Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Իմ սիրտ ինձի համբեր չի տար,
Կամիմ գովել զքեզ ի խելաց,
Նա դու ինձի ճէֆա կառնես
Եւ կու պահես աչերս ի լաց:

Մազդ է աղէկ եւ թուխ, բարակ,
Ճակատդ լան եւ խիստ ճերմակ,
Ուներդ աղեղ լար է երակ,
Թարթիչդ նետ է խիստ սրած:

Աչեր ունիս թուխ եւ անուշ,
Կարմիր երես, ճերմակ եւ նուշ
Ու քո շրթներդ է խիստ քնքուշ,
՚Ւ ի ներս եաղութ, զմրութ շարած:

Բերնիդ ի մէջն լեզու կայ,
Այտեր ունիս բոլոր նորա,
Ջանացի պաքնել զնա,
Նա իւր շներն զիս ի խած:

Թէ ես մեռնիմ, թող դու խնդաս,
Իմ մեռնելուն վերայ խնդաս,
Յեգուց մեռնիս, դու այլ հոն գաս,
Զվճարն առնու ի քէն Աստուած:

Մէջկունքդ ի յուռ նման դալար,
Ինքն է արեր տեֆիլ խելար,
Աստուած նայեա վերայ ինձ ճար,
Թող զայն առաջի չարերն ի բաց:

Ա՛յ Մարտիրոս Ղարաճարսցի,
Խելքդ ժողովէ ի գլխի,
Զաստենս թող, տես անտենի,
Որ քեզ պահած է հուր վառած: