ԳԼՈՒԽ
ԺԱ
ԷԼԽԱԶ
ԽԱՆԻ
ԿԱԼԱՆՈՒՄԸ
Ուժեղ,
հաղթանդամ,
լայնաճակատ
ու
հաստաբազուկ,
պատերազմում
քաջ
ու
հաղթող,
նետաձգության
մեջ
հմուտ
Էլխազ
խան
անունով
մի
մարդ
կար:
Սա
երբ
տեսավ,
թե
խանը
փախավ,
իջավ
ձիուց,
կապարճը,
որ
քեշն
է,
դատարկեց
եւ
նետ
էր
ձգում
դեպի
օսմանցիները:
Նրանց
հետ
դարձրեց,
մինչեւ
խանը
փախավ:
Նետերից
ոչ
մեկը
գետնին
չընկավ
եւ
հարվածեց
մարդու
եւ
ձիու:
Երբ
նետը
վերջացավ,
ձայնեց
ասելով՝
բերեք
կապարճս,
այդ
ժամանակ
աղեղի
լարը
կտրվեց.
(աղեղը)
զարկեց
գետնին
եւ
ասաց.
«Այս
աղ
ու
հացը
քո
աչքերը
բռնի,
Քալբալի
խան»:
Այս
արտասանելով՝
ձեռքերը
դրեց
սրտին
եւ
ասաց՝
վարվեք
ինձ
հետ,
որպես
կամենում
եք:
Անունը
անհայտ
մի
մարդ
եկավ
բռնեց
նրան,
մի
ոմն
իշխան
գալով՝
կամեցավ
խլել
նրանից,
կռիվ
ծագեց
նրանց
միջեւ:
Գնացին
փաշայի
մոտ,
փաշան
հարցրեց
Էլխազին,
թե
ո՞վ
բռնեց
քեզ:
Էլխազն
ասաց՝
այս
անանուն
մարդը:
Փաշան
տվեց
նրա
ձեռքը
եւ
ուղարկեց
խոնդկարի
մոտ:
(Էլխազը)
գնաց,
մնաց
այնտեղ,
չգիտենք,
թե
ինչ
եղավ:
ԳԼՈՒԽ
ԺԲ
ԹԱԹԱՐՆԵՐԻ
ՓԱԽՈՒՍՏԸ
Պարսիկների
փախչելուց
հետո
օսմանցիք
սփռվեցին
ամբողջ
երկրում,
իսկ
փաշան
զորքով
գնաց
մինչեւ
Նորք
[1]
գյուղը,
այնտեղից
նայում
էին
բերդին
ու
զվարճանում:
Ապա
ընտրեցին
հինգ
հարյուր
թաթար
եւ
երեք
հարյուր
օսմանցի,
երկու
գլխավորներով
ուղարկեցին
Գառնու
գավառը:
Նրանց
պատվիրեցին,
թե
այսօր
ու
վաղը
կողոպտեցեք
երկիրը,
վաղվա
երեկոյան
կգաք
Դաշքեսան
[2]
կոչված
բերդի
մոտ,
որ
Քարհանքն
է:
Մենք
նույնպես
կգանք
այնտեղ,
կմնանք
Շարուրի
[3]
դաշտում՝
Սադարակում
[4]
ու
Վեդիում
[5]:
Մի
ամիս
կշրջենք
Արարատյան
երկրում:
Նրանք
գնացին
ըստ
փաշայի
պատվերի,
իսկ
ինքը
Քանան
փաշան
մնացյալ
զորքով
սփռվեց,
տարածվեց
երկրում:
Գնացին
Քանաքեռի
գաղթականների
վրա
ամրոցի
գլուխը,
որ
կոչվում
է
Սուրբ
Սարգսի
այր:
Բռնեցին
Սարգիս
քահանային
եւ
երկու
մարդու՝
Վարդանին
ու
Սահակին:
Այսպես
անհոգ
էին:
Իսկ
նախախնամող
Աստված
թույլ
չտվեց
իսպառ
ավերել
այս
երկիրը:
Քանզի
զորքերի
մեջ
մի
մարդ
կար
հագարացի*,
որ
պարսկահավատք
էր,
եւ
նրա
անունն
էր
Մասում
աղա,
որ
Երեւանում
քալանթար
էր,
որին
Թահմազղուլին
իր
հետ
առավ,
գերվեցին,
գնացին
Ստամբուլ,
իսկ
այժմ
Քանան
փաշայի
հետ
էր:
Երբ
նա
տեսավ,
որ
իր
հայրենի
երկիրը
ավերում
էին,
կսկծում
էր
ու
մրմռում
եւ
չգիտեր,
թե
ինչ
անի:
Աստծու
օգնությամբ
նա
Կոտայք
գավառից
մի
քրիստոնյա
մարդ
բռնեց
ու
շատ
ուրախացավ:
Նրա
բերանը
խոսք
դրեց
եւ
ասաց՝
ես
քեզ
կտանեմ
փաշայի
մոտ,
դու
նրան
ասա,
թե
Ռոստոմ
խանը
տասներկու
հազար
մարդով
եկավ
բերդի
դուռը,
ահա
գալիս
են
ձեզ
վրա.
