Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Այսօր տօնեմք, ձեզ աւետիս,
Ահա ցնծամք յայսմ տօնիս,
Բարօվ տեսայ գաւաթն ափիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Գաւաթն որ եկ մեծ ամպով յիս,
Գինիս անուշ, որ ճաշակիս,
Դու այլ խմէ գաւաթն ի յիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ես քեզ կարաս բանամ գերիս,
Եւ քեզ բերեմ զանուշ գինիս,
Զի դու խմես եւ կարմրիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Էրէց տանուտէր, զոր կամիս,
Եպիսկոպոս, աբեղանիս,
Ընդ ձեզ խմեմք եօթնեւութ ամիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Թէ դու լսես իմ խրատիս,
Թող դու հազար տարի ապրիս,
Ժամ-ժամ խմէ, հանգչի հոգիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ինձ մեծ աման տուր, թէ ունիս,
Ւ քեզ նայիմք իրիցանիս,
Լից, տուր, եղբայր, ի՞նչ կու նայիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Խնդամք ամէն շուրջ կարասիս,
Խորվենք հաւ, սագ, ոչխրի միս,
Ծաղկունք բերենք մէջ ժողովիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Կամկար կերէք զամէն բարիս,
Գաւաթ լցէք շուրջ սեղանիս,
Հիւրեր բազում եւ դրացնիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ձայն գայ պաշտման ի ձեր մէճլիս,
Ձեզ շատ երէց գայ յայս տարիս,
Ղարիպ շահրիս, զոր ընդունիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ճերմակ գինի` լաւ դեղ սրտիս,
Ճաշակն անուշ, ամառն յունիս,
Մեք այլ յայտնիս խմենք այտից.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Յարի ի վեր, հաշտեաց ընդ յիս,
Յիս դու խմէ, համբուրէ զիս,
Նոյնպէս ամէն ժողովրդիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Շուտով խմէ, որ դու օրհնիս,
Շատ մի՛ խմեր, քուն չի լինիս,
Որ դու գինուն պահակ նստիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Չորս մեծ գաւաթ տուր, թէ ունիս,
Չափով մի՛ տար քո ծառայիս,
Պղտոր մի՛ տար քնքուշ լերդիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ջուր մի՛ խառներ, որ շուտ հարբիս,
Ջարդես քարղէն եւ գլորիս,
Ռամկաց շատ տուր այսմ յատենիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Սիրով խմէ վեց թաս ի յիս,
Սէրն Աստուծոյ կամ սուրբ Սարգիս,
Վեց տասն ու վեց, հարիւր շահիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Տանձ եւ խնձոր, նուռն իմ առջիս,
Տասն դեկան ի գրպանիս,
Րամեալ գինի բերեմ հարկիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Ցնծման արժան արար Տէր զիս,
Ցաւօք մաշիմ յայսմ աշխարհիս,
Ւիւսին պսակ տուր կարօտիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս:

Փրկեա մեղաց, Տէր, զեղկելիս,
Փրկչէն խնդրեմ ողորմելիս,
Քո Մարտիրոս խարասարցիս.
Աւետիս տամ Հայոց ազգիս: