ԳԼՈՒԽ
ԿԱ
ՊԱՏՎԱԿԱՆ
ԿՆՈՋ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս
պատվական
կինը
Վայոց
ձորի
Արփա
(Արենի)
գյուղից
էր՝
Խաչիկի
դուստրը:
Սա
նշանվեց
Միրիման
կոչված
ոմն
երիտասարդի
հետ:
Մի
օր
երիտասարդը
նրա
հետ
ապրեց,
որը
հղիացավ
եւ
ծննդաբերեց
որդի:
Իսկ
Նախիջեւանի
իշխան
Մուրադխան
սուլթանը
կամեցավ
բռնել
երիտասարդին:
Նա
իմացավ,
փախավ,
գնաց
Արարատյան
Նորագավիթ
գյուղը:
Իշխանը
մարդ
ուղարկեց
իր
մոտ
տարավ
այդ
կնոջը՝
Ազիզին,
քանզի
Ազիզ
էր
նրա
անունը,
որ
թարգմանվում
է
Պատվական:
Սուլթանը
ասաց
նրան՝
դու
ինչո՞ւ
բոզություն
արիր
եւ
շնությամբ
որդի
ծննդաբերեցիր:
Կինը
ասաց՝
ես
իմ
ամուսնու
հետ
ապրեցի
եւ
նրանից
ծննդաբերեցի:
Եթե
ամուսնությունը
մեղք
է,
չէ՞
որ
դուք
բոլորդ
ամուսնացած
եք:
Իշխանն
ասաց՝
մենք
օրինականորեն
ենք
ամուսնացած
եւ
ոչ
այնպես,
ինչպես
դու
բոզությամբ:
Կինն
ասաց.
«Օրինավոր
ամուսնությունը
մեկն
է
լինում,
իսկ
դուք
շատ
եք
առնում,
այդ
պատճառով
ամենքդ
բոզ
եք»:
Իշխանը
բարկությամբ
ասաց՝
այո՛,
բոզ,
դու
ինձ
հետ
պատերազմի
ես
մտել,
իմ
պետքս
չէ,
այլ
եկ
մահմեդական
դարձիր,
ապա
թե
ոչ,
քեզ
դաժանորեն
կսպանեմ:
Իսկ
կինն
ասում
է՝
ինձ
բավական
էր
պոռնկությամբ
մեղանչելը,
իսկ
եթե
իմ
հավատը
ուրանամ,
կդառնամ
ուրացող
եւ
բազմաթիվ
մեղքերի
պարտապան:
Իշխանն
ասաց՝
այդ
ասելով
դու
ազատվելու
հնար
չունես,
բայց
եթե
միայն
պիտի
գաս
մեր
հավատին:
Ազիզն
ասաց՝
ուղիղ
հավատն
ու
օրենքը
այս
է,
որ
ես
ունեմ,
այլ
հավատ
չեմ
ճանաչում:
Իշխանը
հրաման
տվեց
դահիճներին
եւ
ասաց՝
պարան
կապեք
դրա
մեջքը
եւ
տարեք
կախեք
մինարեից,
սպառնացեք՝
եթե
չուրանա,
պարանը
կտրեք
եւ
վայր
գցեք,
որ
ընկնելով
մեռնի:
Նրան
առան,
տարան
բռունցքահարելով
ու
ծեծելով:
Հանեցին
մինարեի
գլուխը
քաղաքից
դուրս.
կախելով
ծեծում
էին
թրի
ծայրով
եւ
ասում
էին՝
աղոթք
(սալավաթ)
ասա
Մահմադին,
ահա
մեռնելու
ես:
Կինն
ասաց՝
մի
օր
մեռնելու
եմ,
լավ
է
շուտ
մեռնեմ
իմ
հավատով,
քան
թե
ուրացությամբ
օտար
հավատով
ու
չար
անունով:
Երբ
դահիճները
իմացան
նրա
հաստատուն
մտադրությունը,
պարանը
կտրեցին,
եւ
գետնին
ընկավ
այն
գովելի
կինն
ու
վախճանվեց:
Նախիջեւանի
մեծամեծ
քրիստոնյաները
հավաքվեցին,
գնացին
սուլթանի
մոտ
եւ
խնդրեցին,
(որ
թույլ
տա)
երանելուն
թաղել:
Առան,
տարան
ընդհանուր
գերեզմանատուն
եւ
մեծ
պատվով
թաղեցին
հազար
հարյուր
տասնութ
(1669)
թվին:
ԳԼՈՒԽ
ԿԲ
ԿԱՏԱՐՅԱԼ
ԿՈՒՅՍԻ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս
կույսը
Գողթան
գավառի
Շաղկերտ*
գյուղից
էր,
նրա
անունն
էր
Թամամ,
որ
նշանակում
է
կատարյալ
կամ
լցյալ:
Սա
դուստրն
էր
Մալխաս
անունով
մի
անզգամ
մարդու,
որ
Շաղկերտի
տանուտերն
էր:
Գյուղացիները
նրան
ասին՝
իսկ
արի
քո
տանուտերության
հաշվետվությունն
արա:
Հաշվետվությունից
հետո
նրա
վրա
շատ
)պարտք(
մնաց,
ճշտիվ
պահանջում
էին:
Իսկ
նա
նրանց
խաբեց
եւ
ասաց՝
ինձ
երեք
օր
ժամանակ
տվեք,
ես
կհատուցեմ:
Բայց
նա
փախուստով
ելավ,
գնաց
Սպահան
Նախիջեւանի
իշխան
Մահմադ
Ռզա
խանի
մոտ
եւ
ասաց՝
իմ
դուստրը
կտամ
քո
որդուն,
եւ
դու
ազատիր
ինձ
գյուղացիներից:
Իշխանն
արեց
ըստ
նրա
կամքի:
Գրեց
Շաղկերտի
գյուղացիներին,
թե
ես
առա
դրա
հաշիվը,
ամենը
ինձ
հասավ,
ուստի
դուք
իրավունք
չունեք
դրա
հետ
խոսելու:
Իր
(Մահմադի)
որդին
Մուրթուզա
Ղուլին
էր
Երեւանում
Զալից
հետո
տեղապահ:
Սրան
գրեց
(Մահմադը),
թե
մարդ
ուղարկիր
Շաղկերտ,
քեզ
մոտ
բեր
տանուտեր
Մալխասի
դստերը:
Այս
լսելով
հորից՝
մարդիկ
ուղարկեց
մի
մահմեդական
կնոջ
հետ
կույս
Թամամին
բերելու:
Հրավիրակները
գնացին,
ներկայացրին
չար
ավետիքը:
Մինչեւ
այդ
աղջիկն
ու
մայրը
այդ
բանը
չէին
լսել,
երբ
լսեցին,
գոռում,
ճանկում
էին
երեսները,
փետում
էին
մազերը,
լացում
ու
հառաչում
էին:
Իսկ
մահմեդականները
բռնեցին
երանելի
կույս
Կատարյալին,
մերթ
քաշելով,
մերթ
ոտքի
վրա
տարան
մտցրին
ժանվարի
մեջ
(ծածկված
պատգարակ):
Իսկ
պիղծ
Մալխասը
պատվեր
ուղարկեց
Մուրթուզային՝
ասելով,
թե
այնքան
չխոսես
իմ
դստեր
հետ,
մինչեւ
ես
գամ
հարսանիք
անեմ:
Եվ
նրան
առան,
տարան
Երեւան,
ցույց
տվին
Մուրթուզա
Ղուլուն:
Տեսնելով
նրա
գեղեցկությունը
(Մուրթուզան)
զարդարեց
նրան
ոսկով,
արծաթով,
դիպակով
եւ
այլ
զարդերով
պճնեց,
սպասում
էր
նրա
)աղջկա(
հոր
գալստին,
որպեսզի
հարսանիք
անի:
Իսկ
երանելի
Կատարյալ
կույսը
չէր
ուրախանում,
ոչ
ուտում
էր,
ոչ
խմում,
այլ
միշտ
մտածում
էր,
թե
ի՞նչ
հնարքով
կարող
է
ազատվել:
Նստում
էր
ձորի
դիմաց,
բարձր
քարերի
գլուխներում
զննում
էր,
գոնե
մի
ցած
տեղ
գտնի,
որ
իջնի,
փախչի,
բայց
ցած
տեղ
չգտավ:
Ապա
մի
գիշեր
իր
մտքում
մտածեց,
թե
կընկնեմ
քարերից
ցած,
լավ
է
իմ
կամքով
եւ
Քրիստոսի
հավատով
մեռնել,
քան
ուրացությամբ
ապրել:
Եվ
խաչակնքելով
երեսը՝
բարձր
քարերից
վայր
ընկավ
եւ
մի
քիչ
ուշաթափվեց,
ապա
վեր
կացավ,
նայեց
կամրջին,
որ
Հրազդան
գետի
վրա
էր,
անցնելով
այն,
ուղղվում
է
Կարբի
գնալու:
Ահա
հանդիպում
է
մի
մահմեդական,
(աղջիկը)
աղաչում
է
նրան,
տալիս
է
նրան
մի
աբասի
(քսան
կոպեկ)
եւ
ասում՝
ինձ
Կարբու
ճանապարհը
ցույց
տուր:
Նա
ցույց
է
տալիս
եւ
ասում՝
այգիները
շրջանցիր,
մտիր
Նորագյուղ,
այնտեղ
քեզ
ճանապարհը
ցույց
կտան:
Նա
գնաց,
անցավ
գյուղը,
առապար
ճանապարհով
գնում
էր,
չգիտեր,
թե
ուր
է
գնում:
Նայում
ու
տեսնում
է,
որ
իր
առջեւից
բազմաթիվ
մահմեդականներ
են
գնում՝
տղամարդիկ,
կանայք
բեռնակիր
անասուններով`
Արայի
լեռան
հանդեպ
հավաքվեցին:
Շտապեց
հասավ
նրանց,
մտածեց,
թե
նրանք
որեւէ
գյուղ
են
գնում:
Ոչ
նրանք
հարցրին
նրան,
թե
ո՞վ
ես,
կամ
ո՞ւր
ես
գնում,
ոչ
էլ
նա
նրանց
որեւէ
բան
հարցրեց,
անմռունչ
գնում
էր
նրանց
հետ,
նրանց
հետեւից:
Գնալով
հասան
Եղվարդ
գյուղի
դիմաց:
Սուրբ
կույսը
մահմեդականներին
հարցրեց
գյուղի
մասին,
նրան
ասացին,
թե
հայոց
գյուղ
է,
կոչվում
է
Եղվարդ:
Ապա
հեռացավ
նրանցից
եւ
ուղղվեց
դեպի
գյուղը:
Մտավ
մի
քրիստոնյայի
տուն,
ապա
ամեն
ինչ
պատմեց
իր
մասին:
Եվ
աղաչեց
նրանց
մի
քահանա
կանչել,
որ
իրեն
հաղորդի:
Գիտեմ,
որ
ահա
սպանելու
են
ինձ:
Նրանք
գնացին
բերին
Մկրտիչ
անունով
մի
այրի
քահանա,
խոստովանվեց,
պատմեց
նրան
ողջ
կյանքը՝
ծնունդից
մինչեւ
այս
օրը,
որի
մեջ
էր
եւ
հաղորդվեց
Քրիստոսի
արյունով
ու
մարմնով:
Գյուղի
տեր
մահմեդական
Ուզարլուն
ասաց՝
արձակեք
նրան,
ուր
կամենում
է
թող
գնա:
Իսկ
ոմն
պիղծ՝
Սահակ
անունով,
որ
Եղվարդ
գյուղի
տանուտերն
էր,
ասաց՝
ես
իշխանից
վախենում
եմ,
որ
մի
վտանգի
տակ
ընկնեմ
դրա
պատճառով:
Գնաց
պատմեց
իշխանին:
Իշխանն
ասաց՝
ես
նրա
համար
հոգացի,
եթե
այդպես
է,
գնացեք,
մերկացրեք
նրան
եւ
կորցրեք:
Երկու
մահմեդական
դրեց
պիղծ
Սահակի
հետ,
որ
գնալով
կապեցին
երանելուն
եւ
գյուղից
հեռացրին,
մերկացրին
զարդերից,
իրենց
ոտքերի
զանգապանները
արձակեցին,
որ
չաշուրբաղին
է
եւ
տվին
Սահակին,
եւ
նա
խեղդեց
սուրբ
կույս
Թամամին՝
Կատարյալին
լավ
մահով
եւ
ուղիղ
հավատով,
մաքուր
մտքերով
եւ
Քրիստոսի
ճշմարիտ
սիրով:
Նրա
վրա
քարեր
կուտակեցին
եւ
թողին
գնացին:
Հաջորդ
օրը
սրբի
պիղծ
հայրը
եկավ
եւ
ասաց
իշխանին,
ինձ
ցույց
տուր
իմ
դստերը:
Իշխանն
ասաց՝
քո
դուստրը
իր
կյանքը
շնորհեց
եւ
նրան
ամենը
պատմեց:
Մարդը
ասաց՝
դու
չկարողացար
մի
կին
պահել,
արդ
ինչո՞ւ
(ինչպես)
սպանեցիր,
տուր
նրա
մարմինը:
Նույն
Սահակին
հանձնեց
նրան,
գնացին
քարերի
տակից
հանեցին
եւ
տարան
Եղվարդ
գյուղը:
Հավաքվեցին
քահանաներ
եւ
մեծ
ժողովուրդ
ու
թաղեցին
եկեղեցու
հարավային
պատի
տակ:
Արեգակնամտին
մտան
եկեղեցի
երեկոյան
պաշտամունքը
կատարելու:
Արարողության
ավարտից
հետո
ոմանք
գնացին,
որ
համբուրեն
նրա
գերեզմանը
եւ
տեսան
կրակի
մանր
կայծերի
նման
կայծեր
գերեզմանի
վրա:
Այնքան
սպասեցին
այնտեղ,
մինչեւ
որ
լույսը
նվազեց:
Ես
լսելով,
գնացի
հավաստի
կերպով
իմացա
Մկրտիչ
քահանայից,
անունը,
թվականը
եւ
հազար
հարյուր
քառասուն
(1691)
գրեցի
տապանի
վրա:
*
Գողթան
գավառի
Շահկերտ
գյուղն
է:
ԳԼՈՒԽ
ԿԳ
ՊԱՐՈՆ
ԱՅՎԱԶԻ
ԵՎ
ՆՐԱ
ՏԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Կարբի
գյուղաքաղաքից,
որ
Արարատյան
երկրում
է,
Հակոբջան
անունով,
ազգությամբ
հայ
մի
մարդ
կար,
հարուստ
էր
ու
ճոխ:
Սա
ուներ
երեք
որդի՝
Դովլաթբեկ,
Մսրխան
եւ
Աղլուբաբ:
Ինքը՝
Հակոբջանը,
իր
ավագ
որդի՝
Դովլաթբեկին
ամուսնացրեց,
իսկ
ինքը
գնաց
օսմանցիների
երկրորդ
վաճառականության:
Պրուսա
քաղաքում,
որ
Բուրսան
է,
մեռավ:
Սրա
Դովլաթբեկ
որդին
ամուսնացրեց
եղբայրներին,
որոնք
հնազանդ
էին
նրան:
Ինքը՝
Դովլաթբեկը
սկսեց
բարեգործություն
անել.