այս
ասա,
մի
վախենա:
Նրան
առավ
տարավ
փաշայի
մոտ:
Փաշայի
հարցնելու
ժամանակ
նույնը
պատասխանեց,
ինչ
որ
սովորեցրեց
Մասում
աղան:
Ապա
փաշան
հրամայեց
զորքերին,
թե
ամենքդ
ձեր
գլուխը
ազատեք:
Ովքեր
լսեցին,
թողեցին
առն
ու
ավարը
եւ
փախան
յուրաքանչյուրը
ուր
կարաց:
Ապա
Մասումը
մի
նամակ
գրեց
հետեւյալ
ձեւով:
«Ով
խան,
ինչ
որ
այդ
հայը
քեզ
կասի,
կլսես»:
Նամակը
կնքեց,
տվեց
հային,
ասաց
նաեւ
իր
անունը
եւ
նրան
պատվիրեց,
թե
այս
երեկոյան
մթնելիս
հինգ
հարյուր
թաթար
կգան
Դաշքեսան
տեղը,
խանին
ասա,
թե
նրանք
ձեր
որսերն
են,
ջանացեք
ու
մի
վախենաք,
քանզի
անկար
են:
Նրան
արձակեց
եւ
ասաց՝
շտապիր,
եւ
նամակը
հանձնիր
եւ
նրան
ասա,
ինչ
որ
քեզ
պատվիրեցի:
Նամակը
առնելով
սրընթաց
հասավ
բերդը
արեգակի
մտնելու
ժամանակ:
Նամակը
տվեց
պարսից
խանին
եւ
հայտնեց
Մասումի
պատվերն
ու
օսմանցիների
փախուստը:
Երբ
այս
լսեց,
մունետիկներին
հրամայեց
աղաղակել,
թե
ամեն
ոք,
որ
մեր
ձայնը
լսի,
հագնի
պատերազմական
հանդերձանք
զենքերով
միասին,
հեծնի
ձի
եւ
գնա
Քարհանքը,
քանզի
այս
երեկո
մեծ
պատերազմ
կա
թաթարների
դեմ:
Իսկ
ով
չգա
եւ
չմասնակցի,
նրա
գլուխը
կկտրվի:
Աղաղակեցին
բերդում,
դռանը:
Ովքեր
լսեցին,
ելան
բերդի
արեւելյան
դռնով
եւ
խումբ
կազմելով
գնացին
Քարհանք:
Օրը
երեկոյացել
էր,
թեպետ
իրար
չէին
տեսնում,
բայց
ճանաչում
էին
միմյանց:
Այնտեղ
հավաքված
էր
նաեւ
թաթարների
զորքը:
Երբ
միմյանց
մոտեցան,
թաթարները
կարծեցին,
թե
օսմանցիների
զորքն
է,
ձեռքով
անելով
կանչում
էին,
թե
եկեք
մեզ
մոտ:
Կար
մի
օսմանցի,
որ
Կարսից
հատվածվել
էր
իր
տնով.
նրա
անունը
Ուզուն
Ալի
էր.
նա
այժմ
խանի
հետ
էր:
Սա
տեսնելով
թաթարներին՝
ասաց՝
գնանք
եւ
հարձակվենք
նրանց
վրա,
քանի
որ
նրանք
որս
են
մեզ
համար:
Խանն
ասաց՝
գուցե
շատ
են,
վայ
թե
չկարողանանք
հաղթել
նրանց:
Ուզուն
Ալին
բարկացած
ասաց՝
այդ
անունո՞վ
ես
Երեւանի
խանությունն
անում:
Գնաց
երկու
թաթար
բռնեց,
բերեց
խանի
մոտ
եւ
ասաց՝
ահա
քեզ
նշան
թաթարների
զորությունից:
Ապա
խանը
սրտապնդվելով
հրամայեց
պատերազմական
փող
հնչեցնել:
Հարձակվեցին
թաթարների
վրա,
ոմանց
կոտորեցին,
ոմանց
բռնեցին,
ոմանց
հալածեցին:
Բռնեցին
նաեւ
նրանց
երկու
գլխավորներին:
Այդպես
այդ
գործը
ավարտվեց,
կարծեմ
հինգ
հարյուրից
հարյուրը
հազիվ
ազատվեց,
փախավ:
*
Հագարացի
նշանակում
է
արաբ:
ԳԼՈՒԽ
ԺԳ
ՄԻ
ՄԱՐԴՈՒ
ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ
Օսմանցիները
հայի
կեղծ
լուրից
փախան:
Իսկ
երեք
մարդ
չիմացան
նրանց
փախուստը,
այլ
գնացին
ընկան
Առինջ
գյուղի
այգիները
եւ
իրենց
համար
միրգ
էին
քաղում:
Եվ
քանի
որ
նրանց
ձեռքը
որեւէ
ավար
չէր
ընկել,
բայց
տեսնում
են,
որ
մի
մարդ
միայնակ
գնում
էր
իր
ճանապարհը
դեպի
Ձագավանք
[6]
գյուղը:
Երեքն
էլ
տեսան
նրան
եւ
ելան
այգիներից
եւ
գաղտ
հետամտեցին
նրան:
Մարդը
տեսնելով
նրանց,
փախավ,
իսկ
մահմեդականները
ձիերը
նրա
հետեւից
գցած
խրկում
էին
նրան:
Մարդը
թաքչելու
տեղ
չգտնելով՝
գնաց
մտավ
մի
ջրաղացի
տակը,
որին
կոչում
են
ցրտոն
(ջրտուն):
Իսկ
նրանք
եկան
ներսից
նիզակով
խթում
էին,
թերեւս
նիզակը
հարվածելով
նրան
վիրավորի,
եւ
ցավից
դուրս
գա:
Բայց
նիզակը
չդիպավ
նրան,
եւ
նա
դուրս
չեկավ:
Իսկ
նրանք
գնացին
ջուրը
բաց
թողին
նրա
վրա,
որ
նեղվելով
ելնի,
բայց
դրանով
էլ
չկարողացան
հանել
նրան:
Կրկին
ջուրը
կտրեցին
եւ
իրենցից
մեկին
ուղարկեցին
ներս
նրան
հանելու:
Իսկ
հայը
արիացավ,
հարձակվեց
նրա
վրա,
բռնեց,
կոխեց
ջուրը
եւ
նստեց
կրծքի
վրա
եւ
խեղդեց:
Ապա
խոսեց
նրանց
լեզվով
եւ
ասաց՝
ձեզանից
մի
ընկեր
էլ
թող
գա,
քանզի
սա
ուժեղ
լինելով,
ես
չեմ
կարողանում
սրան
հաղթել:
Մեկն
էլ
մտավ:
Սրան
եւս
բռնեց
եւ
ջրում
խեղդեց
ու
քարեր
դրեց
նրանց
կրծքերի
վրա:
Եվ
հանելով
ջրաղացի
կունդի
թեւերից
մեկը՝
դուրս
եկավ
եւ
թեւով
հարվածեց
թուրքի
գլխին,
որ
պահում
էր
ձիերը.
սա
խելագարված
ընկավ:
Իսկ
հայը
Դավթի*
նման
արեց,
հանեց
նրա
սուրը,
կտրեց
նրա
գլուխը
եւ
մտնելով
ցրտոնը,
նրանց
դիակները
դրեց
իրար
վրա
եւ
գլուխները
ու
ձիերը
առնելով
գնաց
խանի
մոտ:
Իսկ
խանը
թուրքերի
ամեն
ինչը
հատկացրեց
նրան
եւ
նրան
հարկից
ազատ
համարեց,
քանզի
ինքը
խան
էր:
*
Պատմիչը
ակնարկում
է
Աստվածաշնչի
Դավթին
(Ա.
Թագ.
ԺԷ,
51),
որ
պարսատիկով
Գողիաթին
սպանեց
եւ
հենց
Գողիաթի
սրով
կտրեց
նրա
գլուխը:
ԳԼՈՒԽ
ԺԴ
ՄԻ
ԱՅԼ
ՄԱՐԴՈՒ
ՄԻ
ԱՅԼ
ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ
Կպատմեմ
մի
այլ
մարդու
մի
այլ
քաջությունը:
Երբ
թաթարները
փախան,
ամեն
մեկը,
ովքեր
օսմանցիների
ահից
հավաքվել
էին
բերդի
դռանը,
գնացին
իրենց
տները,
սրանց
հետ
էր
նաեւ
Փարաքար
գյուղից
մի
մարդ,
սա
իր
ընտանիքին
ասում
է՝
դուք
կամաց-կամաց
եկեք,
ես
շտապ
գնամ,
քանի
որ
մեր
տների
դռները
բաց
ենք
թողել,
գուցե
թե
մեկը
մտնի
մեր
տունը
եւ
հավերը
տանի:
Գնում,
մտնում
է
իր
տունը,
եւ
ահա
շշնջոցի
ձայն
է
գալիս:
Որոնելով,
տանը
ոչ
ոքի
չի
տեսնում:
Թոնրի
խուփը
բարձրացնելով՝
տեսնում
է
երկու
օսմանցի
թոնրի
մեջ:
Իր
գոտին
արձակելով
թոնրի
մեջ
կապում
է
նրանց
ձեռքերը
հետեւները,
թոնրից
հանում
է
նրանց:
Նրանց
հարցնում
է՝
ո՞ւր
են
ձեր
ձիերը,
սրանք
ասում
են՝
հոգնեցին,
չկարողացան
գալ,
բաց
թողինք:
Իսկ
մարդը
նրանց
առջեւը
գցած
գնաց
բերդը:
Եվ
ահա
խանը
ելել
էր
բերդից,
գնում
էր
կամրջի
զառիվայրով:
Այդտեղ
եկած
մարդը
թուրքերի
հետ
միասին
հանդիպում
է
խանին:
Շատ
հարցուփորձից
հետո
հարցնում
է՝
դուք
որտեղի՞ց
եք:
Ասում
են՝
Կարսից:
Երբ
լսեց,
թե
Կարսից
են,
հրամայեց
սպանել
նրանց,
իսկ
նրանց
գլխահատությունը
ես
իմ
աչքերով
տեսա:
ԳԼՈՒԽ
ԺԵ
ԵՐԿՈՒ
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դեռեւս
թուրքերը
կեղծ
լուրից
չէին
փախել,
բռնել
էին
Կոտայքից
երկու
մանուկ:
Իրենց
փախչելու
ժամանակ
կապել
էին
մանուկների
ձեռքերը
հետեւները
եւ
առաջները
գցած
տանում
էին:
Հասնելով
Արզնի
գյուղը՝
Բարձր
քարերի
գլուխը,
որ
կոչվում
է
Դժվարադեմ,
մանուկները
ասում
են
իրենց
տանողներին՝
արձակեցեք
մեր
ձեռքերը,
միզենք,
որպեսզի
չնեղվենք,
քանզի
փախչել
այլեւս
չենք
կարող,
որովհետեւ
մի
կողմը
քարափ
է,
մյուս
կողմը
դուք
եք:
Նրանք
արձակեցին
նրանց
ձեռքերը:
Իսկ
մանուկները
խոսքը
մեկ
արած
գնացին
մինչեւ
քարի
գլուխը,
հիշեցին
Աստծու
անունը,
քարերից
վայր
ընկան
մեռան:
Երկու
բանի
համար
կամավոր
իրենց
այդպիսի
դառը
մահը
ընդունեցին՝
նախ
որ
կազատվեն
անառակ
պղծությունից,
երկրորդ,
որ
իբրեւ
քրիստոնյա
կմեռնեն,
քան
թե
ուրացությամբ
կապրեն:
Այս
պատճառով
անտեղի
չեմ
համարում
սրանց
մահը,
այլ
պսակակից
եմ
համարում
սրանց
Վիլոնի
եպիսկոպոսին,
որ
բարձունքից
ընկավ
եւ
մեռավ
այդպիսի
գործերի
համար:
Եվ
հազար
կույսեր,
որ
ընկան
գետը
Քրիստոսի
համար
եւ
մեռան,
նույնպես
էլ
սրանք
մեռան
երանելի
մահով:
Այնտեղ
ձորում
մարդիկ
էին
թաքնված,
տեսան
մանուկների
անկումը,
մնացին
մինչեւ
մյուս
օրը,
եկան
վերցրին
նրանց
եւ
տարան
Արզնի
գյուղում
թաղեցին:
ԳԼՈՒԽ
ԺԶ
ՂԶԼԱՐ
ԱՆՈՒՆՈՎ
ԿՆՈՋ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Թաթարները
պարսից
ահից
փախչելու
ժամանակ
երկու
թաթար
փախչելով
գնացին
մինչեւ
Նորագավիթ
գյուղը.
օրը
արդեն
մթնել
էր:
Այս
Ղզլարը
ելած
իր
տանից
գնում
էր
հարեւանների
մոտ
ճրագ
բերելու
իր
տունը:
Սա
պատահում
է
երկու
թաթարների,
որոնք
ձիերից
իջան,
բռնեցին
կնոջը,
դրին
ձիու
վրա,
բայց
նա
վայր
ընկավ:
Դարձյալ
բարձրացրին
ձիու
վրա,
նա
կրկին
ընկավ.
