21.
ԴՐԺԵԼ
Փունջ
մը
կնճիռ,
բոյլ
մը
կայծակ,
Դըժոխք
մ՚անէծք
խոցեց
հոգեակս:
Ես
ուզեցի
պաշտել
ըզնէ,
Սիրել
՝
անհուն,
Սիրել
սեւ
աչերուն
Եւ
խոկումն,
որ
մըթագնէ
Պայծառ
՝
այն
ամպն
է
Որ
դէմքը
լուսնոյն:
Գիշեր
մը
սուգ,
անդունդ
՝
Յուզեց
ներա
հոգին
ու
լանջ:
Ես
ուզեցի
միշտ
քովն
ըլլալ,
Մըտիկ
ընել
թնդիւն
սրտին,
Շնչել,
խըմել
ներա
հոգին,
Եւ
շօշափել
լոկ
Ծոծորակին
վըրայ
ծալ
ծալ
Թափող
վարսից
ալեակք
ծըփին:
Ովկեան
մը
տրտունջ
լսեցի,
«Զ՚իս
կը
նեղե՜ս
—
հծծեց
ինծի:
Ես
ուզեցի
քընար
Ներա
ձեռքին
տակ
,
Ներա
հոգւոյն
խորն
Թեթեւ
պատկեր
մ՚ըլլալ
շարժեալ,
Մոռնալ
զիս,
ըզնէ՛
խոկալ,
երազ
մ՚որուն
մէկ
շող:
Ամպրոպ
մը
սաստ
ցնցեց
,
—
սիրել
չ՚ես
կրնար
:
Ի
զո՜ւր
սիրտըս
մըխաց
առջին՝
Խնկարկելու
սիրտն
անապատ.
Ցուցի
իրեն
գունատ,
Կուրծըս
,
իմ
,
Ի
զո՜ւր
շուրթերս
դողդոջեցին,
Զ՚ինքը
սիրելս
հծծեցին
յայտ:
Նէ
հեռացաւ
ինձմէ ,
ըսաւ,
—Բա՛ւ
սիրեցի
քեզ,
մնաս
բարեա՜ւ»:
Որոտացին
խոկմանցս
ամպեր,
Կայծակնահար
ըրին
հոգիս,
Մոխիր
դարձան
երազներս
յ՚իս,
Ճակատագիրս
խնծղաց
ի
վեր,
Խորշ
կար
որ
զ՚իս
չը
,
Այն
լուռ
փո՛սն
էր
գերեզմանիս…:
Փունջ
մը
կնճիռ,
բոյլ
մը
կայծակ,
Դըժոխք
մ՚անէծք
խոցեց
հոգեակս…:
1871