նախ
իր
տունը
լցրեց
ամենայն
բարիքներով,
բազմացրեց
անասունները,
այգիները,
ջրաղացները,
սպասքները
եւ
այլ
գույքեր:
Ապա
սկսեց
հոգեւորականների
վերաբերմամբ,
որովհետեւ
սիրում
էր
քահանաներին,
մենակյացներին,
վանքերն
ու
անապատները:
Ինչ
որ
նրանց
պետք
էր,
տալիս
էր,
թե
զգեստ,
թե
գիրք,
թե
մոմ,
թե
խունկ,
թե
ձեթ
եւ
այլ
բաներ,
ինչ
պակասություն
որ
կար,
լրացնում
էր:
Նաեւ
մենակյացների
հանդերձանք,
շալ,
մազեղեն,
կոշիկներ,
իսկ
պասի
ուտելիքներ
անպակաս
տալիս
էր:
Նա
բազմաթիվ
որդիներ
ունեցավ՝
Այվազ,
Ստեփանոս,
Մալխաս,
Ոսկան,
Աղաբաբ
եւ
Մկրտիչ:
Իսկ
Մսրխանը
սերեց
Հակոբջանին
ու
Պողոսին:
Աղլուբաբը
ունեցավ
Երեմիային
եւ
Նիկողայոսին:
Դովլաթբեկը
ինքը
գնաց
Աղվանից
Գանձակ,
որ
Գյանջան
է,
որպեսզի
մետաքս
գնի
ու
այնտեղ
վախճանվեց:
Նրա
մարմինը
բերեցին
իրենց
Կարբի
գյուղը,
թաղեցին
Սուրբ
Կիրակոս
եկեղեցուն
մոտիկ՝
այն
գերեզմանում,
որ
ինքն
էր
գնել
հազար
հարյուր
քսանհինգ
(1676)
թվի
հունվարի
հինգին:
Իսկ
Մսրխանը
մեռավ
Զմյուռնիայում,
որ
Իզմիրն
է,
եւ
այնտեղ
թաղվեց:
Իսկ
Աղլուբաբը
մեռավ
Ջոջոնեթում,
որ
Գիլանն
է,
եւ
թաղվեց
Արտաբիլում:
Թող
սրանց
հանգիստ
ու
արքայություն
լինի
Քրիստոսի
կողմից,
ամեն:
Մնացած
բոլորը
միաբան
են`
ավելի
քան
երեսուն
հոգի
արու
եւ
էգ
միեւնույն
տանը:
Դովլաթբեկի
ավագ
որդի
պարոն
Այվազն
էր
բոլորի
գլխավորը:
Սա՝
այս
պարոն
Այվազը,
բարի
գործերի
ավելի
հետեւող
եղավ,
քան
իր
հայրն
էր:
Նախ
սկսեց
իր
տունը
կարգավորել.
իր
ամբողջ
ընտանիքը
դարձրեց
միաբան,
միակամ,
միախորհուրդ,
միասիրտ,
ինչպես
որ
մի
շունչ
եւ
մի
հոգի:
Ոչ
ոք
իր
մասին
չէր
ասում,
որ
ինքը
ավագ
է,
կամ
մեծ,
կամ
առաջին.
բոլոր
արուները
ենթարկվում
էին
պարոն
Այվազին,
իսկ
կանայք
ենթարկվում
էին
բարեպաշտ
ու
աստվածապաշտ
նրա
մայր
Մարիամին՝
հլու
եւ
հպատակ,
հնազանդությամբ
ու
խոնարհությամբ
եւ
ամեն
բարեձեւությամբ:
Նրանից
հետո
հետեւեց
շենքերի
եւ
ինչքերի.
բազմացրեց
ունեցվածքները,
բերքերը,
անասունները,
խաշները,
ձիերն
ու
ջորիները:
Տնկեց
այգիներ
ու
բանջարանոցներ,
շինեց
մի
մեծ
լիճ
այն
տեղը,
որ
կոչվում
է
Կարբու
դաշտ,
գարնան
եղանակներին
լցնում
էր
ջրի
հոսքերով,
որպեսզի
ամռանը
բավականացնի
գյուղի
հանդերին:
Նաեւ
այլ
բազմաթիվ
նյութական
բարիքներ
ստեղծեց
եւ
ավելացրեց
իրենց
համար:
Ինձ
մնում
է
խոսել
նրա
հոգեւոր
բարությունների
մասին
նաեւ:
Քանզի
սիրում
էր
վանականներին,
անապատավորներին,
ուստի
նրանց
բոլոր
կարիքները
լրացնում
էր՝
թե
հոգեւորը,
թե
մարմնավորը,
քանզի
իր
եղբայրներից
մեկին
ուղարկում
էր
վաճառականության,
մյուսին
Պարսկաստան,
մի
այլին
Հունաստան`
գնելու
եւ
վաճառելու,
իսկ
շահաբաժնից
տալիս
էր
եկեղեցիների
կարիքներին՝
խունկ,
մոմ,
ձեթ,
զգեստ,
եկեղեցական
անոթներ,
նաեւ
մարմնավոր
պիտույքներ,
հանդերձներ,
կոշիկներ,
պղպեղ
(տաքդեղն
է),
թուղթ,
նաեւ
ոչխարի
կաթ
էր
տալիս
վանքերին
պանիր
գցելու
եւ
գինի,
ինչ
խնդրում
էին,
չէր
խնայում:
Նաեւ
աղքատասեր
էր
ու
ողորմասիրտ:
Համեստության
համար
բոլորը
սիրում
էին
նրան,
նրա
խոսքերը
բոլորի
կողմից
ընդունվում
էին,
որովհետեւ
այոն
այո
էր,
ոչը՝
ոչ:
Մեծամեծների
առջեւ
հարգված
էր
ու
պատվական:
Իսկ
Նահապետ
կաթողիկոսը
դեպի
նա
ավելի
սեր
էր
տածում,
ինչ
որ
Այվազը
ասում
էր,
նա
ասածը
սիրով
ընդունում
էր
ու
չէր
երկյուղում:
Այսպես
զարդարված
էր
հոգով
ու
մարմնով,
ամեն
բարեձեւությամբ:
Այս
ամենի
վրա
ավելացրեց
նաեւ
մի
մեծ
բարություն՝
գյուղում
շինեց
մեծ
եկեղեցի՝
հոյակապ
կոփված
քարերով,
չորս
սյուներով,
գեղեցիկ
գմբեթով:
Բազմացրեց
անոթներն
ու
զգեստները,
շուրջանակի
պարսպեց
(եկեղեցին)
ապառաժ
քարերով:
Նաեւ
Որդիկ
գյուղից
փողրակներով
ու
կավե
խողովակներով
մինչեւ
եկեղեցու
դուռը
ջուր
բերեց,
որպեսզի
ձմռանը
գյուղից
ջուրը
չպակասի:
Այս
ամեն
բարի
գործերը
կատարելուց
հետո,
մտածեց
նաեւ
մի
բարի
խորհուրդ՝
առավ
մեծ
գանձեր,
իբրեւ
Սուրբ
Երուսաղեմի
բաժին
եւ
հազար
հարյուր
քառասունմեկ
(1692)
թվին
գնաց
(Երուսաղեմ),
որին
տեր
Աստված
թող
ուղեկից
լինի,
որպեսզի
խաղաղությամբ
գնա,
բարով
վերադառնա:
Իսկ
տեր
Աստված
թող
նրան
անսայթաք
պահի,
քանի
ողջ
է:
Եվ
այս
կյանքից
հետո
արժանանա
երկնքի
արքայության,
երանական
ձայնին
եւ
անթառամ
պսակին,
ամեն:
Եվ
նրա
տունը
այնպիսի
բարեկարգ
վիճակով
մնում
է,
ինչպես
գրեցինք:
ԳԼՈՒԽ
ԿԴ
ԻՇԽԱՆՆԵՐ
ԶԱԼԻՑ
ՀԵՏՈ
Զալ
խանից
հետո
պարսից
թագավոր
Շահ
Հուսեինը
Երեւան
ուղարկեց
Մուրթուզաղուլի
խան
անունով
մեկին
նստելու
տեղապահ,
որ
էր
Նախիջեւանի
Մահմադ
աղա
խանի
որդին:
Սա
եկավ
նստեց
Երեւանում
մեծ
հույսով՝
աչք
ունենալով
մնալ
այստեղ
եւ
լինել
ավագ
իշխան,
ուստի
թեթեւացնում
էր
երկրի
վիճակը.
թեթեւացրեց
նաեւ
հարկը:
Թագավորին
միշտ
աղերսագիր
էր
առաքում
եւ
արքունի
մեծամեծներին
կաշառք՝
թերեւս
կամենան
Երեւանը
իրեն
տալ:
Բայց
այն
չեղավ,
ինչ
կամենում
էր,
ուստի
կամեցավ
մի
հնարքով
երկիրը
կողոպտել
եւ
ինչ
որ
պատճառ
գտավ՝
թե
թագավորից
հրաման
կա,
որ
Երեւանի
երկրում
գինի
չերեւա:
Մարդիկ
ուղարկեց
բոլոր
գավառները,
որ
կնքեն
բոլոր
կարասներն
ու
հորերը:
Ելան
շրջեցին
եւ
կնքեցին
բոլոր
կարասներն
ու
հորերը:
Նաեւ
գնացին
լեռնային
գավառները,
որտեղ
բնավ
գինի
չի
գտնվում,
կնքեցին
մածնի
ու
թանի
պուտուկները:
Այսպես
տառապանքի
ենթարկեց
երկիրը,
մինչեւ
որ
հավաքվեցին
գավառապետերն
ու
տանուտերերը
եւ
մեծ
գումարների
մուրհակներ
գրեցին
եւ
տվին
նրան,
գինու
համար
հրաման
ստացան:
Գավառապետերը
գրեցին
գյուղերին
եւ
դրամը
հավաքեցին
տվին
նրան:
Ապա
եկան
պուտուկներն
ու
կարասները
կնքողները:
Սրանք
էլ
կաշառք
առան,
ապա
քանդեցին
կնիքները:
Երկու
եւ
կես
տարի
սա
մնաց,
ապա
թագավորը
արքունական
ծառաներից
Մահմադղուլի
անունով
մեկին
ուղարկեց,
որ
եկավ
նստեց
իբրեւ
իշխան
Երեւան
քաղաքում:
Սա
առաջ
Երեւանում
ոստիկան
էր
արքունական
հարկերի
վրա,
որին
իրենք
շահմալի
են
անվանում:
Սա
գիտեր
երկրի
բոլոր
նեղություններն
ու
տառապանքները,
ստույգ
կողոպուտն
ու
հարկերի
շատությունը:
Ուստի
ամենքի
նկատմամբ
բարություն
ցուցաբերեց,
ուղղեց
եւ
սեր
արտահայտեց
ռամիկ
հարկատուների
նկատմամբ:
Բազմաթիվ
տեղերում
թեթեւացրեց
հարկերը,
ճանապարհների
առձեռն
մաքսերը,
վերացրեց
բոլոր
գողերին
ու
ավազակներին,
հրամայեց
նաեւ
եկեղեցիներ
շինել:
Դատարանում
ճշմարտասեր
էր,
(աշխատում
էր)
առանց
կաշառքների:
Հարկահաններ
չէր
ուղարկում
երկիրը,
որպեսզի
ռամիկներին
չնեղեն,
այլ
իրենք
հավաքեն
եւ
քիչ-քիչ
հատուցեն:
Այսպես
լավ
մնաց,
որքան
որ
Երեւանում
էր:
Ապա
արքունիքից
հրաման
եկավ՝
գնալ
պատերազմ
վրաց
Գորգի
խանի
դեմ:
Այնտեղ
մի
տարի
մնաց,
ապա
վերադարձավ
Երեւան
եւ
նույն
բարությամբ
մնում
էր:
Ապա
թագավորը
հրավիրակ
ուղարկեց,
նրան
տարավ
նշանակեց
զորագլուխ,
որին
իրենք
կոչում
են
թվանքչիբաշի:
Մնաց
երեք
տարի
ու
կես:
Վայ
նրան,
որ
չմնաց
այնպիսի
բարի
մարդ:
Նրանից
հետո
թագավորի
կողմից
առաքվեց
իբրեւ
Երեւանի
իշխան
Ֆարզալի
(անունով)
մեկին,
որ
Ամիրգունա
խանի
թոռներից
էր.