երրորդ
անգամ
նրան
նստեցրին
ձիու
վրա,
սրբասեր
կինը
դարձյալ
ընկավ:
Իսկ
թաթարները
ձանձրացած,
քանզի
նաեւ
երկյուղում
էին
պարսիկներից,
այդ
պատճառով
սրախողխող
արին
երանելի
Ղզլար
կնոջը,
թողին
կիսամեռ
ու
փախան:
Պարսիկները
պատահեցին
նրանց,
մեկին
սպանեցին,
իսկ
մյուսին
բռնած
տարան:
Կինը
հինգ
օր
մնաց.
քահանաները
եկան,
նրան
հաղորդեցին,
երկու
օրից
հետո
վախճանվեց:
Սա
կինն
էր
մի
մարդու,
որին
կոչում
էին
Սեւ
Զաքարիա
նույն
Նորագավիթ
գյուղից,
որ
գալիս
էր
վաճառականությունից,
ավազակները
նրան
երկու
ընկերների
հետ
սպանեցին
Մուշաղբյուր
[7]
գյուղում:
ԳԼՈՒԽ
ԺԷ
ՁԻՈՒ
ԳԱԼՈՒ
ՄԱՍԻՆ
Երբ
օսմանցիները
խաղաղությամբ
էին
ապրում,
ավարում
էին
երկիրը.
ավարեցին
նաեւ
Արզնի
գյուղը:
Թեպետ
մարդիկ
գաղթեցին,
սակայն
բոլոր
անասունները
կողոպտեցին,
մինչեւ
իսկ
մի
ուլ
չմնաց:
Գյուղում
Դավիթ
անունով
մի
մարդ
կար,
որ
գյուղի
տանուտերն
էր:
Սա
մի
ազնվացեղ
ձի
ուներ՝
կապույտ
գույնով,
բարձր
հասակով,
լայնասմբակ,
երկայնապարանոց,
փոքրագլուխ,
արագավազ.
սովորել
էր
նաեւ
լեզու,
անունն
էր
Ղռաթ,
ինչ
որ
Դավիթն
ասում
էր,
ձին
հասկանում
էր:
Այս
ձին
էլ
տարան:
Ձին
բաժին
հասավ
մի
կարսեցու:
Սրա
տունը
բերդից
դուրս
էր:
Ամեն
օր
մարդը
հեծնում
էր
ձին
եւ
գնում
էր
հանդես-մրցության,
ուրախանում
էր
իր
ձիու
արագավազության
համար:
Օրերից
մի
օր
ըստ
սովորության
հեծավ
ձին,
գնաց
զբոսանքի,
տուն
դարձավ,
մտավ
իրենց
բակը,
իջավ
ձիուց,
սանձը
գցեց
թամբին,
մտավ
տուն
եւ
ծառային
ասաց՝
գնա
ձիու
թամբը
վերցրու:
Ծառան
ելավ
տեսավ,
որ
ձին
բակից
դուրս
է
եկել
եւ
հանգիստ
գնում
է:
Իսկ
ծառան
գնաց,
որ
կանգնեցնի,
ձին
փախավ
դեպի
արեւելք:
Ծառան
գնաց,
պատմեց
տիրոջը:
Մարդը
հեծավ
մի
այլ
ձի
եւ
գնաց
նրա
հետեւից,
իսկ
ձին
արագացրեց
ընթացքը:
Մարդը
չկարողացավ
հասնել
նրան,
հետ
դարձավ:
Իմաստուն
ձին
այդ
գիշեր
գնաց
վեց
օրվա
ճանապարհ,
հասավ
Արզնի
գյուղը
եւ
մտավ
իրենց
բակը:
Դավթի
մայրը
գիշերը
ելավ,
որ
եկեղեցի
գնա
աղոթելու,
տեսավ
ձին
վրնջում
է
եւ
ոտքերով
դոփում
է
գետինը:
Կինը
վերադարձավ
տուն,
պատմեց
որդուն:
Դավիթը
դուրս
եկավ,
իսկ
ձին
որպես
բանական`
պարանոցը
գցած
Դավթի
ուսով,
անդադար
վրնջում
էր:
Երբ
առավոտը
լուսացավ,
բոլոր
գյուղացիները
հավաքվեցին
եւ
Դավթին
ասացին՝
ձին
տար
խանի
մոտ
եւ
պատմիր
նրան:
Դավիթը
ձին
առավ
տարավ,
խանին
ցույց
տվեց
եւ
պատմեց
եղելությունը:
Իսկ
խանը
ասաց՝
քո
արդար
վաստակը
եկել
է
քո
ձեռքը,
կառնես,
կերթաս:
Թող
ոչ
ոք
մեզ
չծաղրի,
այն
բանի
համար
գրեցինք,
որովհետեւ
անասունները
սիրում
են
իրենց
խնամողներին
ու
տերերին,
իսկ
մարդիկ
չեն
ճանաչում
իրենց
երախտավորներին,
ինչպես
մեր
ժամանակ
գոյություն
ունեցող
աբեղաները:
Քանզի
երկու
ամսվա
իր
գերությունից
հետո
ձին
փախավ,
եկավ
իր
տիրոջ
մոտ,
իսկ
մենք
երկու
օր
մեր
մտքում
չենք
պահում
մեր
տերերի
երախտիքը:
Իսկ
թուրքը,
որ
ձին
տարել
էր,
օրեր
հետո
եկավ
Արզնի,
տեսավ
ձին,
տեղեկացավ,
որ
նույն
փախած
գիշերը
եկավ
Արզնի
գյուղը:
Այնուհետեւ
միմյանց
սիրելի
դարձան
Դավիթն
ու
թուրքը:
ԳԼՈՒԽ
ԺԸ
ԵՐԿՈՒ
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքերի
սուլթան
Մուրադ
թագավորը
գնաց,
գրավեց
Բաղդադը
պարսիկների
ձեռքից:
Եվ
մինչդեռ
Բաղդադում
էր,
այնտեղից
դեսպան
ուղարկեց
պարսից
Շահ
Սաֆի
թագավորի
մոտ,
