ՎԻՐԱՒՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ
ԱԼԿՈԼԻ
ԴԵՐԸ
Ալկոլը
նոյնիսկ
վայրկենական
ներգործութեամբ
անհատի
եւ
ընկերութեան
համար
դիպուածների
ու
վտանգների
մի
անսպառ
աղբիւր
է։
Thomas
Monley
այս
մասին
բազմաթիւ
եղելութիւններ
եւ
վիճակագրութիւններ
թւելով,
գլխաւորաբար
հետևեալ
երեք
կէտերի
վրայ
ծանրանում
է։
1°
Ալկոլականութիւնը
ուրիշներին
մահ
կամ
վէրք
է
պատճառում։
2°
Ալկոլականութիւնը
արբեցողին
մահ
կամ
վէրք
է
պատճառում։
3°
Ալկոլականութիւնը
վէրքերի
եւ
վիրահատութիւնների
դէպքերում
հիւանդութիւնը
ծանրացնում
է։