սա
մի
ագահ
ու
կծծի
մարդ
էր՝
կողոպտող
ու
գռփող,
կաշառառու,
դատարանում
անիրավ,
կաշառքով
կեղծում
էր
դատը:
Երբ
մեկը
որեւէ
մեկից
գանգատվում
էր,
առանց
քննության
տուգանք
էր
առնում,
եթե
մի
փողի
հարց
էր,
քսան
փող
էր
առնում,
այդպես
էլ
իմացիր
ամեն
բան:
Շեներում
բազմացան
գողերը,
ճանապարհներին
ու
հանդերում
ավազակները:
Քանզի
ավազակները
համարձակ
մտնում
էին
ոչխարների
փարախները
եւ
քշելով
տանում
էին,
գողերը
մտնում
էին
գոմերը,
անասունները
աներկյուղ
հանում,
տանում
էին:
Եթե
գողերին
բռնում
եւ
տանում
էին
իշխանի
մոտ,
նա
առանց
պատժի
տուգանք
էր
առնում
եւ
արձակում:
Նրանք
գնում
եւ
դարձյալ
գողություն
էին
անում:
Արարատյան
երկրում
մեծ
տագնապ
գոյություն
ուներ:
Հազար
հարյուր
քառասունութ
(1699)
թվին
այսպես
էր,
որ
գրեցինք,
իսկ
ապագան
Աստված
գիտե:
ԳԼՈՒԽ
ԿԵ
ՍՏԵՓԱՆՈՍ
ՎԱՐԴԱՊԵՏԻ
ՄԱՀԸ
ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ
Կաթողիկոս
Նահապետը
Սուրբ
Էջմիածնում
իր
գործին
էր՝
շինություններ
էր
ավելացնում
Էջմիածնի
Սուրբ
Աթոռին
ու
բոլոր
վանքերին:
Բայց
չափազանց
խիստ
էր
հանցավորների
նկատմամբ,
եթե
մեկը
որեւէ
հանցանք
էր
գործում,
սա
բռնում
հրապարակավ
կախում
եւ
գանահարում
էր
եւ
մարմնավոր
իշխանությունների
միջոցով
տուգանում
էր.
խուզում
էր
մորուքն
ու
մազերը,
բանտ
էր
նետում,
շղթայում
էր:
Այսպես
ահարկու
էր
բոլոր
եկեղեցականների
ու
քահանաների
նկատմամբ:
Այս
բանի
համար
սեւագլուխներից
ոմանք
վիրավորվեցին
մեր
երկրից
եւ
գրավոր
միաբանվեցին
Նախիջեւանի
ու
Գողթանի
եպիսկոպոսներին:
Եվ
Ստեփանոս
վարդապետին,
որ
Սպահանի
ու
Ջուղայի
առաջնորդն
էր,
գրեցին,
թե
այս
կաթողիկոսը
խախտեց
ամեն
կարգ
ու
օրենք,
որ
սահմանել
էին
մեր
նախնիները:
Ինքը
ինչպես
կամենում
է,
այնպես
է
վարվում՝
առանց
գրքի
կանոնների
ու
վկայությունների:
Եվ
իսպառ
վերացան
մեր
նախնիների
դրվածքները:
Շատ
այլ
սուտ
ամբաստանություններ
գրեցին
նրան
եւ
ասացին՝
դու
եկ
եւ
եղիր
մեզ
կաթողիկոս,
իսկ
մենք
հնազանդ
կլինենք
քո
հրամաններին,
թերեւս
մեր
կարգն
ու
կրոնը
ուղղվեն:
Այս
գրեցին
եւ
կնքածը
տվին
Մատթեոս
անունով
կարբեցի
մի
վարդապետի՝
Բատրադեն
մականունով:
Սա
նամակը
առավ,
գնաց
Սպահան
եւ
տվեց
Ստեփանոսին:
Սա
կարդալով,
ամեն
ինչին
տեղեկացավ,
կարծեց,
թե
հավաստի
ու
ճշմարիտ
է,
բայց
վերջը
եւ
մարգարեի
կողմից
ասվածը
չիմացավ՝
թե
եթե
տերը
տունը
չի
շինում,
փուչ
է*:
Եվ
նրանց
սուտ
խոսքերից
խաբվեց
մեծ
ճգնավոր
Ստեփանոսը
եւ
հետեւեց
սնափառության:
Եվ
մեծ
գանձեր
ծախսեց
արքունիքում,
շատ
միջոցների
միջոցով
արքունիքից
կաթողիկոսության
հրաման
առավ,
որ
ռաղամն
է,
եկավ
Սուրբ
Էջմիածին:
Նախապես
իր
աշակերտ
Աղեքսանդրոս
վարդապետին
ուղարկեց,
որ
գնա
Նահապետին
ուղարկի
Տաթեւի
վանքը,
ինքը
նստի
տեղապահ
մինչեւ
որ
ինքը`
Ստեփանոսը
կգա:
Իսկ
Նահապետը
ելավ
Սուրբ
Էջմիածնից,
չգնաց
Տաթեւ,
այլ
գնալով
Թավրիզ՝
մտավ
արքունիք,
որին
իրենք
կոչում
են
Շահօջախի,
ով
որ
այնտեղ
մտնում
է,
թեկուզ
մահապարտ
էլ
լինի,
ոչ
ոք
իրեն
որեւէ
բան
չի
ասում:
Ապա
Ֆարզալի
խանի
հետ
եկավ
նաեւ
Ստեփանոսը
եւ
միասին
գնացին
Երեւան:
Նահապետը
նույնպես
նրանցից
հետո
գնաց
եւ
նստեց
Խնկյալ
Ձորգեղը,
որ
Ձորագեղն
է:
Ստեփանոսը
օրհնվեց
կաթողիկոս,
բայց
կաթողիկոսության
իշխանությունը
վարել
չկարողացավ:
Քանզի
Նահապետը
բազմաթիվ
բարեկամներ
ուներ
թե
մեր
երկրում
եւ
թե
Սպահանում,
որոնք
չէին
կամենում
Ստեփանոսի
կաթողիկոսությունը.
ինչպես
ջուղայեցի
ոմն
Ավետիս,
որ
երբեմն
եղել
է
Ջուղայի
քաղաքագլուխ,
որ
կոչվում
է
քալանթար:
Սա
թագավորի
հարկադրանքով
ուրացավ
Քրիստոսին
եւ
իր
երկու
դուստրն
էլ
տվեց
նրան,
դարձավ
մեծ
ինքնիշխան
շատերի
վրա.
