ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ
ԵՒ
ԱԼԿՈԼԻ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Faidherbe.
–
1°
Ալկոլը
գործաւորներին
անօգուտ
է։
Պարքըրի,
Րիչարտսընի,
Դէստրէի
և
ուրիշների
կողմից
կատարւած
բազմաթիւ
փորձերը
ապացուցած
են,
որ
ալկոլը,
խմողի
ոյժերը
աճեցնելուց
շատ
հեռու,
մի
վաղանցիկ
գրգռութիւն
է
տալիս,
աշխատելու
ընդունակությունը
բնաւ
չէ
աւելացնում
և
յոգնածութեան
զգայնութեան
երևումը
փութացնում
է։
2°Ալկոլը
գործաւորին
վնասակար
է։
Աշխատողին
վնասակար
է,
որովհետև
օրգանական
մաշումը
փութացնում
է
և
ծերութիւնը
կանխում,
որտեղ
ֆիզիգական
անկումը,
աշխատողին՝
առօրեայ
աշխատանքի
հարկաւոր
ոյժերի
անընդունակ
է
դարձնում.
որովհետև,
արեան
շրջանառութեան
և
նիարդային
դրութեան
վրայ
նրա
տկարացնող
ազդեցությունը,
զանազան
վարակումների
ծանրակշռութիւնը
և
կարելիութիւնը
դիւրացնում
է,
որոնց
գործաւորը
ենթարկւում
է,
հաւաքական
և
անհատական
առողջապահութեան
թերութեան
պատճառով.
որովհետև,
նրա
ուշադրութեան
կարողութիւնիը
և
ֆիզիգական
էնէրգիան
նուազեցնելով,
աւելի
հեշտ
կերպով
նրան
ենթարկում
է
ներկայ
մեքենականութեան
ընծայած
վտանգների
բազմաթիւ
պատճառներին.
վերջապէս,
որովհետև
գործաւորը
իրա
թոշակի
մի
մասը
աւելորդ
ծախսերի
վատնելու
անձնատուր
լինելով,
նոյն
համեմատութեամբ
ևս
բանաւոր
սննդառութեան
և
սովորական
պարէնի
յատկացւած
բաժինը
պակասում
է։