որպեսզի
խաղաղության
դաշինք
հաստատեն
իրենց
միջեւ:
Շահը
նույնպես
դեսպան
ուղարկեց
թուրքերի
թագավորի
մոտ:
Սա
մի
մարդ
էր,
որին
կոչում
էին
Ջաղաթա-Քոթուկ-Մահմադ
խան:
Հաշտություն
ու
խաղաղություն
հաստատեցին:
Պայման
դրին
երեսուն
տարի
մնալ
խաղաղությամբ:
Երկու
թագավորներն
էլ
իսկույն
մեռան:
Սուլթան
Մուրադից
հետո
թագավորեց
նրա
եղբայր
Իբրահիմը,
սրանից
հետո
որդին՝
Մահմադը,
սրանից
հետո՝
որդի
Խրանը
(գուցե
Սուլեյման
Բ,
կամ
Ահմեդ
Բ):
Սրանից
հետո՝
սրա
եղբայր
Մուստաֆան,
որ
այժմ
գոյություն
ունի
եւ
վարում
է
թագավորությունը:
Շահ
Սաֆիից
հետո
թագավորեց
սրա
որդի
Աբասը,
սրանից
հետո՝
Սաֆին,
սրանից
հետո
Սուլեյմանը,
սրանից
հետո՝
Հուսեյինը:
Սրանց
պատմությունները
հետո
կանենք:
Այսքան
թագավորների
ժամանակ
խաղաղություն
էր
տիրում
պարսիկների
ու
թուրքերի
միջեւ,
որովհետեւ
1088
(1639)
թվից
մինչեւ
1147
(1698)
թիվը,
որի
մեջ
ենք
այժմ,
հաշտություն
ու
խաղաղություն
է
եղել:
Կոստանդնուպոլսից
մինչեւ
Սպահան
առանց
ահ
ու
երկյուղի
երթեւեկություն
գոյություն
ունի:
ԳԼՈՒԽ
ԺԹ
ՓԻԼԻՊՈՍ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՀՐԱՇՔՆԵՐԸ
Փիլիպոս
կաթողիկոսի
վարքն
ու
գործերը
ամենը
նկարագրել
է
Առաքել
պատմագիրը:
Իսկ
մենք
գնացինք
Կարին
եւ
այնտեղ
մեզ
պատմեցին
նրա
կողմից
կատարված
հրաշքները
նրանք,
որոնք
ականատեսներ
էին
այդ
հրաշքներին,
իսկ
մենք
կարեւոր
ու
պատշաճ
համարեցինք
նկարագրել
այստեղ:
Մեծ
ու
առաքինի
կաթողիկոսը՝
երկրորդ
լուսավորիչ
Մովսեսը,
վարդապետական
գավազան
տվեց
Փիլիպոսին
եւ
նրան
օրհնեց
եպիսկոպոս:
Հետո
նրան
առաքեց
նվիրակության
Հունաստան:
Գնալով
մինչեւ
Թեոդոսուպոլիս,
որ
Կարինն
է:
Այնտեղ
քաղաքում
Մինաս
անունով
մի
վարդապետ,
որը
շատ
լավ
սովորել
էր
երաժշտական
արվեստը,
բայց
խիստ
հպարտ
էր
ու
գոռոզ,
հանդուգն
էր
ու
ինքնահավան,
երբեք
ոչ
մեկի
չէր
խոնարհվում:
Մի
գիշեր
ժամն
էին
երգում
եւ
Մեծացուսցէ
փոխը
ավարտեցին,
Մինասը
սկսեց
Ավագ
օրհնության
շարականի
վերջին
տներն
ասել:
Փիլիպոսն
ասաց՝
այդ
մի՛
ասեք,
որովհետեւ
անպատշաճ
է:
Իսկ
Մինասը
ուշադրություն
չդարձրեց,
այլ
ըստ
իր
գոռոզ
բնույթի
արեց
այնպես,
ինչպես
կամենում
էր:
Աղոթքները
ավարտելուց
հետո
Փիլիպոսն
սկսեց
հավուր
պատշաճի
քարոզ
խոսել՝
սկսելով
Տէր
եթէ
զշրթունս
իմ
բանաս
-ից
մինչեւ
Մեծացուսցէ
-ն
քաղցր
ու
հաճելի
ոճով
մեկնելով:
Սակավ
խոսքերով
ծանոթացրեց
նաեւ
Մեծացուսցէ
շարականի
մասին
եւ
Մինասին
մեղադրեց,
թե
իմաստը
չի
հասկանում,
այլ
ինքնահավանությամբ
է
անում:
Իսկ
Մինասը
դռնից
դուրս
կանգնած
լսում
է
Փիլիպոսի
ասածները:
Նա
իր
հասցեին
նախատինք
համարեց
եւ
չար
նախանձով
լցված
գնաց
իշխանի
մոտ
եւ
չարախոսեց
Փիլիպոսից:
Ասաց՝
Պարսկաստանից
մի
աբեղա
է
եկել
եւ
մեր
երկրում
մեծ
քանակությամբ
դրամ
է
հավաքել,
որպեսզի
տանի
տա
պարսիկներին,
որ
գան
մեր
երկիրը
ավերեն:
Նաեւ
անիծում
ու
հայհոյում
է
ձեր
ազգին
եւ
Օմարին
ու
Օսմանին
նզովք
է
(նալաթ)
ասում:
Փաշան
բարկացավ,
երեք
ենիչերի
ուղարկեց
եւ
ասաց՝
երեսն
ի
վայր
քարշ
տալով
բերեք
նրան:
Այս
մարդիկ
գնացին,
տեսան,
որ
բազմաթիվ
վաճառականներ
ու
քաղաքացիներ
կային
նրա
մոտ:
Հարցնում
են՝
ո՞ւր
է
այն
քահանան,
որ
Պարսկաստանից
է
եկել,
թող
ելնի
ու
գա
փաշայի
մոտ,
քանզի
պահանջում
է
նրան:
Իսկ
սուրբ
վարդապետը
վեր
կացավ.