սա
Նահապետի
բարեկամն
էր,
որ
մտավ
Շահ
Հուսեին
թագավորի
մոտ
եւ
մեղմ
կերպով
հայտնեց
նրան,
թե
հայերը
օրենք
ունեն,
քանի
նրանց
կաթողիկոսը
կենդանի
է,
այլ
մեկը
կաթողիկոս
չի
կարող
լինել:
Եթե
մեռնի
կամ
իր
կամքով
հրաժարվի,
ապա
այլ
մեկին
ողջ
ազգի
ընտրությամբ
կաթողիկոս
են
նշանակում:
Իսկ
այս
Ստեփանոսը
առանց
ազգի
ընտրության
ինքնագլուխ
կաթողիկոս
է
եղել,
մինչդեռ
ահա
առաջին
կաթողիկոսը
կենդանի
է:
Երբ
շահը
լսեց
եւ
խիստ
բարկացած
Երեւանի
իշխան
Ֆարզալի
խանին
(հրաման)
գրեց՝
Ստեփանոսից
հազար
թուման
տուգանք
առնել,
իրեն
իր
համախոհներով
բանտարկել:
Եվ
այդպես
արեց:
Նրա
համախոհներն
էին
Վայոց
ձորի
Պետրոս
վարդապետը,
որ
Սուրբ
Աթոռ
Էջմիածնի
աթոռակալն
է,
Մուղնու
վանքի
Գրիգոր
վարդապետը,
Ծաղկունյաց
ձորի**
Հովհաննես
վարդապետը,
սրանք
նրա
հետ
դրվեցին
ընդարձակ
մի
բանտ,
բայց
տուգանք
տվին
եւ
ազատվեցին:
Բայց
Ստեփանոսին
թեեւ
բանտից
հանեցին,
դրին
մի
մթին
ու
գարշահոտ
զնդանում,
իսկ
ոտքերը
ծնկներից
դրին
կոճղերի
միջեւ,
որ
կոչվում
է
տոմրուղ,
իսկ
թիկունքի
տակ
դրին
ողորկ
քար:
Հոտի
զազրությունից,
մազերի
աճումից
ու
որդունք
բազմանալուց
տառապանքով
այնտեղ
մեռավ:
Ըստ
նույն
կտակի
տարան
Խոր
Վիրապ
եւ
այնտեղ
թաղեցին
1147
(1698)
թվի
հունվարի
4-ին:
*Սաղմ.
ՃԻԶ
1:
**Ծաղկունյաց
ձորը
Ծաղկաձորն
է
Հրազդան
քաղաքի
շրջանում:
ԳԼՈՒԽ
ԿԶ
ԱՂՋԻԿՆԵՐ
ՔԱՐՇԵԼԸ
Պարսիկների
մեջ
մի
ազգ
կա,
որ
գիլաք
է
կոչվում.
այս
ազգի
մեջ
մի
աղջիկ
կար՝
չքնաղ
ու
վայելուչ:
Նրան
պարսից
Շահ
Հուսեին
թագավորի
առջեւ
գովեցին:
Շահը
հրամայեց
նրան
իր
մոտ
բերել:
Երբ
շահը
տեսավ
նրա
դեմքի
գեղեցկությունը,
մազերի
ճոխությունը,
հասակի
վայելչությունը,
այտերի
կարմրությունը,
բերանի
փոքրությունը,
ատամների
մանրությունը,
դեմքի
լայնությունը,
մեծ
զարմանքով
հիացավ
եւ
ասաց՝
սրանից
բերեք
ինձ
եւս
տասն
այս
ազգից:
Հարճերի
ներքինիները
ելան,
շրջում
էին
գիլաքների
մեջ
այդ
բանի
համար:
Լուրը
տարածվեց
պարսից
ողջ
տերության
մեջ,
թե
յոթ
հազար
օզբեկ,
որ
պարթեւն
է,
եկել
են
պարսից
հավատքին,
բայց
լեզու
չեն
իմանում,
այս
պատճառով
շրջում
են
ամենայն
ազգերի
մեջ
հավաքելու
յոթ
հազար
աղջիկներ,
յուրաքանչյուրին
մեկական,
որ
նրանց
ուսուցանեն
պարսկերեն:
Այս
սուտ
լուրի
համար
ով
ուներ
մի
կույս
տասը
տարեկանից
բարձր,
մարդու
տվեց՝
թե
քրիստոնյաներ,
թե
մահմեդականներ:
Նաեւ
աղջիկները
ելած
շրջում
էին
տնից
դուրս
եւ
եթե
երիտասարդ
էին
տեսնում,
բռնում
էին
նրա
հագուստից,
աղաչում
էին
տեր
կանգնել
իրենց,
որպեսզի
գերության
չմատնվեն:
Այս
բաների
հետեւանքով
ամբողջ
երկրի
խաները
շահ
ձեռք
բերելու
դուռ
գտան,
քանզի
հրաման
հանին,
իրենց
իշխանության
բոլոր
գավառները
եւ
հավաքեցին
մնացած
վտիտ,
տգեղ
աղջիկներին
որպես
թե
շահի
հրամանով:
Նրանց
ծնողներից
(աղջկա)
գինը
առնում
եւ
բաց
էին
թողնում
աղջիկներին:
Այդպես
արեց
նաեւ
Երեւանի
իշխան
Ֆարզալի
խանը.
հավաքեց
բազմաթիվ
աղջիկներ՝
ավելի
քան
հինգ
հարյուր,
բերեց
պառավ
կանայք
նրանց
զննելու,
չհավանելու
դեպքում
նրանց
գինը
ծնողներից
առան
եւ
թողին
նրանց
դուստրերին:
Բայց
մնացին
երեք*
աղջիկ,
որոնց
համար
ծնողները
չկարողացան
գները
տալ:
Նաեւ
սակավ
չափով
գեղեցիկ
էին
Քանաքեռ
մեծ
գյուղից
(հավաքվածները).
