Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԻԼՈՒՄԸ

Fielden Thorp (Անգիլայից). 1851 թւականից սկսած արգիլումը գոյութիւն ունի Maineում, եւ քիչ յետոյ ուրիշ բազմաթիւ նահանգների կողմից ընդունւած է։ Արգիլումը տիրում է միշտ հետեւեալ նահանգներում՝ Maine, Vermont, New Hampshire, Kansas, North Dakota եւ Alaska:

«Այս նահանգներում, որտեղ բացարձակ արգիլումը չէ տիրում, մեծագոյն մասը ունի տեղական ընտրութեան դրութիւնը, որով բնակիչները՝ թաղապետութեան միջնորդութեամբ կամ մի ազգային վճռով՝ իրանց մօտ գինետան հաստատութիւնը արգիլելու իրաւունքը ունին։

Գիւղական հասարակութեան մէջ արգիլումը կատարելապէս յաջողւած է, մեծ քաղաքներում ստէպ նրանց պրծելու միջոցներ գտնում են։ Նոյն իսկ այնտեղ, որտեղ խմիչքների վաճառումը չէ ջնջված, արգիլող օրէնքը դատապարտած է այն իբր ոճրական եւ ապօրինի մի գործ, մասնաւոր արտօնութեամբ գինետուն բաց անելու յօժարութիւններ բնաւ գոյութիւն չունեն։

Նոյն բանը կարելի է ասել Կանադայի համար, որտեղ Quebecի նահանգը միայն ազգային բացարձակ արգիլման դէմ է քուէարկած. մինչդեռ Կանադական միւս բոլոր նահանգները մի ահագին մեծամասնութեամբ արգիլումը խնդրած են։ Թէ ընդհանուր օրէնքով եւ թէ տեղական վէտօյի միջոցով հրամայւած արգիլման նպատստաւոր արդիւնքները ամէն տեղ հաստատւած են։ Միացեալ Կայսրութեան մէջ բազմաթիւ գիւղեր, ժուժկալ ժողովուրդներ, եւ այլն կան, որտեղ հողատէրը այս արգիլումը ինքն է դրած, ի մեծ շահ բնակիչներին։ Kingdom Alliance ընկերութեան նպատակն է օրէնսդիր իշխանութեան ընդունիլ տալ մի օրէնք, որը արտօնէ բնակիչներին իրանք իրանց պաշտպանել հաւասարապէս ալկոլականութեան աղէտերի դէմ, եւ արգիլել բարձր պաշտօնեաներին խմիչքների խանութ բաց անելու որ եւ իցէ արտօնութիւն չը տալ։ Օրինագծի այս սկզբունքը ազատական կուսակցութեան կողմից ընդունւած իրանց ծրագրի իբր ամբողջացուցիչ մի մասը»։