Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԺՈՒԺԿԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Robert ( Լօնդօնից ). Այս սկզբունքը կայանում է ամէն տեսակ ոգելից խմիչքների կատարեալ ժուժկալութեան մէջ։

«Եօթանասուն տարի առաջ Ամերիկայում եւ Մեծն-Բիտանիայում ժուժկալական խումբեր կազմւեցին, որոնք աշխատեցին արբեցողութիւնը ջնջել։ Նախաձեռնողների ժուժկալական սկզբունքն էր, միայն գինի եւ գարեջուր խմել, միւս բոլոր ոգելից խմիչքները մերժելով։ Բժիշկները, դեռ այդ ժամանակ, բոլոր ոգելից խմիչքները վնասակար յայտարարելու գաղափարը չէին ունեցած։ Այս պատճառով այդ մասին եղած բոլոր ջանքերն անհետեւանք մնացին։

Նրա շարունակութեան միջոցում, շատ բժիշկների կողմից վերջապէս ճանաչւած եւ յայտարարւած կատարեալ ժուժկալութեան սկզբունքը, նոր ընկերութեանց ծնունդ տւաւ. այդ ընկերութիւնները իրանց յաջողութիւնը ապահովացնող ազդեցիկ կարողութիւնը, այդ սկզբունքից քաղեցին։

Ալկոլը իրա բոլոր ձեւերի տակ միշտ վնասակար է։ Ամէն ոք նրանից ժուժկալ լինելով գոհ են լինում, եւ խմելու ոչ ոք այնքան աւելի կարիք չէ զգում, որքան արբեցողների սերունդները։

Այս բանն է, որ Յուսոյ գունդերին (Bandes de ľEspéranse) այնքան օգտակար է դարձնում, նրանք երեխաներին պահպանում եւ մաքրում են, նրանց առհաւութիւնն ի՞նչ որ էլ լինի, նրանք ժուժկալութեան սկզբունքին անձնուէր մարդիկ են պատրաստում։ Խնդիրը պարզաբանւած լինելով, դժւարանում են հաւատալ, որ եթէ մարդիկ չը լուսաւորւին, ժուժկալ չեն կարող լինել»։