սրանք
էին
Հովհաննես
քահանայի
Մարջան
անունով
աղջիկը,
մեկն
էլ
Կարբուց
Սարգիս
քահանայինը,
որ
Քանաքեռում
էր
գտնվում
իր
քրոջ
մոտ`
Բեկզադա
անունով:
Սա
նրանցից
գեղեցիկ
էր:
Մեկը
դուստրն
էր
Աստվածատուր
անունով
մի
բարեպաշտ
ու
երկյուղած
քրիստոնյայի՝
Բլբուլ
կոչված
մականունով,
իսկ
դստեր
անունն
էր
Շահմազան՝
պարկեշտ
ու
համեստ,
հարգեւոր
ու
սրբաբերան,
ինչպես
իր
մայր
Հուստիանեն,
որը
Փոքր
Շահ
Աբասի
եւ
Նաջաֆ
խանի
օրերում
քարշվեց
այդ
բաների
համար
եւ
մեծ
չարչարանքներ
կրեց,
բայց
չգնաց:
Նրա
վարքը
գրել
եմ
իրենց
Հայսմավուրքի
հիշատակարանում:
Մոր
համբավի
պատճառով
դուստրը
նույնպես
քարշվեց:
Երբ
նա
մտավ
ժանվարը,
որ
քաճավան
է,
անողորմ
կերպով
ծեծեցին
նրան,
թեւը
կոտրվեց,
բայց
բռնի
կերպով
մտցրին
ժանվարը
եւ
առան
նրանց,
տարան,
ցույց
տվին
շահին:
Շահը
արհամարհեց
նրանց
եւ
հրամայեց
նրանց
կնության
տալ
իր
ծառաներին:
Երկու
քահանաների
աղջիկների
մասին
որեւէ
բան
չեմ
լսել,
բայց
Բլբուլի
դստեր
մասին
լուր
բերին,
թե
նրա
ամուսինը
մեռել
է,
այլ
ոք
հարազատ
չունի,
որ
տիրապետի
նրան,
իսկ
աղջիկը
ահավասիկ
պահ
է
տրված
մի
քրիստոնյայի
տան`
Խզիրան
քաղաքում,
որ
Ղազվինն
է:
Ահա
նրա
հայրը
պատրաստվում
է
գնալու,
նրան
ազատելու:
Ճառիս
ավարտին
եւ
տառիս
վերջանալուն
Քրիստոսին
փառք
հավիտյանս:
Այսօր,
երբ
պատմությունս
ավարտեցինք
1148
(1699)
թվի
մայիսի
30-ին
հավի
ձվի
չափ
կարկուտ
եկավ
եւ
բոլոր
բույսերը
ջարդեց:
*
Բնագրում`
քառասուն:
ԳԼՈՒԽ
ԿԷ
ՀԱՐՑՈՒՄ
ԵՎ
ԻՄ
ԿՈՂՄԻՑ
ՏՐՎԱԾ
ՊԱՏԱՍԽԱՆ
Ա
հարց.
Մի
մարդ
ուներ
ութ
լիտր
ձեթ.
երկու
մարդ
եկան
այն
գնելու.
մեկ
մարդը
ուներ
երեք
լտրանոց
աման,
մյուսը
ուներ
հինգ
լտրանոց
աման:
Այժմ
ութ
լիտր
ձեթ
է
այդ
չափերով
կիսիր
այնպես,
որ
երկուսին
էլ
4-ական
լիտր
լինի:
Լուծում.
Նախ
երեք
լտրանոցը
կլցնեմ
կթափեմ
հինգ
լտրանոցի
մեջ,
դարձյալ
երեք
լտրանոցը
կլցնեմ
(կթափեմ
հինգ
լտրանոցի
մեջ),
որ
երկու
լիտրը
գնա,
երեք
լտրանոցի
մեջ
մնա
մի
լիտր:
Այն
հինգ
լտրանոցում
կա
4
լիտր,
այդ
կթափեմ
առաջին
ամանի
մեջ
եւ
այն
մեկ
լիտրը,
որ
երեք
լտրանոցում
է
կլցնեմ
հինգ
լտրանոցի
մեջ:
Դարձյալ
կլցնեմ
երեք
լտրանոցը
եւ
շուռ
կտամ
հինգ
լտրանոցի
մեջ
մի
լիտրի
վրա,
որ
լինի
4
լիտր,
կմնա
այնտեղ
չորս
լիտր:
Բ
հարց.
Մի
գայլ,
մի
գառ
եւ
մի
խուրձ
խոտ:
Մեկ-մեկ
անցկացրու
գետը,
որ
ոչ
գայլը
գառը
ուտի,
ոչ
գառը՝
խոտը:
Լուծում.
Նախ
կանցկացնեմ
գառը,
ապա
խոտը
կտանեմ
գառը
հետ
կբերեմ,
գայլը
կտանեմ,
ապա
կգամ
գառը
կտանեմ:
Գ
հարց.
Տեր
Պետրոսը,
տեր
Պողոսը
եւ
տեր
Անդրեասը
երեք
կանոն
սաղմոս
ասացին
եւ
հետո
տեսան,
որ
երկու
կանոն
էին
ասել.
այդ
ինչպե՞ս
է:
Լուծում.
Առաջ
տեր
Պետրոսն
ու
տեր
Պողոսը
ասացին
մի
կանոն
եւ
ապա
տեր
Պողոսն
ու
տեր
Անդրեասը
ասացին,
որ
բոլորին
լինում
է
երկու
կանոն՝
միմյանց
հավասար:
Դ
հարց.
Երեսուն
ձի
կապիր
ինը
ցցից,
որ
ավել
կամ
պակաս
չստացվի:
Լուծում.
Ամեն
ցցից
կկապեմ
ինը*
ձի,
որ
լինի
քսանյոթ
ձի,
մնաց
երեք
ձի:
Ամեն
մի
ձիու
գլուխը
կկապեմ
երեք
պախուրց,
որ
յուրաքանչյուր
առանձին
պախուրց
կկապեմ
մի
ցցից,
որ
լինի
հավասար:
Ե
հարց.
Կիրակոսը,
Սարգիսն
ու
Մարկոսը
մի
ձիով
երեք
օր
ճանապարհ
գնացին,
հետո
տեսան,
որ
ամեն
երկու
օր
հեծել
էին.
այդ
ինչպե՞ս
է
եղել:
Լուծում.
Նախ
Կիրակոսն
ու
Սարգիսը
հեծան,
ապա
Կիրակոսն
ու
Մարկոսը,
հետո
Մարկոսն
ու
Սարգիսը,
որ
ամենը
լինում
է
երկու
օր:
Զ
հարց.
Երեք
եղբայր
ունեին
երեսուն
ոչխար,
տասը
ծնեցին
երեքական,
տասը
երկուական,
տասը
մեկական:
Այժմ
այն
հավասար
բաժանիր
երեք
եղբայրներին,
բայց
գառը
մորից
չբաժանես:
Լուծում.
-
Հինգ
երեքական
ծնած
եւ
հինգ
մեկական
ծնած
կտամ
մի
եղբորը,
նույնպես
հինգ
երեքածին,
հինգ
միածին
կտամ
մյուս
եղբորը,
իսկ
երկուածինները
կտամ
երրորդ
եղբորը,
որ
յուրաքանչյուրը
ունենա
տասը
ոչխար,
քսան
գառ
հավասար:
Է
հարց.
Մի
խոջա
հարյուր
դրամ
տվեց
ծառային,
թե
գնա
հարյուր
թռչուն
բեր:
Ծառան
գնաց,
գնեց
հինգ
բադ,
տվեց
հինգ
դրամ,
գնեց
հինգ
ճնճղուկ
տվեց
մեկ
դրամ,
մեկ՝
հավ
մեկական
դրամ:
Այժմ
ասա,
թե
քանիսն
են
բադերը,
հավերը
եւ
կամ
քանի
ճնճղուկները:
Լուծում.
-
Մի
բադ,
որ
հինգ
դրամ
է,
հինգ
ճնճղուկը
մեկ
դրամ,
այդ
արեց
վեց
դրամ,
վեց
թռչուն:
Գնեց
94
հավ,
դա
անում
է
94
դրամ,
որ
անում
է
100
թռչուն,
100
դրամ,
լավ
իմացիր:
Ը
հարց.
