Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԼԿՈԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՈՃՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆԸ

Barthès ալկոլական այլասեռման յառաջացրած ոճիրների մասին խօսելով ասում է. «1840 թուականից յետոյ մահերի, անձնասպանութիւնների, մարդասպանութիւնների, սպաննութիւնների եւ ոճիրների թւին աճեցումը տեսնւում է, եւ միւնոյն ժամանակ, ալկոլական ժառանգականութիւնը իրա ահարկու աւերումները զանազան ձեւերի տակ գործում է։ Գինետների թիւը, մահերի, ոճիրների եւ յանցանքների թւի հետ ուղղակի համեմատութեան մէջ է գտնւում, իսկ ծնունդների հետ խոտորնակ համեմատութեան մէջ։

Ատենախօսը ալկոլի աւերումները կասեցնող մի քանի առաջարկներ ու միջոցներ ներկայացնելուց յետոյ, աւելացնում է. «Անհատական նախաձեռնութիւնը, ալկոլականութեան դէմ ամենազդեցիկ եւ ամենափրկաւէտ զէնքն է»։ Եւ կոնգրէսին առաջարկում է հետեւեալ որոշումը արձակել. «Կոնգրէսը նկատելով, որ նախակրթարաններով, կօլէժներով եւ Լիսէներով ալկոլականութեան դէմ մղւած կռւում ձեռք բերւած արդիւնքները գոհացուցիչ են, որոշում է, որ հակալկոլական ուսուցումը պարտաւորիչ լինի չափահասների դասընթացներում, զինուորական, ճարտարագործական, երկրագործական եւ վաճառականական դպրոցներում, նոյնպէս կառավարական մեծ դպրոցներում եւ ֆրանսայի բոլոր համալսարաններում»։