Օրհնութիւն
եւ
փառք
Փրկչին,
Երկնի
եւ
երկրի
ստեղծողին,
Տեառն
Յիսուսի
Քրիստոսին,
Անմահից
կենաց
տուօղին:
Հազար
հինգ
հարիւր
վաթսուն
Մեծ
թվական
մեր
Կենարարին
Եղեւ
սղութիւն
սաստիկ
Կաֆային`
Հոնաց
աշխարհին:
Այնպէս
սաստիկ
սով
եղաւ,
Որ
սովուն
բազումք
սատկէին,
Թաթարքն
գազանաբար
Զմեռեալս
հանեալ
ուտէին:
Ո՛չ
շուն,
ո՛չ
կատու
թողին,
Անխտիր
զամէնն
ուտէին,
Ամէնն
աւազակ
եղան,
Զմիմեանս
կողոպտէին:
Բազումք
ի
յերկրէն
ելան,
Ի
յօտար
երկիր
գնացին,
Շատոք
անճարակ
եղան,
Զտունն
ու
տեղն
զամէն
ծախեցին:
Ո՛չ
ոսկի
՚ւ
արծաթ
թողին,
Մարգարիտ
եւ
զղումաշնին
Կիսագին
վաճառէին
Եւ
փորով
կուշտ
հաց
չուտէին:
Շատ
մարդ
զիւր
որդին
ծախեց,
Թէ՛
Թուրքին
եւ
թէ՛
Թաթարին,
Բազումք
զծնօղքն
ատեցին
Եւ
տանէն
ի
դուրս
վարեցին:
Ո՛չ
վանք,
ո՛չ
ջաղացք
թողին,
Զմեծատանց
տունն
թալնեցին,
Որպէս
չար
գազան
եղան,
Գիշերով
ի
շուրջ
կու
գային:
Յերկնից
անձրեւ
ոչ
իջին
Եւ
երկիրս
պտուղ
չի
տային,
Աղբիւրքն
ամէն
չորացան,
Եւ
բազումք
ծարաւոյն
մեռին:
Եթէ
նաւեր
ոչ
գային,
Նայ
մարդիքն
ամէն
ջնջվէին,
Աստուած
մեծ
խնամք
արար,
Որ
նաւով
ցորեն
բերէին:
Եղբայրք,
ձեզ
յայտնի
լինի,
Որ
Աստուած
մեզ
չար
չի
կամի,
Ինչ
որ
պատուհաս
լինի,
Մեր
մեղաց
չարէն
կու
լինի:
Թէպէտ
պատուհաս
թվի,
Բայց
խրատ
է
մեզ
պիտանի,
Այն
է
պատուհաս,
եղբայրք,
Որ
ի
հուրն
անշէջ
կու
մատնի:
Եթէ
մահ
կամ
սով
լինի,
Կամ
հազար
փորձանք
աշխարհի,
Եթէ
մեք
մեղաց
դառնամք,
Նայ
ամէնն
շուտով
հալածի:
Եթէ
մեղաւոր
լինին,
Տանջանացն
թեթեւասցին,
Ապա
թէ
արդարք
լինին,
Պսակաց
արժանասցին:
Որչափ
պատուհաս
լինի,
Մեր
մեղացն
է
խիստ
արժանի,
Յորժամ
աղօթիւք
խնդրեմք,
Ամենայն
ի
բաց
հալածի:
Աստուած
մեզ
խրատ
կու
տայ,
Թէպէտ
մեզ
պատիժ
կերեւի,
Պարտ
է
համեբերել,
եղբարք,
Փառս
տալ
մեր
ստեղծողի:
Զայս
բանս
ի
Կաֆան
ասաց
Վրթանէս
անպիտան
ոգին,
Ով
ոք
հանդիպի
սորին
Թող
զմեզ
յիշէ
ի
բարին: