Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԵԾՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԺՈՒԺԿԱԼԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Rae. - Այս դաշնակցութիւնը ոչ-դաւանական մի ընկերակցութիւն է եւ քաղաքական որ եւ իցէ կուսակցութեան չէ պատկանում։ Բոլոր անդամները կամաւոր ստորագրում են ժուժկալութեան խոստումը։ Նրա ազդեցութիւնը կրօնականների մօտ եւս տարածւած է, որոնք եկեղեցիներում ժուժկալական ընկերութիւններ կազմած են. մասնաւորապէս ջանացած է իր գաղափարները տարածել բժիշկների շրջանում եւ նրա այս ազդեցութեան տակ կազմւած են բժիշկների ակումբները, եւ մրանք հիմնած ե Ժուժկալութեան բժշկական թերթը (Médical Temperance Journal), 1872 Յունուարի 1ին Տայմզ թերթում հռչակաւոր 269 բժիշկների եւ վիրաբուժների կողմից ստորագրւած մի յայտարարութեամբ։ Դաշնակցութիւնը տարրական եւ երկրորդական վարժարաններում ալկոլականութեան մասին դասեր հաստատած է, որ իրանց միջից ընտրւած դասախօսների կողմից աւանդւում են. հրատարակած է Դոկտ. Րիչարտսընի կողմից խմբագրւած Ժուժկալական դասագիրքը (Temperance Lesson Book) եւ պրօֆէսօրների ու մանկավարժների շրջաններում հաւաքումներ եւ հրապարակախօսութիւններ կազմած է։ 1860 թւին Դաշնակցութիւնը ազդու կերպով գործել սկսած է բանակում. ժուժկալութեան քարոզիչները՝ զինուորական վարչութիւնից քաջալերւած, թէ Անգլիայում եւ թէ Հնդկաստանում պրօպագանդայի մի մեծ գործ կատարած են. Հնդկաստանում զինուորնարի մէջ կազմւած է կատարեալ ժուժկալական ընկերութիւնը (Salcheis Total Abstinence Association):

«Դաշնակցութիւնը նոյնպէս օգնած է Օրիորդ Րօբենսընի, որը զինուորների համար ժուժկալական ըմպելարաններ հաստատած է։ Այս բոլոր շարժումը Բանակի ժուժկալական ընկերութեան (Army Temperance Association) կազմւելուն նպաստած է, որը կառավարութիւնից տարեկան 12, 500 ֆրանկի մի նպաստ ստանում է։ Նոյնատեսակ մի ընկարուոթիւն գոյութիւն ունի ծովային զինուորների համար։ Դաշնակցութիւնը կանանց գործակցութեան կոչում ընելու անհրաժեշտութիւնը զգալով, 1876 թւին կազմւած է Բրիտանական կանանց ժուժկալական ընկերութիւնը (British Women’s Temperance Association) եւ կազմակերպւած են կանանց բազմաթիւ հաւաքումներ ու ժողովներ։ Դաշնակցութիւնը մանաւանդ օգտակար նկատած է մամուլի զօրեղ ազդեցութիւնից աւելի լայն կարպով օգտւիլ եւ ունի շատ տարածւած մի շաբաթաթերթ օրգան, National Temperance minor անունով մի էժանագին ամսաթերթ եւ կանոնաւորապէս հրատարակւող մի տարեցոյց, որը պրօպագանդայի մասին նրա կազմածքը ամբողջացնող վիճակագրական ճշգրիտ տեղեկութիւններ պարունակում է։ Ալկոլականութեան մասին Mansion House ում, Guild hall ում եւ բազմաթիւ մեծ քաղաքների թաղապետատներում միտինգներ կազմւած են. Լօնդօնում, Լիվըրպուլում, Բիրմիգամում եւ Չէստէրում ազգային կօնգրէսներ կազմակերպւած են, հիմնւած է Ժուժկալական ազգային խմբերգական միութիւնը (National Temperance choral Union), որ իրա ծրագրում արձանագրած է կատարեալ ժուժկալութիւնը, եւ գաղութների բնիկներին զօրաւոր խմիչքներ վաճառելու դէմ պայքար մղած է։ Ստեղծված են ժողովրդական ընկերութիւններ (Old guard of London workers, London Young men’s auxiliary) եւ գործաւոր դասակարգերում մշտատեւ մի պրօպագանդա գործելուց չէ դադրած։