այն
ամենքը,
որ
այնտեղ
էին,
վեր
կացան
եւ
նրանք:
Վարդապետը
ասաց՝
դուրս
եկեք,
իսկ
ինքը
պատուհանը
բացեց,
հանեց
այնտեղից
երկու
սպիտակ
մոմ,
որ
վառված
չէին,
գլուխներին
էր
պատրույգները.
դրանք
առավ
փիլոնի
տակ
ու
գնաց:
Նրա
հետ
գնացին
նաեւ
այն
բոլոր
մարդիկ:
Մտնելով
փաշայի
մոտ,
խոնարհությամբ
ողջույն
տվեց:
Փաշան
ասաց՝
դո՞ւ
ես,
որ
եկել
ես
մեր
երկիրը,
դրամ
ես
հավաքում
եւ
ուղարկում
շահին,
որպեսզի
մեր
դրամով
զորք
հավաքի
եւ
գա
մեզ
վրա
պատերազմ:
Իսկ
երանելի
վարդապետը
չէր
կարող
ուղղակի
թուրքերեն
խոսել
(նրա
հետ),
ուստի
խոսում
է
թարգմանի
միջոցով.
ասում
է՝
ես
յուղավաճառ
եմ,
ով
ինձնից
յուղ
է
գնում,
դրամով
է
գնում,
իսկ
ով
չի
գնում,
դրամ
չի
տալիս:
Փաշան
հարցնում
է՝
եթե
վաճառական
ես,
ապա
ինչո՞ւ
ես
հայհոյում
ու
անիծում
մեզ:
Այս
հարցի
առթիվ
վարդապետը
ասւմ
է՝
այդ
իմ
գործը
չէ:
Ապա
փիլոնի
տակից
հանում
է
երկու
մոմը
եւ
մեկնում
է
փաշային:
Իսկ
փաշան
պարզեց
ձեռքն
ու
վերցրեց
մոմերը:
Այդ
ժամանակ
սուրբ
հոգու
շնորհիվ
կպան
մոմերը
եւ
վառվեցին
փաշայի
ձեռքում:
Փաշան
սոսկաց
եւ
սարսափով
ասաց
վարդապետին՝
վեր
կաց
գնա
քո
տեղը:
Երանելի
վարդապետը
խոնարհությամբ
երկրպագեց,
դուրս
եկավ:
Փաշան
հարցրեց
մարդկանց՝
ի՞նչ
է
այս
հրաշքը:
Մարդիկ
ասացին՝
շատ
հրաշքներ
են
կատարվում
դրա
միջոցով,
քանզի
սուրբ
է
ու
արդար:
Փաշան
հրամայեց՝
վարդապետին
հետ
բերեն:
Ասաց՝
հայր,
տեսնում
ես,
որ
երաշտ
է,
անձրեւ
չի
գալիս,
ամբողջ
երկիրը
չորացավ,
եթե
կարող
ես`
անձրեւ
բեր:
Վարդապետն
ասաց՝
Աստծու
ողորմությունը
շատ
է,
բայց
մահմեդականները
չեն
թողնում
մեզ
աղոթել
ըստ
մեր
օրենքների:
Փաշան
ասաց՝
ես
կտամ
քեզ
վերակացուներ,
ով
որ
հակառակի
(քեզ),
նրան
կսպանեն,
իսկ
դու
աղոթիր
ըստ
քո
օրենքների:
Եվ
նրա
հետ
դրեց
տասը
զինվորներ,
նրանց
պատվիրեց,
թե
ով
որ
սրան
հակառակվի,
նրան
սպանեք:
Ապա
վարդապետը
փաշայի
մոտից
ելավ,
գնաց
եկեղեցին,
որ
կոչվում
է
Միաբանից
Աստվածածին
եւ
հրամայեց
եկեղեցու
բոլոր
պաշտոնյաներին
զգեստավորվել,
իսկ
ինքը
հագավ
պատարագի
զգեստը,
վրան
առավ
էմիփորոնը
(ուսնոց),
գլխին
դրեց
թագը,
ձեռքն
առավ
խաչը
ու
եկեղեցուց
դուրս
եկավ
խաչով
ու
Ավետարանով,
ծնծղաներով
ու
զանգակով:
Սկսեցին
շարական
ասել՝
Սուրբ
Աստված՝
հայր
անսկիզբ:
Ամբողջ
քաղաքը
գրոհելով
ելավ
քաղաքի
հյուսիսային
կողմը,
որ
ասվում
է
Սուրբ
նշանի
բլուր:
Մինչդեռ
շարականը
երգելով
գնում
էին,
սկսեց
ամպել
եղանակը,
մինչեւ
հասան
սահմանված
տեղը,
անձրեւը
սկսեց
ցողել:
Երբ
Ավետարանից
կարդացին
Զի
որպէս
փայլակն,
երեք
անգամ
ամպը
գոռաց:
Երբ
սկսեցին
թափորը,
երկնքի
սահանքները
բացվեցին
եւ
տեղատարափ
անձրեւներ
թափվեցին:
Մինչեւ
թափորի
ավարտը
դաշտը
ծով
կապեց,
ապա
վերադարձան
եկեղեցին՝
ասելով.
