Գլուխ
երկրորդ.
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Բանասիրության
մեջ
բազմիցս
արձանագրված
ու
հայտնի
իրողություն
է
այն,
որ
Առաքել
Դավրիժեցին
իր
«Գիրք
պատմութեանց»
աշխատությունը
գրել
է
երբեմն
հարկադիր
ընդմիջումներով,
իսկ
կյանքի
վերջում,
վերստին
վերադառնալով
կիսատ
թողած
գործին,
նկատելիորեն
շտապել
է
շարադրանքում`
հետագայում
առթելով
Մանուկ
Աբեղյանի
դիտողությունը,
թե
«նա
(Դավրիժեցին–Ա.
Ն.
)
արագության
ետեւից
է
ընկած»
[1]:
Պատմագրքի
վերջին
որոշ
գլուխներ,
ըստ
ամենայնի,
պատմիչը
նույնիսկ
չի
էլ
հասցրել
վերջնականապես
մշակել,
եւ
դրանք,
իրոք,
ինչպես
գրում
է
Լենա
Խանլարյանը`
«թողնում
են
սոսկ
մի
այնպիսի
հենքի
տպավորություն,
որի
վրա
հեղինակը
պատրաստվել
է
ստեղծել
կենդանի
պատումի
հյուսվածքը»
[2]:
Եվ
եթե
նույնիսկ
չլինեին
էլ
այդ
հարկադիր
ընդմիջումների
մասին
Դավրիժեցու
երբեմն
ուղղակի
վկայումները
հատկապես
«Պատճառ
առնելոյ
զգիրս
պատմութեանց,
յորում
եւ
յիշատակարան
առնողին»
վերնագրով
ԾԸ
գլուխ-ավարտաբանության
մեջ,
ապա
«Գիրք
պատմութեանց»
աշխատության
լեզվի
եւ
ոճի,
ու,
ընդհանրապես,
կառույցի
տարտղնվածությունը
անպայման
կմղեր
նման
եզրակացության:
Իբրեւ
հյուսվածք`
պատմագիրքն
այդ
պատճառով
շատ
է
տուժել:
«Ըստ
երեւույթին,
–
այս
կապակցությամբ
նկատում
է
Լորետա
Դանեղյանը,
–
հեղինակի
համար
չափազանց
դժվար
է
եղել
տարբեր
տարիներին
ու
զանազան
վայրերում
ժողոված
փաստերն
ի
մի
բերել
ու
խմբավորել
եւ
այդ
պատճառով
նա
չի
կարողացել
խուսափել
նյութի
ցրվածությունից
եւ
որոշ
կրկնություններից»
[3]:
Այսուհանդերձ,
նույնիսկ
այս
պարագային,
ըստ
արժանվույն
պետք
է
գնահատել
պատմագրի`
կենտրոնացված
պատում
ստեղծելու
ջանքը:
Նույնիսկ
վերջին
ցաքուցրիվ
գլուխներում
դա
զգալի
է:
Աշխատության
այս
գլխում
քննաբանվել
են
«Գիրք
պատմութեանց»-ի
ընդհանուր
կառուցվածքին
ու
բովանդակային
ընդգրկումներին
վերաբերող
խնդիրներ,
հատուկ
ուշադրություն
է
դարձվել
ներտեքստային
կառուցվածքային
միավորների
բնույթին:
Մեկնելով
միջնադարյան
տեքստերին
բնորոշ
յուրահատկություններից`
իբրեւ
կառուցվածքային
օրինաչափություններ
ու
կառույց
պայմանավորող
գործոններ
են
նկատվել
եւ
առանձնահատուկ
քննության
են
ենթարկվել
նաեւ
երկխոսություններն
ու
մենախոսությունները,
ժամանակային
ընդգրկումների
ձեւերը,
ինչպես
նաեւ`
աստվածաշնչյան
ինտերտեքստը:
Խնդրադրությունները
վերլուծվել
են
սոսկ
տիպական
օրինակների
մակարդակով`
ընդհանուր
օրինաչափությունների
ցուցանման
սկզբունքով:
[1]
Մանուկ
Աբեղյան,
Հայոց
հին
գրականության
պատմություն,
գիրք
երկրորդ,
էջ
452:
[2]
Առաքել
Դաւրիժեցի,
Գիրք
պատմութեանց,
տե՛ս
«Առաջաբանը»,
էջ
59:
[3]
Լորետա
Դանեղյան,
Առաքել
Դավրիժեցու
երկը
որպես
Սեֆյան
Իրանի
XVII
դարի
պատմության
սկզբնաղբյուր,
էջ
17: