Գլուխ
երրորդ.
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
ԱՐԺԵՔԸ
Եթե
մեկենասային
գործոնից
բացի
նկատի
ենք
առնում
5-րդ
դարի
հայ
պատմագրության
ստեղծման
թեկուզեւ
գեղագիտական
նպատակը,
որ
տարաբնույթ
ձեւակերպումներով
Ագաթանգեղոսը,
Եղիշեն,
Մովսես
Խորենացին
ու
Ղազար
Փարպեցին
հանգեցնում
են
ընդհանրական
այն
մտքին,
թե`
«գիրքը
պետք
է
ծառայի
ժողովրդի
շահերին
եւ
ունենա
դաստիարակիչ
նշանակություն»
[1],
ինչն
անպայման
ենթադրում
է
գեղարվեստականության
մեծ
չափաբաժին
երկի
կառուցման
սկզբունքներում,
ապա
պարզ
է
դառնում,
որ
գեղարվեստական
արժեքի
խնդրադրությունը
պատմագրական
երկերի
քննության
ժամանակ
անտարակուսելի
է:
Մանավանդ
որ`
«Գեղարվեստականությունն
այստեղ
(պատմագրության
մեջ–Ա.
Ն.
)
չի
հակասում
երկի
հավաստիությանը,
այլ
նպաստում
է
նրա
բարոյական
ներգործությանը»
[2]:
Աշոտ
Ալեքսանյանն
իրավամբ
ավելի
հեռուն
է
գնում`
պատմագրությունը
դիտարկելով
նաեւ
որպես
«գեղարվեստական
մտահղացման,
հեղինակային
սուբյեկտիվ
նպատակադրումների
իրականացման,
գեղագիտական
ճաշակի
արտահայտության
մի
բնագավառ,
ուր
առաջնահերթ
նշանակություն
ու
սկզբունքային
ժանրակազմակերպիչ
դեր
է
հատկացվում
գեղարվեստական
հորինումի,
ստեղծագործական
երեւակայության
տարրերին»
[3]:
Ուստի`
բնական
է,
որ
հայ
պատմագրության
ընդհանրապես
ու
մասնավորապես
Առաքել
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանց»
աշխատության
գործառնականությունը
առաջին
հերթին
պայմանավորված
է
եղել
գեղարվեստական
արժանիքներով,
գեղեցիկ
խոսք
կառուցելու
վարպետությամբ
ու
կարողություններով:
Պատմիչները
հստակ
գիտակցել
են
դա,
ու
թեեւ
նրանց
նպատակն
առաջին
հերթին
եղել
է
սերունդներին
հավաստի
պատմական
տեղեկությունների
փոխանցումը,
այնուհանդերձ,
անընդհատ
ուղեկից
է
եղել
նաեւ
այն
մտայնությունը,
որ
պատմությունը
պետք
է
մատուցվի
գեղեցիկ
ու
պատկերավոր
խոսքի
միջոցով:
Իհարկե,
դա
հանգեցրել
է
այն
բանին,
որ
շատ
պատմիչների
մոտ
երբեմն
ոճի
արհեստականություն
է
նկատվում,
եւ
զգալի
են
գեղեցիկ
գրելու
ներքին
ճիգերը:
Այս
գլխում
քննվող
խնդիրներն
առավելապես
վերաբերում
են
այն
մասնավորություններին,
որոնք
Դավրիժեցու
պատմագրքին
հաղորդում
են
գեղարվեստական
արժեք.
կերպարներ
ու
կերպարային
համակարգ,
դիմանկար,
դիմանկարային
բնութագրումներ,
գեղարվեստական
արտահայտչամիջոցներ`
համեմատություններ,
բաղաձայնույթ,
այլախոսություն-պատկերավորություններ,
թվարկում,
մակդիր
եւ
այլն,
ճարտասանական
հնարքներ:
Այդ
ամենն
առավել
ակնառու
ցուցանելու
համար
ներկայացվել
են
նաեւ
«Գիրք
պատմութեանց»-ի
ոճական
ընդգրկումներն
ու
Դավրիժեցու
աշխատանոցի
որոշ
յուրահատկություններ:
[1]
Ժենյա
Քալանթարյան,
Հայ
գրականագիտության
պատմություն
(5–19-րդ
դարեր),
էջ
20:
[2]
Մայիս
Ավդալբեգյան,
Հայ
պատմագրության
ժանրային
մի
քանի
առանձնահատկություններ,
«Հայ
միջնադարյան
գրականության
ժանրեր»
գրքում,
էջ
11:
[3]
Աշոտ
Ալեքսանյան,
Հայ
միջնադարյան
նամակը
(IV–XIV
դարեր),
էջ
112: