Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԲ] ՍՈՒԼՈՒ ՄԱՆԱՍՏՐ

Եւ այլ օրն գնացաք ի Սուլումանաստր որ մերձ է Եօթն Ղուլան, ուր կայ Հայոց մեծ Եկեղեցի մի վիմաշէն եւ գմբէթաձեւ, թագաւորաշէն, որ կոչի Սուրբ Գեւորք, [ի] փառաւոր եւ բարձրաւանդակ տեղով եւ ծովահայեաց. եւ ասին թէ Կոստաս թագաւորն որդին Կոսդանտիոսի շինել է տվել. քանզի զարմանալի շինուածք էին շուրջանակի՝ դրախտք, պաղչայք, բուրաստանք, այազմաք, պարտէզք, մրգաստանք, եւ ջուրք բարէհամ, այլ եւ բազում բնակութիւնք կարգաւորաց եւ աշխարհականաց, եկաց եւ բնակաց։ Եւ կայր ի բարձր տեղ դարպաս մի փոքրիկ, որ հայէր ի վերայ ծովու, յոյժ գեղեցիկ եւ վայելուչ, ոսկէզօծ [1] եւ զանազան դեղօք նկարեալ եւ [յ]օրինեալ պայծառ. եւ առջեւ սըֆայ մի մեծ թավանլու, սեղանատեղ որ ի շող [2] ժամու եւ տօթ անդ նստեալ ոք՝ այլ ոչ կամէր անտի գնալ։ Այլ եւ եկեղեցնայ [3] թիկունքն կայր քարուկիր կամար, նեղ եւ երկայն, նման Էտրնու Ալի փաշի, կամ Պուրսու Կէլնճիկին. եւ շուրջ ու բոլորն նկարք պատկերաց ՅԺԸ. հայրապետաց եւ ի գլուխն Քրիստոս եւ աջմէ Կոստանդիանոս թագաւորն եւ ձախմէ դշխոյն Հեղինէ որդովքն։ Եւ ասին թէ աստ եղեւ ժողովն. եւ այս էր սեղանատեղն Յոհանու Ոսկիբերանին. իսկ այժմ աթոռ է եւ պատրիարգարան [4] Հայոց։



[1]            ոսկէօծ

[2]            շօղ

[3]            եկեղեցնա

[4]            պատրիագարան