեւան,
       Զյս վիշտ կրեմք ի սուտ եղբարց
       վասն որոյ մնացեալ անիշխան:
       Քանզի զչարիլն անց յայտնի՝
       մախանց նախանձն մոլութեան.
       Պատճառ մի զըննէ խուզէ՝
       անարգի արհամարհութեան:
       Բաւ է գիտնոց իմաստնոց՝
       զվերոյգրեալս որ թէ իմանան.
       Հայ թուականօք դա՜ զի՜նչ է
       Երեմիա յանգեալ զիւր ընծայն:
      
       ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԸՆԾԱՅԻՍ ԵՐԳՈՂԻ
       Յիշատակ Տեառն Վարդանայ՝
       որ կոչի մեծ Րաբունի այն,
       Յըղեմ զիմ աղվոր աղեսս՝
       զի շնորհաց տեառն նա գոհաբան:
       Այս կաֆայի գունովն է՝
       ըստ ես եմ կորուսեալ ոչխարն,
       Երգօղն յօրինել պիտի՝
       վանկ վանկօք ընդ ստորադասն գան:
       Բայց աշխարհաբար գրելոյս՝
       զմեղադրանսդ լիցիս արգիլման.
       Ի փանաք մտաց մատանցս՝
       զայս ծաղիկ մի լե՛ր վայելման:
       Հազար հարիւր եւ տասանց
       գրեալ սա անկեալ անպիտան,
       Արդ հազար հարիւր երեսուն՝
       եւ հասեալ մասամբք երեմիան:
       ՅԵրեմիայս այս լումայ
       ի ծով գանձ մտացդ ի զբօսան,
       Տէր Վարդան Վարդապետք մեծ՝
       ընդ սուրբ աղօթսդ յիշել յարաժամ:
       Զսակաւս ի շատ համարիս՝
       զի յոլով բարեաց դու արժան,
       Զոր ինչ ունէի եւեթ զայն
       հանի նըշոյլ իմ բաղձման:
       Եօթնաբլուրս բիւզանդիոյ՝
       եօթնեկի շնորհօք որ լըցան.
       Հազար հարիւր յիսուն ամք՝
       կայսրք ֆռանկաց եւ յունաց նստան:
       Եօթնեակ զօրութեամբ հոգւոյն՝
       եօթնեակ դու շնորհօք որ լրման,
       Կամիս զայլ դրուատ սորին՝
       ընթերցիր զգիրքս իմ հրակիզման:
       Եօթնեկի զմահացու մեղս՝
       որ մասամբք զինեւ բարդեալ կան,
       Մաղթեա՛ առ տէրն համայնից՝
       զի թողցէ ըստ իւրում գթութեան:
       Եօթնեակ դարուն շրջանի՝
       աշխարհի կատարածն որ գան,
       Յորժամ հայրական փառօք՝
       տէրն յայտնիլ գայ ի դատաստան:
       Զվեց բանս իւր օրհնեալ ձայնիւ՝
       եւ զեօթնում փառք արխայութեան,
       Տացէ լըսել տեսանել ընդ քեւ
       կեանսն յանզրաւ խնդութեան:
      
      
       ***
       Պատմութիւնս ի Ստամպօլու
       էրէց յեղբօրէս երգեցան.
       Որոյ անունն յորջորջիւր՝
       Երեմիայ չէլէպի Քեօմիւրճեան:
       Բայց նարդենիս որ գրեցաւ՝
       կրտսերէ յեղբօրէ նորայն,
       Պիտակ Կումիտաս էրէց՝
       ստորադասն նոյնոյ Քեօմիւրճեան:
       Զմիջի թուականիս հայոց՝
       դու հաշուեա՛ եւ լե՛ր բաւական,
       Զուարճացի՛ր յիզբօսանս
       նազելի եղբայր պատուական:
      
       ՎԵՐՋ