Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
13. ՆՈՒԱԳ Է ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ
       Պատռեր են Հայոց դաշտերն արիւնոտ,
Հայկազն հըսկայից կըմախք կայթեն յ՚ոտն,
Մոխրոտ ու մամռոտ աւերակք խայտան,
Մասիս բարձեր է վեհ ճակտէն պատան.
Յիշատակն Հայն կը կանչէ,
Հայն Հայաստան կը կանչէ:
       Զինուո՛ր Սիրոյ, դրօշդ ծալ ծալ ծըփացո՛ւր,
Սորվինք խաչովդ սէր, ՚քան թէ փայլել սուր,
Հեշտ արցունք թափեն սառք Մասեաց սարին՝
Երբ Հայեր աննենգ իրարու փարին.
Հայաստանը դեռ ողջ է՝
Թէ Հայն միշտ Հայը կանչէ:
       Հայրենեաց տըխուր մէջ աւերակաց՝
Հուր հոգի մ՚ըսկէր, կանթե՛ղ սիրակայծ,
Միշտ դէպ ՚ի հէք Հայն տանէր քայլ յառաջ,
Նա աղեաց խորն Հայն՝ կուրծն էր գամած խաչ.
Ըսին թէ Հայն զայն կանչէ,
Սէ՜ր է, նոճեաց լոկ ձայն չէ:
       Ծովե՛զր ,, որ սիրոյ նախ տուիր արձագանք,
Արիւն չէ ծըծած հողդ, չը թաղած գանկ,
Բաժակք հնչեցին՝ ո՛չ սեւ թնդանօթ,
Հիւսեցան կամարք դափնեաց սիրայօդ.
Սեւ վէտ յափունսդ թէ հնչէ,
Հէք Հայն եղբայրն կանչէ:
       Դառն են արցունքով մեր սիրոյ բաժակք,
Սիրոյ դրօշք՝ մեր քերց արցունքոտ լաչակք,
Թէ չերդնումք , եղբա՛րք, յիշել զՀայաստան,
Արեամբ եւս պահել պատիւն Հայոց տան,
Կը տառապի՜ Հայրենիք,
Կամ Հա՛յ ըսուինք կամ մեռնինք:
       1870