Մի
երամ
թռչուններ
նստած
էին
մի
ծառի,
մի
այլ
թռչուն
եկավ
եւ
ասաց՝
բարեւ
ձեզ
հարյուր
թռչուններ:
Նրանք
ասացին՝
մենք
հարյուր
չենք,
որովհետեւ
որքան
մենք
ենք,
մեր
չափ
էլ
լինի,
մեր
կեսի
չափ
էլ,
կեսի
կեսի
չափ
էլ,
մեկ
էլ
դու
գաս,
ապա
կլինենք
հարյուր:
Այժմ
երամում
քանի
թռչուն
են
եղել:
Լուծում.
-
Երամում
երեսունվեց
են
եղել,
քանզի
երեսունվեցը
կանի
յոթանասուներկու,
երեսունվեցի
կեսը՝
տասնութ,
որ
անում
է
իննսուն,
տասնութի
կեսը
անում
է
իննը,
եղավ
իննսունինը,
մեկն
էլ
լինում
է
հարյուր:
Թ
հարց.
Մի
քանի
թռչուն
նստած
էին
մի
տեղում,
մի
քանի
այլ
թռչուններ
եկան
եւ
ասացին՝
թող
ձեզնից
մեկը
գա
մեզ
մոտ,
մենք
էլ
ձեր
չափ
լինենք:
Նրանք
ասացին՝
ոչ,
թող
ձեզնից
մեկը
գա
մեզ
մոտ,
մենք
երկու
մաս
կլինենք,
դուք՝
մեկ:
Այժմ
որքա՞ն
են
նրանք
եղել:
Լուծում.
-
Առաջինները
եղել
են
7,
վերջինները՝
5:
Եթե
առաջիններից
մեկը
գնա
վերջինների
մոտ,
վեց
սրանք
են
լինում,
վեց
նրանք,
եթե
վերջիններից
մեկը
գնա
առաջինների
մոտ,
նրանք
լինում
են
8,
սրանք՝
4:
Լավ
նայիր:
Ժ
հարց.
Ջրաղացպանն
ու
իր
աղջիկը,
քահանան
ու
իր
կինը
երեք
բաղարջ
ունեն,
ամենքին
մի
հատ
տուր
ամբողջ,
կտոր
չանես:
Լուծում.
Ջրաղացպանի
աղջիկը
քահանայի
կինն
է,
երեքն
են,
երեք
բաղարջը
ամենքին
մի
հատ
տուր:
Լուծումը
սա
է:
ԺԱ
հարց.
Մի
փիլիսոփա
իր
աշակերտներին
ուղարկեց
ձուկ
որսալու,
գնացին,
դատարկ
վերադարձան:
Ուսուցիչը
հարցրեց՝
ինչ
որ
բա՞ն
բերեցիք:
Աշակերտները
ասացին՝
ինչ
որ
բռնեցինք,
թողինք,
իսկ
ինչ
չբռնեցինք,
մեզ
հետ
բերինք:
Այժմ
ինչպե՞ս
է
այս:
Լուծում.
-
Գնացին,
ոչինչ
չբռնեցին,
նստան
քթիվ
արին,
ինչ
օջիլ
որ
գտան,
չսպանեցին,
ցած
գցին,
իսկ
ինչ
մնաց
հագուստների
մեջ,
այն
բերեցին,
փիլիսոփան
չհասկացավ,
գնաց
խեղդվեց:
Այս
է
դրա
լուծումը:
*Կարդա
երեք:
ԳԼՈՒԽ
ԿԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՈՎ
Ժամանակի
ավարտին
եւ
դարավերջին,
երբ
հայոց
ազգը
նվաստացավ
ու
պարսից
ազգը
զորացավ,
որի
իշխանության
տակ
նեղվում
ու
տառապում
ենք
կեղեքումով
ու
տեսակ-տեսակ
ավարումով
մեր
1148
(1699)
թվին
պարսից
Շահ
Հուսեինի
եւ
Արարատյան
երկրում
Ֆարզալի
խանի
իշանության,
Սուրբ
Էջմիածնում
տեր
Նահապետ
Եդեսացու
կաթողիկոսության
ժամանակ
պատմությունս
ավարտվեց
Արարատյան
երկրում,
Անբերդ
[1]
գավառում,
Սյուղի
վանքում,
որ
այժմ
կոչվում
է
Օհանավանք,
Սուրբ
ուխտում
գերափառ
մենաստանում,
որ
մոտ
է
Արագածոտնի
Կարբի
գյուղաքաղաքին,
Արայի
լեռան
հանդեպ,
բարձր
ժայռերի
գլխին,
կարկաչահոս
ու
ծիծաղագնաց
Քասաղ
գետի
վրա
իր
բազմավերք
ու
խեղճ
Զաքեոս
Քանաքեռցու
աշխատությամբ,
որ
ծառայության
մեջ
է
նույն
Օհանավանքի
որոշ
պատմություն
սիրողների
խնդրանքով
եւ
մեր
հոժարությամբ:
Արդ՝
ինչպես
նախապես
հայտարարեցինք,
թե
ինչ
որ
լսեցինք
ի
լրո,
այն
գրեցինք,
եթե
սուտ
է,
թե
ճիշտ,
թե
գովություն
լինի,
եւ
թե
սուտ
պարսավանք,
նրանց
հասցեին
թող
լինի,
իսկ
մենք
արինք,
ինչ
հրամայվեց,
իսկ
դուք
ինչպես
կամենում
եք,
այնպես
արեք:
Ուստի
աղաչում
եմ,
ով
դուք
ավազանի
մկրտությամբ
լուսածնունդ
զավակներ,
երկնավոր
հորը՝
բազմաչարչար
նահատակությամբ
Սուրբ
Լուսավորչիդ
որդեգրվածներ,
Ասքանազյան
ազգից
սերվածներ,
թեթեւամտորեն
աշխատանքս
մի
համարեք
խորխորատ
նետելու,
ձեր
ծառաների
ոտքերի
կոխան
դարձնելու,
այլ
ընդունեք
սա
որպես
ծովից*
մի
կաթիլ
եւ
ողկույզի
մի
հատիկ
ձեր
բազում
պատմություններից:
Ընդունեցեք
քչերը
եւ
ոչ
միայն
լավը
հարգեցեք,
այլ
պակասը
վատով
լրացնենք,
ինչպես
խեցեղենը
ոսկու
փոխարեն
եւ
սեւը
նկարներում:
Եվ
Քրիստոս
Աստծուն
փառք
հավիտյանս,
ամեն:
*Ձեռագրում՝
դույլից:
[1]
Անբերդ
հնում
կոչվել
է
ամբողջ
Արագածոտն
գավառը,
իսկ
այժմ
այն
7-րդ
դարում
կառուցված
բերդամրոց
է,
որ
գտնվում
է
Արագած
լեռան
հարավային
լանջին
2300
մ
բարձրության
վրա: