Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ՆՈՐՄԱՆԴԻԱՅՈՒՄ ԱԼԿՈԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ

ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԻ ՄԷՋ

Brunon յայտարարում է, որ «ալկոլականութեան յառաջդիմութիւնները Նորմադիայում եւ գործաւոր դասակարգերում հաստատուած իրողութիւններ են։

– Զանազան պարագաներում, կանայք տղամարդերից աւելի են խմում։

– Իրերի այս դրութիւնից յառաջացած ընկերական եւ ճարտարարուեստական հետեւանքները աղէտալի են։

– Եթէ իրերի այս դրութիւնը չփոխւի, ազգային վաճառականութիւնը, ճարտարարուեստը եւ նաւագնացութիւնը պիտի դադրին։

– Աշխատութեան օրերը պակասում են։ Շատ գործաւորներ շաբաթը միայն հինգ օր աշխատում են։

– Աշխատութեան որակը ցածանում է։ Գործաւորների իմացականութիւնը, արուեստական ճարտարութիւնը եւ մարմնական ոյժը պակասում են։

– Թոշակների արժէքը բարձրանում է եւ գործարանատիրոջ շահերը նուազում են։

– Օտար մրցումը միշտ մեծանում է»։

Արուեստի ալկոլականութեան դէմ, Դոկտ. Բրիւնօն, ամբոխի դաստիարակութիւնից բացի, ուրիշ միջոց չէ տեսնում։