Թող
հավիտյան
թագավորի
Տերը:
Մտնելով
եկեղեցին՝
ասաց՝
աղոթենք
սուրբ
խաչով,
ժողովրդին
պահպանի:
Եվ
երբ
փաշան
այս
երկու
հրաշքները
տեսավ,
բռնեց
չարախոս
Մինասին
եւ
նրանից
առավ
հազար
մառչիլ
(մառչիլը
հավասար
է
մոտ
6
1/2
կոպեկի)
եւ
ասաց՝
թող
խրատ
լինի
քեզ,
որ
մի
այլ
չարախոսություն
չանես:
Այս
բանը
պատմեց
Հովհան
վարդապետ
Կարնեցին,
որ
նույն
Մինասի
աշակերտն
էր:
ԳԼՈՒԽ
Ի
ԳԱԼՈՒՍՏ
ՔԱՀԱՆԱՅԻ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երբ
պարսից
ու
թուրքաց
երկու
թագավորների
միջեւ
հաշտություն
կայացավ՝
Ջաղաթա-Քոթուկ-Մահմադ
խանի
գնալ-գալով,
Շահ
Սաֆին
նրան
պարգեւ
տվեց
Երեւանի
խանությունը,
որովհետեւ
Քալբալի
խանը
մեռել
էր
1088
(1639)
թվին:
Սրա
երկրորդ
տարին
մի
մարդ
իր
կնոջ
հետ
եկավ
Բասենից
եւ
բնակվեց
Կոտայք
գավառի
Արամուս
գյուղում:
Այդ
կինը
ծննդաբերեց
մի
որդի,
որին
հանձնեցին
Գալուստ
քահանային
մկրտելու:
Որպես
քրիստոնյայի
ծնունդ
նա
մկրտեց,
բայց
ոչինչ
չառավ
նրանցից
նրանց
աղքատության
պատճառով,
նաեւ
նրանց
տվեց
12
լիտր
(լիտրը
հավասար
է
12
ֆունտ,
մի
ֆունտը
մոտ
400
գրամ)
ցորեն,
որպեսզի
իրենց
համար
հաց
թխեն:
Օրեր
հետո
կնոջ
հայրն
ու
եղբայրը
եկան
ու
ասացին
նրա
ամուսնուն՝
դու
մեր
աղջիկն
առեւանգեցիր,
փախած
եկար
այստեղ,
ինչքը
ինչո՞ւ
գողացաք,
բերիք
ձեզ
հետ:
Նրանք
հրաժարվեցին
ասելով՝
ինչ
որ
ասում
եք,
մենք
տեղյակ
չենք
(դրանից):
Շատ
ասել-լսելուց
եւ
նրանց
հրաժարվելուց
հետո
մարդիկ
ձանձրացան,
գնացին
գանգատագիր
գրեցին
իրենց
աղջկա
եւ
փեսայի
վրա
եւ
տվին
խանին:
Խանը
կանչեց
նրանց
եւ
ասաց՝
տվեք
դրանց
իրենց
ինչքը:
Իսկ
նրանք,
քանի
որ
վատնել
էին,
չկարողացան
հատուցել,
ուստի
ամուսինները
մահմեդական
դարձան
եւ
առավել
եւս
չարիք
գործեցին՝
մատնեցին
Գալուստ
քահանային,
թե
մենք
վաղուց
կամենում
էինք
մահմեդական
դառնալ,
Գալուստ
քահանան
չթողեց,
նաեւ
մեր
որդուն
մկրտեց,
իսկ
մեզ
ցորեն
կաշառք
տվեց
եւ
ասաց՝
ես
ձեզ
կպահեմ,
միայն
դուք
մահմեդական
մի
դառնաք,
որպեսզի
ձեր
հոգին
չկորչի:
Խանը
դաժան
մարդիկ
ուղարկեց,
բերին
անմեղ
քահանային
եւ
կանգնեցրին
նրա
առջեւ:
Խանը
ասաց՝
դու
ինչո՞ւ
ես
մկրտել
այս
թուրքի
որդուն:
Քահանան
պատասխանեց՝
ես
չգիտեի,
թե
նրանք
թուրք
են,
քանի
որ
նրանք
աղաչեցին
ինձ,
եւ
ես
ինչպես
մեր
կարգն
է,
արի
նրանց
ներկայությամբ:
Քանզի
քրիստոնյաներից
շատերն
են
մահմեդական
դառնում,
դրանք
էլ
են
դարձել,
մենք
ինչ
մեղք
ենք
գործել:
Խանը
հարցնում
է՝
իսկ
ինչո՞ւ
դրանց
ցորեն
ես
տվել
կաշառք:
Քահանան
ասում
է՝
մի՞թե
ողորմություն
տալը
կաշառք
է,
քանզի
քրիստոնյաները
սովորություն
ունեն
ամենքին
ողորմություն
տալու
ըստ
մեր
Ավետարանի
պատվիրանի:
Խանն
ասաց՝
այդ
ասելով
կամենում
ես
ինձնից
ազատվել,
այդպես
չէ.
կամ
պիտի
մահմեդական
դառնաս,
կամ
չարչարանքով
կսպանեմ
քեզ:
Քահանան
ասում
է՝
Աստված
չանի,
որ
ես
թողնեմ
իմ
հավատը,
բայց
եթե
առանց
հանցանքի
ինձ
սպանում
ես,
պատրաստ
եմ
մեռնելու:
Խանը
հարցնում
է՝
ի՞նչ
հանցանքն
է
ավելի
մեծ
քան
այս,
որ
մահմեդականի
ծնունդին
քրիստոնյա
ես
արել:
Տեր
Գալուստն
ասում
է՝
ես
ասացի,
թե
ես
չգիտեի,
որ
նա
մահմեդական
է,
եթե
իմանայի,
որ
նա
մահմեդական
է,
նրա
մեր
գյուղ
գալու
ժամանակ
չէի
թողնի
այդ
մոլորվածին
ընդունել
մեր
ուղիղ
հավատը:
Խանը
բարկացավ,
հրամայեց
նրան
ծեծելով
բանտ
տանել:
Եվ
երկու
օրենսգետ
ուղարկեց
եւ
ասաց՝
խրատ
տվեք
թերեւս
կարողանաք
նրան
(մահմեդական)
դարձնել:
Գնացին
խոսեցին
նրա
հետ
շատ
աշխարհիկ
խոսքերով:
Իսկ
երանելի
Գալուստ
քահանան
անգետ
էր
աստվածաշնչական
գրքերի
գիտություններին:
Բայց
աշխարհիկ
խոսքերով
հանդիմանեց
նրանց
եւ
ասաց՝
ձեր
առաջնորդը
իր
բոլոր
համախոհներով
դժոխքում
սատանայի
հետ
է,
ինձ
էլ
եք
հրավիրում
նրա
մոտ
գնալ:
Օրենսգետները
բարկացան,
ելան
նրան
քացով
խփեցին
եւ
գնացին
պատմեցին
խանին:
Խանը
զորականներ
ուղարկեց,
որ
նրա
ձեռքերը
կապեն
հետեւը
)ապա
ասաց(՝
տարեք
արեւմտյան
դուռը
եւ
քարկոծ
արեք:
Չար
զինվորները
գնացին
նրան
բանտից
հանին
եւ
առաջները
գցած
տարան
նրան
սպանման
տեղը՝
մերթ
քարշ
տալով,
մերթ
ոտքի
վրա,
ոմանք
ծեծում
էին,
ոմանք
բռնցքահարում,
ոմանք
ծաղրում
էին,
ոմանք
խթում
էին,
ոմանք
մորուքն
էին
փետում,
ոմանք
մազերը,
ոմանք
թքում
էին
երեսը,
ոմանք
հայհոյում,
ոմանք
նախատում
էին,
ոմանք
չար
խրատներ
էին
տալիս:
Այս
պատճառով
ձանձրացավ
Գալուստ
սուրբ
քահանան,
սկսեց
նախատել
նրանց
առաջնորդին
ասելով՝
անիծվի
նա
եւ
նրան
ընդունողը
եւ
նա,
որ
նրան
իբրեւ
մարգարեի
դավանում
է:
Ապա
խորհեցին
քրիստոնյաներ
բերել,
որ
նրան
քարկոծեն:
Բոլոր
քրիստոնյաները
փախան:
Եվ
նրանք
բռնեցին
ծագումով
բոշա
մի
մարդ
եւ
նրան
ասացին՝
զարկ
դրան
քարով,
որ
մեռնի:
Բայց
նա
չզարկեց:
Նրա
ձեռքը
դրին
պարանի
ծայրը
եւ
ասացին՝
քաշիր
դրան:
Պարանը
չբռնեց:
Բոշային
այնքան
ծեծեցին
մինչեւ
դարձավ
կիսամեռ,
նրան
թողին:
Հարձակվեցին
քահանայի
վրա
ինչպես
մարդ
հոշոտող
գայլ
եւ
քարկոծեցին
երանելի
Գալուստին:
Եվ
բարի
դավանությամբ
հանգավ
ի
Քրիստոս:
Օրը
մթնել
էր,
թողին
նրան
քարերի
մեջ
եւ
գնացին:
Բերդի
պարիսպներից
պահապան
մահմեդականները
տեսան
սրբի
մարմնի
վրա
կրակի
կայծեր
եւ
կարծեցին,
թե
նենգավոր
մահմեդականները
նրա
մարմինն
են
այրում,
ուստի
ձայն
տվին
խանութպաններին
եւ
հարցրին,
այդ
ի՞նչ
եք
անում:
Իսկ
նրանք
պատասխանեցին,
թե՝
լույս
է
եւ
ոչ
թե
կրակ:
Երբ
լուսացավ,
բերդապանները
գնացին,
խանին
պատմեցին:
Խանն
ասաց՝
ես
բռնի
կերպով
քահանային
ուղարկեցի
Աստծու
արքայությունը:
Ապա
քրիստոնյաներին
հրամայեց
վերցնել
նրան
եւ
թաղել
ըստ
իրենց
կարգի:
Այդ
պատճառով
բազմաթիվ
քահանաներ
ու
ժողովուրդ
եկան,
մարմինը,
քարերը
ու
արնաշաղախ
հողը
վերցրին,
տարան
թաղեցին
Երեւանի
անապատում`
Անանիա
առաքյալի
մոտ:
Սուրբ
քահանա
Գալուստը
նահատակվեց
1089
(1640)
թվին
քառասունօրյա
(զատկի)
պասի
օրերում՝
Փիլիպոս
կաթողիկոսի
ժամանակ:
[1]
Նորք
(=խաղողի
նորատունկ
այգիներ)
գյուղը
գտնվում
էր
Երեւանից
արեւելք
մի
գեղադիր
բարձունքի
վրա,
այժմ
Երեւանի
Նորք
թաղամասն
է:
[2]
Դաշքեսանը
այժմ
քաղաք
է
Գանձակից
40
կմ
հարավ-արեւմուտք:
Դաշքեսան
շրջանի
վարչական
կենտրոնն
է
Ադրբեջանում:
[3]
Շարուրը
Մեծ
Հայքի
Արարատ
նահանգի
գավառներից
է,
որ
տարածվում
է
Եղեգնաձորից
հարավ-արեւելյան
Արփա
գետի
ստորին
հոսանքի
հարթության
վրա
մինչեւ
Արաքս
գետը:
Արարատյան
դաշտի
արեւելյան
մասում:
[4]
Սադարակը
Շարուրի
ավաններից
է:
Ռուսների
տիրակալության
շրջանից
առաջ
Շարուրը
բաժանված
էր
երկու
շրջանի`
հյուսիսում
Սադարակն
էր
համանուն
կենտրոնով
եւ
Շարուրը`
Նորաշեն
կենտրոնով:
[5]
Վեդին
Արարատյան
դաշտի
հարավ-արեւելքում
Երեւանից
ավելի
քան
30
կմ
հեռավորության
վրա
քաղաքատիպ
ավան
է:
[6]
Ձագավանը
Կոտայքի
շրջանի
բնակավայրերից
է.
այժմ
այն
չկա:
Նրա
տարածքը
գրավել
է
Բալահովիտ
գյուղը
դեպի
հարավ
տարածվելով:
Այդտեղից
արեւմուտք
դեպի
Երեւան
հոսող
Գետառի
ափին
է
Ձագավանքը,
որ
այժմ
անվանվում
է
Գետարգել:
Գետարգելը
գարնանը
զատկից
հետո
մեծ
ուխտատեղի
է:
[7]
Մուշաղբյուր
Ալիշանը
կոչում
է
նաեւ
Մուշեղաղբյուր:
Արտաշատի,
Վեդիի
եւ
Ակոռի
գյուղերը
համարվել
են
այդ
գյուղի
Սուրբ
Աստվածածնի
թեմը:
Գյուղի
տեղավայրը
անհայտ
է,
կործանվել
է
Երեւանի
մեծ
երկրաշարժի
ժամանակ`
1679
թվին: